ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 27.09 - 03.10
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1650 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամենահասարակ շաբաթը չի լինի: Հարցերը, որոնք հույս ունեիք արագ լուծել, ավելի բարդ կլինեն, քան ենթադրում էիք: Բայց դուք շատ բան կսովորեք, արժեքավոր փորձ ձեռք կբերեք ու նոր կապեր կհաստատեք: Կարող եք համախոհներ գտնել, այդ թվում՝ այն մարդկանց շրջանում, որոնցից նախկինում ընդհանրապես աջակցություն չէիք սպասում: Համառություն դրսևորելով՝ համարյա անհնարինին կհասնեք:

Շատ Խոյեր պիտի բարդ բանակցություններ անցկացնեն, խոսեն նրա մասին, ինչի մասին մեկ ուրիշ ժամանակ կնախընտրեին լռել: Ամեն անգամ չեք կարողանա անհրաժեշտ տպավորությունը թողնել, ձեզ լավագույն կողմերով դրսևորել: Բայց դուք անպայման ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք:

Աշխատեք հանգստություն պահպանել անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն, իսկ մտածված քայլերը կօգնեն հասնել նպատակին: Իսկ ահա հույզերի ազդեցության տակ ասած կամ արած բաների համար երբեմն ստիպված եք լինելու զղջալ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այս շաբաթ շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Ամեն անգամ հեշտ չի լինի փորձված համախոհների ու հին ծանոթների հետ լեզու գտնելը: Կարող են խախտվել ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունները: Բայց այդ ամենը ձեզ չի խանգարի հաջողության հասնել: Դուք չեք հանձնվի, եթե ինչ-որ բան միանգամից չստացվի, ոգեշնչված իմպրովիզներ կանեք, ոտքի վրա ճիշտ որոշումներ կընդունեք:

Շրջապատողների հետ շփումները սովորականից ավելի մեծ համբերատարություն կպահանջեն: Նույնիսկ մտերիմ մարդիկ միանգամից ճիշտ չեն հասկանա ձեզ, երբեմն ստիպված եք լինելու երկար ժամանակ բացատրել ամենահասարակ բաները: Բայց լուրջ տարաձայնություններ չեն առաջանա: Դուք կպահպանեք ինքնատիրապետումը, ձեզ խաղաղասիրաբար ու բարեհամբույր կպահեք անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: 

Գումարը լավ է ռիսկի չենթարկեք: Շաբաթը հարմար չէ կասկածելի գործարքների համար: Գնումներն արժե նախապես ծրագրել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը արդյունավետ ու համեմատաբար հանգիստ կանցնի: Դուք շատ գործերից լավ գլուխ կհանեք, այդ թվում՝ բարդ գործերից: Դրանում կօգնի ոչ միայն փորձը, այլև երևակայությունը, սովորական բաներին նորովի նայելու ունակությունը, նախկինում միապաղաղ թվացող բաներին ստեղծագործաբար մոտենալու կարողությունը:

Կարող եք ստանձնել կարևոր գործերը: Դուք աջակցություն կստանաք, եթե դրա կարիքն ունենաք: Ձեր գաղափարները դուր կգան շրջապատողներին, շատերը կուզենան օգնել ձեզ դրանք իրագործելու հարցում: Հնարավոր է երկարաժամկետ համագործակցության սկիզբ, որը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի:

Ինչքան էլ շատ գործեր ունենաք այս շաբաթ, մի մոռացեք հանգստանալու և ինքներդ ձեզ ուրախացնելու մասին: Կարող եք հյուր կանչել ընկերներին, ընտանեկան տոն կազմակերպել: Ընտանեկան ծրագրերի քննարկումը կոգեշնչի ձեր մտերիմներին:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բավական արագ պարզ կդառնա, որ այս շաբաթ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է համառություն դրսևորել: Չի բացառվում՝ հին թշնամիները հիշեն ձեր մասին, ուզենան խանգարել ձեզ ծրագրերն իրագործելու հարցում: Դուք կգտնեք նրանց հակահարված հասցնելու և ձեր հետաքրքրությունները պաշտպանելու ձևը, բայց դա հեշտ չի լինի: Շատ Խեցգետինների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Մտածեք ձեր տարած հաղթանակների մասին, որոնք կոգեշնչեն ու կօգնեն առաջ շարժվել:

Լրիվ նոր գործեր կհայտնվեն: Հասկանալի է, որ պիտի արագ սովորեք, բայց մինչ այդ պիտի մարդկանց գտնեք, որոնք կարող են ձեր ուսուցիչները դառնալ: Այստեղ հաջողակ կլինեք: Ձեզ կհանդիպեն մարդիկ, որոնց գիտելիքները ձեզ շատ պետք կգան:

Հարմար շաբաթ է կյանքում նոր, օգտակար ու հետաքրքիր բան մտցնելու համար: Հեշտությամբ կհրաժարվեք վնասակար սովորույթներից:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը հարմար է աշխատանքին, բիզնեսին ու ֆինանսներին վերաբերող կարևոր հարցերը լուծելու համար: Ձեզ կհաջողվի ոչինչ բաց չթողնել, հաշվի առնել բոլոր գործոնները, նույնիսկ նրանք, որոնք աննշան են թվում: Անսովոր գաղափարներ կհայտնվեն: Շրջապատողներին դրանք չափազանց համարձակ կթվան, իսկ երբեմն նաև տարօրինակ, բայց դուք վստահ կլինեք դրանց հաջողության վրա ու չեք սխալվի:

Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, և դա շատ կօգնի գործերում: Հաճախ ձեզ կօգնեն միայն նրա համար, որ հասցրել եք շահել այն մարդու համակրանքը, որը որոշումներ ընդունողն է: Եթե աջակցության կարիք ունենաք, այն փնտրեք ազդեցիկ անձանց շրջանում: Ամենայն հավանականությամբ ձեզ չեն մերժի:

Դուք ամեն հարցում համառ կլինեք: Սակայն պետք է խոստովանել, որ երբեմն ավելի շահեկան կլինի նահանջելն ու սպասելը, այլ ոչ թե պայմանների դեմ պայքարելը: Լսեք ինտուիցիայի ձայնին, որն անսխալ կհուշի՝ ինչպես է լավ գործել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը հաճելի իրադարձություններ ու լավ նորություններ կբերի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, ոգեշնչվածության նոր աղբյուրներ կգտնեք: Հաճախ հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ էր թվում: Որոշ Կույսեր կկարողանան հաղթահարել արգելքները, որոնց առաջ ավելի փորձառու մարդիկ նահանջել էին:

Այս շաբաթ ընդունած որոշումները ձեր առաջ մասնագիտական բարձունքներին տանող ուղի կբացեն: Հնարավորություն կունենաք մասնակցել հեռանկարային նախագծի վրա տարվող աշխատանքին, ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք: Հավանական են ծանոթություններ, որոնք գործնական տեսանկյունից շատ օգտակար կլինեն:

Շատ Կույսերի համար աշխատանքը առաջին պլանում կհայտնվի, բայց նրանք ընտանեկան գործերին էլ կաշխատեն ուշադրություն հատկացնել: Բաց մի թողեք մտերիմներին ուրախացնելու, բարդ իրավիճակում հայտնված թանկ մարդուն աջակցելու հնարավորությունը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ակտիվության ու համառության շնորհիվ շատ գործերում հաջողությունների կհասեք: Կկարողանաք պատասխաններ գտնել դժվարին հարցերին, լուծել վերջերս չափազանց բարդ թվացող խնդիրները: Երբեմն ինչ-որ մեկը կփորձի խանգարել ձեզ, բայց այդ մարդկանց համար արագ պարզ կդառնա, որ ձեր ճանապարհին կանգնելն անիմաստ ու վտանգավոր է: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան կշատանան ձեզ օգնել ցանկացողները, այնքան ավելի հաճախ հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Հնարավոր են անսովոր բացահայտումներ, ինչպես նաև նորություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու կհուշեն՝ ինչ անել հետո: Դուք պատրաստ կլինեք արագ փոխել ծրագրերը, բարդ որոշում ընդունել՝ չկասկածելով, որ այն ճիշտ է լինելու:

Անսովոր հանդիպումներ շատ կլինեն: Չի բացառվում ծանոթությունը, որից գրավիչ սիրային պատմություն կսկսվի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը կարող է սկսվել տագնապալի լուրերով կամ իրադարձություններով, որոնք կստիպեն ձեզ հուզվել: Բայց դուք հազիվ թե կորցնեք հավասարակշռությունը: Հաջողության հանդեպ հավատը ձեզ չի լքի և հաճախ կօգնի հաղթահարել բոլոր խոչընդոտները, հասնել նրան, ինչը նախկինում անհնար էր թվում:

Ամեն անգամ չեք ուզենա իմպրովիզներ անել, նոր բան փորձել: Դուք կնախընտրեք ծրագրի համաձայն գործել, օգտվել սովորական մեթոդներից: Նկատի ունեցեք, որ դրա պատճառով ամեն անգամ չի ստացվի հաջողության ուզածի նման արագ հասնել:

Համախոհներ փնտրեք. նրանց աջակցությունը ձեզ ոչ միայն այս շաբաթ պետք կգա, այլև ավելի ուշ: Դուք ամեն անգամ հեշտությամբ լեզու չեք գտնի մարդկանց հետ, բայց ինտուիցիան կհուշի, թե ում վրա կարող եք հույս դնել, իսկ ումից է լավ հեռու մնաք: Նրա շնորհիվ ներդաշնակ կդասավորվեն ոչ միայն գործնական, այլև անձնական հարաբերությունները:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը հետաքրքիր, վառ ու հագեցած կլինի: Երբեմն դուք իրադարձությունների կենտրոնում կհայտնվեք, երբեմն էլ ինքներդ դրանց նախաձեռնողը կդառնաք: Բոլոր դեպքերում չեք ձանձրանա ո՛չ դուք, ո՛չ էլ շրջապատողները: Հավանական են նոր ծանոթությունները: Հաճախ ձեր կողքին կհայտնվեն անսովոր մարդիկ, որոնց հետ գործ ունենալը հետաքրքիր կլինի: Հնարավոր է սիրահարվեք ու շատ հավանական է՝ զգացմունքը փոխադարձ լինի:

Կարող եք նոր բան ստանձնել: Ինչ-որ մեկին կթվա, որ դրա համար ամենահարմար պահը չէ, բայց դուք չեք կասկածի ձեր նախաձեռնությունների հաջողությանը: Եվ ճիշտ էլ կվարվեք: Աստղերը հիմա ձեր կողմից կլինեն և դրանից արժե օգտվել:

Հավանական են անսովոր ուղևորություններ: Հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք: Բաց մի թողեք ձեր կյանքում բազմազանություն մտցնելու հնարավորությունը. դա ձեզ օգուտ կտա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների, կարևոր զրույցների, լուրջ հարցերը քննարկելու համար: Դուք հաճախ կկռահեք, թե ինչ են մարդիկ սպասում ձեզանից, կգտնեք նրանց հույսերն արդարացնելու ձևը ու դրա համար սեփական հետաքրքրությունները չեք զոհի: Կկարողանաք հասնել պայմանավորվածությունների, որոնք ավելի ուշ դժվար թե վերանայվեն: Դուք կարող եք վստահ լինել նոր համախոհների աջակցության վրա:

Շաբաթվա կեսից մի շրջան կսկսվի, որը հրաշալի կլինի ինքնուրույն գործելու համար: Դուք կկարողանաք մենակ գլուխ հանել բարդ գործերից: Խնդիրներ չեն առաջանա, եթե պետք լինի կարևոր որոշում ընդունել՝ ոչ ոքի հետ չխորհրդակցելով: Սովորաբար դուք գիտեք՝ ինչպես է լավ վարվել ու չեք կասկածի ձեր ընտրության ճշմարտացիությանը:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այդ օրերը մտերիմների հետ անցկացրեք ու բազում դրական հույզեր կստանաք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբը հետաքրքիր ու հաճելի կանցնի: Ձեզ անսովոր մարդկանց հետ հանդիպումներ են սպասվում: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Դուք շատերի հետ արագ կընկերանաք, հեշտությամբ բարենպաստ տպավորություն կթողնեք նրանց վրա, ում համակրում եք: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը, որը շուտով կսկսի կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

Շաբաթվա կեսից շատ բարենպաստ շրջան կսկսվի գործնական տեսանկյունից: Կարող եք հրաշալի գլուխ հանել ոչ միայն առօրյա գործերից, այլև լրիվ նոր գործում հաջողության հասնել, իսկ հետո բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Բայց աշխատանքը ձեր կյանքից մնացած ամեն ինչ դուրս չի մղի: Բավարար ժամանակ կմնա և՛ նախասիրության, և՛ զվարճանքների, և՛ հաճելի շփումների համար:

Շաբաթվա վերջին օրերը հրաշալի կլինեն խոշոր գնումներ ծրագրելու համար:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այս շաբաթ կարող եք մեծ հաջողության հասնել ակտիվության ու համառության շնորհիվ: Կարող եք ավարտել այն գործերը, որոնցից երկար ժամանակ գլուխ հանել չէիք կարողանում. արդյունքը կգերազանցի բոլոր սպասելիքները: Եթե սկսեք ինչ-որ բան սովորել, արագ կհասնեք առաջին հաջողություններին, իսկ շուտով նաև կիրառում կգտնեք ստացված գիտելիքներին:

Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը, որոնք ձեզ դեռ շատ պետք կգան: Վատ մի զգացեք ձեր մասին հիշեցնել այն մարդկանց, որոնց հետ նախկինում համագործակցել եք: Հենց նրանցից կարող եք ինչ-որ հետաքրքիր առաջարկներ ստանալ:

Երբեմն բարդ կլինի գործնական և անձնական հարաբերությունները զատելը: Դուք կընկերանաք այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում միայն մասնագիտական հետաքրքրություններ են կապել: Չեն բացառվում սիրային տարվածություններն աշխատավայրում:

Շաբաթվա վերջին օրերը հաճելի անակնկալներ կբերեն:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1650 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0