Շաբաթվա աստղագուշակ 27.05 - 02.06
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2151 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Փորձեք ձեզ կողքից դիտել, մտածեք, թե ինչ տպավորություն եք թողնում շրջապատողների վրա: Այս շաբաթ իմիջի հարցը շատ կարևոր կլինի: Կարող եք հմտորեն ուշադրությունը ձեր արժանիքների վրա ուղղել ու հետաքրքրել մարդկանց, ովքեր օգտակար կլինեն ձեզ: Աշխատեք ոչ ոքի շոկի չմատնել ձեր արտաքին տեսքով, պրովոկացիոն արտահայտություններով ու արարքներով. ձեր ինքնատիպությունը ցուցադրելու ժամանակն ավելի ուշ կգա: Օգտակար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելը, օգնություն առաջարկելը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Հնարավոր է, ուրիշների խնդիրների լուծումը շատ ժամանակ խլի, բայց այն զուր չեք վատնի, քանի որ նոր համախոհներ ու գործընկերներ ձեռք կբերեք: Անձնական հարաբերություններում շատ բան դեպի լավը կփոխվի: Վատ մի զգացեք բաց տեքստով խոսել ձեր զգացմունքների մասին, մտերիմների հետ կիսվել ապրումներով: Այստեղ հնարավոր են հաճելի անակնկալներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա առաջին կեսն աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել. դա բարդ, բայց հետաքրքիր ու պտղաբեր ժամանակ կլինի: Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում: Նոր ու հետաքրքիր առաջարկներ կստանաք, նոր համախոհներ կգտնեք: Իսկ ահա հին գործընկերների հետ շփումները դժվարությամբ կտրվեն: Հաճախ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելուն կխանգարեն անձնական համակրանքն ու հակակրանքը, ձեզ կարող են հիշեցնել այն հին սխալների ու նույնիսկ վիրավորանքների մասին, որոնց մասին չէիք էլ կռահել: Բացի այդ, կարող են փոխվել ձեր առաջնահերթությունները: Որոշ Ցուլերի համար շաբաթը կապված կլինի կարիերայում անսպասելի, բայց շատ հաճելի փոփոխություններով: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր են ձգձգումներ գործերում, խնդիրներ, որոնց պատճառով չի հաջողվի սկսածն ավարտին հասցնել: Բացի այդ, ավելի կարևոր կդառնան ընտանեկան հոգսերը, կուզենաք կենտրոնանալ անձնական խնդիրների լուծման վրա: Շրջապատողները դրան հասկացողությամբ չեն վերաբերվի, բայց ձեզ կհաջողվի աշխատանքի ու անձնական կյանքի միջև հավասարակշռություն պահպանել: Շաբաթվա վերջին օրերին հնարավոր են հաջող զուգադիպություններ, բայց փոքրիկ հիասթափություններից էլ չեք խուսափի: Այդ հատվածում կարող եք հիշել ձեր գլխավոր նպատակների մասին. այդպես չեք կորցնի հավասարակշռությունը, եթե ինչ-որ բան ուզած ձևով չդասավորվի: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա սկիզբը հաջող կլինի, և դրանից արժե օգտվել: Քանի դեռ աստղերը աջակցում են ձեր բոլոր նախաձեռնություններին, կարող եք անել այն, ինչ առաջ չէր հաջողվում անել, լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրները: Որոշ Երկվորյակներ պատասխաններ կստանան այն հարցերին, որոնք մի քանի ամիս շարունակ անհանգստացնում էին: Դա կփոխի ապագայի պլանները, կարող է նաև ոգեշնչել անսովոր արարքներ գործել: Շաբաթվա կեսը որոշ դժվարություններ կբերի: Աշխատեք դրանց առավելագույնս հանգիստ արձագանքել. իրավիճակը հաճախ ավելի լավը կլինի, քան ձեզ թվում է, և տագնապի համար հիմքերն այնքան էլ լուրջ չեն: Հարմար ժամանակ է ուրիշների սխալների վրա սովորելու, դրանցից եզրակացություններ անելու ու անհրաժեշտ ինֆորմացիան փնտրելու համար: Շաբաթվա երկրորդ կեսին պետք է ուշադրություն դարձնեք, թե ինչպես են դասավորվում անձնական հարաբերությունները: Այստեղ հնարավոր են լարված պահեր, և լավ է միանգամից գլուխ հանեք իրավիճակից, քան սպասեք, մինչև խնդիրներն իրենք իրենց լուծվեն: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այս շաբաթ ձեզ շատ հետաքրքիր բաներ են սպասվում, բայց պետք է նկատի առնել, որ հեշտ չի լինելու: Անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար վճռականություն ու ինտուիցիա է պետք: Կարևոր է բաց չթողնել հարմար պահը, կենտրոնանալ ամենակարևոր գործի վրա, չվախենալ ռիսկի դիմելուց: Լավ է, եթե կողքին լինեն ընկերներն ու համախոհները. նրանց շնորհիվ ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք: Լարված կլինի ֆինանսական վիճակը, ստիպված եք լինելու կրճատել ծախսերը, հետաձգել գնումներն ու զվարճանքները: Բայց պետք չէ շատ տարվել խնայողությամբ. բավական կլինի միայն գումարը խելամիտ տնօրինելն ու այն առաջին իսկ պատահած իրի վրա չծախսելը: Հնարավոր են փոփոխություններ անձնական հարաբերություններում: Հեշտությամբ համակրանք կծնվի, չի բացառվում նաև առաջին հայացքից սերը: Այստեղ կարող եք հույս դնել ձեր ինտուիցիայի վրա. այն չի ստի: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Վատ շաբաթ չէ: Այն, ճիշտ է, գլխապտույտ հաջողություններ ու մեծ հաղթանակներ չի խոստանում, բայց չի էլ վշտացնի, հաճախ կուրախացնի: Մանրուքներում հաջողակ կլինեք ու հմտորեն կօգտվեք դրանից, իսկ սեփական ջանքերը կուղղեք ամենակարևոր նպատակների վրա: Հույզերն անկայուն կլինեն, այնպես որ՝ ձեզ հաճախ հիշեցրեք, որ ցանկացած խոչընդոտ կարող եք հաղթահարել: Երբեմն դրանում կօգնի նախկին փորձը, բայց հաճախ ճիշտ ընտրությունը ինտուիտիվ կանեք: Կգտնվեն ձեզ աջակցել ցանկացող մարդիկ, բայց բոլորից չէ, որ պետք է օգնություն ընդունել. որոշ մարդիկ հենց այնպես ծառայություններ չեն մատուցի: Հավանական են անսպասելի դրական փոփոխություններ գործնական ոլորտում: Հաճախ դրանք ձեզ անձնապես չեն վերաբերվի, սակայն կստիպեն մտածել՝ ինչ է պետք անել հետո: Պլաններն առանց շտապելու կառուցեք. պետք չէ պահի ազդեցության տակ կարևոր քայլեր անել: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Թեթև ու հաջող շաբաթ է, որը Կույսերին շատ նոր գաղափարներ ու հետաքրքիր գործեր կբերի, թույլ կտա իրագործել հին նախագծերը, կիրառում գտնել սեփական տաղանդներին: Կարևոր է քչով չբավարարվել: Եթե հաջողության եք հասել, շարունակեք առաջ շարժվել, ձեզ նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ են սպասվում: Պետք է զբաղվեք ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների գործերով, լուծեք այն խնդիրները, որոնք ձեզ հետ ոչ մի կապ չունեն: Երբեմն դա բավական հոգնեցուցիչ կլինի, բայց հաճախ էլ իսկապես հետաքրքիր կլինի: Շատ բան կիմանաք մարդկանց մասին, ինչ-որ անսպասելի բան կպարզեք նրանց մասին, ում հետ վաղուց եք ծանոթ: Ամենահաճելի իրադարձությունները ձեզ սպասվում են շաբաթվա երկրորդ կեսին: Դա վառ հույզերի ու հիշարժան հանդիպումների ժամանակ կլինի: Բացի այդ, հնարավորություն կունենաք զբաղվել ամենով, ինչը ձեզ իսկապես դուր է գալիս: Loading...
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամեն ինչ բարդ է, և դա պարզ կդառնա արդեն շաբաթվա սկզբին: Բայց դուք ձեռքերը վայր չեք դնի, կգործեք, նույնիսկ եթե չհաջողվի կենտրոնանալ նրա վրա, ինչ պլանավորել էիք: Ձեր խնդիրն այն է, որ հետ կանգնեք չմտածված արարքներից ու սխալներ չանեք: Մի շտապեք փաստաթղթեր ստորագրել, աշխատեք չկապվել պարտավորություններով. գործողություններում ազատությունը շատ կարևոր է: Շաբաթվա կեսը հնարավորություն կտա շատ նախաձեռնություններում հաջողությունների հասնել, իրագործել համարձակ մտահղացումները, կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել: Ընտանեկան տարաձայնությունները հաղթահարելու, մտերիմների հետ հարաբերությունները հարթելու հնարավորություն կլինի: Հավանական են դրամական մուտքեր, չեն բացառվում նաև նվերները: Շաբաթվա վերջին նոր հնարավորություններ կբացվեն, բայց դժվարություններն էլ չեն բացառվում: Այդ հատվածում շատ Կշեռքներ ստիպված են լինելու մի գործ ստանձնել, որի մասին միայն մոտավոր պատկերացում ունեն. այստեղ կարող եք հույս դնել հաջողության ու փորձված համախոհների աջակցության վրա: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այս շաբաթ շատ բան պետք է անեք, իսկ իրավիճակը բավականին անկայուն կլինի, հաճախ մի խնդրից մյուսը պետք է անցնեք: Սովորաբար դրանից հեշտ եք գլուխ հանում, բայց հիմա կարող եք նյարդայնանալ, ձեզ անիքնավստահ զգալ: Առավել դժվար կլինի նրանց համար, ովքեր քիչ փորձ ունեն: Աշխատեք ավելի հաճախ հիշեցնել ինքներդ ձեզ, որ արդեն հասցրել եք որոշ խոչընդոտներ հաղթահարել, շատ բան սովորել, ինչ-որ հաղթանակներ տոնել: Նման մտքերը կառույգացնեն ու կոգևորեն: Հանգստությունն ու ինքնատիրապետումը շատ կարևոր կլինեն և՛ աշխատանքի մեջ, և՛ անձնական հարաբերություններում: Քանի դեռ հույզերին ու պահի ցանկություններին եք տրվում, ինչ-որ մեկը կարող է հմտորեն մանիպուլյացիայի ենթարկել ձեզ, ստիպել անել այն, ինչից կնախընտրեիք խուսափել: Բացի այդ, անցանկալի պարտավորություններով կապվելու վտանգ կա: Պարզ միտքն ու սառնարյունությունը կօգնեն խուսափել այդ խնդիրներից: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Որոշումների ու արարքների հարցում մի շտապեք, ցանկացած կարևոր զրույց էլ օգտակար կլինի գոնե կարճ ժամանակով հետաձգելը: Շաբաթվա սկիզբը լարված ու ռիսկային հատված է, երբ դժվար կլինի իրավիճակից գլուխ հանելը, այնպես որ՝ սխալների հավանականությունը մեծ է: Բացի այդ, հուզական դաշտը անկայուն կլինի, հաճախ կտրվեք տխրությանը, կսկսեք ամեն ինչ մռայլ լույսի ներքո տեսնել, կիսատ կթողնեք սկսած գործերը, կկորցնեք դրանցում հաջողության հասնելու հույսերը: Աշխատեք պահպանել լավատեսական տրամադրությունը: Եթե դա ձեզ հաջողվի, շատ շուտով ամեն ինչ դեպի լավը կփոխվի: Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից հաջող կլինի: Ձեզ համար հեշտ կլինի ուրիշների հետ լեզու գտնելը, ընդ որում՝ և՛ լրիվ նոր ծանոթների, և՛ վաղուց ձեզ համար թանկ մարդկանց հետ: Նոր ինֆորմացիա կհայտնվի, որի շնորհիվ ճիշտ որոշումներ կընդունեք: Ամենամտերիմների հետ հարաբերություններն առավել հարմարավետ ու ներդաշնակ կդառնան, քանի որ պարզ կդառնա՝ ինչպես է պետք լուծել վերջերս բոլորին անհանգստացնող խնդիրները: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը հաջող կդասավորվի, հաճախ կզգաք աստղերի աջակցությունը: Կարող եք կյանքի կոչել մտածածը, իրագործել հին պլանները, ավարտին հասցնել այն, ինչ առաջ չեք հասցրել ու ուղղել սխալները: Շաբաթվա սկզբին շատ օգտակար բաներ կանեք շրջապատողների համար, կաշխատեք չմերժել ուրիշներին օգնելու ու խորհուրդներ տալու խնդրանքները: Նոր ընկերներ կհայտնվեն, չեն բացառվում սիրային հարաբերությունները, որոնք բավականին արագ կզարգանան: Շաբաթվա կեսը ավելի բարդ ու հոգսաշատ կլինի, քան նրա սկիզբը: Գործեր ու հոգսեր շատ կլինեն, բացի այդ, պետք է վերադառնաք հին խնդիրների լուծմանը: Բայց ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Հին կոնֆլիկտները կարգավորելու և այն մարդկանց հետ հարաբերությունները հարթելու հնարավորություն կունենաք, որոնց հետ վիճել էիք: Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն դրամական մուտքերով ու շահավետ գործարքներով: Բոլոր գործերում հաջողության հասնելու շանս ունեք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխատեք հանգիստ վերաբերվել ծագած դժվարություններին: Այս շաբաթ ձեր ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ, բայց դրանք կարող եք հաղթահարել: Կարևորը չկորցնեք ձեր ուժերի հանդեպ հավատը: Նույնիսկ ամենաբարդ պահերին դրա շնորհիվ խուճապի չեք մատնվի, չեք ուզենա ամեն ինչ թողնել ու հանձնվել: Որոշ Ջրհոսների օգնության կհասնի պատասխանատվության զգացումն ու հին խոստումները կատարելու ցանկությունը: Եթե կարևոր հանդիպումներ եք պլանավորել, ուշադիր եղեք արտաքին տեսքին: Սովորաբար հեշտությամբ եք լավ տպավորություն թողնում, բայց հիմա պետք է ջանքեր գործադրեք: Մտածեք, թե ինչպես պետք է պատմեք ձեր մասին, որ նոր ծանոթները միանգամից հասկանան, թե ում հետ գործ ունեն: Ընտանեկան տարաձայնություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Հաճախ դրանց պատճառն այն կլինի, որ յուրաքանչյուրը դիմացինի բարեկեցության մասին ավելի շատ կհոգա, քան սեփականի մասին: Հանգիստ զրույցն ամեն ինչ կպարզի: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մի շտապեք: Սա այն շաբաթներից է, երբ ամեն ինչ ինքն իրեն կստացվի, աստղերը ցանկացած նախաձեռնության հարցում կհովանավորեն ձեզ, իսկ հաջողությունների կհասնեք արագ ու առանց ջանքերի: Առաջին հերթին՝ իրադարձություններն այսօր ձեր ուզածից դանդաղ կզարգանան: Այդ հարցում ոչինչ անել չի կարելի, միայն պետք է համբերությամբ զինվեք ու սպասեք: Դրա հետ մեկտեղ՝ կարևոր է չթուլանալ ու վերահսկել իրավիճակը: Եվ երկրորդ՝ չափազանց հաճախ փոքրիկ տարաձայնություններ կառաջանան, որոնք ձեզ կստիպեն հուզվել: Կթվա, թե հիմարություն է դատարկ բաների մասին վիճելը, բայց դուք, միևնույն է, կվիճեք, իսկ հետո ինքներդ ձեզ կմեղադրեք դրա համար: Ավելի ներողամիտ եղեք ձեր ու մյուսների հանդեպ, և դա թույլ կտա խուսափել ավելորդ ապրումներից: Շաբաթը հարմար է բարդ ու խճճված գործերով զբաղվելու, ճշմարտությունը պարզելու, ինչպես նաև բարդ գիտություններն ուսումնասիրելու համար: Դուք համբերատար, ուշադիր ու կարգապահ կլինեք, արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է ու ճիշտ եզրակացություններ կանեք: |
|