ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 27.02 - 05.03
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1171 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբն ուժեղ հույզեր կբերի: Կարևոր կլինի դրանց չտրվելը: Պահի ազդեցության տակ ասածի կամ արածի համար շուտով կարող եք զղջալ, իսկ ահա մտածված ու կշռադատված որոշումները ճիշտ կլինեն: Բոլոր լուրջ զրույցներն արժե գոնե մինչև չորեքշաբթի հետաձգել: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, նոր համախոհներին ձեր կողմը գրավելն ու ընդդիմախոսներին ձեր ճշմարտացիության մեջ համոզելը:

Շաբաթվա երկրորդ կեսը պատասխաններ կբերի վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող հարցերին, ինչպես նաև լուրեր կբերի, որոնք կօգնեն որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Դուք նախկինում աննկատ մնացած հնարավորություններ կտեսնեք: Աշխատեք հնարավորինս շուտ օգտվել դրանցից, բաց մի թողեք ձեր շանսը: Այս հատվածը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Չի բացառվում ծանոթությունը, որը ռոմանտիկ շարունակություն կստանա:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա առաջին օրերը առանց հուզումների չեն անցնի: Այդ հատվածում աննշան ֆինանսական դժվարություններ կառաջանան, աշխատավայրում փոքրիկ թյուրիմացություններն էլ չեն բացառվում: Տեղի ունեցողը դուք սրտին շատ մոտ կընդունեք: Լավ է, եթե ձեր կողքին լինեն մարդիկ, որոնք պատրաստ են աջակցել ձեզ, խորհուրդ տալ կամ օգնել, եթե դրա կարիքն ունենաք: Արժե հեռու մնալ ցանկացած հարմար առիթի ձեր գործերին խառնվել սիրող, քննադատող ու մռայլ կանխատեսումներ անող մարդկանցից: Նրանց հետ շփումները կարող են երկար ժամանակով հանել ձեզ հավասարակշռությունից:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի: Կենտրոնացեք կարևոր ու բարդ գործերի վրա: Դուք դրանք շատ լավ կանեք, հաջողությամբ կավարտեք այն, ինչ ավելի վաղ էիք սկսել: Հավանական են դրամական մուտքեր, ընդ որում՝ ստացած գումարը սպասվածից մեծ կլինի: Որոշ Ցուլերի հաճելի անակնկալներ, նվերներ և ուշադրության նշաններ են սպասվում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարևոր որոշումների հարցում շտապել չարժե, հատկապես եթե դրանք ձեր անձնական կյանքին և մտերիմների հետ հարաբերություններին են վերաբերում: Այս շաբաթ ձեզ համար դժվար է լինելու սեփական զգացմունքներից ու ցանկություններից գլուխ հանելը: Շատ Երկվորյակներ իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելու փոխարեն պատրանքներ կկառուցեն, վտանգ կա, որ լուրջ սխալներ կանեն: Դուք սովորականից հաճախ հասկացող մարդկանց աջակցության կարիքը կզգաք: Նախկինում էլ ձեր կողմից եղող մարդկանց հետ զրույցները կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

Շաբաթվա երկրորդ կեսին աշխատանքի մեջ նկատելի հաջողությունների հասնելու շանս կլինի: Կիրառում կգտնվի առաջատարի ձեր հատկանիշներին. դուք կկարողանաք միավորել ու ոգեշնչել մարդկանց, որոնք միասին շատ բանի են ունակ: Սակայն կարևոր կլինի անձնական և մասնագիտական հետաքրքրությունները չխառնելը, գործերում էլ համակրանքով ու հակակրանքով չառաջնորդվելը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Հաջող կանցնեն նույնիսկ այն հանդիպումները, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Չի բացառվում ձեզ հետաքրքիր աշխատանք կամ շահավետ գործարք առաջարկեն, օգնեն կարևոր ծրագրի իրագործման հարցում, հուշեն, թե ինչպես կարող եք լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրը:

Օր օրի դուք նորանոր ստեղծագործ գաղափարներ կունենաք: Շրջապատողները դրանք ըստ արժանվույն կգնահատեն, կուզենան մասնակցել ձեր մտածածն իրագործելուն: Դուք ոչ միայն նոր համախոհներ, այլև ընկերներ կգտնեք, որոնց վրա կկարողանաք ամեն հարցում հույս դնել:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, բարդ հարցերին պատասխաններ փնտրելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա կենտրոնանաք: Դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, ուստի շատ բան կհասցնեք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ոչ մի տեղ մի շտապեք: Այս շաբաթ նույնիսկ հասարակ ու լավ ծանոթ գործերին արժե լուրջ ու հիմնավորապես մոտենալ. առանց դրա հաջողության հասնել չի ստացվի: Հավանական են դրամական մուտքեր, ձեզ համար կարևոր ֆինանսական հարցի հաջող լուծում, որի պատճառով վերջին ժամանակներս ապրումներ շատ եք ունեցել: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գնումների համար:

Դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Աշխատեք տաք գլխով ոչինչ չասել ու չանել: Չմտածված խոսքերն ու իմպուլսիվ արարքները դուր չեն գա մարդկանց, որոնց վրա կուզենայիք բարենպաստ տպավորություն թողնել: Փոխարենը եթե օգտվեք բարենպաստ պահից ու կիսվեք ձեր գաղափարներով, դրանք աննկատ չեն մնա:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը աշխատանքի մեջ զգուշություն է պահանջելու: Նույնիսկ առօրյա լավ ծանոթ գործերին արժե լուրջ և ուշադիր մոտենալ: Աշխատեք ոչինչ աչքաթող չանել, մանրամասն ուսումնասիրեք իրավիճակը, հնարավորինս շատ պիտանի ինֆորմացիա հավաքեք: Գործնական հարաբերությունները սովորականից լարված են լինելու: Չեն բացառվում կոլեգաների և ղեկավարության հետ թեժ վեճերն ու մրցակցային պայքարի սրացումը: Կարևոր կլինի սառնասրտություն պահպանելը. հենց դրա շնորհիվ դուք լուրջ սխալներ չեք անի, կհաղթեք մրցակիցներին:

Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ չի լինելու, նրանց համար ձեր վարքը հասկանալի չի լինի: Բայց հանգիստ զրույցն ու համբերատար բացատրությունը կօգնեն հարաբերություններում վերականգնել ներդաշնակությունը: Մի մոռացեք ընտանեկան գործերի, ինչպես նաև ընկերներին ու հարազատներին տված խոստումների մասին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին հուզական դաշտը լարված է լինելու: Ինքնատիրապետումը պահպանելը սովորականից դժվար է լինելու: Վտանգ կա այնպիսի բաներ անեք, որոնց համար ավելի ուշ կզղջաք, ձեր բռնկուն ու նյարդային վարքով կվանեք մարդկանց, որոնց կուզենայիք դուր գալ: Կդժվարանա կոլեգաների և գործընկերների հետ լեզու գտնելը, իսկ ամենը նրա պատճառով, որ ձեզ համար դժվար կլինի մասնագիտական հետաքրքրություններն ու անձնական համակրանք-հակակրանքը զատելը: Եթե ամենակարևոր հարցերի լուծումը հետաձգելու հնարավորություն կա, հենց այդպես էլ վարվեք:

Շաբաթվա երկրորդ կեսը լրիվ այլ՝ բարենպաստ ու խոստումնալից կլինի: Այն հարմար կլինի գործերում նախաձեռնող լինելու համար: Դուք գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ իրագործել: Նման հնարավորություն շուտով կհայտնվի, իսկ ձեզ օգնելու պատրաստ մարդիկ ձեր կողքին կլինեն: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե սիրելիի հետ ճամփա գնաք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը բավական անօգուտ կանցնի: Իսկապես կարևոր բաների վրա կենտրոնանալը դժվար կլինի. ձեզ սովորականից հաճախ կշեղեն, բացի այդ, անսպասելի առաջադրանքներ ու նոր ծրագրեր կհայտնվեն: Առաջնահերթությունները դնելու համար որոշ ժամանակ է պետք գալու: Բայց ինքան շուտ դա անեք, այնքան մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը:

Այս շաբաթ ձեզ սովորականից ավելի շատ է բնորոշ լինելու ծագած խնդիրները բարդացնելու ձգտումը: Լավ է, եթե ձեր կողքին լինի մեկը, ով տեղի ունեցողին այլ կերպ է նայում ու պատրաստ է կիսվել կարծիքով: Ձեզ լավ ճանաչողների խորհուրդներն ու հուշումները շատ օգտակար կլինեն:

Շաբաթվա վերջին օրերը հաջող կլինեն: Դրանք հարմար կլինեն կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինելու համար: Կհեշտանա այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ դա անել առաջ չէր հաջողվում: Նախկինում բացառապես ֆորմալ բնույթ կրող հարաբերությունները կարող են ավելի անկաշկանդ դառնալ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկզբին աշխատեք շփումներին ընտրողաբար մոտենալ: Այդ հատվածում ձեր շրջապատում կհայտնվեն կասկածելի մարդիկ, որոնց մտադրությունները ճիշտ գնահատել անմիջապես չի ստացվի: Զգուշացեք, եթե զգաք, որ ձեզ համառորեն փորձում են ներգրավել ինչ-ինչ գործերի մեջ կամ փորձում են հետաքրքրել մի բանով, ինչի մասին աղոտ պատկերացում ունեք: Այս ժամանակահատվածը ֆինանսական գործերին, փաստաթղթերի ձևակերպմանն ու ադմինիստրատիվ հարցերին ուշադիր վերաբերմունք է պահանջելու:

Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի ուսման ու ստեղծագործ զբաղմունքների, մասնագիտական միջոցառումներին ելույթ ունենալու համար: Աստղերը բարյացակամ կլինեն այն Աղեղնավորների հանդեպ, որոնք աշխատում են կրթության ու մշակույթի ոլորտում, զբաղվում են տեղեկատվության տարածմամբ կամ գովազդային միջոցառումների կազմակերպմամբ: Դուք էներգիա շատ կունենաք, բայց բոլոր դեպքերում աշխատեք շատ չհոգնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջողությունների կհասնեն այն Այծեղջյուրները, որոնք այս շաբաթ կկենտրոնանան աշխատանքի վրա: Հնարավորություն կունենաք ամրապնդել և՛ մասնագիտական դիրքերը, և՛ սովորել մի բան, ինչը շուտով օգտակար կլինի, և՛ պիտանի ծանոթություններ հաստատել: Արժե մի կողմ վանել ավելորդ համեստությունն ու ձեր հաղթանակների մասին պատմել նրանց, ում դրանք կարող են հետաքրքրել: Շանս կա ձեզ ուշադրություն դարձնեն մարդիկ, որոնց աջակցությունը կարող է ձեր առաջ գրավիչ հնարավորություններ բացել: Սակայն մի շտապեք կապվել լուրջ պարտավորություններով, նախ համոզվեք, որ դրանք կատարելը ձեր ուժերի սահմաններում է:

Մտերիմների հետ շփումները համբերատարություն ու ինքնատիրապետում են պահանջելու: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, տարաձայնություններ, ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա: Վեճերը կարող են օգտակար լինել, բայց հետևեք, որ դրանք երկար չձգվեն: Բոլորին գոհացնող լուծում բավական արագ կգտնեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կկարողանաք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում պայմանավորվել ոչ մի կերպ չէր ստացվում: Նախկինում ձեզ թերագնահատող մարդիկ, որոնք կասկածում էին ձեր գիտելիքներին ու տաղանդներին, կփոխեն իրենց կարծիքը: Շատ Ջրհոսներ նոր ծանոթներ կգտնեն՝ անսովոր ու հետաքրքիր մարդկանց, որոնք ունակ կլինեն ոգեշնչել նրանց: Հավանական է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, բայց այստեղ շատ բան կախված կլինի ձեր նախաձեռնող լինելուց:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Հավանական են նկատելի հաջողություններ աշխատանքի մեջ, որոշ Ջրհոսներ կկարողանան բիզնեսում իսկական բեկման հասնել: Հաղթանակները հեշտ չեն տրվի, բայց մեծ ջանքեր էլ չեն պահանջի: Լսեք ինտուիցիային. եթե նրա հուշումներին հետևեք, ապա ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք, իսկ հետո ամեն ինչ ինքն իրեն հաջող կդասավորվի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց դա ձեզ չի հուսահատեցնի: Ավելի հավանական է, որ իրավիճակը փոխելու կամ դրանից օգուտ քաղելու հնարավորություն գտնեք: Ճիշտ է, դա որոշ ջանքեր ու մեծ հնարամտություն է պահանջելու: Ձեզ հաճույքով կօգնեն նոր ծանոթները, և դրանից կարող են այնպիսի հարաբերություններ սկսվել, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Շաբաթը հարմար կլինի գործարքներ կնքելու, ֆինանսական հարցերը լուծելու համար: Դուք գումարը վտանգի չեք ենթարկի, այն ճիշտ կտնօրինեք: Շաբաթը հատկապես հաջող կլինի մեծածախ առևտրով զբաղվող Ձկների համար:

Շաբաթվա վերջին օրերը հագեցած կլինեն: Դրանք բարենպաստ կլինեն շփումների համար. դուք շատերին կես խոսքից կհասկանաք: Նախկինում լարված հարաբերությունները դեպի լավը կփոխվեն: Եվ դա ձեր շնորհիվ կլինի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1171 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0