ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 26.12 - 01.01
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2880 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին ձեզանից անհնարինը մի պահանջեք: Այս շրջանը առանձնապես բարդ չի լինելու, բայց գործերում հավանական են ձգձգումներ, անսպասելի դժվարություններ, հին պայմանավորվածությունների խախտում: Այդ ամենը կարող է խանգարել ձեր ծրագրերի իրագործմանը: Սակայն ինչ-որ բան կարելի է պարզապես առանց հուզվելու հետաձգել: Ավելի ուշ դուք կվերադառնաք մտածածին, և ամեն ինչ կստացվի: Հիշեք, որ կարևոր գործերում լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա: Այդպես դուք ժամանակը զուր չեք վատնի ու կկարողանաք խուսափել լարված պահերից:

Շաբաթվա երկրորդ կեսը հաջող ու բարենպաստ կլինի: Այն կուրախացնի վերջին ժամանակներս իրենց ապագայի մասին շատ մտածող Խոյերին. հստակ կողմնորոշիչներ կհայտնվեն, նշանի ներկայացուցիչները կհասկանան, թե ինչի կուզենային հասնել ու կկռահեն, թե ինչպես կարող են դա անել: Դրական միտումների ադեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան ձեր կյանքը արմատապես փոխող անակնկալները, անսպասելի իրադարձությունները, հանդիպումներն ու հրաշքները կշատանան:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Նախատոնական այս շաբաթը անսպասելի հաջող է լինելու աշխատանքի համար: Դուք հնարավորություն կունենաք գլուխ հանել առկախված գործերից ու անհրաժեշտ արդյունքի հասնել այնտեղ, որտեղ երկար ժամանակ ոչինչ չէր ստացվում: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, հաջողությամբ կավարտվեն համագործակցությանը կամ ձեր մասնագիտական աճին վերաբերող քննարկումները: Նոր հեռանկարներ կբացվեն նշանի այն ներկայացուցիչների առջև, որոնք վերջին ժամանակներս մտածում էին գործունեության ոլորտը փոխելու մասին:

Դուք կարգուկանոն կհաստատեք ֆինանսական գործերում, կլուծեք հարկման, ապահովագրման հետ կապված հարցերը: Գումարին վերաբերող ամեն հարցում աստղերը ձեր կողմից կլինեն: Հավանական են շահավետ գործարքներ ու գնումներ:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերությունների ոլորտում: Հատկապես հաճելի կլինեն ամենամտերիմների հետ շփումները. նրանք կուրախացնեն ձեզ, կաջակցեն ձեր գաղափարները, հարկ եղած դեպքում օգնություն կառաջարկեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Ծանրաբեռնվածությունն այդ հատվածում կմեծանա, դուք ստիպված եք լինելու մենակ լուծել բարդ հարցերը, այդ թվում՝ ձեզ համար լրիվ նոր հարցերը: Բայց ամեն ինչ սպասվածից լավ կդասավորվի, և աստղերը ձեր կողմից կլինեն: Կարևորը չհուզվելն ու չշտապելն է: Երբեմն լավ է պարզապես հետևեք իրադարձությունների ընթացքին, քան փորձեք արմատապես փոխել իրավիճակը:

Ֆինանսների հետ կապված ամեն հարցում զգույշ եղեք: Հավանական են չծրագրված ծախսեր, ցավալի կորուստներ, անհաջող գործարքներ: Արժե զգուշանալ, եթե ինչ-որ մեկը փորձի ձեզ ներգրավել արագ շահույթ խոստացող նախագծերում: Գնումներ անելուց առաջ մտածեք՝ արդյոք խոսքն անհրաժեշտ իրերի մասին է: Վտանգ կա, որ գումարը դատարկ բաների վրա կծախսեք:

Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա: Դրանք հատկապես նկատելի կլինեն անձնական հարաբերությունների ոլորտում. շաբաթվա երկրորդ կեսը շատ հաճելի կլինի շփումների համար: Մտերիմները կսկսեն ավելի լավ հասկանալ ձեզ, իսկ դուք՝ նրանց: Մինչև շաբաթվա վերջը Երկվորյակներից շատերին հաճելի անակնկալներ են սպասվում, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի շաբաթ է նախաձեռնող լինելու, գաղափարներով կիսվելու համար: Շրջապատողներին հեշտությամբ կհետաքրքրեք ձեր ծրագրերով, կներգրավեք նրանց դրանց իրագործման մեջ, կոգեշնչեք: Նախկինում բացառապես ֆորմալ հարաբերություններն ավելի անկաշկանդ կդառնան, իսկ ժամանակի ընթացքում նաև ընկերական կդառնան, եթե դուք դեմ չլինեք:

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի բիզնեսի մասին զրույցների, ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ դուք իրավիճակը իրատեսորեն կգնահատեք, ամպերում չեք սավառնի կամ անհնարինը չեք սպասի: Դա դուր կգա մարդկանց, որոնք նախկինում կասկածում էին ձեր գիտելիքներին ու տաղանդներին: Չի բացառվում, որ ձեզ առաջարկեն մասնակցել հեռանկարային նախագծերի վրա տարվող աշխատանքին:

Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները, կուզենաք ավելի մեծ ուշադրություն հատկացնել մտերիմներին, ժամանակ անցկացնել ընկերների հետ: Հնարավորություն կունենաք հանդիպել հին ծանոթներին, այցելել այլ քաղաքներում ապրող հարազատներին: Կլավանա այն Խեցգետինների տրամադրությունը, որոնք վերջին ժամանակներս տխուր էին, ուրախության առիթներ չէին գտնում:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այս շաբաթ անհնարինին հասնելու հնարավորություն կունենաք: Եվ բանը միայն իրադարձությունների հաջող ընթացքի մեջ չի լինի, այլև ձեր համառության ու դիմացկուն լինելու: Շրջապատողները հիացած կլինեն անկախ ամեն ինչից ձեր հանգստություն պահպանելու ունակության վրա, իսկ իրավիճակը աստիճանաբար դեպի լավը կփոխվի: Հենց ձեզ օգնության հարցով կդիմեն նրանք, ովքեր խուճապի են մատնվել ու չգիտեն՝ ինչ նախաձեռնել: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ավելի ուշ շատ օգտակար կլինեն:

Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Եթե վերջին ժամանակներս վիրավորանքների ու փոխադարձ դժգոհությունների պատճառներ կային, ապա հիմա կարող եք վերականգնել ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների, ժամանցային ուղևորությունների և այնպիսի միջոցառումների այցելելու համար, որոնցում կարող եք ծանոթանալ ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Հեշտությամբ լեզու կգտնեք հին ծանոթների հետ, նաև նրանց, ում վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Ամենատարբեր մարդկանց հետ պայմանավորվելու ունակությունը թույլ կտա գործերում նշանակալի առաջընթացի հասնել: Չեն բացառվում հաջող գործարքները, դրամական մուտքերը, ինչպես նաև պայմանավորվածությունները, որոնք ձեր առաջ բազում նոր հնարավորություններ կբացեն մասնագիտական ոլորտում:

Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի վերջին ժամանաներս իրենց որոշումների ու կատարած եզրահանգումների վրա կասկածող Կույսերին: Նրանք կհասկանան՝ ինչպես հասնել դրված նպատակներին, կկարողանան որոշակիություն մտցնել մոտ ապագայի ծրագրերում:

Հնարավորություն կունենաք վերականգնել ու ամրապնդել ձեզ համար թանկ կապերը, և դա վերաբերում է և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններին: Եթե նախկինում կոնֆլիկտներ են առաջացել, ապա հիմա կարող եք հանգիստ ամեն ինչի մասին պայմանավորվել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կշեռքներին բավական անհարթ ու շատ հագեցած շաբաթ է սպասվում: Ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, և դրանց թվում կլինեն ձեզ համար նորերն ու ոչ այնքան հասարակները: Ինչ-որ բան պիտի ոտքի վրա սովորեք, սակայն ձեր կողքին կլինեն ձեզ աջակցելու պատրաստ մարդիկ: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Նոր ծանոթությունները կարող են և՛ գործնական, և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել. այստեղ ամեն ինչ ձեզանից է կախված լինելու:

Չեն բացառվում անսպասելի ուղևորությունները: Դրանք կարող են կապված լինել ֆինանսական գործերի կամ ավելի վաղ ծագած խնդիրները լուծելու անհրաժեշտության հետ: Բոլոր դեպքերում աշխատեք խուսափել ավելորդ շտապողականությունից, պետք եղածից շատ մի շտապեք:

Տանը հաճելի իրադարձություններ շատ կլինեն: Հավանական են մտերիմներին վերաբերող լավ նորություններ: Շաբաթվա վերջին օրերը հարմար կլինեն ընկերների և հարազատների հետ շփվելու համար. անակնկալներ ու վառ հույզեր, հաճելի ու հիշարժան իրադարձություններ շատ կլինեն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկզբին շփումներին ընտրողաբար մոտեցեք: Ոչ բոլորի հետ հեշտությամբ լեզու կգտնեք, բացի այդ, ձեր կողքին անսպասելի շատ մարդիկ կլինեն, որոնք կուզենան օգտագործել ձեր կարողություններն ու տաղանդները՝ ի շահ սեփական հետաքրքրությունների: Որոշ Կարիճներ ստիպված են լինելու կոշտ պահել իրենց, և դա դժգոհություն կառաջացնի շրջապատողների մոտ:

Բայց դրական միտումների ազդեցությունը օր օրի ավելի նկատելի կդառնա, մարդկանց հետ լեզու գտնելն էլ կհեշտանա: Անսպասելի նոր հնարավորություններ կբացվեն գործնական ոլորտում, դուք կտեսնեք, թե ինչպես կարող եք հասնել վաղուց դրված նպատակներին: Հնարավորություն կունենաք իրագործել աշխատանքին կամ բիզնեսին վերաբերող հին ծրագրերը. այստեղ դուք շատ արագ կգործեք, այդ իսկ պատճառով մրցակիցների նկատմամբ նկատելի առավելություն կունենաք:

Շաբաթվա վերջին օրերը լավ նորություններ կբերեն: Դուք կհամոզվեք, որ շատ խնդիրներ մնացել են անցյալում, ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Մտերիմները կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը, և դուք նրանց նույն ձևով կպատասխանեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը շատ բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Դա լավ ժամանակ է լինելու եկող տարվա ծրագրերը քննարկելու համար. դուք պատրանքներ չեք կառուցի, կտեսնեք հնարավորություններ, որոնք նախկինում չեք նկատել, ձեր գաղափարների մասին էլ այնպես կպատմեք, որ ոչ ոք անտարբեր չի մնա: Անսպասելի հաջող կավարտվեն երկար ժամանակ ձգվող բանակցությունները: Անձնական հարաբերությունների ոլորտում էլ ապրումների առիթներ չեն լինի: Կուրախացնեն ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը, և եթե տարաձայնությունների առիթներ լինեն, դրանք հաջողությամբ կհաղթահարեք:

Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես չի հիասթափեցնի: Ձեզ պետք կգա ինտուիցիայի վրա հենվելով արագ գործելու, ճիշտ որոշումներ ընդունելու ունակությունը: Այս ժամանակահատվածը հարմար կլինի նաև իմպրովիզների ու փորձարկումների համար: Այն նաև հնարավորություն կտա իրագործել վաղուց մտածածը: Շատ հաճելի անակնկալներ են սպասվում սիրահարված Աղեղնավորներին: Եթե նախաձեռնող լինեք ռոմանտիկ հարաբերություններում, ապա չեք զղջա դրա համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի այն լուրջ գործերն ավարտելու համար, որոնց վերջին ժամանակներս մեծ ուշադրություն էիք դարձնում: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև ուսման համար. այն անսպասելի հեշտ կտրվի: Եթե նոր բան ստանձնեք, միանգամից չեք հասկանա՝ ինչպես կարելի է հաջողության հասնել: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կհուշեն՝ ինչպես գործեք:

Կարող եք քննարկել ու լուծել ֆինանսական հարցերը, զբաղվել այն ամենով, ինչը վերաբերում է ընտանեկան կապիտալին և ունեցվածքին, փաստաթղթերի ձևակերպմանը, համաձայնություններ կնքելուն: Չի բացառվում, որ ձեզ համար հաջող կերպով ավարտվի դատական դիմակայությունը: Որոշ Այծեղջյուրների նշանակալի դրամական մուտքեր են սպասվում:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ, բայց ոչ այնքան արդյունավետ կլինի, փոխարենը հաճելի պահերով ու դրական հույզերով լի կլինի: Այն հատկապես դուր կգա սիրահարված Այծեղջյուրներին, քանի որ ռոմանտիկ պահեր շատ կլինեն: Հավանական են անսպասելի այցեր, հանդիպումներ ընկերների և հարազատների հետ, որոնց վաղուց չեք տեսել: Հեշտությամբ կվերականգնեք հին կապերը, կհարթեք նախկինում լարված հարաբերությունները:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին արագ ու վճռական գործեք, և դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան բան կարելի է հասցնել մի քանի օրվա ընթացքում: Կհաջողվի գլուխ հանել նախկինում շատ բարդ թվացող գործերից: Այնտեղ, որտեղ ձգձգումներ են առաջացել, դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքի: Կարող եք հաջողությամբ անցկացնել հանդիպումները, բայց արժե նկատի ունենալ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները նախնական բնույթ են կրելու, չի բացառվում, որ եկող տարվա սկզբին պետք լինի վերանայել դրանք:

Շաբաթվա երկրորդ կեսին թուլանալու, հաճելի ժամանակ անցկացնելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք: Այդ հատվածը հարմար կլինի ուղևորությունների համար, ընդ որում՝ ինչպես նախապես ծրագրվածների, այնպես էլ՝ սպոնտան ուղևորությունների համար. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Ընկերներն ու հարազատները ուրախ կլինեն ձեզ հետ շփվելու համար, իսկ սիրելին անպայման հետաքրքիր մի բան կառաջարկի, հաճելիորեն կզարմացնի ձեզ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Այդ հատվածը հարմար կլինի մտքերը հավաքելու և եզրահանգումներ անելու համար: Չի բացառվում՝ նկատեք այն մանրուքները, որոնց առաջ ուշադրություն չեք դարձրել: Դա կօգնի ճիշտ որոշումներ ընդունել՝ խուսափելով ապագայի սխալներից: Ձեր փորձը շատերին օգտակար կլինի:

Շրջապատողների հետ ոչ մեծ տարաձայնություններ հնարավոր են շաբաթվա առաջին օրերին, բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, շուտով շփումներն ավելի հաճելի կդառնան, տարաձայնությունները կմնան անցյալում, վեճերի նոր առիթներ էլ չեն առաջանա:

Շաբաթվա երկրորդ կեսը ձեզ համար կարևոր գործի հետ կապված լավ նորություններ է խոստանում: Որոշ Ձկներ պատասխաններ կստանան իրենց և իրենց համար թանկ մարդկանց անհանգստացնող հարցերին:

Հավանական է հաջողություն ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերում: Երևակայության շնորհիվ դուք կգտնեք երկար ժամանակ երազած բանին հասնելու եղանակը:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2880 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0