ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 25-31.XII
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1304 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լարված պահերը չեն բացառվում, բայց դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, կգերակշռի: Այս շաբաթը արդյունավետ կլինի, դուք շատ բան կհասցնեք անել, եթե գործերը հաջորդ տարվան չհետաձգեք: Համախոհների հետ շփվելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու հնարավորություն կունենաք: Եթե ձեր միջև տարաձայնություններ են եղել, ապա հիմա դրանք անցյալում կմնան:

Շատ Խոյեր անսովոր գաղափարներ կունենան, որոնց իրագործմանը կուզենան միանգամից անցնել: Հիշեք, որ դուք չպետք է ամեն ինչից մենակ գլուխ հանեք, քանի որ ձեր կողքին կան ամեն պահի օգնության շտապելու պատրաստ մարդիկ: Կարող են դեպի լավը փոխվել մինչև վերջերս լարված հարաբերությունները: Դուք կզգաք, որ շատերն են հասկանում ու աջակցում ձեզ:

Շաբաթը հարմար կլինի զբոսանքների և ուղևորությունների համար. պայմանների փոփոխությունն օգուտ կտա ձեզ: Ընկերների կամ մյուս մտերիմների հետ ճամփորդող Խոյերը հաճելի ժամանակ կանցկացնեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը կարող է բավական լարված ու հոգնեցնող թվալ: Գործեր սպասվածից շատ կունենաք, ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի հարց լուծել: Բացի այդ, կպարզվի, որ ծրագրերը, որոնց մասին երկար մտածել եք, դեռևս չի կարելի իրագործել: Ամեն ինչ պիտի հետաձգեք, և դա ժամանակավորապես կփչացնի ձեր տրամադրությունը: Սակայն ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք ունակ կլինեն ուրախացնել ձեզ, ինչ-որ բանով հաճելիորեն զարմացնել կամ առաջակ անել, որը մերժել չեք ուզենա:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շաբաթվա կեսին ձեզ հաճելի պահեր ու հաջող զուգադիպություններ են սպասվելու: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, չի բացառվում ծանոթությունը մի մարդու հետ, որի հանդեպ անմիջապես համակրանք կզգաք: Առաջին հայացքից սերն էլ չի բացառվում: Այս հատվածում սկսվող հարաբերություններն արագ կզարգանան ու դրական հույզեր կպարգևեն:

Շաբաթվա վերջը հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով լի կլինի: Շատ Ցուլեր այդ հատվածում նոր բան կփորձեն կամ փորձ ձեռք կբերեն, որը շուտով անպայման պետք կգա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի շտապեք: Հնարավոր է, շաբաթվա սկզբին ուզենաք գործերում դադար վերցնել, շեղվել հոգսերից ուժերը վերականգնելու համար: Որոշ հարցերի լուծում կարող եք վստահել հին համախոհներին. նրանք ամեն ինչ ձեզանից վատ չեն անի: Լավ է ձեզ վրա լուրջ պարտավորություններ չվերցնեք, խոստումներ չտաք, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք, որ կարողանալու եք կատարել դրանք:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի շփումների համար, լավ կանցնեն և՛ գործնական, և՛ ընկերական հանդիպումները: Որոշ Երկվորյակներ հաճելի ծանոթություններ կհաստատեն կամ կվերականգնեն այն կապերը, որոնց ավարտի համար զղջում էին:

Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն. դուք դրական փոփոխություններ կնկատեք կյանքի բոլոր ոլորտներում: Հրաշալի գաղափարներ կունենաք, մտերիմները հաճույքով կաջակցեն ձեզ, կօգնեն մտածածն իրագործելու հարցում: Սա հատկապես բարենպաստ շրջան է լինելու ծրագրեր կառուցելու և դրանք մտերիմների հետ քննարկելու համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի և՛ կարևոր գործերի, և՛ լուրջ հարցերը լուծելու համար: Շատ բաներում կարող եք ինտուիցիային ապավինել. նրա հուշումների շնորհիվ դուք սխալներ չեք անի, նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Այս հատվածը հարմար կլինի և՛ ուսման, և՛ փորձառու մարդկանց հետ շփվելու համար: Դուք առանց դժվարության կմտապահեք պիտանի ինֆորմացիան ու շատ շուտով կիրառում կգտնեք դրան:

Շաբաթվա կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Հին ծանոթներին հանդիպելու, կարևոր հարցերը քննարկելու հնարավորություն կունենաք: Այդ օրերը հարմար կլինեն այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Դա մտածածից հեշտ կլինի:

Շաբաթվա վերջին օրերը հաճելի կանցնեն, եթե ձեզանից ու շրջապատողներից շատ բան չպահանջեք: Մանրուքներից մի կառչեք, լավ է կենտրոնանաք իսկապես կարևորի վրա: Աննշան սխալների պատճառով ինքներդ ձեզ մի մեղադրեք, այլ գովեք ձեզ նրա համար, ինչին հասցրել եք հասնել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին պիտի աշխատեք: Շտապ գործեր ու անհապաղ լուծում պահանջող հարցեր կհայտնվեն: Ինչ-որ մեկը կուզենա օգնել ձեզ, բայց ինտուիցիան կհուշի, որ լավ է ինքնուրույն գործեք, և այն չի սխալվի: Հնարավոր են անսովոր առաջարկներ: Կուզենաք միանգամից համաձայնել դրանց, բայց լավ է չշտապեք, այլ ավելի շատ ինֆորմացիա հավաքեք: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեր տաղանդներն ու գիտելիքները ի շահ սեփական հետաքրքրությունների օգտագործել՝ բացարձակապես հաշվի չառնելով ձերը:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար; Ձեր լավագույն հատկանիշները չափազանց վառ կարտահայտվեն: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները հաճույքով կարձագանքեն ձեր գաղափարներին, ձեր հետևից թեկուզ աշխարհի ծայրը կգնան: Շատ Առյուծներ այս հատվածում չափազանց գրավիչ կլինեն: Չի բացառվում գլխապտույտ սիրավեպի սկիզբը, որին կհետևեն կյանքում մեծ փոփոխությունները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Թուլանալը դեռ վաղ է: Շաբաթվա սկզբին օգտակար կլինի աշխատելը. դուք կկարողանաք մեծ հաջողությունների հասնել, մրցակիցներին էլ հետևում թողնել: Ինտուիցիայի և գիտելիքների շնորհիվ դուք նույնիսկ բարդ գործերում սխալներ չեք անի, ճիշտ որոշումներ կընդունեք ու կգտնեք նպատակին տանող ճամփան: Հնարավոր են պիտանի ծանոթություններ, չեն բացառվում համագործակցության առաջարկները: Ցույց տվեք, որ պատրաստ եք անհապաղ գործել. դա լավ տպավորություն կթողնի:

Շաբաթվա երկրորդ կեսը հագեցած ու հաճելի կանցնի: Հետաքրքիր ու կարևոր գործեր կգտնվեն, շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն դրանք ձեզ հետ միասին անել: Բացառապես աշխատանքային բնույթ կրող հարաբերությունները ավելի ջերմ կդառնան, ժամանակի ընթացքում կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ: Շաբաթվա վերջին օրերը հագեցած և ուրախ կլինեն. դրանք ձեզ ուրախության բազում առիթներ կպարգևեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբը չափազանց բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Ձեր մասնագիտական հաջողություններն աննկատ չեն մնա, դրանց ուշադրություն կդարձնեն հենց այն մարդիկ, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Այս հատվածը հաջող կլինի կարևոր գործնական բանակցություններ անցկացնող, նոր գործընկերներ փնտրող Կշեռքների համար: Աստղերը կաջակցեն նաև սովորող կամ կրթության ոլորտում աշխատող Կշեռքներին:

Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի ուղևորությունների և պայմանները փոխելու համար: Երկրորդը կուզենաք տանը անցկացնել, այն նվիրել առօրյա գործերին ու մտերիմների հետ շփումներին: Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ. սուր անկյունները կհարթվեն, բոլոր տարաձայնությունները կմնան անցյալում: Շաբաթվա վեջին օրերը հագեցած կլինեն, այդ հատվածում պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք: Բայց դա ձեզ չի հոգնեցնի, էներգիա շատ կունենաք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող ու արդյունավետ կանցնեն շաբաթվա առաջին օրերը: Կուտակված գործերն անելու, նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը լուծելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Այս շրջանը բարենպաստ կլինի գործնական բանակցությունների համար, այդ թվում՝ հեռվից եկած մարդկանց հետ: Առանց լարված պահերի չի լինի, բայց դուք կկարողանաք պահպանել ինքնատիրապետումը, հույզերին չեք տրվի և ամեն ինչ ճիշտ կանեք:

Ոչ մեծ տարաձայնություններ կարող են առաջանալ շաբաթվա կեսին. շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա: Բայց դուք կաշխատեք լուրջ կոնֆլիկտներ թույլ չտալ, և դա կհաջողվի անել: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք լավ փոփոխություններ կնկատեք: Շաբաթվա վերջին օրերը բազում դրական հույզեր կպարգևեն Կարիճներին, հաճելի հանդիպումներով ու անսովոր ծանոթություններով լի կլինեն: Ուրախ պահեր շատ կլինեն, և ձեր տրամադրությունը կլավանա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Չհուզվեք, եթե շաբաթվա սկզբին ամեն ինչ ձեր ուզածի նման չդասավորվի: Հնարավոր են ձգձգումներ գործերում, ցավալի թյուրիմացություններ ու անհաջող զուգադիպություններ: Տնային ու աշխատանքային տարաձայնություններն էլ չեն բացառվում: Բայց շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք դրական փոփոխություններ կնկատեք:

Շաբաթվա կեսը կուրախացնի լավ նորություններով ու կարևոր բացահայտումներով: Որոշ Աղեղնավորներ հետաքրքիր մի բան կմտածեն, միանգամից կանցնեն ծրագրերի իրագործմանն ու կհասնեն առաջին հաջողություններին: Շփման մեջ լուրջ խնդիրներ չեն առաջանա: Հակառակը, դուք կկարողանաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք:

Շաբաթվա վերջին օրերը հագեցած ու վառ կլինեն: Այս հատվածի համար ծրագրած ուղևորությունները լավ կանցնեն: Բայց չեն ձանձրանա նաև այն Աղեղնավորները, որոնք տանը կմնան կամ հյուր կգնան ամենամտերիմներին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին շատ զբաղված եք լինելու: Ամենայն հավանականությամբ պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, ինչ-որ մեկին օգնության շտապեք կամ ուղղեք մյուսների գործած սխալները: Չի կարելի ասել, որ դրանից մեծ հաճույք եք ստանալու, բայց ամեն ինչին լուրջ կվերաբերվեք ու պարզապես հրաշալի գլուխ կհանեք: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Դուք միանգամից դուր կգաք նրանց, ում առաջին անգամ կհանդիպեք. հավանական է ընկերական հարաբերությունների կամ ռոմանտիկ պատմության սկիզբ:

Շաբաթվա կեսը նոր գաղափարներ կնվիրի: Իհարկե, դուք հազիվ թե միանգամից անցնեք դրանց իրագործմանը, շատ բան պիտի հետաձգեք: Իսկ ահա համախոհների փնտրտուքով կարելի է միանգամից զբաղվել, քանի որ օգնելու պատրաստ մարդիկ ձեր կողքին կլինեն:

Շաբաթվա վերջին օրերը հանգիստ ու բարենպաստ կանցնեն: Դրանք հարմար կլինեն ընկերական հանդիպումների ու ռոմանտիկ ժամադրությունների, աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու և հյուրեր ընդունելու համար: Դուք ինքներդ հրաշալի ժամանակ կանցկացնեք, ձեր կողքին գտնվող մարդկանց տրամադրությունն էլ կբարձրացնեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վառ ու հագեցած կլինեն շաբաթվա առաջին օրերը: Հետաքրքիր գործեր կհայտնվեն, նաև առաջադրանքներ, որոնց անկեղծ ոգևորությամբ կանցնեք: Նոր բան սովորելու հնարավորություն կունենաք. դուք այն չեք ուզենա բաց թողնել: Հեշտ կլինի կոլեգաների և գործընկերների հետ լեզու գտնելը: Բազում հարցեր կլինեն, որոնք կուզենաք քննարկել: Գործերի մասին բոլոր զրույցները հանգիստ ու կառուցողական կանցնեն:

Շաբաթվա կեսին շատ Ջրհոսներ գործերում փոքրիկ դադարի կարիք կունենան. պիտի հանգստանան, վերականգնեն ուժերը, շեղվեն առօրյա հոգսերից: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ, ձեզ վրա վերցնել որոշ խնդիրների լուծումը: Վատ մի զգացեք դիմել նրանց, ում վստահում եք:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն շփումների համար: Դուք կես խոսքից կհասկանաք նույնիսկ այն մարդկանց, որոնց հետ առաջ լեզու չէիք գտնում: Շատ Ջրհոսներ հաշտվելու շանս կունենան: Հին վիրավորանքները կմոռացվեն, տրամադրությունը կլավանա, հաճելի անակնկալների պակաս էլ չի լինի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այս շաբաթ շատ բան կարող է փոխվել: Որոշ Ձկներ նոր նպատակներ ու հետաքրքրություններ կունենան: Նշանի ներկայացուցիչները կհետաձգեն ամենը, ինչով նախկինում էին զբաղվում և լրիվ այլ բաների վրա կկենտրոնանան: Շրջապատողներին հասկանալի չի լինի, թե ինչ է տեղի ունենում ձեզ հետ: Աշխատեք հանգիստ զրույցի համար ժամանակ գտնել. դա թույլ կտա խուսափել լարված պահերից, լավ հարաբերություններ պահպանել:

Շաբաթվա սկզբին մասնագիտական գործերում իրական բեկման հասնելու հնարավորություն կլինի: Դուք նախանձելի հաստատակամություն կդրսևորեք, լուրջ կլինեք ու նպատակին տանող ճիշտ ուղի կգտնեք: Հետո առաջին պլանում կհայտնվեն այլ, ավելի հաճելի հոգսեր: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան հեշտ կլինի մտերիմների հետ շփվելը, ձեզ համար թանկ մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը:

Շաբաթվա վերջին օրերը վառ հույզերով ու հիշարժան իրադարձություններով լի կլինեն:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1304 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0