ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 25.10 - 31.10
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3249 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շտապելու կարիք չկա: Շաբաթվա առաջին օրերն այնքան էլ հաջող չեն դասավորվի: Եթե ինչ-որ բան չստացվի, մի անհանգստացեք, պարզապես մի փոքր սպասեք: Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա, դուք կզգաք աստղերի աջակցությունը: Եվ ոչ միայն նրանց: Ազդեցիկ համախոհներ էլ ձեռք կբերեք, որոնց շնորհիվ կհաղթեք մրցակիցներին, կկարողանաք զինաթափել թշնամիներին:

Շաբաթվա կեսին բարենպաստ շրջան կսկսվի, որը թույլ կտա օգտակար բաներ անել: Լավ կստացվի այն, ինչ նախկինում ոչ մի կերպ չէր հաջողվում: Դուք ուշադիր կհետևեք տեղի ունեցողին, շատ բան կսովորեք ուրիշներից: Ժամանակին նկատած ուրիշի սխալները կօգնեն ձեզ խուսափել սեփական սխալներից:

Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք կպահպանեք սառնասրտությունը: Դա դուր կգա շրջապատողներին, շատերը ուրախ կլինեն ձեզ հետ ավելի մոտիկից շփվելու հնարավորության համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Համբերությամբ զինվեք, քանի որ չի հաջողվի արագ հասնել անհրաժեշտ արդյունքներին: Համառ ու հետևողական եղեք, քանի որ այդ որակների շնորհիվ անպայման կհասնեք ձեր ուզածին: Դա հատկապես կարևոր կլինի գործնական ոլորտում: Աշխատավայրում բարդ խնդիրներ պիտի լուծեք: Դրանցից գլուխ հանելու համար պիտի շատ աշխատեք: Կարող են օգնել փորձված համախոհները, իսկ ահա համառորեն իրենց աջակցությունն առաջարկող նոր ծանոթների հետ արժե զգոն լինել:

Հիմա կարող եք օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Երբեմն պիտի ուրիշների գործերին խառնվեք: Նման պահերին կփորձեք նրբանկատ լինել, և դա ձեզ կհաջողվի: Նույնիսկ ամենազգայուն ու խոցելի մարդիկ չեն վիրավորվի:

Շաբաթը բարենպաստ կլինի շփումների համար: Նախկինում լարված հարաբերությունները ավելի հարթ ու ներդաշնակ կդառնան: Դուք լավ լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում միայն վերջերս եք հանդիպել: Կարող եք և՛ նոր համախոհներ, և՛ իսկական ընկերներ գտնել: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ շաբաթ է: Աստղերը ձեր կողմից կլինեն, շատ բան հեշտ ու արագ կարվի, ապրումների համար պատճառներ չեն լինի: Դուք լավ գլուխ կհանեք առօրյա գործերից ու խուճապի չեք մատնվի, եթե պետք լինի լրիվ նոր բան ստանձնել: Համախոհներ գտնելը դժվար չի լինի, շատերը պատրաստ կլինեն ձեր կողմն անցնել, օգնել մտածածն իրագործելու հարցում: Համագործակցությունից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն կարող է սկսվել:

Կարող եք զբաղվել նրանով, ինչը ձեզ վաղուց է հետաքրքրում: Շաբաթը հնարավորություն կտա կիրառում գտնել գիտելիքներին ու տաղանդներին, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում: Օգտակար կլինի այն, ինչ ավելի վաղ եք սովորել:

Շաբաթը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում սխալներ չեք անի: Ինտուիցիան կհուշի, թե որ գործարքներն արժե կնքել, իսկ որոնցից է պետք խուսափել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Փոքրիկ թյուրիմացությունները, ինչպես նաև տարօրինակ ու զարմանալի պատահարները հնարավոր են շաբաթվա սկզբին: Չի բացառվում՝ դրանց պատճառով ստիպված լինեք վերամշակել ծրագրերը, ինչ-որ բան հետաձգել: Այդ հատվածում կկարողանաք պատասխաններ գտնել բարդ հարցերին: Դա կօգնի խուսափել սխալներից, արագ ճիշտ որոշումներ ընդունել, հասնել նրան, ինչին վաղուց էիք ձգտում:

Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Դուք մյուս մարդկանց լավ կհասկանաք, հաճախ կկռահեք, թե ինչ նրանք չեն համարձակվում ձեզ ասել: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան: Կարող եք ընկերանալ մեկի հետ, ում մասին նախկինում լավ բաներ եք լսել:

Շաբաթը հարմար է կենցաղային հարցերը լուծելու, տան համար անհրաժեշտ գնումներ անելու համար: Դուք հստակ կիմանաք, թե ինչ է իրականում պետք ձեզ ու ձեր մտերիմներին, այդ իսկ պատճառով գումարը միայն օգտակար իրերի վրա կծախսեք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շտապելու կարիք չկա: Շաբաթվա սկիզբը հազիվ թե հարմար լինի կարևոր գործեր սկսելու կամ լուրջ հարցերը լուծելու համար: Ծրագրերը կյանքի կոչելուց առաջ լավ մտածեք, համոզվեք, որ նպատակները ճիշտ եք դրել ու դրանց կարելի է հասնել հենց հիմա: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնք ձեզ լավ գիտեն, օրինակ՝ հին ընկերների ու համախոհների: Չի բացառվում՝ նրանք ձեզ հուշեն, թե ինչպես է պետք գործել:

Շաբաթվա կեսից ավելի թեթև ու նպաստավոր շրջան կսկսվի: Աշխատանքը ձեռքից կգա, դուք արագ գլուխ կհանեք գործերից, պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնք նախկինում շատերին փակուղու առաջ են կանգնեցրել: Չնայած գործեր սովորականից շատ կլինեն՝ ժամանակ կմնա նաև ընկերների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների համար: Դուք կգտնեք բոլորի տրամադրությունը բարձրացնելու ձևը: Զարմանալի չէ, որ շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբն անհանգիստ կլինի: Մտքերը հավաքելը դժվար կլինի, սեփական զգացմունքներից էլ դժվարությամբ գլուխ կհանեք: Ինչով էլ զբաղվեք, ստիպված եք լինելու հաճախ շեղվել, իսկ հետո ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրել սկսածին վերադառնալու համար: Երբեմն ընդհանրապես կուզենաք ամեն ինչ թողնել, և միայն կարգապահությունը ձեզ հետ կպահի նման հակասական արարքից:

Լրիվ այլ կլինի շաբաթվա կեսը: Իսկապես հետաքրքիր գործեր կհայտնվեն: Պարզ կդառնա, որ եկել է ձեր կարողությունները ցույց տալու ժամանակը, և նման հնարավորությունը բաց թողնել չի կարելի: Օգտակար կլինի և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը:

Շաբաթվա վերջին օրերը հաճելի կանցնեն: Այդ հատվածում գործերը լուրջ ջանքեր չեն պահանջի, շատ բան լավ կստացվի, նույնիսկ եթե առանձնակի ջանքեր չգործադրեք: Հավանական են հաճելի իրադարձություններ տանը: Կուրախացնեն ընտանիքի անդամների հետ շփումները:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բան պիտի անեք: Դա լավ հասկանալով՝ դուք կաշխատեք հնարավորինս շուտ որոշել ծրագրերը, այն, թե ինչ եք ստանձնելու առաջին հերթին: Բայց դա ամեն անգամ չի հաջողվի, անսպասելի պայմաններ ի հայտ կգան, երբեմն տեղի կունենա մի բան, որը չէիք սպասում: Իսկ դա նշանակում է, որ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, հարմարվել իրավիճակին, ոչ ստանդարտ լուծումներ փնտրել: Դուք այդ ամենից գլուխ կհանեք, բայց ջանքերի գնով:

Կօգնեն մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն: Կարևոր չէ, թե ինչպես էին ձեր հարաբերությունները դասավորվել վերջին ժամանակներս, արդյոք հաճախ եք տեսնվել, թե վաղուց չեք տեսել իրար. կարևորը փոխհասկացողությունը կլինի: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը:

Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում: Չի բացառվում՝ եկամուտների նոր աղբյուր հայտնվի: Մի շտապեք այս շաբաթ ծախսել ստացածը. ավելի ուշ գումարը կարևոր բանի համար է պետք գալու:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարդ շաբաթ է, բայց դուք բոլոր փորձություններից հրաշալի գլուխ կհանեք: Հաճախ ստիպված եք լինելու ոտքի վրա սովորել, իմպրովիզներ անել ու նոր բան մտածել: Սկզբում դա ձեզ կստիպի հուզվել, հետո արդեն հունի մեջ կընկնեք, դրական կտրամադրվեք ու կսկսեք հաճույք ստանալ տեղի ունեցողից: Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Մարդիկ, որոնց այս շաբաթ կհանդիպեք, հետո կարևոր դեր կխաղան ձեր կյանքում. աշխատեք լավ տպավորություն թողնել նրանց վրա:

Նոր աշխատանքային առաջադրանքներ կհայտնվեն, որոշ Կարիճներ պիտի իրենց վրա վերցնեն ուրիշների համար պատասխանատվությունը: Դա անել ամեն անգամ չեք ուզենա, բայց ընտրության հնարավորություն չի լինի: Կարևոր կլինի որոշումների հարցում չշտապելը, ստեղծված իրավիճակն ուսումնասիրելը, մի քանի հնարավորություն համեմատելը: Հազիվ թե կարողանաք խուսափել մտերիմների հետ վեճերից: Դուք կաշխատեք զրույցները հնարավորինս հանգիստ վարել, ոչ ոքի չվիրավորել: Շատ սուր անկյուններ կարելի է հարթել, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը հագեցած, արդյունավետ ու հետաքրքիր կլինի: Դուք շատ բան պիտի անեք, բայց դա ձեզ ոչ թե կվախեցնի, այլ կոգեշնչի: Բարդ առաջադրանքները ոգևորությամբ կստանձնեք ու պարզապես հրաշալի կլուծեք դրանք: Հաճախ կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Ձեր կողմը կանցնեն ոչ վաղ անցյալի մրցակիցները, իսկ նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, թե ինչքան են սխալվել: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները: Որո Աղեղնավորներ հնարավորություն կունենան զբաղվել նրանով, ինչով վաղուց էին հետաքրքրվում:

Շաբաթվա առաջին կեսին պիտի ինքնուրույն գործեք, իսկ երկրորդը բարենպաստ կլինի շփումների ու թիմային աշխատանքի համար: Դուք հեշտությամբ կբացատրեք շրջապատողներին, թե ինչ եք նրանցից ուզում, մարդիկ էլ հաճույքով կհամաձայնեն ձեր շատ առաջարկների:

Այս շաբաթվա համար կարող եք ուղևորություններ ծրագրել: Դրանք հաջող կանցնեն, դրական հույզեր կպարգևեն ու երկար կհիշվեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին դատարկ բաների պատճառով չբարկանալը դժվար կլինի: Դուք սովորականից սուր կարձագանքեք մանրուքներին, սրտին մոտ կընդունեք այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք լավատեսորեն տրամադրվել: Դա թույլ կտա տեսնել հնարավորություններ, որոնք նախկինում չեք նկատել: Չի բացառվում՝ վաղուց դրված նպատակին հասնելու հասարակ և արդյունավետ եղանակ գտնեք:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու հաճելի կդասավորվի: Այդ հատվածում շատ բան կուրախացնի ձեզ: Աստղերը հաճելի անակնկալներ կմատուցեն, իրադարձություններ տեղի կունենան, որոնց վաղուց էիք սպասում: Կարող եք նոր գործեր ստանձնել. շատ բան հեշտությամբ կստացվի: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև շփումների համար: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, անձնական հանդիպումներն էլ հաճելի տպավորություն կթողնեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք վճռական տրամադրված կլինեք ու շատ բանի պատրաստ կլինեք դրված նպատակներին հասնելու համար: Շրջապատողները կհասկանան դա: Համախոհները կաջակցեն ձեր նախաձեռնությունները, թշնամիներն ու մրցակիցները կփորձեն մի կողմ քաշվել ձեր ճանապարհից, որպեսզի խուսափեն խնդիրներից: Կարող եք օգտվել բարենպաստ պահից բարդ մասնագիտական խնդիրները լուծելու, ոչ միայն ձեր, այլև ձեր գործընկերների համար կարևոր գործում հաջողության հասնելու համար: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, համագործակցության առաջարկներ կստանաք:

Չարժե մոռանալ հանգստի մասին: Էներգիա շատ կունենաք, բայց երբեմն ձեզ էլ են դադարներ պետք գործերից շեղվելու համար: Այստեղ շատ կօգնեն ընկերների և մյուս մտերիմների հետ հանդիպումները: Շփումները կոգեշնչեն, հաճախ հետաքրքիր գաղափարներ կտան:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող շաբաթ է: Կարող եք ոչ մի բանի համար չանհանգստանալ, զբաղվել նրանով, ինչը հոգեհարազատ է ձեզ: Ինտուիցիան կհուշի, թե ինչից արժե սկսել, իսկ ինչի վրա է պետք ավելի ուշ կենտրոնանալ: Դուք պատրաստ կլինեք սովորել շրջապատողներից, մարդիկ դա կտեսնեն ու կգնահատեն, հաճույքով կկիսվեն իրենց փորձով, խորհուրդներ կտան, որոնք արժե լսել: Հաջող կանցնեն պոտենցիալ գործատուների ու գործընկերների հետ հանդիպումները, դուք լավ տպավորություն կթողնեք, ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Դատարկ բաներից կոնֆլիկտներ չեն առաջանա, կարող եք խուսափել տարաձայնություններից ու վեճերից: Դուք շատ բաների հումորով կվերաբերվեք, և դա շատ դուր կգա շրջապատողներին: Մարդիկ, որոնց հետ նախկինում միայն ձևական հարաբերությունների մեջ էիք, ուրախ կլինեն ավելի մոտիկից ծանոթանալու, ձեզ հետ ժամանակ անցկացնելու համար:

Շաբաթվա վերջին օրերը հարմար կլինեն գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3249 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0