Շաբաթվա աստղագուշակ 25.09 - 01.10
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1714 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթը հետաքրքիր իրադարձություններ կբերի, որոնց կարող են հետևել կյանքում լուրջ փոփոխությունները: Միանգամից իրավիճակի մեջ կողմնորոշվել չեք կարողանա, չեք հասկանա՝ ինչպես պիտի ձեզ պահեք: Բայց հետո դա ձեզ կհաջողվի անել: Այս օրերը հարմար կլինեն նաև օգտակար սովորույթներ ձեռք բերելու, ձեզ վնասող ու ձեր առաջընթացին խանգարող բաներից ազատվելու համար: Դա զարմանալիորեն հեշտ կլինի: Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի և՛ գործնական կապերի, և՛ ընկերների ու մյուս մտերիմների հետ շփվելու համար: Շրջապատողներին դուք լավ կհասկանաք, հեշտությամբ կկռահեք նրանց ցանկություններն ու մտադրությունները: Ծրագրեր կառուցելիս հաշվի առեք ուրիշների հետաքրքրությունները, և դուք կհասնեք նրան, ինչին ձգտում եք: Շաբաթվա երկրորդ կեսին լավ է խուսափեք սթրեսային իրավիճակներից ու շատ հոգնեցնող գործերից: Ձեզ օգտակար կլինի հանգիստը, իսկ պայմանները թույլ կտան փոքրիկ դադար վերցնել: Բաց մի թողեք այն մարդկանց հետ հանդիպելու հնարավորությունը, որոնց հետ վաղուց չեք շփվել. հանդիպումը և՛ հաճելի, և՛ օգտակար կլինի: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ այնքան էլ հասարակ շաբաթ չի սպասվում: Բայց ծագած դժվարությունները հազիվ թե լուրջ լինեն ու հաստատ չեն ստիպի ձեզ հրաժարվել մտածածից: Ամեն ինչ կստացվի, եթե համառություն դրսևորեք: Գործերում լավ է չհետևեք ուրիշի օրինակին, այլ աշխատեք նպատակին տանող սեփական ուղին գտնել: Ձեր փորձարկումները հաջող կլինեն: Չնայած շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր արարքների դրդապատճառները, ձեր ճամփին կանգնել ոչ ոք չի համարձակվի: Շաբաթվա առավելություններից մեկը ձեր վճռականությունն է լինելու: Դուք պատրաստ կլինեք ստանձնել այն, ինչը երկար հետաձգել եք, չեք վախենա պայքարի մեջ մտնել ուժեղ մրցակցի հետ: Միայն շրջահայացության պակաս երբեմն կլինի: Աշխատեք նախապես գնահատել ձեր ամեն քայլի հնարավոր հետևանքները. դա թույլ կտա խուսափել հիասթափություններից: Կուրախացնեն լավ փոփոխությունները անձնական հարաբերություններում: Հավանական են հաճելի անակնկալներ մտերիմներից, ինչպես նաև ձեզ համար թանկ մարդկանց վերաբերող լավ նորություններ: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա սկզբին հրաշալի գաղափարներ կունենաք ու նոր ծրագրեր, որոնց իրագործմանը կկարողանաք անցնել մոտ ժամանակներս: Դուք շատ ուշադիր կլինեք, կնկատեք այն, ինչը վրիպել է մյուսների աչքից: Սուր ինտուիցիան ձեզ ճիշտ ճանապարհով կտանի, թույլ չի տա լուրջ սխալներ անել: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ: Դուք մոտեցում կգտնեք մարդկանց, որոնց հետ առաջ հաշտ չէիք, շատերի հետ կընկերանաք: Շաբաթվա կեսը հարմար կլինի աշխատանքի և մասնագիտական հարցերը լուծելու համար: Դուք ծրագրածից ավելին կհասցնեք, և կարևոր չէ՝ արդյոք ինչ-որ մեկը կօգնի ձեզ, թե ոչ: Որոշ Երկվորյակներ եկամուտները մեծացնելու շանս կունենան, և իհարկե, բաց չեն թողնի այն: Շաբաթվա վերջին օրերը որոշակիություն ու պարզություն կբերեն կարևոր հարցերում: Դուք բավարար ինֆորմացիայի կտիրապետեք լուրջ որոշումներ ընդունելու, առաջնահերթությունները դնելու համար: Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, նրանք չեն մերժի օգնության ձեր խնդրանքը: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի: Արժե օգտվել դրանից վաղուց դրված նպատակներին հասնելու կամ կարևոր հարցերը լուծելու համար: Այս հատվածը հարմար կլինի նաև գործնական բանակցությունների համար: Որոշ Խեցգետիններ աջակցություն կստանան, որի հույսը չունեին ու կհասկանան, որ պատրաստ են շատ բարդ, մասշտաբային, բայց չափազանց հեռանկարային նախագիծ ստանձնելուն: Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, չնայած՝ այն նույնքան արդյունավետ չի անցնի: Գործերը ավելի քիչ ոգևորությամբ կստանձնեք, նույնիսկ ամենահասարակ հարցերը լուծելու համար սպասվածից շատ ժամանակ կպահանջվի: Երբեմն ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, իսկ դա կարող է լրջորեն վշտացնել: Հետևեք, որ ձեր բացասական հույզերի պատճառով մտերիմները չտուժեն: Տանը հոգսեր շատ կլինեն: Որոշ կենցաղային խնդիրների լուծում ընկնելու է ձեր ուսերին: Դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, չնայած՝ ոչ միանգամից: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկիզբը կարող է բարդ լինել: Այդ հատվածում շատ տհաճ իրադարձություններ տեղի չեն ունենա, ծրագրերը չեն խախտվի կամ լուրջ անհաջողության չեք հանդիպի, բայց իրավիճակը ճիշտ գնահատելը դժվար կլինի: Դուք կարող եք պատրանքներ կառուցել, ամպերում սավառնել, սխալ եզրահանգումներ անել, ինչի պատճառով ոչ միանշանակ իրավիճակներ կստեղծվեն: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, աստղերի աջակցությունն ավելի նկատելի կլինի, հնարավորություններ էլ ավելի շատ կբացվեն: Շատ գործերում հաջողակ կլինեք, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ լուրջ հույսեր չունեիք, լավագույն ձևով կավարտեք համարյա անհույս նախագծի վրա տարվող աշխատանքը: Հնարավոր են անսովոր հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ: Մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը շատ պետք կգա: Շաբաթվա վերջին օրերի համար չարժե լուրջ գործարքներ ու խոշոր գնումներ ծրագրել: Լավագույն ժամանակը չի լինելու ֆինանսական հարցերը լուծելու համար, երկարաժամկետ համագործակցության պայմանները քննարկելն էլ ցանկալի չէ: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը բավական անհանգիստ կլինի ու հազիվ թե առանց լարված պահերի անցնի: Նրա առաջին կեսին սովորականից հաճախ եք զբաղվելու ուրիշների գործերով, ուղղելու եք մյուսների գործած սխալները: Դա ձեզ հազիվ թե ուրախացնի, բայց բոլոր առաջադրանքները կփորձեք հնարավորինս լավ լուծել: Եթե օգնության կարիք ունենաք, այդ հարցով արժե դիմել փորձված համախոհներին: Դա թույլ կտա խուսափել թյուրիմացություններից ու լարված պահերից: Շաբաթվա երկրորդ կեսը նվիրված կլինի կարևոր ու բարդ առաջադրանքների լուծմանը: Չի բացառվում պետք լինի մաս-մաս հավաքել կարևոր ինֆորմացիան, ոտքի վրա սովորել մի բան, ինչը կարող է պետք գալ: Օգտակար կլինի վաղուց ձեռք բերած փորձը: Ուշադրություն դարձրեք մտերիմների հետ հարաբերություններին: Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կկարողանաք հարթել սուր անկյունները, որոշ ժամանակ ծախսել բոլորին դուրեկան լուծումներ փնտրելու համար: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկիզբը հարմար կլինի աշխատանքի և բիզնեսի հետ կապված ցանկացած հարց լուծելու, գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց աջակցությունը կուզենայիք ստանալ: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, դրանց իրագործման հարցում կուզենան օգնել նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները: Որոշ Կշեռքներ շատ ազդեցիկ համախոհներ կգտնեն ու նրանց շնորհիվ գործերում իրական բեկման կհասնեն: Եթե ինչ-որ մեկը որոշի վիճել ձեզ հետ, դա կփորձի զգուշորեն անել՝ պահպանելով լավ հարաբերությունները, խուսափելով շփման մեջ լարված պահերից: Հավանական են աշխատանքի հետաքրքիր առաջարկներ: Ավելի ուշ հուզական դաշտը կկայունանա: Հետևեք ձեր տրամադրությանը: Ձեր ուժերի սահմաններում կլինի դատարկ բաների պատճառով չհուզվելն ու չբարկանալը, թույլ չտալը, որ փոքրիկ պատահարները կամ անհաջող զուգադիպությունները հուսահատեցնեն ձեզ: Ձեր բոլոր ապրումներն ավելի հեշտ կհաղթահարեք, եթե աշխատեք օգնել բարդ իրավիճակում գտնվող մարդկանց, կամ էլ պարզապես ինչ-որ օգտակար բան անել մյուսների համար: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի: Իրադարձությունները արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա. հաստատ չեք բողոքելու, իսկ ոտքի վրա որոշումներ ընդունելը ձեզ ծանոթ է: Հավանական է առաջընթաց աշխատանքի մեջ, չի բացառվում մասնագիտական աճը: Դուք հրաշալի գլուխ կհանեք ուրիշների ուժերից վեր եղած առաջադրանքներից: Չնայած գործեր սովորականից շատ կունենաք, ժամանակ կգտնեք մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների և զվարճանքների համար: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Ոչ բոլոր ծրագրերը կհաջողվի կյանքի կոչել, բայց դուք դրա պատճառով լուրջ չեք անհանգստանա: Հնարավոր են ձգձգումներ գործերում: Դժվարությունների կարող են բախվել փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղված Կարիճները: Դժվարությամբ ժամանակին կհավաքեք բոլոր փաստաթղթերը, անհրաժեշտ մարդկանց տեղում գտնել չեք կարողանա: Չի բացառվում պետք լինի հետաձգել նշանակված հանդիպումները, անորոշ ժամանակով հետաձգել այն ուղևորությունները, որոնց անհամբերությամբ եք սպասել: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Անհանգիստ շաբաթ է սպասվում: Հազիվ թե կարողանաք ամբողջությամբ խուսափել տհաճություններից ու լարված պահերից: Անսպասելի նոր գործեր կհայտնվեն, որոնք ուշադրություն կպահանջեն, դրանց պատճառով ստիպված եք լինելու հետաձգել ավելի վաղ սկսածը; Դա կարող է բարկացնել, բայց դուք կկարողանաք հաղթահարել հույզերը, հանգիստ ամեն ինչ կմտածեք ու օպտիմալ լուծում կգտնեք: Դա տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Ձեր տաղանդներին և ունակություններին կասկածող մարդիկ կհասկանան, թե որքան են սխալվել: Շաբաթվա առաջին կեսը հնարավորություն կտա լուծել ֆինանսական հարցերը, որոշել ապագա գնումները, հասկանալ, թե ինչի վրա եք գումար ծախսելու, իսկ ինչի վրա խնայելու: Այստեղ կարող եք բացառապես սեփական խելամտությանը ապավինել, այդպես կկարողանաք խուսափել սխալներից: Ավելի ուշ կարող եք կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի նաև մտերիմների հետ շփվելու, ուղևորությունների, ընտանեկան միջոցառումների ու տոների համար: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա իրադարձությունները կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կարող են դնել, իսկ որոշումները, որոնք կընդունեք, լուրջ հետևանքներ կունենան: Չարժե ապավինել հաջողությանը: Եթե ձեր ուժերը ճիշտ գնահատեք ու հասկանաք՝ ինչ սպասել ուրիշներից, ապա սխալներ չեք անի: Արժե զգույշ լինել գումարին և արժեքավոր ունեցվածքին վերաբերող հարցերում: Խոշոր գործարքներ կնքելուց, լուրջ ֆինանսական պարտավորություններ ստանձնելուց առաջ երկար մտածեք: Եվ մի շտապեք ծախսել այն, ինչ կստանաք. այդ միջոցները շուտով կարևոր գործի համար են պետք գալու: Ինտուիցիան կհուշի, որ շփումներին պետք է զգուշորեն մոտենալ: Բայց մարդկանց, որոնց հետ գործ կունենաք, երբեմն սխալ կգնահատեք: Հիշեք, որ չարժե վստահել առաջին տպավորությանը: Ավելի անվտանգ կլինի այն մարդկանց վրա հույս դնելը, որոնք նախկինում ձեզ բազմիցս աջակցել են, քան թե նոր համախոհներ փնտրել: Ընտանեկան և գործնական կապերն ամրապնդելու շանս կունենաք, բաց մի թողեք այն: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ձեզ հաջող շաբաթ է սպասվում: Հնարավորություն կունենաք հասնել վաղուց դրված նպատակներին, իրագործել ավելի վաղ մտածածը: Ամենայն հավանականությամբ համառության կարիք է լինելու, և դուք անպայման այն կդրսևորեք: Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ: Բայց դրանց առաջ նահանջելու փոխարեն դուք բոլոր հնարավորությունները կօգտագործեք անհրաժեշտ արդյունքն ստանալու համար, առաջ կշարժվեք: Դա շատերին դուր կգա: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Հնարավոր է և՛ գործնական, և՛ ընկերական հարաբերությունների սկիզբ: Հիշեք, որ հիմա շտապել չարժե: Բարենպաստ պահին հանգիստ սպասելու ունակությունը կօգնի խուսափել և՛ մանր-մունր տհաճություններից, և՛ լուրջ խնդիրներից: Շաբաթվա վերջը պատասխաններ կբերի ֆինանսների հետ կապված հարցերին: Դա հարմար ժամանակ է լինելու գործարքներ կնքելու համար: Կարող եք աշխատանքը փոխելու, երկարատև համագործակցություն սկսելու մասին որոշումներ ընդունել: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկիզբը հազիվ թե շատ արդյունավետ անցնի: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, մի որոշ ժամանակ անորոշության մեջ եք լինելու, փորձելու եք պարզել, թե ինչ է տեղի ունենում և ինչպես է պետք գործել: Ամենայն հավանականությամբ պիտի արագ և ինքնուրույն որոշումներ ընդունեք՝ ոչ ոքից աջակցություն, օգնություն կամ խորհուրդ չսպասելով: Դա այնքան էլ հեշտ չի լինի, բայց դուք ամեն ինչ կհաղթահարեք: Հնարավոր է ոչ բոլոր գործերը կարողանաք ժամանակին ավարտել, հին պայմանավորվածություններն էլ կարող են խախտվել: Սակայն դա լուրջ հետևանքներ չի ունենա, արագ կկարողանաք լրացնել բաց թողածը: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսը ոչ միայն հագեցած ու հետաքրքիր, այլև շատ հաջող կլինի գործնական տեսանկյունից: Դուք կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերը, պիտանի աշխատանքային կապեր ձեռք կբերեք: Սկսվող գործնական հարաբերությունները կարող են ժամանակի ընթացքում ոչ ֆորմալ բնույթ ստանալ: |
|