ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 25.02 - 03.03
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2129 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի հենց շաբաթվա սկզբից գործնական ու վճռական տրամադրվել: Մեծ հաջողությունների հասնելու շանս կա, հատկապես այն ոլորտում, որը հիմա ձեզ համար շատ կարևոր է: Ցանկացած պարագայում հիշեք ձեր երկարատև պլանների ու մասշտաբային նպատակների մասին. հիմա դրանց մոտենալու բոլոր հնարավորություններն ունեք:

Շաբաթը տարաձայնություններից զուրկ չի լինի: Ձեր համարձակ հայացքները շրջապատին հասկանալի չեն լինի, իսկ համառությունը, որով դրանք կպնդեք, շատերի մոտ անհասկացողություն կառաջացնի: Հնարավոր է՝ ինչ-որ մեկը փորձի տարահամոզել ձեզ, բայց նա, ամենայն հավանականությամբ, անհաջողության կհանդիպի:

Շաբաթվա վերջին շատ լուրջ կլինեք, և դա պատահական չի լինի: Հենց շաբաթվա այդ հատվածը ամենակարևոր իրադարձություններն ու նոր հնարավորությունները կբերի, ինչպես նաև այնպիսի իրավիճակներ, որոնց ժամանակ տաք գլխով գործել չի կարելի: Բարեբախտաբար, կպահպանեք ինքնատիրապետումը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը բավականին անհանգիստ կանցնի: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու փոխել պլանները, իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, խուճապի կմատնվեք: Տարաձայնություններ կառաջանան այն մարդկանց հետ, որոնք առաջ աջակցում էին ձեր նախաձեռնություններին, ձեզ հաճախ կքննադատեն, և դա սրտին մոտ կընդունեք:

Ապրումներ շատ կունենաք. պետք է հոգ տանեք նրա մասին, որ դրանք չանդրադառնան գործերի վրա ու չխանգարեն ճիշտ որոշումներ ընդունել, երբ խոսքը կարևոր բանի մասին լինի: Այնպես որ՝ մի շտապեք, դադարներ վերցրեք, ինքներդ ձեզ ժամանակ տվեք մտորելու համար:

Հնարավոր են անսպասելի ու տարօրինակ փոփոխություններ անձնական հարաբերություններում, նույնիսկ ամենամտերիմ մարդկանց հասկանալը բարդ կլինի: Այստեղ ձեզ օգնության կհասնի ինքնատիրապետումը, որի շնորհիվ կխուսափեք կոնֆլիկտներից, կհարթեք սուր անկյունները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինքներդ ձեզ համար դժվարություններ կստեղծեք: Կսավառնեք ամպերում այն ժամանակ, երբ արժեր երկու ոտքով ամուր կանգնել հողին և չեք նկատի նոր հնարավորությունները, որոնք ամենազարմանալի ձևով կբացվեն ձեր առաջ: Վճռական գործելու ժամանակ կդանդաղեք, իսկ երբ անհրաժեշտ լինի դադար վերցնել, շատ կշտապեք:

Այս ամենի հետ մեկտեղ, շաբաթն անհույս վատը անվանել չի կարելի: Այն ավելի շատ փոքրիկ դժվարություններ, քան լուրջ խնդիրներ կբերի: Բացի այդ, փորձությունները հաղթահարելով փորձ ձեռք կբերեք, որը շատ շուտով օգտակար կլինի:

Նկատի առեք, որ ստացված ինֆորմացիան և սեփական պլանները հիմա լավ է ձեր մեջ պահեք: Մի շտապեք կիսվել մյուսների հետ, հատկապես, եթե գործ ունեք մարդկանց հետ, որոնց մտադրությունների մասին միայն կարող եք կռահել: Ավելորդ անկեղծությունը ձեզ վրա թանկ կարժենա:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այս շաբաթ ամենից դժվարը սեփական հույզերը վերահսկելը կլինի. դրանք շատ ուժեղ ու հակասական կլինեն: Դա հաճախ կխանգարի ճիշտ որոշում ընդունել ու վարքի ճիշտ ձև ընտրել: Երբեմն կսխալվեք նույնիսկ սեփական մոտիվներն ու ձգտումները գնահատելիս:

Շաբաթը վատը չէ լավ ծանոթ ու հասկանալի գործերով զբաղվելու համար: Մասնագիտական ոլորտում ցանկացած փոփոխություն կստիպի հուզվել: Դրա հետ կապված կանհանգստանան հատկապես այն Խեցգետինները, ովքեր դեռ վստահ չեն սեփական ունակությունների ու գիտելիքների վրա: Նշանի նման ներկայացուցիչները հակված կլինեն ժամանակ վատնել այն սխալները բացահայտելու համար, որոնք չեն արել:

Հաճախ աջակցության կարիք կզգաք, բայց ձեզ չի հաջողվի այն ստանալ: Մի վիրավորվեք մտերիմներից, եթե նրանք շատ զբաղված լինեն սեփական գործերով ու չօգնեն ձեզ: Ինքնուրույն գործելու հնարավորությունը ձեզ օգտակար կլինի:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լավ է ոչինչ չհետաձգել, քանի որ ամենահետաքրքիրն ու հեռանկարայինը շաբաթվա առաջին օրերը կլինեն: Ավելի ուշ բացասական միտումների ազդեցությունը կուժեղանա, և ամեն ինչ դժվարությամբ կտրվի:

Աշխատավայրում ոչ միանշանակ, խորհրդավոր իրավիճակներ կստեղծվեն: Ստիպված եք լինելու ամեն ինչից գլուխ հանել, գտնել տեղի ունեցողի իրական պատճառը: Շատ Առյուծների դա կստիպի հուզվել. կթվա, թե ժամանակն ու ուժերը զուր եք վատնում և արժեր ավելի կարևոր բանով զբաղվել:

Չեն բացառվում թյուրիմացություններն անձնական հարաբերություններում, մտերիմներին հասկանալը դժվար կլինի: Երբեմն կվիրավորվեք անմեղ նկատողություններից, իսկ որոշ դեպքերում ինքներդ վեճեր կհրահրեք և չեք ուզենա դա խոստովանել:

Զգույշ եղեք գումարի հետ. հիմա հակված կլինեք դրանք դատարկ բաների վրա ծախսել կամ ներդնել կասկածելի նախագծերի մեջ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջող ու արդյունավետ շաբաթ է: Կարող եք տարբեր գործեր ստանձնել. հաջողության հասնելու շանսերը շատ մեծ կլինեն: Չի բացառվում՝ նոր ծանոթները աջակցեն ձեր համարձակ նախաձեռնություններին և հենց դրա շնորհիվ արագ հաղթանակներ կտոնեք:

Մի հրաժարվեք, եթե ձեզ լրիվ նոր նախագծերի վրա աշխատելու առաջարկ անեն: Սկզբում դժվար կլինի, բայց հետո գլուխ կհանեք, շատ բան կսովորեք և միաժամանակ օգտակար կապեր ձեռք կբերեք: Այս շրջանում սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ սիրային բնույթ կստանան:

Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու անսպասելի նվերները: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց վաղուց չեք տեսել, իսկ դա կբարձրացնի տրամադրությունը: Որոշ Կույսեր կարող են ուղղել նախկինում գործած սխալները ու հանգիստ շունչ կքաշեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա առաջին օրերը ոչ միանշանակ, բայց հետաքրքիր կլինեն: Կարող է թվալ, որ ճակատագիրը ձեզ մարտահրավեր է նետել: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Պետք կգան նախկինում ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:

Հնարավորություն կունենաք զբաղվել մի գործով, որը ձեզ վաղուց հետաքրքիր է թվում: Կհասկանաք, որ ավելիին եք ունակ, քան մտածում էիք, իսկ մարդիկ, ովքեր ձեզ թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը:

Շաբաթվա երկրորդ կեսին ավելի դժվար կլինի: Նոր նպատակներ կունենաք, որոնց հասնելը հեշտ չի լինի: Որոշ Կշեռքներ ստիպված են լինելու ուղղել ուրիշների սխալները, իսկ դա, ինչ խոսք, չի բարձրացնի տրամադրությունը:

Իրենց մասին կարող են հիշեցնել հին թշնամիները: Չի բացառվում՝ նրանք փորձեն ինչ-որ բանի համար վրեժխնդիր լինել: Զգոն եղեք ու կկարողանաք կորուստները նվազագույնի հասցնել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը հեշտ չի լինի: Այդ հատվածում շրջապատողները ձեզ բարձր պահանջներ կներկայացնեն, ծանրաբեռնվածությունը կաճի, իսկ սովորական գործերը դժվարությամբ կտրվեն: Բայց մի վշտացեք: Առաջին հերթին՝ ունակ կլինեք գլուխ հանել բոլոր խնդիրներից: Եվ երկրորդ՝ իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի:

Շատ բան պետք է սովորեք: Դա հեշտ չի լինի. պետք է ինֆորմացիա հավաքեք, ստուգեք այն, ինքնուրույն վերլուծեք ու եզրակացություններ անեք: Փորձը, որն այս շաբաթ կստանաք, շուտով շատերին օգտակար կլինի:

Շաբաթվա երկրորդ կեսը կյանքի բոլոր բնագավառներում դրական փոփոխություններ կբերի: Այն հատկապես բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ բոլոր տարաձայնություններն անցյալում կմնան, իսկ շփումները կուրախացնեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը շատ անհանգիստ կսկսվի: Շատ բան պետք է հասցնեք, բայց լրիվ պարզ կլինի, որ ժամանակը չի բավականացնելու, իսկ դա նշանակում է, որ պետք է առաջնահերթությունները ճիշտ դնեք: Շրջապատողները հաճույքով խորհուրդներ կտան, բայց դրանք միայն կշեղեն ձեզ, այնպես որ՝ լավ է առաջնորդվել ինտուիցիայի հուշումներով:

Աստիճանաբար իրավիճակը կկայունանա: Պլանների մեջ որոշակիություն կմտցնեք, հնարավորություն կունենաք կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք կարևոր են թվում: Կհաջողվի պատասխան ծառայություններ մատուցել այն մարդկանց, ովքեր ժամանակին աջակցել են ձեզ. դրանից հետո հարաբերությունները դեպի լավը կփոխվեն:

Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք ձեր կյանքում նշանակալի փոփոխությունների սկիզբ կդնեն: Ամեն նոր բանի համար կուրախանաք ու շրջապատին կվարակեք ձեր լավատեսությամբ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա առաջին կեսին ձեզ համար ավելի հաճելի կլինի հանգստանալն ու երազելը, քան իրական գործերով զբաղվելը: Դաժան իրականության հետ բախումը կվշտացնի. կհասկանաք, որ շատ բան եք բաց թողել, սխալ որոշումներ եք ընդունել, արարքներ եք գործել, որոնք անհրաժեշտ արդյունքը չեն տվել:

Բայց իրավիճակը կարող եք փոխել, եթե պատրանքներ չկառուցեք, այլ գործեք: Երբ կոնկրետ քայլեր անեք, իրավիճակը դեպի լավը կփոխվի:
Շաբաթվա երկորրդ կեսը խոստանում է ուրախացնել: Շատ Այծեղջյուրներ այդ հատվածում իրենց տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեն, իսկ դա թույլ կտա հասնել դրված նպատակներին: Կընդլայնվի շփումների շրջանակը, չի բացառվում՝ ձեր ծանոթների մեջ զարմանալի մարդիկ հայտնվեն:

Հավանական են հաջող գնումներ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը վատ չի դասավորվի, չնայած՝ որոշ նպատակներին հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Պետք է կենտրոնանաք ամենակարևորի վրա, հակառակ դեպքում շատ ժամանակ զուր կվատնեք: Արժե լսել այն մարդկանց խորհուրդները, ովքեր ձեզ լավ են ճանաչում և ժամանակին շատ են հուշել՝ ինչպես վարվել:

Նոր հեռանկարներ կբացվեն, բայց դուք կզգաք, որ դրանք այնքան գրավիչ չեն, որքան թվում են: Գործելուց առաջ ինչպես հարկն է մտածեք եթե այդպես վարվեք, չեք զղջա:

Հավանական են անսպասելի նորություններ: Դրանք ուղիղ կամ անուղղակի կերպով ձեր աշխատանքի հետ կապված կլինեն ու կազդեն ձեր մասնագիտական պլանների վրա: Ամենաիմաստուն Ջրհոսները կկարողանան ձեռք բերել ազդեցիկ անձանց աջակցությունը ու կապահովագրեն իրենց:

Անձնական կյանքում ամեն ինչ հարթ չի լինի: Երբեմն մտերիմների հետ լեզու գտնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Եթե դատարկ բաների պատճառով տարաձայնություններ ծագեն, օգնության կհասնի հումորի զգացումը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Պետք չէ հույս ունենալ, որ պայմաններն իրենք իրենց հաջող են դասավորվելու և ձեզ մնալու է միայն պահից օգտվելը: Շատ ավելի հավանական է, որ լրիվ հակառակը կլինի. պետք է աշխատեք ու ջանքեր գործադրեք: Աշխատեք քիչ բողոքել. հոգեկան կորովը, որով կհաղթահարեք բոլոր փորձությունները, դուր կգա շրջապատին: Նոր համախոհներ ձեռք կբերեք, որոնց թվում կլինեն շատ ազդեցիկ անձինք: Ընդունեք նրանց աջակցությունը, բայց մի չարաշահեք այն: Ավելի վատ բան չի լինի, քան ուրիշների վրա հույս դնել այն տեղերում, երբ կարելի է ինքնուրույն ամեն ինչից գլուխ հանել:

Շատ Ձկներ այս շաբաթ կվերանայեն կյանքի հանդեպ իրենց հայացքները, հրաժեշտ կտան հին մոլորություններին, կխոստովանեն, որ սխալներ են արել: Կարող եք նոր ռազմավարություն մշակել՝ հենվելով սեփական փորձի վրա:

Հավանական են անսպասելի փոփոխություններ անձնական կյանքում, իրադարձություններ, որոնք չէիք կարող կանխատեսել: Արագ կկողմնորշվեք նոր իրավիճակում, կհասկանաք՝ ինչպես վարվել:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2129 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5