Շաբաթվա աստղագուշակ 25.01 - 31.01
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2418 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Պատրաստ եղեք անակնկալների: Այս շաբաթվա սկզբին դրանք ամենայն հավանականությամբ շատ կլինեն: Ծրագրերը ստիպված եք լինելու փոխել, և ոչ՝ մեկ անգամ: Դրան առավելագույնս հանգիստ վերաբերվեք, առանց ավելորդ ապրումների ու նյարդայնության: Շատ իրադարձություններից կկարողանաք օգուտ քաղել, եթե չկառչեք հին գաղափարներին: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է գործերում կարգուկանոն հաստատելու, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Կհաջողվի գլուխ հանել նրանից, ինչը նախկինում բարդ էր թվում, եթե օգտագործեք վերջին ժամանակներս ստացած գիտելիքներն ու հմտությունները: Հնարավորություն կունենաք շատ բաների մասին զրուցել մարդկանց հետ, որոնք կարևոր են ձեզ համար, քննարկել անհանգստացնող հարցերը: Ձեզ կհաջողվի հարթել սուր անկյունները, ոգեշնչել ու աջակցել նրանց, ովքեր հուսահատվել են: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ հագեցած շաբաթ է սպասում, որի ընթացքում շատ բան պիտի անեք: Չեն բացառվում կոնֆլիկտներն ու վեճերը: Դուք ստիպված եք լինելու սուր անկյունները հարթելու, քննարկումները կառուցողական հուն վերադարձնելու և խաղաղություն պահպանելու համար ջանքեր գործադրել: Ձեր այդ ջանքերը զուր չեն լինի, հենց դրանց շնորհիվ բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք, ձեզ համար թշնամիներ չեք ստեղծի: Կարևոր գործեր սովորականից շատ կլինեն: Դուք ստիպված եք լինելու բազում մտքեր գլխում պահել, իսկ դա երբեմն անել չեք ուզենա: Բայց դուք հրաշալի ամեն ինչից գլուխ կհանեք, հաճախ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ դա ոչ ոք չէր սպասում: Լավ է նոր բան սկսեք: Հաջողության հասնելու շանսերը մեծ են: Դուք էներգիայով լի ու վճռական կլինեք, և դա ձեզ յուրահատուկ հմայիչ կդարձնի: Շրջապատողները հաճույքով կշփվեն ձեզ հետ, հետաքրքիր բան կառաջարկեն կամ կաջակցեն ձեր նախաձեռնություններին: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա սկզբին դուք հակված կլինեք հուզվել դատարկ բաների պատճառով, և հենց դա կդառնա տհաճ իրավիճակների, սխալների ու թերացումների պատճառը: Հավաքեք ձեզ և կտեսնեք այն հնարավորությունները, որոնք նախկինում չեք նկատել: Այս շաբաթ դուք շատ օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Հարմար շրջան է ինչ-որ բան դեպի լավը փոխելու համար: Կասկած չկա, որ կգտնեք նույնիսկ ամենահամարձակ ծրագրերը կյանքի կոչելու ձևը: Կփոխվի վերաբերմունքը շատ բաների հանդեպ, դուք նորովի նկայեք նրան, ինչը նախկինում սովորական էր թվում: Ձեր կերպարանափոխությունները շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չեն լինի: Հնարավոր են անհասկացողության և փոխադարձ դժգոհության պահեր: Շաբաթվա վերջին ամեն ինչ անպայման կհարթվի: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկզբին ինքներդ ձեզ վերահսկելը սովորականից բարդ կլինի: Հույզերն ուժեղ կլինեն, նշանի բոլոր ներկայացուցիչներին չի հաջողվի վերահսկել դրանք: Աշխատեք չկառչել տհաճ ապրումներից, դրանցից շեղվելու եղանակ փնտրեք: Ինչքան շատ հետաքրքիր գործեր ունենաք, այնքան արագ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Հավանական են արդյունավետ գործնական հանդիպումներ, հաջող կանցնեն աշխատանքի և համագործակցության մասին բանակցությունները: Որոշ Խեցգետիններ կհանդիպեն մարդկանց, որոնց աջակցության շնորհիվ կհասնեն ամենակարևոր մասնագիտական նպատակներին: Շաբաթվա երկրորդ կեսը բացառապես բարենպաստ կլինի մտերիմների հետ շփումների տեսանկյունից: Այդ հատվածում նույնիսկ ամենաբարդ հարաբերությունները կհարթվեն: Հաճախ դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի. բավական է ձեզ բնական պահեք ու անեք այն, ինչ կհուշի ինտուիցիան: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հնարավորինս խաղաղասիրաբար տրամադրվեք: Հիմա լավ է ոչ ոքի հետ թշնամություն չանեք ու չվիճեք, հատկապես՝ դատարկ բաների պատճառով: Ձեր մասին ինչ-որ ինֆորմացիայով կիսվելուց առաջ երկար մտածեք: Պարտադիր չէ ձեր հաջողությունների մասին պատմեք հատկապես նրանց, որոնց դրանք չեն վերաբերում: Եթե ինտուիցիան հուշում է, որ լավ է ստվերում մնալ, արժե հենց այդպես էլ վարվել: Հավանական են ձգձգումներ գործերում, իրադարձություններն ընդհանուր առմամբ ավելի դանդաղ կզարգանան, քան կուզենայիք: Դրանք շտապեցնելն անօգուտ է, իսկ երբեմն՝ նաև վտանգավոր: Լավ է համբերությամբ զինվեք: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Ձեզ և՛ կաջակցեն, և՛ կհասկանան, և՛ ոգի կտան: Չեն բացառվում նվերներն ու հաճելի անակնկալները, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Շաբաթվա երկրորդ կեսին հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հետևեք ձեր հուզական վիճակին, աշխատեք չանհանգստանալ: Եթե պայմանները թույլ են տալիս, հեռու մնացեք մարդկանցից, որոնց հետ շփվելը դժվար ու տհաճ է: Հիմա ձեզ քննադատություններ ու կծու նկատողություններ պետք չեն, այլ աջակցություն, ոգեշնչվածություն և հոգեկան ջերմություն է պետք: Նշանի շատ ներկայացուցիչների համար օգտակար կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը: Հիմա լավ է երկարաժամկետ մասնագիտական ծրագրեր կառուցեք. դուք գիտեք, թե ինչի կարող եք հասնել և ինչպես դա անել: Կարող եք բանակցություններ սկսել, որոնք ամենայն հավանականությամբ արդյունավետ կանցնեն: Համախոհներ գտնելն ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: Շաբաթվա երկրորդ կեսը սրտամոտ զրույցների և անձնական հարաբերություններում դրական փոփոխությունների ժամանակ է: Հնարավորություն կունենաք լուծել հին խնդիրները, հաղթահարել տարաձայնությունները, որոնք խանգարում էին ամենամտերիմների հետ փոխհասկացողության հասնելուն: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթը հաճելի իրադարձություններով լի կլինի: Պայմանները հաջող կդասավորվեն, դուք կօգտվեք դրանից վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Հեշտությամբ կսովորեք նորը: Դուք արագ կմտապահեք այն ամենը, ինչ կարող է պետք գալ, ոչինչ աչքաթող չեք անի: Հաճախ հաջողակ կլինեք, իրադարձությունների բարենպաստ ընթացքի շնորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշներին դա անել չի հաջողվել: Լավ է նման իրավիճակների վրա ուշադրություն չհրավիրեք: Նրանք, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է, անպայման կնկատեն ամեն ինչ: Ողջ շաբաթը բարենպաստ է շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, նույնիսկ նրանց, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Չեն բացառվում աշխատանքի և երկարաժամկետ համագործակցության առաջարկները: Հավանական են դրական փոփոխություններ սիրելի մարդու հետ հարաբերություններում: Հնարավորություն կունենաք զրուցել կարևոր բաների մասին, որոշումներ ընդունել, որոնք երկուսիդ էլ դուր կգան: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շատ հաջող շաբաթ է գործնական շփումների համար: Կարող եք քննարկել ընթացիկ հարցերն ու մոտ ապագայի ծրագրերը, զրուցել հեռու հեռանկարների մասին: Եթե համախոհների կարիք զգաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Նշանի որոշ ներկայացուցիչների կառաջարկեն միանալ հեռանկարային նախագծի վրա տարվող աշխատանքին: Մտորելու համար երկար ժամանակ չեք ունենա, պատրաստ եղեք արագ պատասխան տալ: Շաբաթը հարմար է գեղեցիկ իրեր ընտրելու և գնելու համար. կարևոր չէ՝ ձեր, ձեր տան, թե ինչ-որ մեկին նվիրելու համար: Ճաշակը ձեզ հուսախաբ չի անի, նույնիսկ եթե խոսքը էքստրավագանտ իրերի մասին լինի: Հնարավորություն կունենաք գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից: Չի բացառվում՝ հիմա դրանք լրիվ նոր լույսի ներքո տեսնեք: Կկարողանաք ուղղել հին սխալներն ու եզրակացություններ անել, որոնք թույլ կտան խուսափել նորերից: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լավ է ռիսկի չդիմեք այնտեղ, որտեղ կարելի է խուսափել դրանից: Զգուշությունն ու շրջահայաց լինելը կհեշտացնեն ձեր կյանքը, կազատեն ներկայի և ապագայի տհաճություններից: Երբեմն օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց վստահում եք: Հիմա նման մարդիկ շատ արժեքավոր խորհուրդներ կտան: Լավ է մտածեք ապագայի մասին ու ծրագրեր կառուցեք: Դուք կկարողանաք տեսնել այն հնարավորությունները, որոնք նախկինում աննկատ են մնացել: Ամենայն հավանականությամբ գաղափարներ կհայտնվեն, որոնք կկարողանաք կյանքի կոչել մոտ ժամանակներս: Կգտնվեն օգնել ցանկացողներ, ընդ որում՝ լրիվ անշահախնդիր: Շատ օգտակար կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելը, կարևոր չէ՝ դեմ առ դեմ, թե վիրտուալ: Կարող եք բազում օգտակար բաներ իմանալ, նորովի նայել սովորական բաներին, հրաժեշտ տալ պատրանքներին ու մոլորություններին, որոնք խանգարում էին առաջ շարժվել: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ շաբաթ է: Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի ֆինանսների ոլորտում: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Կկարողանաք շահավետ գործարքներ կնքել, իրեր գնել, որոնք ձեռք բերելու շուրջ վերջերս շատ էիք մտածում: Ձեզ շատ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց ձեր կողմը գրավելու ունակությունը: Այս շաբաթ դուք ոչ միայն նոր օգնականներ ու համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեք: Չի բացառվում նաև սիրային հարաբերությունների սկիզբը: Այստեղ կարևոր կլինի իրադարձությունները չշտապեցնելը. թույլ տվեք, որ դրանք իրենց հունով ընթանան: Շաբաթվա վերջը հաճելի անակնկալներով, ուրախության առիթներով, տրամադրություն բարձրացնող հանդիպումներով և իրադարձություններով լի կլինի: Այդ հատվածը շատ հաջող է ստեղծագործելու տեսանկյունից: Լավ է զբաղվել անսովոր, գրավիչ ու նոր բանով: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Լավ է ստվերում մնաք: Հիմա դուք սովորականից շատ կուզենաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել, ստիպել շրջապատողներին խոսել ձեր մասին: Դրա պատճառով կարող եք անհարմար վիճակներում հայտնվել, չար կատակների առիթ տալ: Գաղափարներով արժե կիսվել միայն նրանց հետ, ովքեր նախկինում ձեզ բազմիցս աջակցել են, միշտ ձեր կողմից են եղել: Նոր ծանոթները հազիվ թե կարողանան ձեր մտահղացումներն ըստ արժանվույն գնահատել: Գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն: Լավ նորությունն այն է, որ դրանցում հաջողության հասնելու շանսերը մեծ են: Դուք ինքներդ ժամանակը շատ արդյունավետ կանցկացնեք, ուրիշներին էլ կօգնեք ինքնակազմակերպվել և կոգեշնչեք: Դրական միտումների ազդեցությունը անձնական հարաբերությունների ոլորտում նկատելի կլինի շաբաթվա վերջին: Հենց այդ հատվածն է իդեալական սիրային ժամադրությունների, ընկերների հետ հանդիպումների, ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Գործեք: Սա հաջող շաբաթ է: Բայց նրա բոլոր հնարավորություններից օգտվելու համար պիտի ամեն օրն օգտավետ անցկացնեք: Արժե կազմել գործերի ցուցակը, որոնցով անհրաժեշտ է զբաղվել. այդժամ հաստատ ոչ մի բան չեք մոռանա, իրար չեք խառնի, նույնիսկ եթե լրիվ նոր առաջադրանքներ հայտնվեն: Կարևոր կլինի ուրիշների սխալների վրա սովորելը: Դա թույլ կտա սեփական սխալները չանել, հիմարություններ էլ չանել ո՛չ հիմա, ոչ էլ հետո: Ինչքան ուշադիր հետևեք իրադարձություններին, այնքան շատ կիմանաք նրա մասին, ինչը կարող է հետո պետք գալ: Լավ գաղափարներ ու օգտակար մտքեր կհայտնվեն: Շաբաթը հարմար է ինքներդ ձեզանից գլուխ հանելու, տագնապներին ու կասկածներին վերջ տալու, ինքնավստահություն ձեռք բերելու համար, որի կարիքը վերջերս շատ էիք զգում: Չի բացառվում՝ նորովի նայեք այնպիսի բաների, որոնք նախկինում ակնհայտ ու միակ ճշմարիտն էին թվում: Որոշ Ձկներ կվերամշակեն իրենց ծրագրերը և ապագայի հետ կապված կարևոր որոշումներ կընդունեն: |
|