Շաբաթվա աստղագուշակ 24.08 - 30.08
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2394 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մի շտապեք: Շաբաթվա սկիզբն այնքան էլ բարենպաստ չի լինի: Այդ հատվածում հազիվ թե կարողանաք խուսափել լարված պահերից, բարդ զրույցներից կամ մեծ ուժեր խլող գործերից: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին խնդիրները, որոնց լուծման համար պետք է մնացած ամեն ինչ հետաձգեք: Բարեբախտաբար, ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Հաճախ նկատելի կլինի, որ ամեն հաջորդ օրը նախորդից ավելի լավն է, և ինտուիցիան համառորեն կհուշի՝ արժե հետաձգել բարդ գործերն ու կարևոր հանդիպումները, քանի որ աստղերն ավելի ուշ ավելի հաճույքով կաջակցեն ձեզ: Անհարթ, լարված կլինեն անձնական հարաբերությունները: Մտերիմները ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա: Համբերատար եղեք ու մի ծուլացեք բացատրել այն, ինչ ձեզ ակնհայտ է թվում: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հրաշալի շաբաթ է ինքներդ ձեզանից գլուխ հանելու, ինչ-որ բան սովորելու, աշխարհայացքն ընդլայնելու և նախկինում պարզ, ակնհայտ թվացող բաներին նորովի նայելու համար: Հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ այն հարցերին, որոնք երկար ժամանակ զբաղեցնում էին ձեր մտքերը: Չի բացառվում՝ փոխվեն ապագայի ծրագրերը, քանի որ կհասկանաք, թե ինչ եք իրականում ուզում: Առօրյա գործերից գլուխ հանելը դժվար չի լինի, լրիվ նոր խնդիրներն էլ ձեզ փակուղու առաջ չեն կանգնեցնի: Դուք արագ կյուրացնեք փորձը, որը կարող է պետք գալ, ձեր շրջապատում կգտնեք մարդկանց, որոնք գիտելիքները կարող են ձեզ օգտակար լինել: Ձեզ համար հաջող կլուծվեն ոչ միանշանակ իրավիճակները: Չի բացառվում՝ ոչ վաղ անցյալի մրցակիցները համախոհներ դառնան, իսկ մարդիկ, որոնց մասին բարձր կարծիք չունեիք, իրենց արժանապատիվ պահեն ու շահեն ձեր հարգանքը: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մեծ սխալ կլինի հույս ունենալը, որ ամեն ինչ ինքն իրեն հաջող է դասավորվելու: Սա վատ շաբաթ չէ, բայց եթե ուզում եք գործերում հաջողության հասնել, ստիպված եք լինելու շատ աշխատել. աստղերը իրենց վրա չեն վերցնի ձեր խնդիրների լուծումը: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք իսկապես կուզենան օգնել: Հին համախոհների վրա ամեն հարցում կարող եք հույս դնել, նորրերն էլ կփորձեն իրենց լավագույն կողմերով դրսևորել: Ամենակարևոր բաներն արժե ծրագրել շաբաթվա կեսի համար: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին. դրական միտումների ազդեցությունն ամենուր նկատելի կլինի: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կարող են ձեր կյանքը նշանակալիորեն դեպի լավը փոխել: Ձեր խնդիրն է խուճապի չմատնվել, ճիշտ որոշում ընդունել և արագ կյանքի կոչել այն: Շաբաթվա վերջին օրերը հարմար են հանգստի համար: Այդ հատվածում կենտրոնանալը դժվար կլինի, ուսման հետ կապված խնդիրներ կառաջանան: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Գործնական տեսանկյունից լավագույն շաբաթը չէ: Աշխատավայրում հաճախ խնդիրներ կառաջանան: Դրանք միշտ չէ, որ լուրջ կլինեն, բայց տրամադրությունն ամեն դեպքում կփչացնեն:Երբեմն դժվարությունների կբախվեք ուրիշի անուշադրության, անպատասխանատվության, թեթևամիտ մոտեցման պատճառով: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված են լինելու ժամանակ ծախսել ուրիշների սխալներն ուղղելու, թերացումները շտկելու վրա: Փոխարենը անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Եթե այդ ոլորտում վաղուց էիք փոփոխություններ ուզում, հիմա կարող եք նախաձեռնող լինել, անհրաժեշտ ուղղությամբ առաջին քայլերն անել: Շաբաթը հարմար է մտերիմների հետ ապագայի ծրագրերը քննարկելու, բոլորի համար կարևոր բաների շուրջ պայմանավորվելու համար: Եթե վերջին շրջանում տարաձայնություններ շատ էին առաջանում, հիմա կարող եք վերջ տալ դրանց: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հագեցած, արդյունավետ շաբաթ է: Օգտակար ու հետաքրքիր գործեր շատ կլինեն, դրանցից յուրաքանչյուրին ոգևորությամբ կանցնեք: Դուք բավականաչափ համառություն կունենաք սկսածն ավարտելու համար, նույնիսկ եթե ինչ-որ դժվարություններ առաջանան ու ամեն ինչ միանգամից չստացվի: Ձեր շատ խոսքեր ու արարքներ կգրավեն շրջապատողների ուշադրությունը: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ ու ընկերանալ: Կարևոր կլինի ձեր ուժերն ու իրավիճակը իրատեսորեն գնահատելը: Մի տարվեք երազանքներով, աշխատեք պատրանքներ չկառուցել, չհավատալ այն ամենին, ինչ կասեն ուրիշները: Ինչ-որ մեկը կարող է առանց վատ մտադրություն ունենալու չստուգված տեղեկատվություն տարածել, իսկ ինչ-որ մեկն էլ հատուկ կփորձի ձեզ մոլորության մեջ գցել: Մի ծուլացեք ստուգել ամենն, ինչ կիմանաք: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ շաբաթ է: Կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելը. հիմա կարող եք օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ մյուսների համար: Ձեր գիտելիքներն ու փորձը կարող են պետք գալ շրջապատողներին: Դուք բաց չեք թողնի բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու հնարավորությունը: Հեշտությամբ նոր ընկերներ ու համախոհներ կգտնեք, որոնց աջակցությունը ձեզ դեռ շատ պետք կգա: Սովորեք, քանի որ հիմա դա ձեզ մոտ հրաշալի կստացվի: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ, ոտքի վրա ամեն ինչ կյուրացնեք: Եկել է այն հարցերին վերադառնալու ժամանակը, որոնցից գլուխ հանել նախկինում չի ստացվել: Զգուշությունն ու շրջահայաց լինելը կարևոր կլինեն ֆինանսական հարցերը լուծելիս: Նկատի ունեցեք, որ այս շաբաթ ավելի լավ է խնայեք գումարը, այլ ոչ թե ծախսեք: Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է հրաժարվեք բոլոր գնումներից ու գործարքներից: Բայց որոշումների հարցում շտապել հաստատ պետք չէ: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կարևոր կլինի լրջությունն ու գործերի հանդեպ պատասխանատու մոտեցումը պահպանելը: Հիմա դա սովորականից դժվար կտրվի. կուզենաք զվարճանալ, ուրախացնել ձեզ ու մյուսներին, մտածել միայն հաճելի բաների մասին: Հենց այդ պատճառով էլ երբեմն կմոռանաք հին խոստումների ու այն գործերի մասին, որոնցով արժեր զբաղվել: Միաժամանակ, լուրջ առաջադրանքներ կլինեն, որոնց լուծումը ցանկալի չէ հետաձգել: Այնպես որ՝ հավաքեք ձեզ ու զբաղվեք նրանով, ինչն օգտակար է և՛ ձեզ, և՛ մյուսներին: Զվարճանալու համար ժամանակ էլ կմնա: Ամենահեշտ շաբաթը չէ շփումների տեսանկյունից, հատկապես՝ նոր ծանոթների հետ: Ձեզ լավագույն կողմերով ցույց տալու համար պիտի ջանքեր գործադրեք: Դա հատկապես կարևոր կլինի պոտենցիալ գործատուների, գործընկերների ու այն մարդկանց հետ հանդիպումների ժամանակ, որոնց հետ շփումներից մեծ ակնկալիքներ ունեք: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթը լավագույն ձևով չի սկսվի, բայց դրական միտումների ազդեցությունը օրեցօր կուժեղանա: Հետևեք ձեր հուզական վիճակին, տեղ մի տվեք տագնապներին ու տխրությանը, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Դուք շատ խնդիրներ արագ լուծելու, հին սխալներն ուղղելու և այն ամենն անելու հնարավորությունը կունենաք, ինչը նախկինում անել չի ստացվել: Ինքներդ ձեր հանդեպ հավատը հաջողության կեսն է, այնպես որ՝ այն ոչ մի պարագայում մի կորցրեք: Շատ բարենպաստ շաբաթ է շփումների տեսանկյունից, քանի որ շրջապատողները լավ կհասկանան ձեզ, իսկ դուք՝ նրանց: Եթե ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելու կարիք լինի, դուք հեշտությամբ կգտնեք բոլորին գոհացնող լուծումը: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերն ու հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Բավական կլինի միայն փոքր քայլ անել դեպի այն մարդը, որին համակրում եք և ձեր նախաձեռնությանն ընդառաջ կգան: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա սկիզբը բարենպաստ է: Դուք էներգիայով և ուժերով լի կլինեք, պատրաստ կլինեք ստանձնել գործերը: Ոչ մի դժվարություն ձեզ չի վախեցնի, չի ստիպի հրաժարվել մտածածից կամ հետաձգել այն, ինչին ուզում էիք անհապաղ անցնել: Աշխատեք այդ հաջող ժամանակահատվածը զուր չվատնել: Կենտրոնացեք ամենակարևորի վրա. մանրուքները կարող են սպասել: Համախոհների գտնելը դժվար չի լինի, բայց ամենալուրջ հարցերը պետք է հենց դուք լուծեք: Հեշտ կլինի նշանի փորձառու ներկայացուցիչների համար, որոնք վաղուց չեն վախենում իրենց վրա պատասխանատվություն վերցնել: Շաբաթվա երկրորդ կեսը ամեն ինչում մեծ զգուշություն է պահանջում: Ձեր կողքին կասկածելի անձինք կհայտնվեն, որոնց չարժե վստահել: Հակասական տեղեկատվություն շատ կլինի: Երբեմն ինտուիցիան կհուշի՝ ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ ոչ, բայց հաճախ ամեն ինչից գլուխ հանելու, փաստերը համադրելու համար ժամանակ է պետք գալու: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շատ բան բարդ ու ոչ միանշանակ կլինի, բայց դուք անպայման ամեն ինչից գլուխ կհանեք: Այս շաբաթը նրանցից է, երբ կարևոր կդառնա սեփական կենսափորձը և ուրիշների սխալների վրա սովորելու կարողությունը: Դուք ցանկալին իրականության տեղ չեք ընդունի, այնպես որ՝ շատ հիասթափություններից, ցավալի կորուստներից, շրջապատողների հետ շփումներում լարված պահերից կկարողանաք խուսափել: Ցանկացած հարցի լուծման կառուցողական մոտեցումը շատ օգտակար կլինի. այն կօգնի ոչ միայն անհրաժեշտ արդյունք ստանալ, այլև համընդհանուր հարգանք շահել: Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է շփումների համար, մտերիմների և ձեզ հետ գործնական հետաքրքրություններով կապված մարդկանց հետ կարևոր բաները քննարկելու հնարավորություն կտա: Ավելի ուշ պայմանավորվելը կդժվարանա, տարաձայնությունները կշատանան, իսկ վեճի պատճառ կարող է դառնալ ցանկացած դատարկ բան: Դուք բոլոր դեպքերում կփորձեք հարթել սուր անկյունները, չնայած՝ դա ջանքեր կպահանջի: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթն առույգ սկսեք: Հենց նրա առաջին օրերն են հարմար կարևոր գործեր ստանձնելու և այն ամենում հաջողության հասնելու համար, ինչում նախկինում դա անել չէր ստացվում: Ամեն ինչից զատ, այդ հատվածում պարզապես հաջողակ կլինեք, և ցավալի կլինի այդ շանսը չօգտագործելը: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը նվազելու է, այնպես որ՝ կարևոր գործերն ու պատասխանատու հանդիպումները լավ է չհետաձգեք: Շաբաթվա երկրորդ կեսին հոգսերը կշատանան, նաև այն գործերը, որոնք կուզենաք մի ուրիշին հանձնարարել: Դուք սովորականից շատ հանգստի կարիք կունենաք, բայց ամեն անգամ չեք կարողանա դրան տրամադրվել: Հաճախ թուլանալու փոխարեն կտրվեք տհաճ մտքերին, կմտածեք այնպիսի խնդիրների մասին, որոնք, հնարավոր է, այդպես էլ չառաջանան: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կհասկանա, թե ինչ է տեղի ունենում ձեզ հետ: Նրա շնորհիվ կկարողանաք դրական տրամադրվել: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթը շրջապատող աշխարհի հանդեպ ձեր վերաբերմունքի մեջ շատ բան կփոխի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան գլուխ հանել սեփական զգացմունքներից, հրաժեշտ կտան մոլորություններին ու նախապաշարմունքներին, որոնք խանգարում էին առաջ շարժվել: Դուք ուշադիր ու ազնիվ կլինեք, կաշխատեք օբյեկտիվ գնահատել այն, ինչին ուշադրություն եք դարձրել, չեք խաբի ոչ ձեզ և ոչ էլ մյուսներին: Նման մոտեցումը հնարավորություն կտա լուծել այն խնդիրները, որոնք նախկինում ձեզ փակուղու առաջ էին կանգնեցնում: Գործեր էլ շատ կլինեն, բայց դա ձեզ ավելի շուտ կուրախացնի, այլ ոչ թե կվշտացնի: Դուք կաշխատեք նոր բան սովորելու ոչ մի հնարավորություն բաց չթողնել, կսկսեք անել այն, ինչը նախկինում չափազանց բարդ կամ չափազանց ձանձրալի էր թվում: Չեն բացառվում օգտակար ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց շնորհիվ շատ բաների նորովի կնայեք: Հավանական է սիրային պատմության սկիզբը: Դուք հմայիչ կլինեք, ձեզ հեշտությամբ կսիրահարվեն: |
|