Շաբաթվա աստղագուշակ 24.07 - 30.07
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1774 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկզբին լուրջ տրամադրվելը հեշտ չի լինի: Նույնիսկ սովորաբար պրակտիկ և իրավիճակն օբյեկտիվորեն գնահատող Խոյերը այդ հատվածում պատրանքներ կկառուցեն, ամպերում կսավառնեն: Բայց չարժե մտածել, որ ձեր բոլոր համարձակ գաղափարները զուտ երևակայություն են լինելու: Հակառակը՝ չի բացառվում գտնեք մյուսներին անհնարին թվացող բանն իրագործելու ձևը: Բայց դա արագ անել չի ստացվի և մեծ ջանքեր կպահանջվեն: Եթե պատրաստ եք աշխատել, ապա շատ բանի կհասնեք: Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսը բազում դրական հույզեր կպարգևի նոր բան ստանձնած Խոյերին: Դա հարմար ժամանակ է լինելու սովորելու, ուրիշի փորձը յուրացնելու, ձեր հարցերին պատասխանելու պատրաստ մարդկանց հետ շփվելու համար: Հավանական են ծանոթություններ, որոնք մասնագիտական տեսանկյունից օգտակար կլինեն: Բայց ռոմանտիկ տարվածություններն էլ չեն բացառվում: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Գործերում հաջողության հասնելուն կօգնի մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Այս շաբաթ ձեզ բազմաթիվ բարդ զրույցներ են սպասվելու: Չեն բացառվում աշխատանքային վեճերը: Չնայած ոչ միանգամից, բայց դրանցից հաղթող դուրս կգաք: Կարևոր է, որ միաժամանակ կկարողանաք ոչ մեկին չվիրավորել ու չփչացնել ձեզ համար պիտանի մարդկանց հետ հարաբերությունները: Որոշ Ցուլեր դիվանագիտական ունակություններ կդրսևորեն, կհաշտեցնեն նրանց, ովքեր վիճել էին, վերջ կտան ձգձգվող կոնֆլիկտներին: Դուք ինքներդ էլ շատ բանի ունակ կլինեք, սակայն մի հրաժարվեք նոր ծանոթների առաջարկած օգնությունից: Ընդհանուր գործերը ձեզ կմտերմացնեն, կօգնեն ավելի լավ հասկանալ իրար: Դուք ոչ միայն համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեք: Շաբաթվա երկրորդ կեսին աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից: Հուզական դաշտը լարված կլինի, հանգստություն պահպանելը սովորականից բարդ կլինի: Մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել, ժամանակ գտեք հաճելի զբաղմունքների համար: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա սկիզբն առանց տհաճ պահերի չի անցնի: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, դուք պիտի ոտքի վրա նոր լուծումներ փնտրեք՝ հույս դնելով միայն սեփական ինտուիցիայի վրա: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե շատ չհուզվեք: Ձեր տրամադրությունը շատ բանով կախված կլինի նրանից, թե ինչ կասեն շրջապատողներն ու ինչպես իրենց կպահեն: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ հասկացող ու աջակցող մարդկանց հետ ու հեռու մնացեք քննադատներից: Շաբաթվա վերջը բարենպաստ կլինի ռոմանտիկ ուղևորության, ժամադրության, ձեզ դուր եկող մարդու հետ շփվելու համար: Հաճելի անակնկալներ են սպասվում սիրուց համարյա հիասթափված Երկվորյակներին: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ձեզ պետք կգա շրջապատողներին դուր գալու, միայն ուրիշների թերությունները նկատելու հակված մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու ունակությունը: Եթե այս շաբաթվա համար կարևոր հանդիպումներ կամ հասարակական ելույթներ եք ծրագրել, աշխատեք անթերի տեսք ունենալ. հիմա դա իսկապես կարևոր կլինի: Ուշադրություն դարձրեք, թե ինչ են ձեր մասին խոսում ուրիշները: Որոշ շշուկների հարկավոր է հնարավորինս վաղ վերջ դնել, իսկ որոշ շշուկների էլ թույլ տալ հանգիստ տարածվել, և շուտով ձեր մասին շատերը կիմանան: Շաբաթը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, ինչպես նաև գնումների և ներդրումների համար: Դուք գումարը վտանգի չեք ենթարկի ու ճիշտ կվարվեք: Կասկածելի արկածախնդրություններին մասնակցությունից էլ լավ է հրաժարվեք, իսկ ահա հուսալի նախագծերը շահութաբեր կլինեն: Չնայած այս շաբաթ գործեր շատ եք ունենալու, նրա վերջին անպայման արժե ժամանակ գտնել հանգստի համար: Կարելի է ոչ մեծ ուղևորություն ծրագրել: Այն հաճելի կանցնի, եթե ճամփա գնաք մտերիմների հետ: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, չեք վախենա բարդ առաջադրանքներից, որոնք կարող են անհապաղ լուծում պահանջել: Չի բացառվում ինչ-որ բան պետք լինի ոտքի վրա սովորել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց փորձը կօգնի ձեզ խուսափել սխալներից: Բայց հոգ չէ. այո, դուք որոշ դժվարությունների կբախվեք, բայց անպայման ձեր ուզածին կհասնեք: Ամենահամարձակ նախաձեռնությունների հաջողության համար աջակցության կարիք կունենաք: Դուք այն կստանաք, երբ ձեր ծրագրերի մասին շատերն իմանան: Ուստի բաց մի թողեք ձեր անելիքների մասին պատմելու, միաժամանակ ձեր գիտելիքները, կարողություններն ու տաղանդները ցույց տալու հնարավորությունը: Վերջին դերը չեն խաղա ձեր անձնական որակները: Ամենայն հավանականությամբ հենց դրանց շնորհիվ դուք բարենպաստ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնցից շատ բան է կախված: Գումարի հետ կապված բոլոր հարցերն արժե լուծել շաբաթվա առաջին կեսին: Ավելի ուշ հակված կլինեք որոշակի թեթևամտության: Այնպես որ հնարավոր են և՛ զուր ծախսեր, և՛ անհաջող գնումներ: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Գործնական ոլորտում հավանական են փոփոխություններ: Չի բացառվում ինքներդ հասկանաք, որ եկել է աշխատանքին սովորական մոտեցումից հրաժարվելու և նոր բան փորձելու ժամանակը: Սակայն կարող է ստացվել նաև այնպես, որ դա ձեզ հուշի կոլեգաներից մեկը կամ ղեկավարությունը, ընդ որում՝ բավական ոչ կոռեկտ ձևով: Աշխատեք քննադատությանը հանգիստ արձագանքել, նկատողությունների մեջ առողջ հատիկ գտնել: Հավանական է նման մոտեցումը թույլ տա խուսափել լուրջ սխալներից, ինչպես նաև ժամանակին ուղղել ավելի վաղ գործած սխալները: Իսկ ահա անձնական հարաբերությունների ոլորտը, հակառակը, կուրախացնի կայունությամբ ու կանխատեսելիությամբ: Այստեղ հազիվ թե ինչ-որ բան արմատապես դեպի լավը փոխվի, բայց անսպասելի դժվարություններ էլ չեն առաջանա: Մտերիմների հետ լուրջ զրույցները լավ է վարեք շաբաթվա կեսին: Հենց այդ հատվածում հեշտությամբ կհասկանաք իրար, բոլորին դուրեկան լուծում կգտնեք: Շաբաթն այնպես ծրագրեք, որ նրա վերջին օրերին հանգստանալու, ոչ մի տեղ չշտապելու, միայն ձեզ դուր եկող մարդկանց հետ շփվելու հնարավորություն ունենաք: Այդպես արագ կվերականգնեք ուժերն ու շուտով պատրաստ կլինեք նոր հաղթանակների: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկզբին կարող են սրվել հին տարաձայնությունները, և դա այնքան էլ հաճելի չի լինի: Չի բացառվում ձեզ հիշեցնեն հին սխալների մասին, ընդ որում՝ հենց այն պահին, երբ կնախընտրեիք ավելի հաճելի բանի մասին մտածել: Դժվարություններ կարող են առաջանալ նոր ծանոթների հետ շփումներում, բայց այստեղ բանը ավելի շատ թյուրըմբռնման և նրանց զուր հույսերի մեջ կլինի: Սակայն իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի, շուտով դուք կհասկանաք, որ ուրիշների հետ լեզու գտնելը հեշտացել է, և նրանք շատ հարցերում ընդառաջ են գալիս ձեզ: Մինչև չորեքշաբթի կսկսվի և՛ գործնական, և՛ անձնական բնույթի կարևոր հարցերի քննարկման համար բարենպաստ շրջանը: Շաբաթվա երկրորդ կեսին արժե լուրջ վերաբերվել ֆինանսական հարցերի լուծմանը: Գումարը վտանգի մի ենթարկեք, կասկածելի գործարքներ մի կնքեք: Ցանկալի չէ վարկեր վերցնելը, նույնիսկ եթե խոսքն աննշան գումարի մասին լինի: Պարտք տալ էլ խորհուրդ չի տրվում. ամենայն հավանականությամբ այն ձեր մտածածից ուշ կվերադարձնեն: Փոխարենը ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից այս հատվածը շատ բարենպաստ կլինի: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն վաղուց իրենց հոգեհարազատ մարդու փնտրող Կշեռքների հանդեպ: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկզբի համար կարող եք կարևոր գործնական բանակցություններ ու հանդիպումներ ծրագրել, որոնց հետ մեծ հույսեր եք կապում: Հեշտությամբ լեզու կգտնեք հին ծանոթների հետ ու լավ տպավորություն կթողնեք նորերի վրա: Ձեր փաստարկները համոզիչ կլինեն, կհաջողվի արագ ճիշտ տոն ընտրել: Նախկինում ձեր մրցակիցների շարքում եղած մարդիկ կհասկանան, որ ձեզ հետ համագործակցելն ավելի շահեկան է, և կառաջարկեն միավորել ուժերը: Պատասխանի հարցում մի շտապեք, մտածեք, թե որ պայմանները ձեզ ձեռնտու կլինեին: Ավելի ուշ լարված օրեր կգան: Բանն այն է, որ պիտի միաժամանակ մի քանի առաջադրանք լուծեք, ամեն անգամ ամենալուրջ առաջադրանքների վրա կենտրոնանալու հնարավորություն չի լինի: Դուք այդ փորձությունն էլ կհաղթահարեք, սակայն ջանքերի գնով և ավելի ուշ հանգստի կարիք կունենաք: Հենց այդ պատճառով էլ շաբաթվա վերջի համար հեռավոր ուղևորություններից, բազմամարդ միջոցառումներին մասնակցությունից լավ է հրաժարվեք: Իսկ ահա ամենամտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա սկզբին աշխատեք չտաքանալ և ոչ մի տեղ չշտապել: Այդ հատվածը հաջող կլինի, եթե ձեր որոշումները կշռադատված լինեն, իսկ արարքները՝ լավ մտածված: Զգույշ եղեք գործնական բանակցությունների ժամանակ, խոստումներ մի տվեք, եթե կասկածում եք, որ ժամանակին կարողանալու եք դրանք կատարել: Կարևոր կլինի գործընկերների ճիշտ ընտրությունը: Մի կապվեք կասկածելի անձանց հետ, նույնիսկ եթե նրանք ոսկե սարեր են խոստանում: Բարդ իրավիճակներում կարող եք խորհուրդների հարցով դիմել մտերիմներին. ձեզ կհուշեն՝ ինչպես գործեք: Շաբաթվա երկրորդ կեսը հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Այն հատկապես հաջող կլինի մասնագիտական տեսանկյունից: Դուք կկարողանաք ձեզ դրսևորել, ցույց տալ, թե ինչի եք ունակ: Նախկինում ձեզ չնկատող մարդիկ կհասկանան, որ շատ բան են բաց թողել: Չի բացառվում ձեզ նոր աշխատանք կամ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Անձնական հարաբերություններում էլ հավանական են դրական փոփոխություններ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այս շաբաթ հանգստություն պահպանելը բարդ կլինի լարված հուզական դաշտի պատճառով: Երբեմն ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչու եք բարկանում կամ վշտանում: Կարևորը պահի ազդեցության տակ լուրջ որոշումներ չընդունելն է, կյանքն արմատապես չփոխելն է: Շատ Այծեղջյուրների համար կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Սակայն նրանց ձեր ապրումների մասին պատմելը հեշտ չի լինի: Չի բացառվում նման զրույցին պետք լինի նախապես պատրաստվել, այն մանրամասն ծրագրել: Դրա շնորհիվ դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, ընդհանուր լեզու էլ ավելի արագ կգտնեք: Նկատելի հաջողությունների կհասնեն աշխատանքի վրա կենտրոնացած Այծեղջյուրները: Հնարավոր է դրա մեջ խորանաք՝ մնացած ամեն ինչի մասին ժամանակավորապես մոռանալով: Չի բացառվում հենց նման տարվածության շնորհիվ հասնեք նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում, բոլոր ակնկալիքներն էլ գերազանցեք: Սակայն նման հաղթանակներից հետո հանգստի կարիք եք ունենալու, ձեզ դրանից մի զրկեք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Իրադարձությունները կարող են ուզածի նման արագ չզարգանալ: Դա կվշտացնի մասնագիտական հաջողությունների ձգտող Ջրհոսներին: Կթվա, թե գործադրված ջանքերը ոչ մի արդյունք չեն տալիս: Բայց այդպես չէ, քանի որ անպայման կհասնեք նրան, ինչին ձգտում եք, պարզապես դա ավելի ուշ տեղի կունենա: Բացի այդ, չի բացառվում դրամական մուտքերի ուշացումը, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում: Գործնական բանակցությունները կարող են ձգձգվել, և դուք դրա վրա ոչ մի կերպ ազդել չեք կարողանա: Պետք է միայն համբերությամբ զինվեք ու օգտվեք դադարից լրացուցիչ ինֆորմացիա փնտրելու համար: Եթե զբաղված եք լուրջ գործով, աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել: Ինչքան քիչ մարդիկ հետաքրքրվեն ձեր գործունեությամբ, հարցեր տան կամ կիսվեն խորհուրդներով, այնքան հեշտ կլինի սկսածն ավարտին հասցնելը: Անկեղծանալ արժե միայն ամենամտերիմների հետ, քանի որ նրանք ոչ միայն կհասկանան, այլև ամեն հարցում կաջակցեն ձեզ, կօգնեն, եթե դրա կարիքը լինի: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հիմա աստղերը ձեր կողմից կլինեն, և արժե օգտվել դրանից իսկապես կարևոր բան ստանձնելու համար: Հավանական են պիտանի ծանոթություններ ու անսովոր առաջարկներ: Չի բացառվում կարիերայի աճի համար հնարավորություններ ստեղծվեն: Նման դեպքերում կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու ձեր շանսը բաց չթողնելը, նախաձեռնող եղեք, ցույց տվեք, որ շատ հետաքրքրված եք: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա կստանաք նրանց աջակցությունը: Դրական միտումների ազդեցությունը շատ նկատելի կլինի գործնական ոլորտում, բայց անձնական հարաբերություններում էլ հավանական են դրական փոփոխություններ: Եթե վերջին ժամանակներս մտերիմներից մեկի հետ շատ էիք վիճում, ապա հիմա կկարողանաք ընդհանուր լեզու գտնել, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Չեն բացառվում ճակատագրական հանդիպումները, այնպիսիք, որոնցից հետո կյանքը կսկսի այլ կերպ ընթանալ: Եթե կասկածում էիք, որ ունակ եք առաջին հայացքից սիրահարվելու, ապա շաբաթը ցույց կտա, որ դա հնարավոր է: |
|