Շաբաթվա աստղագուշակ 24.06 - 30.06
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1882 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Գործնական տրամադրվեք. հաջողությունների հասնելու շանս ունեք: Բայց դրա համար պետք է վճռական ու արագ գործեք, ոչ մի բան չհետաձգեք: Շաբաթվա առաջին օրերին կարևոր կլինի ինքնուրույն լինելը: Չարժե շրջապատողներից օգնություն ակնկալել, նույնիսկ եթե նրանք նախկինում բազմիցս խոստացել են այն: Չի բացառվում՝ այդ հատվածում անհրաժեշտ լինի աջակցել համախոհներին. նրանք դժվարությունների կբախվեն: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է մասշտաբային ու կարևոր բան ստանձնելու համար: Դա կարող է լինել մի նախագիծ, որը նախկինում վախեցնում էր ձեզ իր բարդությամբ կամ լրիվ նոր մի պլան: Առաջին փուլում դժվարությունները չեն բացառվում, բայց դրանք չեն ստիպի կորցնել հաջողության հանդեպ հավատը: Արագ կսովորեք նորը, այն, ինչ կարող է պետք գալ, կյուրացնեք ուրիշի օգտակար փորձն ու կլսեք խելամիտ խորհուրդները: Հմայքը հաճախ կօգնի լուծել գործնական հարցերը: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ամենահեշտ շաբաթը չէ, բայց այն արդյունավետ ու հետաքրքիր կլինի: Ձեզ շատ պետք կգա նոր իրավիճակում արագ կողմնորոշվելու, պայմաններից կախված պլանները վերամշակելու ունակությունը: Հատկապես կարևոր կլինի ճկունությունը գործնական շփումներում: Դրա շնորհիվ ձեզ կհաջողվի լավ հարաբերություններ պահպանել գործընկերների հետ, ճիշտ վարել բանակցությունները, իսկ որոշ դեպքերում՝ շատ շահավետ գործարքներ կնքել: Հետևեք ձեր հուզական վիճակին: Հիմա չի կարելի դատարկ բաների պատճառով նյարդայնանալ, չարանալ իրավիճակների ու պայմանների դեմ, որոնց վրա ի վիճակի չեք ազդել: Սառնասրտությունն ու ինքնատիրապետումը կօգնեն ոչ միայն հաղթել թշնամիներին, այլ նաև լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնց ուզում եք դուր գալ: Որոշ զգուշություն կպահանջեն ֆինանսական գործերը. այստեղ հակված կլինեք շտապել որոշումների հարցում, իսկ լավ կլիներ, եթե հանգիստ ամեն ինչ կշռադատեիք: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հետաքրքիր է լինելու: Այս շաբաթ ձեզ անսովոր իրադարձություններ են սպասվում, հնարավոր են նշանակալի փոփոխություններ կյանքի բոլոր ոլորտներում: Ընդհանուր առմամբ գոհ կլինեք, թե ինչպես է դասավորվել իրավիճակը, չնայած՝ երբեմն իրադարձությունների չափազանց արագ զարգացումը կստիպի հուզվել: Շաբաթվա սկզբին իրավիճակներ կստեղծվեն, որոնցում պետք է ինչ-որ մեկին դիմեք օգնության խնդրանքով: Համախոհներ փնտրեք այն մարդկանց շրջանում, որոնց հետ դժվարություններ եք հաղթահարել, որոնց օգնել եք բարդ իրավիճակներում: Նոր ծանոթների հետ զգույշ եղեք, հատկապես, եթե տեսնում եք, որ նրանք չափազանց շատ են ուզում ձեզ դուր գալ ու դրա համար մեծ ջանքեր են գործադրում: Շաբաթվա երկրորդ կեսը զվարճանալու, հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կտա: Հարմար ժամանակ է աշխարհիկ միջոցառումների այցելելու, պաշտոնական միջոցառումների ու իմպրովիզացված երեկույթների մասնակցելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթը շատ բարենպաստ է ուսման, ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործելու համար: Միապաղաղ աշխատանքն ավելի ձանձրալի ու հոգնեցուցիչ կլինի, քան սովորաբար, իսկ ահա երևակայություն պահանջող գործերը մեծ ոգևորությամբ կստանձնեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսովոր հանդիպումներ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հորիզոններ կբացվեն: Կփոխվի շատ իրերի հանդեպ ձեր վերաբերմունքը. կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձրել ու ճիշտ եզրակացություններ կանեք: Այս շաբաթվա իրադարձությունները հատկապես կարևոր կդառնան երիտասարդ Խեցգետինների համար, ովքեր կզգան, որ պատրաստ են իրենց վրա պատասխանատվություն վերցնել ու ինքնուրույն գործել: Շատ վառ ու հիշարժան կլինեն ուղևորությունները: Նոր տպավորությունները կոգեշնչեն: Չի բացառվում՝ տանից հեռու ձեզ մոտ տաղանդներ հայտնաբերեք, որոնց գոյության մասին նախկինում չէիք էլ կռահում: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկիզբը շատ բարենպաստ է: Դատարկ բաների վրա ժամանակ մի վատնեք. միայն մի քանի օրվա ընթացքում կկարողանաք առաջընթաց արձանագրել կարևոր գործերում, հասնել նրան, ինչի մասին երկար ժամանակ երազում էիք: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, նոր իրավիճակներ կստեղծվեն, որոնց շնորհիվ ավելի արագ կյանքի կկոչեք ձեր մտահղացումները, քան ակնկալում էիք: Շաբաթվա կեսին արժե կենտրոնանալ մտերիմների հետ հարաբերությունների վրա: Նրանք ձեր ուշադրության ու աջակցության կարիքը սովորականից ավելի շատ կզգան: Չի բացառվում՝ հենց ձեր փորձն օգնի լուծել բոլորի համար կարևոր խնդիրը: Միայն շաբաթվա վերջին օրերին կարող են որոշ դժվարություններ առաջանալ: Հաճախ դրանք նախկինում գործած սխալների հետևանքները կլինեն: Կարող եք արագ ուղղել դրանք, եթե հասկանաք, թե ինչն է կախված ձեզանից, իսկ ինչը՝ ոչ: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բավականին բարդ շաբաթ է: Շատ բան սովորականից դժվար կտրվի: Ճանապարհին հաճախ խոչընդոտներ կառաջանան. դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը, բայց դա ժամանակ ու ջանքեր կպահանջի: Աշխատանքային հարաբերությունները կլարվեն, միշտ չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել կոլեգաների հետ: Հիմա հատկապես կարևոր կլինի գործնական ու անձնական հետաքրքրությունները չխառնելը: Շաբաթվա դրական կողմն այն կլինի, որ անսովոր, հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք, որոնցից շատ բան կսովորեք: Նրանց կարող եք հանդիպել որտեղ ասես և ինչ տարօրինակ պայմաններում ասես: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ ընտանիքում, նորություններ, որոնք շատ կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Չի բացառվում՝ որոշ ընդհանուր պլաններ անհրաժեշտ լինի վերամշակման ենթարկել: Loading... ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ ու արդյունավետ շաբաթ է: Այն հարմար է օգտակար զբաղմունքների համար: Ժամանակը զուր չեք վատնի, ամեն րոպեն օգտավետ կօգտագործեք: Չեն բացառվում անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկները: Ամենայն հավանականությամբ կուզենաք դրանց համաձայնությամբ պատասխանել ու չեք զղջա դրա համար: Հնարավոր են դրական փոփոխություններ մասնագիտական ոլորտում: Այստեղ շատ բան կախված կլինի ժամանակին նախաձեռնող լինելու, արագ ճիշտ որոշում ընդունելու ձեր ունակությունից: Բարեբախտաբար կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը հստակ հուշումներ կանի: Հույզերը լարված կլինեն շաբաթվա սկիզբին, բայց օր օրի դրանք կկայունանան: Կկարողանաք անցյալում թողնել կասկածներն ու տագնապները, որոշակիություն մտցնել ապագայի պլաններում ու հասկանալ՝ ինչպես է պետք գործել հետագայում: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մի շտապեք: Շաբաթվա սկզբին հնարավոր են անհաջող զուգադիպություններ, տհաճ պատահարներ, բայց հետո դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Որոշումների հարցում մի շտապեք, հատկապես եթե դրանք ձեր աշխատանքին են վերաբերում. այստեղ սխալվելը, ցանկալին իրականության տեղ ընդունելը հեշտ կլինի: Իրավիճակն ուսումնասիրելու համար ինքներդ ձեզ ժամանակ տվեք: Շաբաթվա կեսը կստիպի ժամանակավորապես շեղվել սեփական գործերից ու զբաղվել ուրիշների գործերով: Սա մի շրջան է, երբ ամեն քայլը պետք է լավ մտածված լինի, և դուք պետք է մի շարք գործոններ հաշվի առնեք: Դժվար է լինելու, բայց՝ հետաքրքիր: Այս օրերին ստացած փորձը ձեզ դեռ շատ է պետք գալու: Շաբաթվա վերջին օրերն ամենից հակասականը կլինեն: Իրավիճակն ընդհանուր առմամբ վատը չէ, բայց դուք շատ ժամանակ կտրամադրեք նրան, ինչը ձեզ դուր չի գալիս: Խնդիրների, դժվարությունների ու սեփական թուլությունների մասին մտորումները ուժեր կխլեն ու կխանգարեն կենտրոնանալ ավելի օգտակար բաների վրա: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Արագ գործեք. շաբաթվա սկիզբը համեմատաբար հաջող կլինի, իսկ ավելի ուշ դժվարություններ կառաջանան: Այնպես որ՝ ոչ մի բան մի հետաձգեք՝ ո՛չ գործերը, ո՛չ հանդիպումները, ո՛չ որոշումները: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի. հիմա նրանք ձեզ մեծ պահանջներ կներկայացնեն: Դա հատկապես նկատելի կլինի մասնագիտական ոլորտում, որտեղ նույնիսկ հին գործընկերներն իրենց տարօրինակ կպահեն ու կքննադատեն ձեզ, նույնիսկ կխոսեն համագործակցության հնարավոր ավարտի մասին: Ընտանիքում իրավիճակն ավելի լավ կլինի. այստեղ ձեզ կսիրեն ու ձեր մասին հոգ կտանեն: Բայց լարված պահեր երբեմն կառաջանան նաև այստեղ: Շաբաթը վատը չէ ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը կուրախացնի ու կոգևորի ձեզ: Բացի այդ, նոր վայրերում հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, որոնք ավելի ուշ ամենազարմանալի շարունակությունը կստանան: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը բավականին լարված կանցնի: Նրա վրա պլաններ կառուցելը բարդ կլինի, քանի որ անընդհատ նոր գործեր ու հոգսեր կառաջանան. պետք է պատրաստ լինեք դրանց: Հույս մի ունեցեք, որ գոնե հասարակ գործերը կհաջողվի արագ անել: Ավելի հավանական է, որ ձգձգումներ առաջանան, որոնց պատճառով չեք կարողանա սկսածը ժամանակին ավարտին հասցնել: Գործընկերներն իրենց այնպես չեն պահի, ինչպես սպասում էիք: Հաճախ նրանք տհաճ անակնկալներ կմատուցեն, բայց ավելի շատ կանհանգստացնեն մշտական ստուգումները. պարզ կդառնա, որ ձեր ազնվությունն ու հուսալիությունը կասկածներ են առաջացնում այն մարդկանց մոտ, որոնց վստահում եք: Ամենահաճելի իրադարձությունները սպասվում են շաբաթվա վերջին: Դուք ինչ-որ բան դեպի լավը փոխելու, հին ցանկություններն իրագործելու հնարավորություն կունենաք: Ինչքան վճռական գործեք, այնքան արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Եթե ժամանակը զուր չվատնեք, այդ օրերը շատ արդյունավետ կանցնեն: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Չնայած որոշակի դժվարությունների՝ լավատեսությամբ լի կլինեք ու դրա համար բոլոր հիմքերը կունենաք: Այս շաբաթ կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, չնայած՝ ոչ միանգամից: Կարևոր է հետևողական գործելը. նոր գործ մի ստանձնեք, քանի դեռ ավարտին չեք հասցրել հինը: Սովորականից հաճախ պետք է պատասխանատվություն ստանձնեք ուրիշների համար, միայնակ լուծեք լուրջ աշխատանքային հարցերը: Ճիշտ ռազմավարություն միանգամից ընտրել չի ստացվի, բայց սխալները ժամանակին կուղղեք: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում արդյունավետ համագործակցել եք: Դրանից հետո նոր հեռանկարներ կբացվեն: Ընտանեկան ու կենցաղային ցանկացած խնդիր արագ կլուծվի: Կարող եք հույս դնել մտերիմների օգնության վրա. նրանք հաճույքով իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը: Շաբաթվա վերջին օրերը ամենահարմարն են ընտանեկան միջոցառումների համար: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հաճելի շաբաթ է, բայց՝ ոչ այնքան արդյունավետ: Հաճախ ուշադրություն պահանջող գործերի վրա կենտրոնանալու փոխարեն ձեզ համար հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք: Բացի այդ, հիմա շատ Ձկներ հակված կլինեն պատասխանատվությունը ուրիշների վրա գցել, սպասել, որ ինչ-որ մեկն իր վրա կվերցնի բոլոր խնդիրների լուծումը: Լավ է ինքնուրույն վերահսկել իրավիճակը, քանի որ այդպես ավելի արագ կհասնեք անհրաժեշտ նպատակին: Գործնական տեսանկյունից առավել հաջող կլինի շաբաթվա կեսը: Հենց այդ օրերին կկարողանաք գլուխ հանել կարևոր խնդիրներից, կյանքի կոչել պլանները, ինչ-որ օգտակար բան անել ձեր ու մյուսների համար: Հնարավոր է՝ նախընտրեք նախ կյանքի կոչել ուրիշների գաղափարները և հետո նոր միայն՝ ձեր սեփականը: Դա թույլ կտա խուսափել շատ ապրումների ու հուզումներից: Շաբաթվա վերջին օրերին ոչ մի տեղ մի շտապեք ու նվազեցրեք ծանրաբեռնվածությունը: Այդ ժամանակահատվածը ավելի հարմար է հանգստի ու ուժերը վերականգնելու, քան հերոսությունների համար: |
|