Շաբաթվա աստղագուշակ 24.01 - 30.01
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1623 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի նոր գործերի համար: Շատ Խոյերի այցի կգա ոգեշնչվածությունը, նշանի ներկայացուցիչները կհասկանան, որ ունակ են հրաշալի արդյունքների հասնել, գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել: Չնայած հոգսեր սովորականից շատ կլինեն, դուք հոգնածություն չեք զգա: Էներգիան բավարար կլինի ծրագրված ամեն ինչից ու նույնիսկ ավելիից գլուխ հանելու համար: Մինչև շաբաթվա կեսը հնարավորություն կունենաք լուծել կարևոր ֆինանսական հարցերը, հաջող գնումներ անել կամ գործարքներ կնքել, որոնք եկամուտ կբերեն: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը, այդ թվում՝ նրանց, ում հետ առաջ ոչ մի կերպ չէր ստացվում պայմանավորվել: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթը վառ ու հիշարժան կլինի: Այն հարմար կլինի համարձակ նախաձեռնությունների համար: Կարող եք վերադառնալ այն գաղափարներին, որոնցից ժամանակին հրաժարվել եք. չի բացառվում հենց հիմա կարողանաք իրագործել դրանք: Շատերը կուզենան աջակցել ձեզ, օգնականների պակաս չեք ունենա: Սակայն համախոհներին պիտի ուշադիր ընտրեք: Այստեղ ձեզ օգնության կհասնի ինտուիցիան: Հավանական են անսպասելի դրամական մուտքեր: Դուք որոշակի թեթևամտություն կցուցաբերեք գումարի հետ կապված հարցերում, այնպես որ՝ հնարավոր են զուր ծախսեր, չմտածված գնումներ: Բայց խոսքը հազիվ թե նշանակալի գումարի մասին լինի, որը կարող էր լուրջ վնաս հասցնել ձեր բյուջեին: Այս շաբաթ ավելի հուզական ու բռնկուն կլինեք, քան սովորաբար: Չմտածված խոսքերն ու արարքները կարող էին տհաճ հետևանքներ ունենալ, բայց դուք անպայման կգտնեք իրավիճակն արագ ուղղելու ձևը: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Եթե ձեզ ճիշտ պահեք, կկարողանաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով, կամ էլ կստանաք հենց այն առաջարկները, որոնց մասին վաղուց էիք երազում: Ազդեցիկ մարդիկ ուշադրություն կդարձնեն ձեր գաղափարներին, կօգնեն դրանց իրագործման հարցում: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները, որոնք պիտանի կլինեն գործնական տեսանկյունից: Օգտակար կլինի հասարակական միջոցառումներին մասնակցելը, պարզապես աչքի առաջ լինելը: Բաց մի թողեք ձեր գիտելիքների ու կարողությունների, ձեր հաջողությունների մասին պատմելու հնարավորությունը: Շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Չնայած գործեր սովորականից շատ կլինեն, դուք կաշխատեք առավելագույն ուշադրություն դարձնել մտերիմներին, և դա օգուտ կտա ձեր հարաբերություներին: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ և՛ ձեր ընկերներին, և՛ սիրելիին: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մի շտապեք: Շաբաթվա սկիզբը կարող է բավական լարված, անհանգիստ լինել: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել բարդ աշխատանքով, լուծել ուրիշների խնդիրները, ժամանակ ծախսել այն գործերի վրա, որոնք ձեզ բացարձակապես հետաքրքիր չեն թվում: Բայց հուսահատվել պետք չէ: Դրական միտումներն արագ կուժեղանան, և շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Շաբաթվա կեսը հետաքրքիր գործնական առաջարկներ, ինչպես նաև ձեր ստեղծագործ պոտենցիալն իրագործելու նոր հնարավորություններ է խոստանում: Հիշեք ձեր տաղանդների մասին. ամենայն հավանականությամբ, հենց հիմա դրանց կիրառում կգտնեք: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն նոր նախաձեռնությունների համար: Այստեղ կրկին կարևոր կլինի չշտապելը, անհապաղ արդյունքներ չակնկալելը. այդ ժամանակահատվածում ապագա հաջողությունների համար եք հիմքեր դնելու: Մտերիմները հաճույքով կօգնեն ձեզ այդ հարցում: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթը հարմար կլինի կարևոր գործերի, բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք ուշադիր կլինեք մանրուքներին, լուրջ ու պատասխանատու կմոտենաք այն ամենին, ինչ կստանձնեք: Դա թույլ կտա խուսափել նույնիսկ աննշան սխալներից, արագ հասնել անհրաժեշտ արդյունքներին: Ձեր հաջողություններին ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Ինքնավստահությունը կօգնի հաջողությամբ վարել բարդ գործնական բանակցությունները, ձեր գաղափարներով հետաքրքրել նույնիսկ նրանց, ովքեր քննադատորեն էին տրամադրված: Վերջին դերը չի խաղա ձեր հմայքը, ձեզ առաջին անգամ տեսնող մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու ունակությունը: Մտերիմների հետ շփումները կարող են ավելի մեծ համբերատարություն ու ինքնատիրապետում պահանջել, քան սովորաբար: Ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, ստիպված եք լինելու մի քանի անգամ բացատրել ակնհայտ բաները: Աշխատեք դրան հումորով վերաբերվել. դա կօգնի հարթել սուր անկյունները: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Եթե համախոհների և օգնականների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր մասնագիտական հնարավորություններ կբացվեն: Երբեմն դժվար կլինի գործնական ու անձնական հարաբերությունները զատելը, բայց դա ձեզ չի անհանգստացնի: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածություններն աշխատավայրում: Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանց մասին որոշումը վերջին պահին ընդունեք ու շտապելով ճամփա ընկնեք: Տանից հեռու հնարավոր են անսովոր հանդիպումներ ու շահավետ գործարքներ: Որոշ Կույսեր շատ կարևոր տեղեկատվություն կստանան: Շաբաթվա վերջին օրերը հրաշալի կլինեն պասիվ հանգստի ու ամենամտերիմների հետ շփվելու համար: Այդ հատվածում կարող եք իրար ասել կարևոր բաները՝ առանց վախենալու չհասկացված լինելուց: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկիզբը հազիվ թե առանց տարաձայնությունների ու վեճերի անցնի: Սովորականից հաճախ պիտի քննարկեք կարևոր հարցերը, բացի այդ, դուք կզգաք, որ շրջապատողները հենց ձեզանից են սպասում բոլոր խնդիրների լուծումը: Նման իրավիճակներում հանգստություն պահպանելը հեշտ չի լինի, բայց դուք կկարողանաք վերահսկել հույզերն ու ձեզ ճիշտ պահել: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, ընդ որում՝ ոչ միայն ձերը: Կարելի է ասել, որ ձեր ջանքերի շնորհիվ շատերի կյանքը կհարթվի: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի և ավելի հարմար կլինի գործնական բանակցությունների համար: Դուք կկարողանաք ձեր ճշմարտացի լինելու մեջ համոզել նրանց, ովքեր նախկինում կասկածում էին դրանում: Որոշ Կշեռքներ ազդեցիկ համախոհներ կամ օգնականներ կգտնեն, որոնց վրա ամեն հարցում կարող են հույս դնել: Այդ հատվածում դրական փոփոխությունները հնարավոր կդառնան անձնական հարաբերություններում: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթը շատ տեսանկյուններից բարենպաստ կլինի: Այն նոր հնարավորություններ կբացի, և եթե ժամանակին նախաձեռնող լինեք, ապա չեք զղջա դրա համար: Հավանական են դրական փոփոխություններ գործնական դաշտում: Դուք հնարավորություն կունենաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը կամ բարձրանալ կարիերայի սանդուղքներով: Օգտակար մի բան սովորելու կամ այնպիսի տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք, որը կօգնի ձեզ արագ ճիշտ որոշումներ ընդունել: Դուք դիտողունակ կլինեք, ժամանակին ուշադրություն կդարձնեք մանրուքներին, այդ իսկ պատճառով արագ կհասնեք ձեր շատ նպատակներին: Այս շաբաթ չի կարելի ռիսկի ենթարկել ձեզ համար կարևոր բաները: Լավ է շրջահայաց ու խելամիտ լինեք. ավելի ուշ դուք անպայման շնորհակալ կլինեք ձեզ դրա համար: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթը հարմար կլինի երկարաժամկետ ծրագրեր կառուցելու և կարևոր առաջադրանքները լուծելու համար: Ինտուիցիան ուժեղ կլինի և նրա հուշումների շնորհիվ դուք կկենտրոնանաք նրա վրա, ինչն իսկապես նշանակություն ունի, ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ քննադատորեն էին գնահատում, կհասկանան, որ մոլորվել են, ուշադրություն կդարձնեն ձեր տաղանդներին: Հավանական են անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկներ: Գործարար Աղեղնավորները կկարողանան նկատելի առաջընթացի հասնել բիզնեսում: Շաբաթը հաջող կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ձեզ համար ավելի հեշտ կլինի մտերիմների հետ լեզու գտնելը, նոր ծանոթներին էլ կես խոսքից կհասկանաք: Կարող են իրականանալ հին երազանքները: Եթե սիրային հարաբերություններում նախաձեռնող լինեք, ապա չեք զղջա դրա համար: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք կարող եք նկատելի մասնագիտական հաջողությունների հասնել, եթե կենտրոնանաք աշխատանքի վրա: Ճիշտ է, նրան սովորականից շատ ժամանակ պիտի տրամադրեք: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, կարող եք օգնության խնդրանքով դիմել մարդկանց, որոնց հետ նախկինում համագործակցել եք: Չի բացառվում՝ նոր պարտականություններ հայտնվեն, իսկ դրանց հետևի եկամուտների աճը: Դուք հրաշալի գլուխ կհանեք ադմինիստրատիվ աշխատանքից, ընդ որում՝ այն ձանձրալի ու հոգնեցնող չի թվա: Հնարավոր է առաջընթաց այն գործում, որի բարեհաջող ավարտի համար վերջերս անհանգստանում էիք: Շաբաթվա կեսին պարզ կդառնա, որ հաջողությունը սարերի հետևում չէ, պետք է միայն ջանքեր գործադրել: Շատ բաների մասին կհաջողվի զրուցել մտերիմների հետ, նրանց հետ կքննարկեք կարևոր հարցերը: Եթե նախկինում ինչ-որ բանի շուրջ վիճել եք, հիմա կկարողանաք լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրությունների համար: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթը բարենպաստ կլինի շփումների, համատեղ նախագծերին մասնակցելու համար: Ընդհանուր գործերն ու հետաքրքրությունները կօգնեն լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում շատ բաների շուրջ վիճում էիք: Տարաձայնությունները կմնան անցյալում, դրանց փոխարինելու կգան փոխհասկացողությունն ու իրար հանդեպ անկեղծ հետաքրքրությունը: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները կարող են ավելի անկաշկանդ ու մտերմիկ դառնալ, եթե դուք դեմ չլինեք: Դժվար կլինի այն գործերի վրա կենտրոնանալը, որոնք մանրուքներին ուշադրություն ու կարգապահություն են պահանջում: Սովորականից հաճախ կշեղվեք, բայց լուրջ սխալներ չեք անի: Շատ Ջրհոսների այս շաբաթ հաճելի անակնկալներ են սպասվելու, այդ թվում՝ սիրային բնույթի: Շատերը կուզենան ձեզ ուրախացնել, իսկ դուք կաշխատեք պարտքի տակ չմնալ: Այնպես որ՝ դրական հույզեր շատ կլինեն: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթը բացառապես հաջող կլինի գործնական տեսանկյունից, եթե համառ լինեք, խոչընդոտի հանդիպելիս էլ սկսածը կիսատ չթողնեք: Դուք կարող եք իրագործել այն, ինչ վաղուց եք մտածել ու փայլուն գլուխ կհանեք անսպասելի առաջ եկած խնդիրներից: Շատ Ձկների պետք կգա ուրիշների սխալներից սովորելու, ինչպես նաև ժամանակին վստահելի մարդու աջակցությանը դիմելու ունակությունը: Պատրաստ եղեք արագ փոխել ծրագրերը: Այս շաբաթը ձեզանից սպոնտան գործողություններ, իրավիճակում արագ կողմնորոշվելու և հաճույքով իմպրովիզներ անելու ունակություն կպահանջի: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ գործել. լսեք նրան: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ մտերիմների հետ, երբեմն նաև վեճեր դատարկ բաների պատճառով: Ձեզ կհաջողվի արագ հարթել բոլոր սուր անկյունները, բայց որոշ լարված պահեր պիտի ապրեք: Կարևոր կլինի պահի հույզերին չտրվելը: |
|