ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 23.09 - 29.09
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2469 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը դժվարություններ կբերի: Սկզբում դրանք ձեզ չեն վշտացնի: Հակառակը, դուք ոգևորությամբ կհաղթահարեք խոչընդոտները, կփնտրեք բարդ խնդիրների լուծումը: Դուք ունակ կլինեք միայնակ շատ բանի հասնել, բայց ավելի լավ է համախոհներ փնտրեք: Նրանց աջակցությունը շատ տեղին կլինի ավելի ուշ, երբ հոգնածություն զգաք:

Աշխատանք սովորականից շատ կլինի: Չի բացառվում՝ ստիպված լինեք կատարել ուրիշների պարտականությունները: Դուք շատ բան կսովորեք, եթե ուշադիր լինեք:

Շաբաթվա վերջին օգտակար կլինի ձեր առողջությանը ուշադրություն հատկացնելը: Աշխատեք չգերհոգնել ու խուսափեք սթրեսային իրավիճակներից: Հետևեք խելամիտ գրաֆիկի ու աշխատեք առողջ ապրելակերպ վարել: Գոնե ժամանակավորապես հրաժարվեք վնասակար սովորույթներից: Հիմա դրանք ձեզ համար առավել վտանգավոր կլինեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգիստ ու բարենպաստ շաբաթ է: Դուք կարող եք ոչ մի տեղ չշտապել, ինքներդ ընտրել՝ ինչով զբաղվել առաջին հերթին, իսկ ինչը հետաձգել: Ներդաշնակ կդասավորվեն շրջապատողների հետ հարաբերությունները, նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են ձեր կողմն անցնել: Չի բացառվում՝ նոր ընկերներ ձեռք բերեք, որոնց հետ շփումները ձեր առաջ նոր հորիզոններ կբացեն:

Շատ բան սովորելու և գիտելիքներ ստանալու հնարավորություն կունենաք, որոնք շուտով ձեզ պետք կգան: Դուք շատ ուշադիր կլինեք, կնկատեք ավելին, քան մյուսները և միշտ ճիշտ եզրակացություններ կանեք: Մի շտապեք պատմել, թե ինչ եք պարզել. նման ինֆորմացիան դեռևս լավ է ձեր ներսում պահեք:

Անձնական հարաբերություններում հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ: Դրանք, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան ձեր նախաձեռնությամբ: Դուք իմաստուն կվարվեք, կասեք այն, ինչ ձեր սիրելիի համար հիմա կարևոր է լսելը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող ու արդյունավետ կլինի շաբաթվա սկիզբը: Տեղում նստած մնալ չեք ուզենա, վճռականությամբ լի կլինեք, կձգտեք արագ գործել, նորանոր նպատակների հասնել: Համախոհները ձեր հետևից չեն հասցնի, բայց դա ձեզ չի կանգնեցնի. դուք պատրաստ կլինեք միայնակ գործել, կարող եք նույնիսկ ամենաբարդ խնդիրներն ինքնուրույն լուծել:

Լավ ժամանակահատված է նոր ծանոթությունների համար: Դուք պատրաստ կլինեք վայրկենապես գրավել շատերին ու բոլորի վրա բարենպաստ տպավորություն թողնել: Ամենայն հավանականությամբ, ձեզ հետաքրքիր բաներ կառաջարկեն, իսկ ինտուիցիան կհուշի, թե ինչ ընտրել:

Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի: Բայց իրադարձություններն այդ հատվածում դանդաղ կզարգանան, իսկ կարևոր հաղթանակներ տոնելու շանսեր այնքան էլ հաճախ չեք ունենա:

Հարմար շրջան է ապագայի պլաններ կառուցելու համար: Հեշտությամբ ճիշտ կգնահատեք իրավիճակը, հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում ոչ ոք չէր նկատել: Դրա հետ միասին կհասկանաք, որ ձեր գաղափարներն էլ թույլ կողմեր ունեն ու չեք շտապի կյանքի կոչել մտածածը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին գերակշռող կլինեն դրական միտումները: Բարենպաստ ժամանակ է նորը ստանձնելու, նախաձեռնող լինելու համար: Չի բացառվում՝ ձեզ հաջողվի անել այն, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Դրա հետ միասին դուք չեք գերագնահատի ձեր ուժերը, նախապես անհաջողության մատնված նախագծեր չեք ստանձնի:

Բարենպաստ ժամանակ է ընկերական շփումների համար: Դուք կստանաք այն աջակցությունը, որի կարիքն ունեիք և ձեզ ավելի հանգիստ ու վստահ կզգաք: Հնարավոր է ռոմանտիկ պատմության սկիզբ. այստեղ լավ է իրադարձությունները չշտապեցնեք:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Աշխատավայրում իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, պետք է փոխեք պլանները, մտածեք՝ ինչպես հարմարվել պայմաններին: Զգույշ եղեք. վտանգ կա՝ ձեզ փորձեն ներքաշել կասկածելի գործերի մեջ: Աշխատեք ռիսկի չենթարկել ո՛չ ձեր, ո՛չ էլ ուրիշի գումարը:

Մտերիմների հետ տարաձայնություններ սովորականից հաճախ կառաջանան: Դուք կփորձեք ոչ ոքի հետ չվիճել, բայց երբեմն նույնիսկ ձեր խաղաղասիրությունը բավարար չի լինի կոնֆլիկտից խուսափելու համար:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ հակասական ու ոչ միանշանակ կլինի: Երբեմն ստիպված կլինեք կուրորեն գործել, ճիշտ որոշումներ ընդունելու համար պարզության ու որոշակիության պակաս կլինի: Կուզենաք արագ ստանալ անհրաժեշտ արդյունքը, բայց շտապելը վտանգավոր է: Չմտածված արարքները համարյա միշտ տհաճ հետևանքներ կունենան:

Շրջապատողների հետ հարաբերություններից գլուխ հանելը բարդ կլինի, չեք հասկանա, թե ով է իրականում ձեր ընկերը, իսկ ով է ձևացնում, թե ձեր կողմից է: Հնարավոր են կոնֆլիկտներ նրանց հետ, ովքեր նախկինում ամեն հարցում աջակցել են ձեզ: Հենարանից զրկվելով՝ կսկսեք նորը փնտրել և հենց այստեղ ռիսկի եք դիմում սխալվել, վստահել մեկին, որին չարժեր վստահել:

Հատուկ ուշադրություն դարձրեք ֆինանսական գործերին. աշխատեք մարել պարտքերը, եթե ունեք, կատարել պարտականություններն ու խոստումները: Ցանկալի չէ ապառիկով գնումներ անելը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ուշադիր ու զգույշ եղեք: Սա բարդ շաբաթ է: Հեշտությամբ սխալներ կանեք կամ կանեք այն, ինչի համար ավելի ուշ ստիպված եք լինելու զղջալ: Որոշ Կույսերի հուսախաբ կանի չափազանց վստահող լինելը: Նշանի ներկայացուցիչները սեփական հետաքրքրությունները կզոհեն հանուն ենթադրյալ ընդհանուր շահի: Հիշեք, որ անկեղծ զրույցներ հիմա կարելի է վարել միայն շատ մտերիմների հետ, մնացածների հետ լավ է գաղտնիքներով չկիսվել:

Շատ բարդ գործեր կունենաք, որոնցից պետք է ինքնուրույն գլուխ հանեք: Պատրաստ եղեք, որ ստիպված եք լինելու գործել ոչ սովորական մեթոդներով, այլ լրիվ նորերով, երբեմն էլ ոտքի վրա հորինել: Դուք կնախընտրեիք ապագայի պլաններում ավելի մեծ որոշակիություն տեսնել, բայց դեռևես դրա հույսն ունենալ պետք չէ: Իմպրովիզներ արեք. սկզբում դա դժվար կլինի, իսկ հետո կսկսի նույնիսկ դուր գալ ձեզ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբն առավելագույնս արդյունավետ օգտագործեք: Դա բարենպաստ ժամանակահատված է, որը հնարավորություն կտա շատ օգտակար բաներ անել ինչպես անձնապես ձեր, այնպես էլ շրջապատողների համար: Ձեր կարծիքը շատերը կլսեն, դուք ունակ կլինեք տարահամոզել նույնիսկ նրանց, ովքեր նախկինում լիակատար վստահ էին սեփական ճշմարտացիությանը: Լավ կանցնեն հասարակական ելույթները: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք ու լավ տպավորություն կթողնեք:

Ցավոք, ժամ առ ժամ բացասական միտումները ուժ կհավաքեն, և ձեզ համար ավելի ու ավելի դժվար կլինի: Կթվա, թե շրջապատողները փորձում են ձեր համբերությունը: Չբարկանալը դժվար կլինի, բայց դուք շատ կփորձեք գոնե արտաքինից հանգստություն պահպանել:

Ֆինանսական կորուստներից խուսափել հազիվ թե ստացվի: Հաճախ դրանք կապված կլինեն ձեր մտերիմների աճող պահանջմունքների հետ: Դուք չեք կարողանա մերժել նրանց, ում սիրում եք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ վատ չի դասավորվի, տագնապի լուրջ պատճառներ էլ չկան: Եթե դժվարություններ առաջանան, կհայտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն օգնել հաղթահարել դրանք: Նոր համախոհները ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան: Չի բացառվում՝ հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ ռոմանտիկ բնույթ ստանան:

Դուք ինֆորմացիա կստանաք, որը պետք կգա աշխատանքի մեջ, կօգնի ճիշտ որոշումներ ընդունել: Հին գործընկերների շնորհիվ կհաջողվի լուծել բարդ մասնագիտական խնդիրները: Որոշ Կարիճներ կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան: Նշանի ներկայացուցիչներն իրենց շանսը բաց չեն թողնի:

Ինտուիցիան անսխալ կհուշի, թե երբ արժե ռիսկի դիմել, իսկ երբ է ավելի խելամիտ զգույշ լինելը: Հնարավոր են անսովոր զուգադիպություններ, տարօրինակ պատահարներ: Քանի դեռ մյուսներն անորոշության մեջ են, դուք ճիշտ եզրակացություններ կանեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը հեշտ չի լինի: Մի հուսահատվեք, քանի որ բոլոր խնդիրները կարելի է լուծել, եթե ճիշտ գործեք: Իսկ թե ինչպես, կհուշեն հին ծանոթները: Նրանց փորձը հիմա շատ օգտակար կլինի ձեզ համար:

Աշխատանքը խառնաշփոթ չի հանդուրժի: Կենտրոնանալու համար ձեզ սովորականից շատ ժամանակ է պետք. ոչ ոքի թույլ մի տվեք շտապեցնել ձեզ: Չի բացառվում՝ ստիպված լինեք կատարել ուրիշի պարտականությունները: Դա ձեզ համար օգտակար կլինի. դուք ինչ-որ կարևոր բան կսովորեք ու շուտով կարող եք ավելի բարձր պաշտոն զբաղեցնել:

Ձեզ կնախանձեն: Դրան տրամաբանական բացատրություն գտնել ամեն անգամ չի հաջողվի, քանի որ հաջողությունները երկնքից չեն ընկնի: Բայց շրջապատողները չեն նկատի ձեր աշխատանքը, իսկ ահա հաղթանակները կտեսնեն: Բացատրությունները զուր կլինեն: Կմնա միայն հաշտվել նրա հետ, որ ինչ-որ մեկը պարզապես չի կարողանալու իրեն զսպել կծող արտահայտություններ անել ձեր հասցեին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հեշտ չի լինելու: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու պայքարել, պաշտպանել ձեր հետաքրքրությունները, հակահարված տալ ուժեղ մրցակիցներին: Սեփական հնարավորություններն այնքան էլ շատ չեն լինի, հաճախ ստիպված եք լինելու մտածել՝ ում դիմել օգնության խնդրանքով: Դուք կնախընտրեիք ինքնուրույն գործել, անընդհատ ստիպված եք լինելու զղջալ, որ ինչ-որ մեկին ներգրավել եք ձեր գործերին: Բայց համախոհների հետ հարաբերությունները վատ չեն դասավորվի ու շուտով կարող են ընկերական բնույթ ստանալ:

Չնայած դժվարություններին՝ շաբաթն այնքան էլ վատ չեք անցկացնի: Գաղտնիքն այն է, որ պետք եղածից շատ ուժեր չեք ծախսի, կհիշեք այն մասին, որ պետք է հանգստանալ, հոգ կտանեք ձեր հուզական վիճակի մասին: Ընկերների հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, սիրային ժամադրություններն էլ չեն հիասթափեցնի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա առաջին կեսը բարդ ու հոգնեցուցիչ կլինի: Նրա գլխավոր առավելությունն այն է, որ թույլ կտա ձեզ փորձ ձեռք բերել: Եթե սխալներ անեք, կկարողանաք արագ ուղղել դրանք. դա կօգնի խուսափել տհաճ հետևանքներից: Հնարավոր են տարաձայնություններ ոչ վաղ անցյալի համախոհների հետ, ընկերներն էլ ամեն անգամ գոհ չեն լինի ձեզանից: Հաճախ բանը սովորական անհասկացողության մեջ կլինի: Եթե համբերատար լինեք ու բացատրությունների համար ժամանակ չխնայեք, շուտով ամեն ինչ կհարթվի:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի թեթև ու հաճելի կանցնի: Բազմաթիվ նոր հնարավորություններ կբացվեն, դուք կփորձեք օգտագործել դրանցից յուրաքանչյուրը: Ձեր խիզախությանը կարելի է միայն նախանձել: Դուք ռիսկի կդիմեք այնտեղ, որտեղ մյուսները զգուշություն են ցուցաբերում ու մնում են ձեռնունայն: Հնարավոր են հաջող ուղևորություններ, անսովոր ծանոթություններ: Շատ Ջրհոսներ կարող են առաջինը ինչ-որ կարևոր ինֆորմացիա ստանալ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին ինքներդ ձեզ նման չեք լինի. հաճախ կոպիտ ու ագրեսիվ կլինեք, շուրջը բոլորի հետ կվիճեք: Եվ որքան էլ տարօրինակ է, նման վարքի հետևում թաքնված կլինի անինքնավստահությունը: Ինչքան շատ կասկածեք, որ հաջողության եք հասնելու, այնքան շատ կվախեցնեք շրջապատողներին: Երբ ինքնավստահությունը վերադառնա, կրկին բարեհամբույր կդառնաք ու կհաշտվեք նրանց հետ, ում հետ հասցրել էիք վիճել:

Աշխատեք ընտրել այն գործերը, որոնք ձեզ իսկապես հետաքրքրում են: Այս շաբաթը հարմար չէ ձանձրալի, միապաղաղ ու հոգնեցնող բաներով զբաղվելու համար: Օգտակար կլինի հին նախասիրությունների մասին հիշելը, որոնց շնորհիվ ոգեշնչվածությունը կայցելի ձեզ:

Շաբաթը շատ հարմար է ընկերների հետ շփվելու համար: Դուք կփոխանակվեք գաղափարներով, կկիսվեք ուրախությամբ, կբարձրացնեք մեկդ մյուսի տրամադրությունը:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2469 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8