Շաբաթվա աստղագուշակ 23.05 - 29.05
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1493 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթը հազիվ թե լրիվ անամպ լինի, բայց կասկած չկա, որ դուք կհաղթահարեք բոլոր դժվարությունները, որոնք կարող են առաջ գալ: Պետք է համառ լինեք, քանի որ ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի: Դա վերաբերում է նույնիսկ սովորաբար հեշտությամբ տրվող առօրյա գործերին: Պարտադիր չէ բոլոր դժվարություններից մենակ գլուխ հանեք. եթե օգնականների կարիք ունենաք, անպայման կգտնեք նրանց: Ավելի հեշտ կլինի հին ծանոթների հետ լեզու գտնելը: Բայց դուք կարող եք պայմանավորվել նաև նրանց հետ, ում միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Այս շաբաթ սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ոչ ֆորմալ բնույթ կստանան՝ ընկերական կամ ռոմանտիկ: Այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք նախաձեռնող կլինեք ու կուզենաք առաջին քայլն անել: Ողջ շաբաթը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Դուք հոգ կտանեք նրա մասին, որպեսզի շրջապատողներն իրենց լավ զգան: Նրանք էլ կուզենան նույն ձևով պատասխանել: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա սկիզբը արդյունավետ կլինի: Դուք շատ բան կհասցնեք անել, եթե ժամանակը զուր չվատնեք: Գործերը, որոնցով այդ հատվածում կզբաղվեք, հեշտությամբ չեն տրվի: Սակայն դուք մտածածից չեք հրաժարվի, համառ կլինեք: Դա դուր կգա շրջապատողներին, ինչ-որ մեկն էլ կարող է ձեզ օգնություն առաջարկել: Դժվար չի լինի համատեղ գործողությունների մասին պայմանավորվել նրանց հետ, ում հետ առաջ գործ եք ունեցել: Նոր ծանոթների հետ էլ հեշտությամբ լեզու կգտնեք, եթե նրանցից չափազանց շատ բան չսպասեք: Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարդ կդասավորվի: Այդ հատվածում հավանական են ձգձգումներ գործերում, կխախտվեն պայմանավորվածությունները: Շրջապատողների հետ տարաձայնությունները կարող են փչացնել ձեր տրամադրությունը, ցանկացած քննադատություն սրտին շատ մոտ կընդունեք: Սակայն դրական միտումների ազդեցությունը միևնույն է շատ ուժեղ կլինի: Եթե նոր բան ստանձնեք, կզգաք, որ աստղերը ձեր կողմից են: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա առաջին օրերը հարմար կլինեն գործնական բանակցությունների, պոտենցիալ գործընկերների հետ հանդիպելու համար: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք կամ շատ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե համաձայնել, թե ոչ: Օգտակար կլինեն հին ծանոթությունները: Դրանք կարող են ձեր առաջ գրավիչ հեռանկարներ բացել կամ օգնել ավելի վաղ դրված նպատակներին հասնելու գործում: Ավելի ուշ ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործելու համար հարմար ժամանակ կգա: Նոր բան մտածելու հարցում ձեզ հավասարը չի լինի: Ձեր գաղափարները դուր կգան նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված և ուրիշների մտահղացումները բացառապես բացասական են գնահատում: Եթե աջակցության կարիք ունենաք, այն առանց դժվարության կստանաք: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն ողջ շաբաթվա ընթացքում, բայց նրա վերջին օրերը յուրահատուկ բարենպաստ կլինեն: Կարող եք ընտանեկան միջոցառումներ, ընկերների կամ հարազատների ընկերակցությամբ ուղևորություններ ծրագրել: Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթը բարենպաստ ու հագեցած կլինի: Միանգամից պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, սակայն դուք կաշխատեք խուսափել խառնաշփոթից ու շտապողականությունից, կպահպանեք խելամտությունն ու սառնասրտությունը: Հենց դա էլ թույլ կտա արագ կողմնորոշվել նոր իրավիճակում և միակ ճիշտ լուծումը գտնել: Այս շաբաթ յուրահատուկ կարևոր կլինի ֆինանսների և ունեցվածքի հետ կապված գործերում զգույշ լինելը: Աշխատեք խուսափել չծրագրված ծախսերից, մի շտապեք գնումների հարցում: Գումարը ինչ-որ գործում ներդնելուց առաջ համոզվեք նախագծի հուսալիության վրա: Հիմա ձեզ համար շատ օգտակար կլինեն այն մարդկանց խորհուրդները, որոնց վստահում եք: Չնայած գործեր շատ կունենաք, սակայն աշխատեք ժամանակ գտնել հանգստի և այն զբաղմունքների համար, որոնք ձեզ դրական հույզեր են պարգևում: Կարևոր կլինի միապաղաղությունից շեղվելը, պայմանները փոխելը: Նույնիսկ ինչ-որ հետաքրքիր վայր կարճատև ուղևորությունը կարող է ոգեշնչել ձեզ, օգնել դրական տրամադրվել: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք բազում օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ ուրիշների համար, եթե չշտապեք: Ավելորդ շտապողականությունը սխալների կհանգեցնի, որոնց ուղղումը ձեզանից թանկ ժամանակ կխլի: Լավ մտածված արարքների ու կշռադատված որոշումների համար դուք չեք զղջա: Շաբաթը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Այն հարմար կլինի խոշոր գնումների ու գործարքների համար: Որոշ Առյուծներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն, կհասկանան՝ ինչպես ավելի շատ գումար աշխատել՝ անելով այն, ինչն ամենալավն են կարողանում անել: Հավանական են նաև աշխատանքի հետ կապված առաջարկներ: Եթե վաղուց էիք ուզում փոխել գործունեության ոլորտը, ապա այս շաբաթ նման շանս անպայման կունենաք: Շաբաթվա առաջին կեսը կարող է դժվարություններ բերել աշխատանքի մեջ: Իսկ երկրորդը բացառապես հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի նախաձեռնող լինելու, նոր բան ստանձնելու համար: Օգտակար կլինի հին ծանոթների հետ գաղափարներով կիսվելը. նրանք ձեզ կհուշեն, թե ինչպես կարելի է իրագործել մտածածը: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի նոր ծանոթների հետ շփվելու, համախոհներ ու օգնականներ փնտրելու համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Ձեր հանդեպ անտարբեր չեն մնա նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար քիչ են հետաքրքրվում շրջապատողներով և ոչ ոքի չեն նկատում: Նշված հատվածը հարմար կլինի նաև ուսման համար: Այստեղ դուք արագ հաջողությունների կհասնեք: Կհաջողվի գլուխ հանել նրանից, ինչն առաջ բարդ է թվացել, մտապահել նոր տեղեկատվությունն ու կիրառում գտնել նրան: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք շատերին մոտեցում կգտնեք, կկարողանաք ընկերանալ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: Նկատելի մասնագիտական հաջողությունների կհասնեն այն Կույսերը, որոնց աշխատանքը բազմաթիվ հանդիպումներ է պահանջում: Դուք կզարմանաք, թե ինչ հեշտությամբ եք կարողանում ազդել շրջապատողների վրա, ինչքան արագ եք նրանց համոզում ձեր ճշմարտացիությունը: Ողջ շաբաթվա ընթացքում հատուկ ուշադրություն է պետք դարձնել ֆինանսական հարցերի լուծմանը: Թեթևամտությունը կարող է զուր ծախսերի ու ցավալի կորուստների հանգեցնել: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Չնայած դրական միտումների ազդեցությունը կգերակշռի ողջ շաբաթվա ընթացքում, սակայն նրա առաջին օրերին անհանգստությունից խուսափել չի ստացվի: Կարող են սովորականից հաճախ տարաձայնություններ ծագել, երբեմն դժվար կլինի գործընկերների հետ լեզու գտնելը: Բայց դուք կգտնեք սուր անկյունները հարթելու և բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձևը, միայն թե դա ջանքեր կպահանջի: Աշխատեք ուշադիր լինել աշխատանքի մեջ, հատկապես եթե պիտի նոր կամ քիչ ծանոթ առաջադրանք լուծեք: Լավ է մեկ անգամ ևս խորհրդակցեք փորձառու մարդու հետ ու ճշտեք մանրամասները, քան շտապեք ու սխալ որոշում ընդունեք: Հետևեք, որպեսզի բոլոր փաստաթղթերը, որոնց հետ գործ ունեք, կարգին լինեն ու պահվեն իրենց տեղերում: Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսը ուրախության առիթներ կբերի: Հավանական են մասնագիտական հաջողություններ ու կարևոր հաղթանակներ: Այդ հատվածում ընդունած որոշումները թույլ կտան մեծացնել եկամուտները: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն. վեճերի առիթներ չեն լինի, դուք շատ բաների մասին հեշտությամբ կպայմանավորվեք: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այս շաբաթ շատ բան պիտի անեք: Այն արժե սկսել ծրագրերը քննարկելուց, այն մարդկանց հետ հանդիպելուց, որոնք կարող են օգտակար լինել ձեզ: Արժե խորհրդակցել հին ընկերների ու գործընկերների հետ. նրանց հուշումները շատ տեղին կլինեն: Ավելորդ չեն լինի նոր ծանոթների հետ զրույցները: Նրանց շնորհիվ դուք գլուխ կհանեք նրանից, ինչի մասին միայն հեռավոր պատկերացում ունեիք, ժամանակին կվերամշակեք ծրագրերն ու ուժերը զուր չեք վատնի: Շաբաթը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Դուք կգտնեք նույնիսկ այն մարդկանց դուր գալու ձևը, որոնք նախկինում քննադատորեն էին տրամադրված, միայն ձեր թերություններն էին նկատում ու դատապարտում էին ձեզ: Ոչ վաղ անցյալի թշնամիները կուզենան հարթել հարաբերությունները, շփման մեջ նախաձեռնություն կցուցաբերեն: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց վստահել: Աշխատեք շատ չհոգնել, չծանրաբեռնվել, խուսափել սթրեսային իրավիճակներից: Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Հիմա կարևոր կլինի հանգստանալն ու ուժերը վերականգնելը, ինքներդ ձեզ ուրախացնելը, առողջ կենսակերպ վարելը: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք շաբաթվա սկիզբն արդյունավետ անցկացնել: Դա հարմար ժամանակ կլինի խնդիրները լուծելու համար, դուք լավ գլուխ կհանեք աշխատանքային առաջադրանքներից, կհասկանաք, թե ինչը կարելի է դեպի լավը փոխել անձնական հարաբերություններում: Ավելի վաղ գործած սխալներն ուղղելու, բաց թողածը լրացնելու հնարավորություն կունենաք. այստեղ խուճապի չեք մատնվի: Շատ Աղեղնավորների պետք կգա այն, ինչը նրանք շատ վաղուց են սովորել: Նշված ժամանակահատվածը բարենպաստ կլինի պետկազմակերպություններ դիմելու և փաստաթղթեր ձևակերպելու համար: Իրավաբանական դիմակայությունը ձեզ համար ամենահաջող ձևով կլուծվի: Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, բայց ավելի լարված կանցնի: Ամեն ինչ միանգամից չի ստացվի, բայց դուք համառություն կդրսևորեք ու անպայման կհասնեք դրված նպատակներին: Շատ հարցերում կօգնեն մտերիմներն ու այն մարդիկ, որոնք լավ գիտեն ձեզ: Նրանց աջակցությամբ դուք ծագած բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի ֆինանսների ոլորտում: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկզբին կարևոր կլինի այն բանի վրա կենտրոնանալը, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ ձեր հարաբերությունները: Չմտածված խոսքերը, կտրուկ նկատողությունները կարող են վիրավորել ձեր ամենազգայուն ծանոթներին: Հնարավոր են վեճեր դատարկ բաների պատճառով, փոքրիկ, ցավալի թյուրիմացություններ, որոնք կխանգարեն հաճելի շփումներին: Աշխատեք չվիճել գործընկերների հետ, մասնագիտական հարցերը լուծելիս համակրանքով ու հակակրանքով չառաջնորդվել: Այդ հատվածը բարենպաստ կլինի աշխատանքի ու բիզնեսի համար: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումները կօգնեն գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Ավելի ուշ կգա ծրագրեր կառուցելու և դրանք այն մարդկանց հետ քննարկելու ժամանակը, որոնք կարող են օգնել մտածածն իրագործելու հարցում: Ձեզ շատերը կաջակցեն, և դա շատ տեղին կլինի: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան կարևոր կլինի ֆինանսական հարցերի լուծման հարցում շրջահայաց լինելը: Միայն լավ մտածված գնումներն ու գործարքները հաջող կլինեն: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի, դուք շատ բան կհասցնեք անել: Ե՛վ արդեն ծանոթ գործերից, և՛ լրիվ նորերից կհաջողվի արագ գլուխ հանել: Դրանում անպայման կօգնեն մարդիկ, որոնց լավ գիտեք: Շատ Ջրհոսներ հրաշալի խորհուրդներ կստանան, որոնց շնորհիվ սխալներ չեն անի, թշնամիների լարած թակարդները չեն ընկնի: Կարող եք զբաղվել կազմակերպչական հարցերի լուծմամբ, փաստաթղթեր ձևակերպելով. այստեղ դժվարություններ չեն առաջանա: Հաջող կանցնեն պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ բանակցությունները: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր են ձգձգումներ գործերում, ինչպես նաև փոքրիկ թյուրիմացություններ, որոնց պատճառով դժվար կլինի ժամանակին սկսածն ավարտելը: Բայց ամեն ինչ կստացվի, եթե համառություն դրսևորեք ու ձեր ձևով գործեք, այլ ոչ թե այնպես, ինչպես ուրիշներն են հուշում: Շատ Ջրհոսների պետք կգա իմպրովիզներ անելու, ոտքի վրա որոշումներ ընդունելու ունակությունը: Արժե նախաձեռնող լինել ռոմանտիկ հարաբերություններում: Դա տեղին կլինի և կուրախացնի ձեզ համար թանկ մարդուն: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթը հազիվ թե առանց սթրեսային իրավիճակների ու լարված պահերի անցնի: Չեն բացառվում անհաջող զուգադիպությունները, որոնք կխախտեն ձեր ծրագրերը, կստիպեն զբաղվել ոչ նրանով, ինչի վրա կուզենայիք կենտրոնանալ: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք կպահպանեք ինքնատիրապետումը: Հենց դա էլ թույլ կտա հաջողության հասնել գործերում ու խուսափել կոնֆլիկտներից: Դուք կհասկանաք՝ ինչպես պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնք նախկինում տհաճությամբ են կապի դուրս եկել: Հին կապերը վերականգնելու շանս կլինի, և դուք այն բաց չեք թողնի: Ցանկացած կարևոր հարցի քննարկման արժե լուրջ պատրաստվել: Հույս մի դրեք իմպրովիզներ անելու, արագ անհրաժեշտ բառերը գտնելու ձեր ունակության վրա: Խոստումներ տալուց առաջ համոզվեք, որ կարողանալու եք դրանք կատարել: Դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից: Շաբաթը հարմար կլինի երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Դուք իրավիճակը ճիշտ կգնահատեք, կհասկանաք, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, կկարողանաք կռահել մյուս մարդկանց գործողությունները: |
|