ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 23.01 - 29.01
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1461 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք շաբաթը հրաշալի տրամադրությամբ կսկսեք: Նրա առաջին օրերը հաջող կդասավորվեն, ուրախության բազում առիթներ կբերեն: Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում: Չի բացառվում, որ ձեր գիտելիքներն ու կարողությունները անսպասելի օգտակար լինեն բոլորին, և դուք կկարողանաք դրա վրա գումար աշխատել: Շահավետ գործարքներ կնքելու շանս էլ կլինի:

Շաբաթվա կեսը հրաշալի կլինի գործերում նախաձեռնող լինելու համար: Փորձեք իրագործել ձեր նոր գաղափարները կամ վերադառնալ այն ծրագրերին, որոնք նախկինում կյանքի կոչել չի ստացվել: Ամեն ինչ նույնիսկ սպասվածից լավ կստացվի:

Իսկ ահա շաբաթվա վերջին օրերին դրական միտումների ազդեցությունն առավել նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Կհեշտանա մտերիմների հետ լեզու գտնելը, ընկերներն ու սիրելին էլ բաց չեն թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Արժե շտապել, քանի որ շաբաթվա սկիզբը շատ բարենպաստ է լինելու, հարմար է լինելու ամենատարբեր գործերի համար: Լավ կանցնեն նույնիսկ այն գործնական հանդիպումները, որոնցից ոչ մի յուրահատուկ բան չէիք սպասում: Հավանական են համագործակցության առաջարկներ: Որոշ Ցուլեր մարդկանց հետ լեզու գտնելու և բոլորի վրա լավ տպավորություն թողնելու ունակության շնորհիվ կգտնեն հենց այն աշխատանքը, որի մասին վաղուց էին երազում:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի, իսկ իրադարձություններն էլ կսկսեն ուզածից դանդաղ զարգանալ: Համբերությամբ զինվեք, աշխատեք ռիսկի չդիմել ու խուսափեք չմտածված արարքներից: Զգույշ գործելով՝ դուք ավելի արագ կհասնեք նպատակին:

Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն հաճելի անակնկալներով: Այդ հատվածում հավանական են նաև նորություններ, որոնք կարևոր կլինեն և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար: Ընտանիքում չեն բացառվում երկար սպասված փոփոխությունները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը շատ բարենպաստ է լինելու աշխատանքի համար: Ինչքան բարդ լինեն ստանձնած գործերը, այնքան մեծ կլինեն դրանցում հաջողության հասնելու շանսերը: Արժեքավոր տեղեկատվություն ու գիտելիքներ ստանալու հնարավորություն կլինի, որոնք էլ շուտով օգտակար կլինեն ձեզ: Շատ Երկվորյակների պետք կգա ուրիշի փորձը: Վատ մի զգացեք հարցեր տալուց, եթե հայտնվեք մի մարդու կողքին, որը կարող է շատ բաների մասին պատմել:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հետաքրքիր գործերով զբաղվելու, անսովոր վայրերում լինելու հնարավորություն կլինի: Ընկերներն ու մյուս մտերիմները հաճույքով կմիանան ձեզ: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հնարավոր են հեռվից լավ նորություններ: Դրանք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա, կհուշեն, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ հիմա, իսկ ինչը կարելի է հետաձգել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբն անհանգիստ կլինի: Այդ հատվածում շատերը ձեր օգնության կարիքը կունենան: Չի բացառվում ստիպված լինեք հետաձգել սեփական գործերը ուրիշների խնդիրների լուծմամբ զբաղվելու համար, և դա ձեզ հազիվ թե ուրախացնի: Սակայն շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք կվերադառնաք նրան, ինչը կարևոր և ուշադրության արժանի եք համարում:

Հավանական են նոր ծանոթություններ, անսովոր հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, կօգնեն նորովի նայել նրան, ինչը սովորական է թվացել: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք դուք շատ կգնահատեք:

Ողջ շաբաթվա ընթացքում արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Հնարավոր են չծրագրված ծախսեր, որոշ Խեցգետիններ պիտի չնախատեսված գնումներ անեն: Մի շտապեք, ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք ճիշտ տարբերակն ընտրելու համար:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք: Սա շատ բարենպաստ շաբաթ է լինելու նոր գործերի, լուրջ ու մասշտաբային նախագծերի համար: Եթե կենտրոնանաք աշխատանքի վրա, ապա անպայման դրանցում նշանակալի հաջողությունների կհասնեք: Եվ դրանք աննկատ չեն մնա: Ձեր հաղթանակներին ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Շուտով դուք նրանցից հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Կարող եք լուծել կազմակերպչական հարցերը, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ. այդ ամենը ջանքեր չի պահանջելու: Հավանական է ձեզ համար հաջողությամբ լուծվեն դատական դիմակայություններն ու ունեցվածքի հետ կապված վեճերը:

Շաբաթվա վերջին օրերին աշխատեք չհոգնել: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում պիտի հանգստանաք ու վերականգնեք ուժերը: Կուտակված հոգնածությունը կարող է վատ անդրադառնալ և՛ տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը շատ հաջող կսկսվի: Կարևոր գործերը մի հետաձգեք. դրանք անելը հիմա է ամենահեշտը լինելու: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք կլուծեք բարդ հարցերը, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ նախկինում շատերն անհաջողության են հանդիպել: Չի բացառվում պետք լինի արագ նոր բան սովորել: Լուրջ դժվարություններ չեն առաջանա, դուք ամեն բան ոտքի վրա կյուրացնեք:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի, բայց լուրջ խնդիրներ դուք մեկ է չեք ունենա: Դուք կնկատեք, որ շատ գործերի ընթացքը դանդաղել է, առօրյա խնդիրները լուծելն էլ՝ դժվարացել: Մի հուսահատվեք, քանի որ այս շրջանը երկար չի տևելու, շուտով ամեն ինչ դեպի լավը կփոխվի:

Շաբաթվա վերջին օրերը անակնկալներով լի կլինեն: Դուք կզգաք աստղերի աջակցությունը, կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել արագ հաջողության հասնելու համար: Հավանական են պիտանի ծանոթություններ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ինչ-որ բանի համար լուրջ անհանգստանալու կարիք չկա. դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ է լինելու: Սակայն շաբաթվա սկզբին ամենատպավորվող Կշեռքներին կնյարդայնացնեն մանրուքները: Նշանի ներկայացուցիչների համար դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, հատկապես մեծ համբերատարություն են պահանջելու կոլեգաների և գործընկերների հետ շփումները: Բայց դուք նկատելի հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ ինքնուրույն կգործեք: Պետք կգա նոր իրավիճակում արագ կողմնորոշվելու, ոտքի վրա ճիշտ որոշումներ ընդունելու ունակությունը:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի այն Կշեռքների համար, որոնք զբաղված են ստեղծագործելով: Հրաշալի գաղափարներ կհայտնվեն, կկարողանաք իրագործել ավելի վաղ մտածածը: Ձեր տաղանդներին ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնք նախկինում չեն նկատել դրանք: Դուք ոչ միայն նվիրված երկրպագուներ, այլև համախոհներ կգտնեք, որոնց վրա կարող եք հույս դնել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ: Շատ Կարիճներ հնարավորություններ կտեսնեն, որոնք նախկինում չեն նկատել, օրինակ՝ նախասիրությունը եկամուտների աղբյուրի վերածելու եղանակ կգտնեն:

Նշված հատվածը շատ բարենպաստ կլինի նաև շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, կընկերանաք նրանց հետ, ում հետ նախկինում միայն ֆորմալ հարաբերությունների մեջ էիք: Չի բացառվում անսովոր ու վառ ռոմանտիկ պատմության սկիզբը: Վտանգ կա, որ սիրուց կորցնեք գլուխը:

Շաբաթվա երկրորդ կեսը այլ կլինի: Այդ հատվածում լավ է ինքնուրույն գործեք. այդպես ավելի արագ կհասնեք դրված նպատակներին: Ծրագրին հետևել չի ստացվելու, բայց դուք չեք վշտանա, այլ հաճույք կստանաք իմպրովիզներ անելու, ոչ ստանդարտ լուծումներ գտնելու հնարավորությունից:

Արժե զգույշ լինել գումարի հետ. դուք հակված կլինեք այն ծախսել այնպիսի բաների վրա, որոնց կարիքը չունեք: Հավանական են չարդարացված ծախսեր, որոնց համար ավելի ուշ կզղջաք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա առաջին օրերը հարմար կլինեն աշխատանքի, անսովոր առաջադրանքներ լուծելու համար: Դուք կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, աջակցել նրանց, ովքեր ժամանակին ձեզ կարևոր ծառայություններ են մատուցել: Ձեզ համար կարևոր գործնական կապերն ավելի կամրանան, կոլեգաների և գործընկերների հետ տարաձայնություններն էլ կմնան անցյալում:

Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները; Դուք ավելի շատ ուշադրություն կհատկացնեք ընտանեկան գործերին, մտերիմների մասին հոգ տանելուն և մնացած ամեն ինչին: Սակայն աշխատանքային առաջադրանքների մասին մոռանալ էլ չարժե, հակառակ դեպքում ավելի ուշ դժվարությունների կբախվեք: Շաբաթվա վերջին օրերին շատ ուշադիր եղեք ցանկացած փաստաթուղթ կազմելիս, հատկապես՝ եթե դրանք կապված են գումարի կամ ունեցվածքի հետ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի բարդ աշխատանքային խնդիրները լուծելու համար: Ձեզ պետք կգա ուրիշներից շուտ արժեքավոր տեղեկատվություն ստանալու, փաստերը վերլուծելու և համադրելու ունակությունը: Եզրահանգումները, որոնց կգաք, բոլորին կզարմացնեն ու ճիշտ կլինեն: Շրջապատողները հետո դեռ շատ կհիշեն ձեր զարմանալի խորաթափանցությունը:

Ամեն անգամ հեշտ չի լինելու կոլեգաների և գործընկերների հետ լեզու գտնելը, տանն էլ տարաձայնություններ կլինեն: Սակայն դուք լուրջ կոնֆլիկտներ ու վեճեր թույլ չեք տա: Որոշ ժամանակ կանցնի, և հարաբերությունները կհարթվեն: Իսկ մինչ այդ պետք է փոքրիկ զիջումների գնաք:

Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն: Դրանք բարենպաստ կլինեն շփումների և համախոհներ փնտրելու համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, և դրա համար լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Նոր ծանոթները հմայված կլինեն ձեզանով, ինչ-որ մեկն էլ առաջին հայացքից կսիրահարվի ձեզ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի կարևոր գործնական հանդիպումների, լուրջ բանակցությունների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք տեսնել ձեր համախոհների շարքում: Կարող եք դիմել պետկազմակերպություններին: Խնդիրներ չեն առաջանա փաստաթղթերը ձևակերպելիս, դուք բոլոր ստորագրությունները, կնիքներն ու վիզաները ժամանակին կստանաք: Այս օրերը հարմար կլինեն նաև ուսման համար. դուք արագ ամեն ինչ կմտապահեք, առանց դժվարության կհանձնեք քննությունները:

Ավելի ուշ ոչ ֆորմալ շփումների համար բարենպաստ շրջան կգա: Եթե դուք ինչ-որ մեկի հետ վիճել էիք, ապա հիմա կկարողանաք հաշտվել: Կհաջողվի վերականգնել նախկինում ձեզ համար թանկ կապերը. այստեղ հեռավորությունը խոչընդոտ չի դառնա:

Շաբաթվա երկրորդ կեսի համար կարող եք ուղևորություններ ծրագրել: Լավ է, եթե դրանց ժամանակ ձեզ միանան ընկերները կամ մյուս մտերիմները: Բայց եթե նույնիսկ դուք մենակ ճամփա գնաք, հաստատ չեք ձանձրանալու:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթն սկսեք ամենակարևոր գործերից: Դրանք հրաշալի կանեք. ինտուիցիան կօգնի նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել, իսկ համառության շնորհիվ դուք սկսածը կես ճանապարհին չեք թողնի: Հավանական են հեռվից լավ նորություններ, ինչպես նաև համագործակցության հետաքրքիր առաջարկներ: Շատ Ձկների հմայքը կօգնի նոր համախոհներ գտնել, ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը: Բայց հաճելի ծանոթություններն էլ քիչ չեն լինի, հատկապես եթե որոշեք ձեր աշխատանքի կամ նախասիրության հետ կապված միջոցառումների այցելել:

Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի: Սակայն պայմաններն ամեն անգամ ուզածի նման չեն դասավորվի, և դուք պիտի հարմարվեք դրանց: Ոչ բոլոր Ձկներին դա դուր կգա, բայց ինչքան արագ հաղթահարեք հույզերը, այնքան շատ հնարավորություններ կտեսնեք: Շաբաթվա վերջին օրերը դրական փոփոխություններ են խոստանում ամենամտերիմների հետ հարաբերություններում:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1461 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0