ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 22-28.VII
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1117 | 12:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ցանկալի արդյունքների հասնելու համար դուք պիտի մի քիչ ավելի մեծ ջանքեր գործադրեք: Կարգապահությունն ու պատասխանատվությունը ձեր լավագույն համախոհները կդառնան: Սովորող Խոյերը պետք է ավելի քիչ շեղվեն ու աշխատեն խորանալ բարդ հարցերի մեջ: Հեշտ չի լինի կարևոր փաստաթղթերի հետ աշխատելը, հավանական են սխալներ: Չի բացառվում արագ հոգնեք, ուստի հիշեք աշխատանքի և հանգստի միջև բալանսի մասին: Ավագ հարազատների և փորձառու կոլեգաների հետ շփումները կարող են օգտակար լինել ու հեռահար մտքեր տալ:

Շաբաթվա երկրորդ կեսին հեշտությամբ կկառավարեք հույզերը: Դուք ոգեշնչված կլինեք, ուժերի ներհոսք կզգաք: Եթե ստիպված եք եղել որոշ առաջադրանքներ հետաձգել, ապա դրանք ավարտելու շանս կունենաք: Հաջողությամբ կլուծեք շինարարության և անշարժ գույքի հետ կապված հարցերը: Սիրելիի հետ հարաբերությունները դրական տրամադրվածության, լավ տրամադրության հուսալի աղբյուր կդառնան:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը բարենպաստ կլինի բազմաթիվ հարցեր լուծելու համար: Նախկինում գործադրած ջանքերը կսկսեն պտուղներ տալ: Գայթակղություններին տրվելու և հնարավորությունները բաց թողնելու ժամանակը չէ: Պիտի լավ աշխատեք, փոխարենը արդյունքները ձեզ կուրախացնեն: Գլուխ կհանեք իրավաբանական խնդիրներից: Բիզնեսով զբաղված Ցուլերը շահավետ երկարաժամկետ գործարքներ կկնքեն, այդ թվում՝ արտերկրի գործընկերների հետ: Հուսալի համախոհները ձեզ բոլոր գործերում կօգնեն, նրանց խնդրելու կարիք էլ չի լինի: Շատ որոշումներ ճաատագրական կլինեն, ուստի մի շտապեք ու ամեն քայլը լավ կշռադատեք:

Շաբաթվա վերջին ցանկացած ակտիվություն լավ է մի փոքր նվազեցնեք: Քիչ շեղվեք և ուժերը դատարկ զրույցների վրա մի վատնեք, դրանք միայն կխլեն ձեր ժամանակն ու ուշադրությունը: Հնարավորինս հետաձգեք ուղևորություններն ու գործուղումները: Հանգստյան օրերն անցկացրեք ընտանիքի կամ մտերիմ ընկերների հետ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շրջահայաց եղեք, քանի որ ավելորդ ինքնավստահությունը կարող է վնասել ձեզ: Ուշադիր հաշվարկեք բոլոր քայլերն ու կշռադատեք որոշումները: Շաբաթվա սկզբին հավանական են սխալներ շտապողականության և մանրուքներին բավարար ուշադրության պակասի պատճառով: Բարդ իրավիճակներում խորհրդի հարցով դիմեք ձեր ծանոթների շրջանում եղած ազդեցիկ մարդկանց, որոնք կօգնեն ու ճիշտ ուղիներ կհուշեն:

Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի նպատակին երկար ու համառ գնացած Երկվորյակների համար: Լավ գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, ապագայի ծրագրեր կկազմեք, շահավետ գործարքներ կկնքեք ու կպայմանավորվեք համագործակցության մասին: Նոր հովանավորներ գտնելու հավանականություն կա:

Շաբաթվա վերջին կդժվարանա հոգեկան հավասարակշռությունը պահպանելը: Հետևեք օրվա ռեժմին ու անպայման ժամանակ գտեք ձեզ էներգիայով լիցքավորող զբաղմունքների համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Պատրաստ եղեք անակնկալների, որոնք ոչ միշտ հաճելի կլինեն: Դուք կարող եք լավ ծանոթ առաջադրանքները լուծելիս ստեղծագործ մոտեցում ցուցաբերել, և դա արդարացված կլինի: Լավ կստացվի նույնիսկ նախկինում համագործակցության հանդեպ վատ տրամադրված մարդկանց հետ պայմանավորվելը:

Շաբաթվա կեսին պիտի զբաղվեք մոտ հարազատների խնդիրների լուծմամբ: Ամեն ինչ կհաջողվի բավական արագ անել, բայց նաև հուզվելու եք: Սիրելիի հետ հարաբերություններում ոչ մեծ լարվածություն կառաջանա, որը շուտով կչքվի: Հաճախ պիտի ծրագրերը ոտքի վրա փոխեք, ինչը ձեզ կհոգնեցնի:

Շաբաթվա վերջին կրքերը կհանդարտվեն, շատ խնդիրներն իրենք իրենց լուծում կստանան: Հեշտությամբ բանակցություններ կվարեք ու լավ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա: Հանգստյան օրերը բարենպաստ կլինեն միայնակ, ընկերների կամ ընտանիքի անդամների հետ ճամփորդելու համար:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ մոտ լավ կստացվի կոլեգաների և գործընկերների հետ ընդհանուր լեզու գտնելը: Նույնիսկ վիճելի հարցերի շուրջ հեշտությամբ կպայմանավորվեք: Բաց մի թողեք երջանիկ պատահականությունները, որոնք քիչ չեն լինի: Կարևորը ձեր շանսը բաց չթողնելն է: Ձեր մտածված գործողությունները մոտ ապագայի հաջողության հիմքը կդառնան:

Խուսափեք չափից դուրս մեծ ինքնավստահությունից, հատկապես շաբաթվա կեսին: Սեփական հնարավորությունները գերագնահատելը կարող է լուրջ սխալների հանգեցնել: Դժվար չի լինի մյուս մարդկանց տարահամոզելն ու ճիշտ փաստարկներ գտնելը: Նոր բանի ուսումնասիրությամբ զբաղված Առյուծները արդյունքի հասնելու համար պիտի առավելագույն ջանքեր գործադրեն:

Շաբաթվա վերջին կարող եք կոպիտ ու նյարդային դառնալ: Աշխատեք վերահսկել ձեզ, վեճեր թույլ չտալ ու կոնֆլիկտներ չհասունացնել: Մի շտապեք որոշումներ ընդունել, հենվեք առողջ բանականության ու փաստերի, այլ ոչ թե հույզերի վրա:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ հագեցած ու արդյունավետ շաբաթ է սպասվում: Ուժերի և էներգիայի ներհոսքը կօգնի ամենատարբեր առաջադրանքներ լուծել, որոնց թվում կլինեն բարդերն ու անսովորները: Վատ մի զգացեք գործերում նախաձեռնող լինելուց, քանի որ դա ըստ արժանվույն կգնահատվի: Այս հատվածում կնքված պայմանագրերը նույնիսկ ավելի շահեկան կլինեն, քան առաջին հայացքից կթվան:

Շաբաթվա կեսին հեշտությամբ կտրվի ուսումը, նոր գիտելիքների յուրացումն ու ինֆորմացիայի մեծ ծավալի հետ աշխատանքը: Կարող եք ձեր գաղափարներով կիսվել կոլեգաների և ղեկավարության հետ: Դա կամրապնդի ձեր գործնական հեղինակությունը: Բարենպաստ պահ է գործուղումների և այլ ուղևորությունների համար:

Շաբաթվա վերջին հաջողությամբ կստացվեն շփումները, ընդ որում՝ գործընթացը ձեզ հաճույք է պատճառելու: Ձեզ լավագույն կողմերով դրսևորելու, առանց մեծ ջանքերի շրջապատողների համակրանքը շահելու հնարավորություն կլինի: Որոշ Կույսերի գործնական հարաբերությունները ռոմանտիկ հունի մեջ կմտնեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը անակնկալներ չի բերի: Շաբաթվա սկզբին կստացվի գլուխ հանել կարևոր հարցերից, որոնք վաղուց էին լուծում պահանջում: Եթե ձեզ առաջարկեն լրացուցիչ պարտականություններ ստանձնել, ապա մի հրաժարվեք: Դա կարիերայի սանդուղքներով բարձրանալու կամ գոնե պարգևավճար ստանալու լավ հնարավորություն կդառնա:

Հեշտությամբ կտրվի նորի յուրացումը, օտար լեզուներ կամ աշխատանքի համար ինչ-որ բան սովորելը: Որոշ Կշեռքներ ստեղծագործական վերելք կունենան ու կկարողանան անսովոր մոտեցում գտնել երկար ժամանակ չստացվող առաջադրանքներին: Կարող եք անցնել համարձակ ու ամբիցիոզ ծրագրերին: Հազիվ թե կարողանաք դրանք ամբողջությամբ կյանքի կոչել, բայց առաջին արդյունքներին կհասնեք:

Շաբաթվա վերջին հավանական է դրական շրջապտույտ սիրելիի հետ հարաբերություններում: Չեն բացառվում նոր ծանոթությունները, որոնք պարտադիր չէ ռոմանտիկ պատմության սկիզբ դառնան, բայց օգտակար կլինեն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկզբին ձեզ պետք կգա արագ մի բանից մյուսին անցնելու ունակությունը: Պիտի ուշադրություն հատկացնեք ընտանեկան հարցերին, բայց առանց աշխատանքային պրոցեսին վնասելու: Ձեզ կօգնեն գրագետ դրված առաջնահերթություններն ու գործողությունների հստակ ծրագիրը: Աշխատեք չշեղվել մանրուքների և կոլեգաների հետ դատարկ զրույցների վրա: Լսեք փորձառու ծանոթների խորհուրդները, որոնք ձեզ շատ կօգնեն:

Շփումներ, զրույցներ ու հեռախոսային զանգեր շատ կլինեն: Որոշ Կարիճներ կարևոր նամակ կստանան, որին վաղուց էին սպասում: Բանակցությունները հաջող կանցնեն, բայց լավ է դրանք ոչ ֆորմալ միջավայրում անցկացնեք: Այդպես ավելի արագ փոխհասկացողության կհասնեք:

Շաբաթվա վերջը բարենպաստ կլինի աշխատավայրում և տանը վիճելի հարցերը քննարկելու համար: Ձեր բոլոր ջանքերն անպայման արդյունք կստան, միայն թե երբեմն դրանք ուշ կերևան: Հանգստյան օրերին կարող եք մտերիմ մարդկանց հետ կարճատև ճամփորդության մեկնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկզբի համար կարևոր գործեր մի ծրագրեք: Զբաղվեք միապաղաղ առաջադրանքներով, ուղղեք սխալները, կարգուկանոն հաստատեք, ավարտեք կիսատ թողածը: Խմբային աշխատանքը այնքան էլ լավ չի տրվի, այնպես որ լավ է կենտրոնանաք այն հարցերի վրա, որոնք ամբողջությամբ ձեր պատասխանատվության տակ են:

Ուղևորությունների մեկնող Աղեղնավորները պիտի պատրաստ լինեն ճանապարհին ձգձգումներին: Ավելորդ ինքնավստահությունը կարող է խանգարել խնդիրներ առաջանալու դեպքում ժամանակին միջոցներ ձեռնարկելուն: Այնպես որ աշխատեք իրատես լինել, այդպես կխուսափեք շատ դժվարություններից:

Շաբաթվա վերջին տրամադրությունը կլավանա, գործերից գլուխ հանելն էլ կհեշտանա: Դուք շրջապատողների աչքին հմայիչ կլինեք: Մի շարք հարցերի լուծման գործում կարող եք հմայքին ապավինել, ձեզ հաճույքով ընդառաջ կգան նույնիսկ նրանք, ովքեր ի սկզբանե անբարյացակամորեն էին տրամադրված:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների և պիտանի կապեր հաստատելու համար: Շրջապատողները ձեր հանդեպ համակրանքով կլցվեն:

Ավելի ուշ հեշտությամբ նոր գիտելիքներ կյուրացնեք: Ինքնատիպ գաղափարներ կունենաք, որոնք կհաջողվի կյանքի կոչել: Դրական տրամադրվածությունը թույլ կտա փայլուն կերպով լուծել նույնիսկ անծանոթ առաջադրանքները: Հնարավորություն կունենաք պիտանի գործնական կապեր հաստատել, և դուք անպայման կօգտվեք այդ շանսից:

Շաբաթվա վերջին չարժե նոր ու մասշտաբային նախագծեր սկսել, կամ խոշոր գործարքներ կնքել: Չափից դուրս մեծ ինքնավստահությունը կարող է վնասել ձեզ: Որոշ Այծեղջյուրներ հակված կլինեն չմտածված արարքների, որոնց հետևանքները երկար պիտի ուղղեն: Ուստի ամեն ինչ կշռադատեք, օգտվեք ինֆորմացիայի փորձված աղբյուրներից ու շրջապատի կարծիքի վրա մի հենվեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անցեք այն գործերին ու նախագծերին, որոնք երկար ժամանակ չէիք համարձակվում ստանձնել: Հեշտությամբ կստանաք կոլեգաների և գործընկերների աջակցությունը, ձեզ լավ կներկայացնեք ղեկավարությանը: Հաջող պահ է մասնագիտական ինքնակատարելագործման և որակավորումը բարձրացնելու համար: Ուսումը սովորականից հեշտ կտրվի: Գործուղումների մեկնողները արագ կլուծեն կարևոր հարցերը:

Շաբաթվա կեսին բարենապստ ժամանակ կգա իրավաբանական հարցերը լուծելու, փաստաթղթերը ձևակերպելու համար: Բիզնեսով զբաղված Ջրհոսները կկարողանան խոշոր, շահավետ գործարքներ կնքել: Ուշադիր հետևեք ծախսերին: Վտանգ կա ծրագրածից շատ ծախսեք:

Ավելի ուշ ակտիվությունը պիտի նվազեցնեք, քանի որ պայմանները բարենապաստ չեն լինի: Հավանական են փոքրիկ անհամապատասխանություններ, աննշան սխալներ, ձգձգումներ ճանապարհին: Կենտրոնանալը հեշտ չի լինի: Ուստի զբաղվեք առօրյա գործերով ու անպայման ժամանակ հատկացրեք հանգստին և ուժերը վերականգնելուն:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք բոլոր հնարավոր խոչընդոտները կհաղթահարեք: Ակտիվությունն ու ինքնավստահությունը կօգնեն դիմագրավել մարտահրավերներին: Կարող եք համարձակորեն իրագործել ամբիցիոզ ծրագրերը, ոչ ստանդարտ առաջարկներ անել ու ինքնատիպ գաղափարներ առաջ քաշել: Դուք հեղինակություն ձեռք կբերեք կոլեգաների և ղեկավարության մոտ: Հաջողությամբ կպաշտպանեք ձեր տեսակետը, նույնիսկ եթե զրուցակիցները հակառակին տրամադրված լինեն:

Չարժե խոշոր ու չծրագրված գնումներ անել, քանի որ բյուջեի սահմաններից կարող եք դուրս գալ: Խուսափեք ռիսկային ֆինանսական օպերացիաներից ու պարտքով գումար մի տվեք նույնիսկ լավ ծանոթներին:

Շատ Ձկներ շաբաթվա վերջին զգայուն կդառնան: Աշխատեք վերահսկել ձեզ ու աննշան բաներին չարձագանքել: Չարժե մասշտաբային նախագծեր սկսել: Լավ է ավարտեք բոլոր գործերն ու ժամանակ անցկացնեք ընկերների կամ ընտանիքի հետ:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1117 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0