ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 22-28.I
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1700 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք շատ բան սովորելու և փորձ ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Աշխատեք ուշադիր հետևել շուրջը տեղի ունեցողին, դուք անպայման հետաքրքիր բաներ կնկատեք: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք շատ շուտով ձեր հուսալի համախոհներն ու իսկական ընկերները կդառնան:

Շաբաթվա սկիզբը բավական հանգիստ կլինի, ավելի հարմար կլինի հին գործերն ավարտելու և կազմակերպչական հարցերը լուծելու, քան ինչ-որ նոր, կարևոր ու բարդ բան սկսելու համար: Դուք մտերիմներին ուշադրություն հատկացնելու, ընտանեկան խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Ավելի ուշ պիտի կենտրոնանաք աշխատանքի վրա: Դուք կարիերայի սանդուղքներով բարձրանալու, ձեր մասնագիտական դիրքերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Բաց մի թողեք այն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկզբին ուշադիր եղեք: Կարևոր կլինի թեթևամիտ արարքներից ու շտապողական եզրահանգումներից խուսափելը: Այս հատվածը կշռադատված որոշումներ է պահանջելու: Դրանք ընդունեք՝ հենվելով սեփական փորձի և առողջ բանականության վրա, քանի որ հենց այդպես կարող եք հասնել նպատակին: Իրավիճակն աստիճանաբար դեպի լավը կփոխվի, ուստի ոչ բոլոր գործերն արժե անհապաղ անել և ոչ բոլոր գաղափարները միանգամից իրագործել: Երբեմն ավելի խելամիտ կլինի բարենպաստ պահի սպասելը:

Շաբաթվա երկրորդ կեսին շատ Ցուլերի համար օգտակար կլինի առաջատարի հատկանիշները դրսևորելը: Դուք շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք, շատերը կհասկանան, որ պատրաստ են ձեր հետևից աշխարհի ծայրը գնալ: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին շատ եք լսել: Նոր ընկերներ ու համախոհներ կգտնեք, բայց մրցակիցներն էլ կշատանան: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, դրանք կնկատեն նույնիսկ շատ ազդեցիկ անձինք: Չի բացառվում ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբն անհանգիստ կլինի, բազում անսպասելի իրադարձություններ կբերի: Չի բացառվում պետք լինի փոխել ծրագրերը վերջերս առաջացած խնդիրները լուծելու համար: Դուք կաշխատեք բոլոր հնարավորություններն օգտագործել նպատակին հասնելու համար: Դրանում կօգնի նոր իրավիճակում արագ կողմնորոշվելու, իմպրովիզներ անելու, ոտքի վրա որոշումներ ընդունելու ունակությունը: Հաջողությունը կուղեկցի ձեր շատ նախաձեռնություններին, հնարավորություն կունենաք իրագործել այն մտահղացումները, որոնք դուք նախկինում նույնիսկ լուրջ չեք ընդունել: Հնարավոր են անսովոր ծանոթություններ:

Ավելի ուշ իրավիճակը ավելի կայուն ու կանխատեսելի կդառնա: Դուք ձեզ ինքնավստահ կզգաք, կհասկանաք, որ հիմա կարելի է վերադառնալ հին ծրագրերին, գաղափարներին, որոնք նախկինում չի հաջողվել կյանքի կոչել: Կարող եք աշխատել փաստաթղթերի հետ, դիմել պետկազմակերպություններին, լուծել ֆինանսական հարցերը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ հրաշալի գլուխ կհանեք շատ գործերից ու նկատելի հաջողությունների կհասնեք: Բայց չարժե հեշտ ու արագ հաղթանակների վրա հույս դնել, քանի որ պիտի ջանքեր գործադրեք, հնարամիտ լինեք: Շրջապատողները կարող են օգնություն խոստանալ, բայց խոստումներին վստահել չարժե: Ոչ բոլորը ի վիճակի կլինեն պահել իրենց խոսքը:

Հնարավոր են աշխատանքի հետ կապված անսովոր առաջարկներ: Չի բացառվում հնարավորություն ունենաք զբաղվել հենց այն նախագծով, որը վաղուց է ձեզ հետաքրքիր ու հեռանկարային թվացել: Աշխատեք միանգամից ցույց տալ, թե ինչի եք ունակ ու վատ մի զգացեք ձեր հաղթանակներին ուշադրություն հրավիրելուց:

Շաբաթվա վերջը հաճելի անակնկալներով լի կլինի: Դա լավ ժամանակ է լինելու անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմները շատ հարցերում ձեզ ընդառաջ կգան, իսկ սիրելին շատ ուշադիր կլինի ձեր հանդեպ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը բազում նոր հնարավորություններ կբացի: Դուք ընտրված ուղղությամբ առաջ շարժվելու, վաղուց դրված նպատակին հասնելու հնարավորություն կունենաք: Ստանձնած ոչ ամեն ինչից կկարողանաք արագ գլուխ հանել: Ամենահետաքրքիրն ու հեռանկարայինը կլինեն հենց երկարաժամկետ նախագծերը: Դրանց հետ կապված կլինեն ամենահաճելի ծանոթությունները, հանդիպումները, որոնք երկար կհիշվեն:

Շաբաթվա առաջին կեսին հանգստություն պահպանելը դժվար կլինի: Հուզական դաշտն անկայուն կլինի, երբեմն ինքնատիրապետումը կկորցնեք դատարկ բաների պատճառով: Հետևեք ձեր տրամադրությանը, մի տխրեք: Մտերիմները շատ հարցերում ձեզ կաջակցեն, եթե դրանում չխանգարեք նրանց:

Շաբաթվա երկրորդ կեսը գործերին լուրջ վերաբերմունք է պահանջելու: Աշխատեք պահել տված խոստումները, նույնիսկ եթե դա հեշտ չլինի: Ուշադրություն դարձրեք մանրուքներին, և դա կօգնի խուսափել սխալներից:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք օգտակար բաներ կանեք և՛ ձեզ, և՛ ուրիշների համար: Դրված նպատակներին հասնելը միշտ չէ, որ հեշտ կլինի, բայց դուք համառություն կդրսևորեք ու չեք հրաժարվի մտածածից: Ինչ էլ մտածեք, նոր նպատակին տանող առաջին քայլերն ինքնուրույն արեք. օգնականներ կհայտնվեն միայն այն բանից հետո, երբ առաջին խոչընդոտները հաղթահարված կլինեն: Շատ Կույսերի պետք կգա ուրիշների սխալների վրա արագ սովորելու ունակությունը: Եթե ուշադիր լինեք, ապա ցավալի սխալներ չեք անի, որոնք կարող էին բոլորի կյանքը բարդացնել:

Հավանական են լավ փոփոխություններ ֆինանսների ոլորտում: Այստեղ կարող է խոսք գնալ ինչպես հին պարտքերը վերադարձնելու, այնպես էլ շահավետ գործարքներ կնքելու մասին: Չեն բացառվում երկարաժամկետ համագործակցության գրավիչ առաջարկները: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց երազանքի աշխատանքը կգտնեն:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Շաբաթը հարմար կլինի հին կապերը վերականգնելու և հաշտվելու համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք շաբաթվա ընձեռած ոչ մի հնարավորություն բաց չթողնել: Հավանական է հենց հիմա հասկանաք, թե ինչ քայլ է պետք անել, որպեսզի կյանքը սկսի դեպի լավը փոխվել: Կարող եք փորձարկումներ անել, նոր բան փորձել, շատ բան ձեզ մոտ լավ կստացվի: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

Շատ Կշեռքների պետք կգա հմայքը, մարդկանց մոտեցում ցուցաբերելու ունակությունը: Դուք դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված շրջապատողների հանդեպ: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են համախոհներ դառնալ, ընդ որում՝ շատ օգտակար: Նրանց աջակցությունը կօգնի խուսափել տհաճ պահերից, զուր հուզումներից ու դատարկ բաների պատճառով տագնապներից:

Շաբաթվա երկրորդ կեսը բացառապես բարենպաստ կլինի ստեղծագործելու համար: Դա հրաշալի գաղափարների, ոգեշնչման ու մտքի փայլատակումների ժամանակ է լինելու: Ձեր հաջողությունները համընդհանուր ուշադրություն կգրավեն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ուշադրություն դարձրեք շրջապատողների հետ հարաբերություններին: Չի բացառվում դուք ուժեղ ու ազդեցիկ համախոհներ գտնեք, եթե հասկանաք, թե ինչով կարող եք նրանց հետաքրքրել: Այստեղ կարող են պետք գալ հին գաղափարները: Չի բացառվում հիմա կարողանաք կյանքի կոչել դրանք:

Շաբաթվա առաջին կեսը հարմար կլինի կոմերցիոն գործունեության համար: Շահավետ գործարքներ կնքելու շանս կլինի, հավանական են հաջող գնումներ: Միանման հետաքրքրություններ ունեցող մարդկանց միավորելու և դրանից օգուտ ստանալու հնարավորություն կլինի:

Շաբաթվա երկրորդ կեսը հնարավորություն կտա բարենպաստ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնց կարծիքը կարևոր է ձեզ համար: Այստեղ պիտի ջանքեր գործադրեք, բայց ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչ արժե ասել ու անել: Չի բացառվում գտնեք այն կապերը վերականգնելու ձևը, որոնց ավարտի համար զղջում էիք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը հաջող կլինի: Նրա առաջին կեսը հրաշալի գաղափարներ կբերի, որոնցից մի քանիսը կկարողանաք անհապաղ իրագործել: Այս հատվածը բարենպաստ կլինի ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար, որոնք կիսում են ձեր աշխարհայացքը, հասկանում են ձեր արարքները:

Շատ Աղեղնավորներ կսկսեն ամեն հարցում ինտուիցիային ապավինել, ղեկավարվել միայն նրա հուշումներով: Դա ճիշտ ռազմավարություն կլինի, դուք հաջողության կհասնեք նույնիսկ այնտեղ, որտեղ ոչ ոք չէր սպասում:

Շաբաթվա երկրորդ կեսը կզարմացնի անսովոր իրադարձություններով ու կուրախացնի ոգեշնչող հանդիպումներով: Չի բացառվում նոր համախոհներ ու օգնականներ գտնեք, որոնք շուտով ձեր ընկերները կդառնան: Ձեր ուժերի սահմաններում կլինի կյանքի շատ ոլորտներում նկատելի լավ փոփոխությունների հասնելը, բայց դրա համար պիտի վճռական ու արագ գործեք:

Ոգեշնչող պահեր շատ կլինեն: Հնարավոր է հասկանաք, որ պատրաստ եք անցնել մի գործի, որը երկար ժամանակ չէիք համարձակվում ստանձնել: Առաջին քայլերն անելն ավելի հեշտ կլինի, քան նախկինում էր թվում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին լավ տրամադրությունն ու բարեհամբույր տրամադրվածությունը պահպանելը դժվար կլինի: Պայմաններն անհաջող կլինեն, շրջապատողների որոշ արարքներ ու խոսքեր կարող են հանել ձեզ հավասարակշռությունից: Ստիպված եք լինելու թանկ ժամանակը ծախսել ուրիշների սխալներն ուղղելու և շրջապատողներին խորհուրդներ տալու համար, առանց որոնց նրանք չեն կարողանա գործել:

Եթե ձեր հույզերը հաղթահարեք, ապա շատ շուտով կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Օր օրի աստղերի աջակցությունը ավելի նկատելի կդառնա, դուք հրաժեշտ կտաք կասկածներին, կհասկանաք, որ պատրաստ եք վճռական գործողությունների:

Հնարավորություն կունենաք կարգավորել ոչ միանշանակ իրավիճակները, հասկանալ ձեզ համար կարևոր հարաբերությունները, որոնք հեշտ չեն դասավորվել: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա տարաձայնություններն ու վեճերն անցյալում կմնան: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթն առույգ և էներգիայով լի սկսեք: Նրա առաջին օրերը հարմար կլինեն բարդ գործերով զբաղվելու և բարդ հարցերը լուծելու համար: Ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Շատ Ջրհոսներ կհիշեն իրենց վաղուց տրված խորհուրդների մասին, կօգտվեն դրանցից ու չեն զղջա դրա համար:

Ինչ էլ ստանձնեք, համախոհներ ու օգնականներ գտնելը հեշտ կլինի: Շատերին դուր կգան ձեր գաղափարները, նույնիսկ այնպիսիք, որոնք նախկինում չափազանց համարձակ ու ռիսկային են թվացել: Բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները ավելի քիչ ֆորմալ կդառնան: Դրանում կարող են նաև ռոմանտիկ նոտաներ հայտնվել, եթե դրա դեմ ոչինչ չունենաք:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն ցանկացած թեմայով կարևոր զրույցի համար: Շրջապատողներին հաճախ կես խոսքից կհասկանաք, իսկ նրանք հաճույքով կլսեն ձեր կածիքը: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ձեր կարիերայում նոր էջ կբացի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այս շաբաթ դուք միաժամանակ մի քանի կարևոր հարց լուծելու հնարավորություն կունենաք: Պայմանները հաջող կդասավորվեն, դուք գլուխ կհանեք այն բանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել, հաջողությամբ կավարտեք այն գործը, որին մեծ ուժեր եք տվել: Հին սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք: Շատ Ձկներ կօգտվեն դրանից:

Կարևոր կլինի հասկանալը, թե ինչն է ձեզ համար իսկապես կարևոր, և առաջնահերթությունները ճիշտ դնելը: Լսեք ինտուիցիային: Կողքից խորհուրդները միշտ չէ, որ լավը կլինեն:

Շաբաթվա առաջին կեսը գործերով լի կլինի: Որոշ Ձկներ պիտի արտաժամյա աշխատեն: Անձնական կյանքը երկրորդ պլան կանցնի, բայց կարճ ժամանակով. շուտով ամեն ինչ կփոխվի:

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան կհեշտանա շրջապատողների հետ լեզու գտնելը, և այնքան շատ հետաքրքիր առաջարկներ կստանաք: Կաճի հաճելի ծանոթությունների հավանականությունը; Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1700 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0