ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 22.07 - 28.07
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1992 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտ չի լինելու: Այս շաբաթ առանց համապատասխան ջանքեր գործադրելու կարևոր հաղթանակներ տոնել չի ստացվի: Իրենց վստահ կզգան այն Խոյերը, ովքեր մեծ կենսափորձ և ամենատարբեր շրջանակներում շատ ծանոթներ ունեն: Հիմա կարող եք օգտակար կերպով խառնվել ուրիշների գործերին, օգնել նրանց, ովքեր չեն կարողանում ինքնուրույն գործել:

Եթե շաբաթվա առաջին կեսին դեռ կարող եք ձեզ թույլ տալ երևակայել ու երազել, ապա երկրորդին անհրաժեշտ կլինի պրակտիկ գործերի վրա կենտրոնանալը, նույնիսկ եթե դրանք ձեզ ձանձրալի ու աննշան թվան: Հանգստյան օրերին խիստ անցանկալի է ամպերում սավառնելը, քանի որ հենց այդ հատվածում պետք է ուշադիր դիտեք շուրջը ու ոչինչ աչքաթող չանեք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամեն ինչ այնքան էլ վատ չի դասավորվի: Այո, շաբաթը տհաճ ու լարված պահերից զուրկ չի լինի, սակայն իրավիճակը երբեք անհույս չի լինի: Շատ Ցուլեր կհասկանան, թե որտեղ են գերագնահատել իրենց ուժերն ու ժամանակին կվերամշակեն պլանները: Մյուսներն էլ կնկատեն իրենց սխալներն ու կփորձեն ուղղել դրանք: Բոլոր Ցուլերը հնարավորություն կունենան դեպի լավը փոխել վերջին շրջանում լարված հարաբերությունները:

Պետք չէ մտածել, որ ձեզ մոտ բացարձակ ամեն ինչ հեշտ է ստացվելու: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք ամեն քայլը կշռադատել, բարդ պլաններ կառուցել ու անհաջողության դեպքում նահանջի ուղիներ մտածել: Փորձը, որը կստանաք այս շաբաթ, շուտով պետք կգա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը ոչ միանշանակ ու անհանգիստ կլինի: Ձեզ շատ բան կհետաքրքրի, ուշադիր ու հետաքրքրասեր կլինեք, չեք վախենա հարցեր տալ ու շատ օգտակար ինֆորմացիա կստանաք: Հավանական են անսովոր, բայց շատ պիտանի ծանոթություններ: Ձեզանով կարող են հետաքրքրվել մարդիկ, որոնք նախկինում ոչ ոքի ուշադրության արժանի չէին համարում: Չի բացառվում՝ նոր ընկերական կամ սիրային հարաբերություններ սկսվեն, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար: Հիշեք, որ լավ է իրադարձությունները չշտապեցնել:

Շաբաթվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ անցկացնելու հնարավորություն կտա, բայց լուրջ գործերի ու կարևոր հանդիպումների համար հարմար չէ: Ձեզ մոտ ավելի լավ կստացվի երազելը, քան իրավիճակն իրատեսորեն գնահատելը, և դուք ցանկալին իրականության տեղ հաճախ կդնեք: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը փորձի օգտվել ձեր վստահող լինելուց:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա առաջին օրերը արդյունավետ կլինեն: Շատ օգտակար բաներ կարող եք անել ինչպես ձեր, այնպես էլ ուրիշների համար, եթե ձեր ժամանակը ճիշտ տնօրինեք: Մտածեք, թե որ գործերով է պետք անհապաղ զբաղվել, իսկ որոնք է կարելի հետաձգել: Եթե փորձեք ամեն ինչ հասցնել, ուժասպառ կլինեք, կսկսեք բարկանալ ու հուզվել:

Չորեքշաբթի օրվանից շփումների, համախոհներ փնտրելու համար բարենպաստ ժամանակահատված կսկսվի: Շատերի հետ կարող եք պայմանավորվել, հեշտությամբ ձեր կողմը կգրավեք մարդկանց, ովքեր սովորաբար շրջապատին քննադատորեն են նայում: Դրական փոփոխություններ հնարավոր են և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում:

Շաբաթվա վերջին օրերին ուշադիր եղեք ֆինանսական հարցերը լուծելիս: Լավ կլինի, եթե ինքներդ որոշեք, թե ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ ինչի վրա՝ ոչ:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը լավ կսկսվի: Նրա առաջին օրերը հարմար են աշխատանքային հարցերը լուծելու համար ու մասնագիտական հաղթանակներ են խոստանում: Հնարավոր է առաջընթաց այն գործերում, որոնց հանդեպ նախկինում չէր հաջողվում մոտեցում գտնել: Ունակ կլինեք գլուխ հանել լրիվ անհույս թվացող նախագծերից: Ձեզ համար շատ օգտակար կլինի մարդկանց հետ լեզու գտնելու, շրջապատին ուշադիր լսելու, նրանց հուզող բաներին ուշադրություն դարձնելու ունակությունը: Դրա հետ միասին ձեր նպատակների ու պլանների մասին էլ չեք մոռանա:

Ավելի ուշ իրավիճակը կլարվի, ընդ որում՝ մասամբ ձեր մեղքով: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան թեթևամիտ կդառնաք ու հույս կդնեք հաջողության վրա: Որոշ Առյուծներ այնքան վստահ կլինեն, որ ամեն ինչ ինքն իրեն իդեալական է դասավորվելու, որ ընդհանրապես ոչ մի բան չեն նախաձեռնի: Իսկ ավելի ճիշտ կլիներ գործեիք. այդպես իսկապես խոշոր հաջողությունների հասնելու շանս կլիներ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հեշտ շաբաթ չի սպասվում: Հույս մի ունեցեք, որ ինչ-որ մեկը կօգնի ձեզ խնդիրների լուծման հարցում. պետք է ինքնուրույն գործեք: Հնարավոր են տարաձայնություններ այն մարդկանց հետ, որոնք նախկինում ձեզ ամեն հարցում աջակցում էին: Ընկերներն ու մյուս մտերիմները կարող են վիրավորվել ձեզանից, բողոքներ ներկայացնել, ձեզ սխալ հասկանալ: Ում հետ էլ շփվեք, աշխատեք պահպանել ինքնատիրապետումն ու բարեհամբույր լինել, հակառակ դեպքում կոնֆլիկտներից խուսափել չի ստացվի: Իսկ կոնֆլիկտները կարող են երկար ժամանակով փչացնել հարաբերությունները:

Առօրյա գործերը սովորականից հոգնեցուցիչ ու ձանձրալի կթվան: Դրանց վրա կենտրոնանալու համար պետք է անընդհատ ջանքեր գործադրեք: Ոգեշնչվածության պակաս կունենաք, սակայն կարգապահությունը ձեզ օգնության կհասնի, ու նրա շնորհիվ ի վերջո հաջողությունների կհասնեք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթն առանց դժվարությունների չի անցնի, բայց գերակշռող կլինեն դրական միտումները: Խնդիրներ կարող են ծագել այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, երբ դուք արդեն նպատակից մի քանի քայլի հեռավորության վրա կլինեք: Համբերատար ու համառ եղեք. ամեն ինչ կստացվի նրանց մոտ, ովքեր չեն հրաժարվի իրենց գաղափարներից ու պլաններից:

Շատ հետաքրքիր գործեր կունենաք, հնարավորություն կունենաք լուծել անսովոր խնդիրները, ցույց տալ, թե ինչի եք ունակ: Որոշ Կշեռքներ աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված գրավիչ առաջարկներ կստանան, կկարողանան ամրապնդել իրենց մասնագիտական դիրքերը: Այս շաբաթվա համար կարող եք գործնական ուղևորություններ պլանավորել. մեծ է հավանականությունը, որ դրանք հաջող կդասավորվեն:

Մտերիմների համար ինչ-որ օգտակար բան անելու, գործերում նրանց օգնելու, բարդ իրավիճակում հայտնված մարդուն աջակցելու հնարավորություն կունենաք: Ուրախությամբ կօգնեք ուրիշներին, նրանք էլ նույնկերպ կպատասխանեն ձեզ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հեշտ շաբաթ չի լինի, սակայն այն լուրջ խնդիրներ հազիվ թե բերի: Դուք փորձ ձեռք կբերեք, որը շուտով ամենայն հավանականությամբ պետք կգա, օգտակար ինֆորմացիա կստանաք, ինչ-որ կարևոր բան կիմանաք ձեր ու մյուսների մասին: Ինչ էլ պատահի, աշխատեք եզրակացությունների հարցում չշտապել: Շատ ոչ միանշանակ, բարդ իրավիճակներ կլինեն, որոնցից ելք կգտնեք ձեր ինտուիցիայի շնորհիվ: Հետաքրքիր է, որ ձեր օրինակին հետևել փորձող մարդիկ միայն համեստ արդյունքների կհասնեն:

Սովորեք: Այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք հիմա ձեռք կբերեք, մոտ ժամանակներս պետք կգան ու կընդլայնեն ձեր հորիզոնները: Կհասկանաք, թե ինչպես է պետք գործել, ինչ է պետք նախաձեռնել վաղուց դրված նպատակներին հասնելու համար:

Որոշ Կարիճներ կհասկանան, որ եկել է ժամանակը կյանքում ինչ-որ բան փոխելու ու գործողությունների պլան կազմելու համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ չէ, որ հաջող կդասավորվի, բայց դուք խնդիրներից չեք վախենա ու դժվարությունների առաջ չեք նահանջի: Լավատեսությունն ու ինքնավստահությունը կօգնեն հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները խուճապի են մատնվում ու նահանջում են:

Շաբաթը հարմար է գործնական կապերն ամրապնդելու և այն մարդկանց հետ հարաբերությունները հարթելու համար, ովքեր կարող են մասնագիտական տեսանկյունից օգտակար լինել: Նշանի որոշ ներկայացուցիչների կարիերայի աճ է սպասվում: Նկատի առեք, որ նոր վայրում հաջողությունը մեծ չափով կախված կլինի նրանից, թե ինչպես լեզու կգտնեք մարդկանց հետ և ինչ տպավորություն կթողնեք նրանց վրա:

Ընտանեկան գործերը ժամանակավորապես երկրորդ պլան կանցնեն, բայց դրանցից ամենակարևորների մասին չեք մոռանա: Չնայած մեծ ծանրաբեռնվածությանը՝ կպահեք խոստումները, կփորձեք ոչ ոքի չհիասթափեցնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լսեք ներքին ձայնին: Այս շաբաթ ինտուիցիան առավել սուր կդառնա ու նրա հուշումներն օգտակար կլինեն կյանքի բոլոր ոլորտների համար: Բացի այդ, հաճախ հաջողակ կլինեք. ճիշտ ժամանակին ճիշտ վայրում կհայտնվեք, ցանկացած զուգադիպությունից օգուտ կքաղեք: Հնարավորություն կունենաք հասնել վաղուց երազածին. բաց մի թողեք ձեր շանսը:

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Նրանց համար ձեր կասկածներն ու տագնապները հասկանալի չեն լինի, բացի այդ, շատերին կթվա, որ ժամանակը զուր եք վատնում, իսկ այն կարելի էր ավելի օգտավետ անցկացնել: Աշխատեք խուսափել վեճերից ու կոնֆլիկտներից, բայց դրա հետ մեկտեղ նաև շատ լուրջ զիջումների չգնալ:

Ֆինանսական գործերը մեծ ուշադրություն կպահանջեն: Շտապողական գործարքներ մի կնքեք, ձեր ստորագրությունը մի դրեք այն փաստաթղթերի տակ, որոնք մանրամասն չեք ուսումնասիրել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կուզենաք, որ ամեն ինչ ինքն իրեն լավ դասավորվի: Գործերը հետաձգելու և ժամանակը ձեզ ու մտերիմներին ուրախացնելուն նվիրելու գայթակղությունը մեծ կլինի: Բայց եթե այդպես վարվեք, ավելի ուշ կզղջաք, որ բավականաչափ աշխատասեր չեք եղել: Շաբաթը հնարավորությունների մասով առատաձեռն կլինի: Շատ ցավալի կլիներ այդ հնարավորությունները բաց թողնելը:

Շաբաթվա կեսը նրա ամենաբարդ հատվածն է լինելու: Կզգաք, որ չեք կարողանալու նույնիսկ մանրուքներում վերահսկել իրավիճակը, և դա կհանի հավասարակշռությունից, կստիպի հուզվել: Որոշ Ջրհոսներ կսկսեն բարկանալ նույնիսկ նրանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն:

Շաբաթվա վերջը հանգստություն, որոշակիություն ու կայունություն կբերի: Բացի այդ, լավ գաղափարներ կունենաք, որոնք իսկապես կուզենաք կյանքի կոչել: Կգա ստեղծագործելու համար բարենպաստ ժամանակը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ է շփումների համար: Մարդկանց հետ լեզու գտնելու ձեր ունակությունը շատ պետք կգա. հենց այն կօգնի արագ լուծել այն խնդիրները, որոնք մյուս նշանների ներկայացուցիչներին փակուղու առաջ կկանգնեցնեին: Հնարավոր են հաջող գործնական ուղևորություններ, լավ կանցնեն կարևոր գործնական բանակցությունները:

Հնարավորություն կունենաք օգտակար բան սովորել կամ իմանալ այն, ինչ անհայտ է ուրիշներին: Հիշեք, որ ստացված ինֆորմացիայով բոլորի հետ կիսվելը պարտադիր չէ. մտածեք, թե ում հետ կարելի է անկեղծանալ, իսկ ում հետ չարժե ավելորդ զրույցներ վարել:

Շաբաթվա վերջը շատ արդյունավետ կլինի: Կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, պատասխաններ գտնել այն հարցերին, որոնք նախկինում հանգիստ չէին տալիս: Ձեր փորձը շատերին օգտակար կլինի, ուստի զարմանալի չէ, որ շրջապատողները խորհուրդների հարցով ձեզ սովորականից ավելի հաճախ կդիմեն:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1992 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5