ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 22.06 - 28.06
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3367 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը հետաքրքիր է լինելու: Հենց դուք կդառնաք շատ իրադարձությունների նախաձեռնողը, քանի որ անսովոր արարքների կգնաք, կանեք այն, ինչ մյուսների մտքով էլ չի անցել: Գաղափարներ կունենաք, որոնք տարօրինակ կթվան, բայց ձեզ համար կյանքի նոր փուլի սկիզբ կդառնան:

Աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն, բայց ամեն դեպքում չարժե ռիսկի գնալ, եթե կարելի է դրանից խուսափել: Երբեմն սեփական առողջ բանականությունը բավարար չի լինի, ուստի մտածեք՝ ում կարող եք դիմել հուշումների խնդրանքով: Հատկապես ուշադիր լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնք նախկինում էլ օգտակար բաներ են հուշել:

Հնարավոր են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք շատերին կկարողանաք գրավել ու հետաքրքրել, այդ իսկ պատճառով նոր սիրային հարաբերությունների սկիզբը շատ հավանական է:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը համառություն ու նպատակասլացություն է պահանջում: Նույնիսկ այն Ցուլերը, որոնք սովոր են հասնել իրենց ուզածին, գործերը կիսատ թողնելու, հետաձգելու ու զվարճանալու մտքեր կունենան: Պետք է լուրջ լինել: Հիմա դուք հաջողության հասնելու շանս ունեք և ցավալի կլիներ այն կասկածների, ծուլության ու պահի ցանկությունների պատճառով կորցնելը:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ամեն նոր օր նախորդից ավելի արդյունավետ կլինի: Դուք ձեր առաջ նորանոր նպատակներ կդնեք: Դա շատերին դուր կգա, այնպես որ՝ օգնականներ ու համախոհներ գտնելը դժվար չի լինի:

Շաբաթվա վերջին հնարավոր են անսովոր իրադարձություններ, վառ տպավորություններ: Չի բացառվում ձեզ հաջողվի ոչ միայն լավ ժամանակ անցկացնել, այլ նաև գլուխ հանել մի գործից, որն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Այդ ժամանակահատվածը հարմար է նաև սխալներն ուղղելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի հուզվեք: Հանգստությունը այս շաբաթ հաջողության հասնելու ամենակարևոր պայմանն է: Ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինելու, բայց դուք գլուխ կհանեք, եթե ջանաք: Ցանկալի է շրջապատողներից շատ բան չսպասել, հատկապես եթե խոսք գնա աշխատանքի կամ բիզնեսի մասին: Ցավոք, այստեղ իրավիճակներ կստեղծվեն, որոնցում նույնիսկ ձեր փորձված համախոհները հոգ կտանեն նախ սեփական հետաքրքրությունների և հետո նոր միայն ընդհանուրի մասին:

Մտերիմների հետ շփումները համբերատարություն կպահանջեն: Որոշ Երկվորյակներ կբարկանան նրա պատճառով, որ անընդհատ ստիպված են լինելու հասկանալ ուրիշներին, զիջումների գնալ, ինչ-որ բան զոհաբերել, իսկ շրջապատողները իրենց նույնկերպ չեն պատասխանի: Սակայն իրավիճակն այդքան վատը չէ և հարաբերություններում ներդաշնակությունը վերականգնելը ձեր ուժերի սահմաններում կլինի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը հետաքրքիր կլինի: Դա ամենահասարակ շրջանը չի լինի, դժվարություններ կարող են ծագել, բայց դուք կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը, թակարդները չեք ընկնի: Շատ Խեցգետինների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները արագ կհասնեն դրված նպատակներին, կհասցնեն անել ավելին, քան սպասում էին: Հնարավոր են ոչ մեծ տնային թյուրիմացություններ, վեճեր հարազատների հետ: Բայց ամեն ինչ արագ կհարթվի, և դա հենց ձեր արժանիքը կլինի:

Ավելի բարդ կդասավորվի շաբաթվա երկրորդ կեսը, քանի որ հոգսերը կշատանան, իսկ ազատ ժամանակը կքչանա: Կարգապահության կարիք կլինի, որպեսզի հասցնեք ժամանակին անել այն, ինչ պետք է: Որոշ Խեցգետիների չի հաջողվի ծրագրի համաձայն գործել, և նշանի նման ներկայացուցիչները հնարավոր է վշտանան կամ չարանան իրենք իրենց վրա: Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը, նաև նրանց, ովքեր ձեզ իսկապես հասկանում են:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ լավ է: Անհանգստանալու բան չկա, աստղերը հիմա ձեր կողմից կլինեն: Հաճելի լուրերի ու հետաքրքիր առաջարկների պակաս չի լինի: Դուք շատ ուշադիր կլինեք, հաճախ կնկատեք այն, ինչ մյուսները չեն տեսել, այնպես որ՝ կկարողանաք ճիշտ որոշումներ ընդունել, սխալներ չանել բարդ, ոչ միանշանակ իրավիճակներում:

Հարմար շաբաթ է բարդ ու մասշտաբային գործ ստանձնելու համար: Հիմա դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, ձեզ վրա շատ բան չեք վերցնի: Լրիվ նոր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք, կգտնվեն ձեզ օգնել ցանկացող մարդիկ: Հնարավորություն կունենաք լուծել հին խնդիրները՝ կապված բիզնեսի, ֆինանսների կամ ունեցվածքի հետ:

Երբեմն տարաձայնություններ կառաջանան մտերիմների հետ, բայց դրանք ժամանակավոր բնույթ կկրեն: Դուք արագ կգտնեք սուր անկյունները հարթելու, հուսահատվածներին ոգևորելու եղանակը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Լսեք ինտուիցիայի ձայնին: Նրա հուշումները հիմա շատ կարևոր և օգտակար կլինեն: Դրանք հատկապես կարևոր կլինեն շաբաթվա առաջին կեսին, երբ գործերը շատ կլինեն, իսկ դրանց մասին մտածելու ժամանակը՝ քիչ: Լրիվ անսպասելի աշխատանքային խնդիրներ կհայտնվեն, ստիպված եք լինելու ոտքի վրա սովորել, որպեսզի լավ գլուխ հանեք դրանցից:

Կարևոր կլինի համախոհների ճիշտ ընտրությունը: Այս շաբաթ շատ բան կախված կլինի նրանից, թե ով է ձեզ աջակցում: Աշխատեք հեռու մնալ նրանցից, որոնց հեղինակությունը կասկածներ է հարուցում: Չարժե գործ ունենալ այն մարդկանց հետ, որոնք ամեն ինչ անում են ձեզ հետաքրքրելու համար:

Շաբաթվա երկրորդ կեսին արժե զգույշ լինել: Այդ հատվածում ձեզ համար դժվար կլինի հույզերը վերահսկելը, իսկ չմտածված արարքների ու անհաջող որոշումների հավանականությունը կաճի: Լավ է ռիսկի չդիմեք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վատ շաբաթ չէ: Միակ կարևոր բանը, որ ձեզանից պահանջվում է՝ որոշումների և արարքների հարցում չշտապելն է: Դուք իրավիճակն ուսումնասիրելու, ամեն ինչ կշռադատելու, եզրահանգումների գալու և նոր միայն գործելու համար բավարար ժամանակ կունենաք: Դժվարություններից ամբողջովին խուսափել չի ստացվի, բայց ծագած խնդիրները կարելի է լուծել: Շատ Կշեռքների կօգնեն մարդիկ, որոնցից նշանի ներկայացուցիչներն աջակցություն չէին սպասում:

Հավանական են դրական փոփոխություններ մասնագիտական ոլորտում: Հավանական են աշխատանքը փոխելու կամ երկարաժամկետ համագործակցության առաջարկներ: Չի բացառվում՝ մարդկանց հետաքրքրեն ձեր գիտելիքներն ու կարողությունները, որոնց մասին նախկինում ոչ ոքի չէիք պատմել: Վատ մի զգացեք զբաղվել ինքնագովազդով. դա հիմա օգուտ կտա:

Մի շտապեք ծախսել գումարը: Այս շաբաթ գայթակղությունները սովորականից շատ կլինեն, բայց պահի ցանկությունները պատճառ չեն հրաժեշտ տալու այն գումարին, որին կարող էիք ավելի արժանի կիրառում գտնել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկզբին ուշադիր եղեք: Սա ամենահեշտ ժամանակը չի լինելու. իրադարձություններն արագ կզարգանան, ստիպված եք լինելու բազում բաներ պահել մտքում, և, իհարկե, հեշտ կլինի ինչ-որ բան մոռանալը կամ աչքաթող անելը: Ամենայն հավանականությամբ օգնականների կարիք կունենաք: Նրանց ուշադիր ընտրեք, հիշեք, որ չի կարելի վստահել բոլորին, ովքեր փորձում են շահել ձեր համակրանքը:

Շաբաթվա կեսը հաճելի իրադարձություններ ու կարևոր բացահայտումներ է խոստանում: Բարենպաստ ժամանակ է ամենատարբեր գործերի համար: Դուք առանց կասկածելու կստանձնեք բարդ խնդիրների լուծումը, կաշխատեք միշտ սկսածն ավարտին հասցնել: Այս շրջանը բարենպաստ է նաև շփումների համար, դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք:

Շաբաթվա վերջին օրերը ձանձրալի կթվան: Դրանք հարմար են հանգստանալու, ուժերը վերականգնելու համար: Բացի այդ, հնարավորություն կունենաք ավարտին հասցնել հին գործերը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը հեշտ չի լինի, բայց հետաքրքիր կանցնի: Կարող են դժվարություններ ծագել, որոնք հաղթահարելով շատ բան կսովորեք, կծանոթանաք մարդկանց հետ, որոնք ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան: Աշխատեք անկեղծ լինել այն մարդկանց հետ, որոնց համակրում եք: Այդպես նրանց հետ ավելի հեշտ լեզու կգտնեք, կխուսափեք ոչ միանշանակ պահերից:

Աշխատավայրում չեն բացառվում թյուրիմացությունները: Մեծ ուշադրություն կպահանջի փաստաթղթերի հետ աշխատանքը: Հետևեք, որպեսզի կարևոր փաստաթղթերը տեղում լինեն, քանի որ վտանգ կա՝ կորցնեք դրանք: Շատ նոր խնդիրներ կհայտնվեն, որոնք լուծելու համար հնարամտություն է պետք: Մի մոռացեք ստուգել ստացվող տեղեկատվությունը, նույնիսկ եթե թվում է, թե այն հուսալի աղբյուրից է:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Որպեսզի դրանք հնարավոր դառնան, աշխատեք ուշադիր լսել ուրիշներին, հոգ տանել ոչ միայն սեփական հարմարավետության, այլ նաև նրա մասին, որպեսզի մյուսների համար էլ լավ լինի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ապրումներից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Հիմա դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, կարող եք անհանգստանալ դատարկ բաների պատճառով: Նշանի որոշ ներկայացուցիչներ կասկածամիտ կդառնան, և դա լավագույն ձևով չի անդրադառնա շրջապատողների հետ հարաբերությունների վրա: Երբեմն ձեզ վրա պետք է ջանքեր գործադրեք, որպեսզի ոչ ոքի հետ չվիճեք, ավելորդ բաներ չասեք: Այդ ամենը ավելի հեշտ կստացվի այն Այծեղջյուրների մոտ, որոնք բավարար կենսափորձ կունենան:

Առօրյա աշխատանքը ավելի հոգնեցնող կլինի, քան սովորաբար: Դա կապված կլինի նրա հետ, որ ձեզ մոտ ամեն անգամ չի հաջողվի ամեն ինչ ուզածի նման անելը: Ուրիշների կարգադրությունները կատարելը ձեզ համար մեծ հաճույք չի լինի, բայց հիմա իրավիճակը հենց դա կպահանջի:

Հնարավոր են ոչ մեծ, բայց ցավալի ֆինանսական կորուստներ: Գումարն ամեն անգամ խելամիտ չեք ծախսի: Գնումների հարցում մի շտապեք, հատկապես եթե խոսք գնա ոչ այնքան անհրաժեշտ իրեր մասին:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Թեթև ու հաջող կլինի շաբաթվա սկիզբը: Այդ հատվածում շատ բան լավ կստացվի, կարող եք հասնել կարևոր նպատակներին՝ առանց դրա համար լուրջ ջանքեր գործադրելու: Դուք լավ կզգաք իրավիճակի նրբորությունները, միշտ կհասկանաք՝ ինչպես է պետք վարվել, ինչ է պետք անել կամ ասել ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղելու համար:

Հարմար ժամանակ է նոր գործեր սկսելու կամ կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Դուք կարող եք գլուխ հանել սեփական ցանկություններից, կհասկանաք՝ ինչ է ձեզ պետք, անցյալում կթողնեք հոգսերն ու տհաճ մտքերը:

Շաբաթվա երկրորդ կեսը նույնքան հասարակ չի լինի, բայց այն իր դրական կողմերը կունենա: Ամենայն հավանականությամբ, այդ հատվածում հնարավոր կդառնա կարևոր մասնագիտական հարցերի լուծումը: Իրենց կարիերայի զարգացման մասին մտածող Ջրհոսների մոտ որոշակիություն կհայտնվի: Հավանական են հաջողություններ ուսման մեջ:

Կարող են վշտացնել ոչ մեծ ընտանեկան թյուրիմացությունները, մտերիմների հետ տարաձայնությունները: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի սուր անկյունները հարթելը, և դուք կփորձեք անել դա:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ոչ միանշանակ, բարդ, բայց գրավիչ շաբաթ է: Այն բազում հետաքրքիր իրադարձություններ կբերի, մտորումների համար առիթներ կտա: Չի բացառվում այն հարցերի հաջող լուծումը, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս ձեզ ու ձեր մտերիմներին: Դուք հաճախ կնկատեք այն, ինչ մյուսները չեն տեսել և ճիշտ եզրակացություններ կանեք նրանից, ինչ իմացել եք: Անսովոր գաղափարներ կունենաք, որոնք կհետաքրքրեն ամենատարբեր մարդկանց: Դուք կկարողանաք ընտրել՝ ում հետ կուզենայիք գործ ունենալ:

Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում: Հիմա դուք ունակ կլինեք հասկանալ նրանց, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում: Կկարողանաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, կվերականգնեք կապերը: Դուք չեք վախենա առաջին քայլն անել, միշտ կիմանաք՝ ինչ են ձեզանից սպասում, կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու ձևը:

Շաբաթը հարմար է ստեղծագործելու համար: Կարող եք հիշել հին նախասիրությունների մասին, վերադառնալ նրան, ինչը նախկինում կիսատ եք թողել ժամանակի պակասի պատճառով: Նշանի շատ ներկայացուցիչների այցի կգա ոգեշնչվածությունը:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3367 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1