ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 22.03 - 28.03
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2463 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ բարենպաստ կլինի շաբաթվա սկիզբը: Այդ հատվածում կարևոր խնդիրները լուծելու համար պիտի ջանքեր գործադրեք. հաջողության հասնելու հավանականությունը շատ մեծ է: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնք արժե ընդունել, նույնիսկ եթե սկզբում թվա, թե խոսքը ինչ-որ բարդ բանի մասին է: Դուք արագ կսովորեք, կհարմարվեք նոր պարտականություններին: Շատ Խոյերի կօգնի ավելի վաղ ստացած փորձը:

Ժամանակի ընթացքում միապաղաղ գործերը կշատանան և ավելի քիչ կլինեն իրավիճակները, որոնցում կկարողանաք կիրառել ձեր տաղանդներն ու ստեղծագործ ընդունակությունները, ցույց տալ, թե ինչի եք ունակ: Շաբաթվա կեսին հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ աշխատավայրում և տանը: Աշխատեք ձեզ հանգիստ ու բարեհամբույր պահել:

Շաբաթվա վերջին օրերին իրավիճակը կկայունանա, տրամադրությունն էլ կլավանա: Շաբաթ-կիրակի օրերին հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ: Նշանի որոշ ներկայացուցիչների հին ընկերների հետ անմոռանալի հանդիպումներ են սպասվում:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը կարող է բավական անհանգիստ լինել, բայց լուրջ խնդիրներից կհաջողվի խուսափել, եթե ձեզ ճիշտ պահեք: Կարևոր կլինի բարյացակամ լինելն ու ինքնատիրապետումը պահպանելը, պրովոկացիաներին չտրվելն ու սուր անկյունները հարթելը: Շատ Ցուլերի պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները արագ ճիշտ որոշումներ կընդունեն, կկողմնորոշվեն ոչ միանշանակ իրավիճակներում:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի կանխատեսելի, արդյունավետ ու հարմարավետ կլինի: Դուք ինքներդ կկարողանաք որոշել, թե ինչով է պետք զբաղվել առաջին հերթին: Ինտուիցիան կհուշի՝ որտեղ կարող եք արագ հաջողության հասնել, իսկ որտեղ են հավանական դժվարություններ, ձգձգումներ, թյուրիմացություններ ու խնդիրներ: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, տարաձայնությունների առիթներ չեն առաջանա: Հին ու նոր ծանոթների հետ զրույցների բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ շաբաթ է: Այն հնարավորություն կտա հաջողության հասնել մի գործում, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք չեք հրաժարվի ձեր ծրագրերից, միշտ կփնտրեք դրանք կյանքի կոչելու հնարավորությունը: Աստղերը հաճախ ձեր կողմից կլինեն, նրանց աջակցության շնորհիվ դուք կհասնեք նրան, ինչը համարյա անհնարին էր թվում:

Շաբաթը հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար և հնարավորություն կտա ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, որոնց հետ նախկինում դա անել չէր ստացվում: Հաճախ օգտակար կլինի ուրիշի տեսակետը լսելը և այն մարդու հետ խորհրդակցելը, որին վստահում եք: Շատ Երկվորյակներ կտեսնեն, թե ինչ սխալներ են արել և արագ կուղղեն դրանք:

Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում: Հավանական են շահավետ գնումներ ու գործարքներ: Գումարի հետ կապված հարցերում ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինտուիցիան կհուշի, թե որ գործերն է լավ երկար ժամանակով չհետաձգել, և այն չի սխալվի: Շաբաթվա առաջին օրերին դուք ոգևորությամբ լի կլինեք, կիմանաք, որ կարող եք կարևոր նպատակների հասնել և չեք ուզենա ժամանակը զուր վատնել: Որոշ Խեցգետիններ գլուխ կհանեն նրանից, ինչը նախկինում ուրիշներին չի հաջողվել: Օգտակար կլինի այն, ինչ հասցրել եք սովորել վերջին շաբաթներին:

Վատ շաբաթ չէ շփումների համար: Դուք շրջապատողների հետ լեզու կգտնեք, քանի որ բարեհամբույր կլինեք և պրովոկացիաներին չեք տրվի, հաճախ աչք կփակեք ձեզ համար թանկ մարդկանց թուլությունների ու սխալների վրա: Հին տարաձայնությունները կմնան անցյալում, իսկ նորերի համար լուրջ առիթներ չեն ստեղծվի:

Գնումների հարցում լավ է չշտապեք: Այստեղ դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության ու մեծ գումար կծախսեք այնպիսի իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Չարժե պարտքով գումար տալ, քանի որ այն հազիվ թե ժամանակին վերադարձնեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբը հաճելի ու ներդաշնակ կլինի: Դուք ինքներդ ձեզ հետ հաշտ կլինեք, ընդհանուր առմամբ գոհ կլինեք կյանքից, գործերից լավ գլուխ կհանեք ու հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ: Եթե դժվարություններ առաջանան, դուք արագ կհասկանաք, թե ինչպես է լավ գործել և իրավիճակից ելք կգտնեք: Որոշ Առյուծներ այդ հատվածում գործնական առաջարկներ կստանան, որոնց համար շատ ուրախ կլինեն: Նոր ծանոթությունները կարող են ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դնել:

Շաբաթվա երկրորդ կեսը անհանգիստ կանցնի: Այդ հատվածում ձեզ շատ հանդիպումներ են սպասվում, չի բացառվում՝ ստիպված լինեք գործ ունենալ մարդկանց հետ, որոնց առանձնապես չեք համակրում: Հարմար ժամանակ է նոր նախաձեռնությունների համար: Որոշ գաղափարներ կկարողանաք անհապաղ կյանքի կոչել, իսկ մյուսների հարցում պիտի մի փոքր սպասեք, բայց բոլոր դեպքերում դուք կիրագործեք այն, ինչ մտածել եք:

Ամենայն հավանականությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք: Երբեմն իրենց աջակցությունը կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Համատեղ աշխատանքից և ընդհանուր գործերից կարող է երկարատև ընկերություն սկսել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը արդյունավետ, բայց բավական անհանգիստ կլինի: Հաճախ խնդիրն այն կլինի, որ պարզապես չեք կարողանա հավաքել մտքերն ու ստիպել ինքներդ ձեզ զբաղվել ուշադրություն պահանջող գործով: Ինչ-որ բան անընդհատ կհետաձգվի, իսկ հետո ստիպված եք լինելու շտապել, որպեսզի ժամանակին ստանաք անհրաժեշտ արդյունքը: Ավելի հեշտ կլինի այն Կույսերի համար, որոնք սովոր են շրջահայաց լինել ու գնահատել իրենց բոլոր արարքների հնարավոր հետևանքները: Նշանի նման ներկայացուցիչները հիմարություններ չեն անի, ժամանակին ճիշտ որոշումներ կընդունեն:

Շաբաթվա երկրորդ կեսին իրավիճակը կկայունանա, ավելի կանխատեսելի կդառնա: Դուք կհասկանաք՝ ինչպես է պետք գործել և հաջողությունների կհասնեք այն գործերում, որոնցից նախկինում գլուխ հանել չէիք կարողանում: Դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները: Այստեղ այլևս կիսատ ասված բաներ չեն մնա, կարող եք բաց տեքստով խոսել նրա մասին, ինչի մասին նախկինում միայն ակնարկում էիք: Ապագայի նոր ծրագրեր կհայտնվեն: Դուք դրանք կիրագործեք մտերիմների հետ միասին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին լավ գաղափարներ ու նոր ծրագրեր կունենաք: Մտածածն իրագործելուն միանգամից մի անցեք: Նույնիսկ եթե թվում է, թե ամենալավ պայմանները չեն ստեղծվել, արժե առաջին, թեկուզ խորհրդանշանակ քայլերն անել դեպի նպատակը: Հետո առաջ շարժվելը ավելի հեշտ կլինի, քան հիմա է թվում: Այդ հատվածը հարմար է գործնական կապերն ու անձնական հարաբերությունները ամրապնդելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Դուք լավ կհասկանաք մյուս մարդկանց, հաճախ կկռահեք նրանց տագնապների, մտավախությունների ու գաղտնի ցանկությունների մասին: Կարող են պարզվել անցյալի ոչ միանշանակ իրավիճակները:

Շաբաթվա երկրորդ կեսին օգտակար կլինի ապագայի մասին մտածելը: Կարևոր կլինի սեփական խոսքերի ու արարքների հնարավոր հետևանքները ճիշտ գնահատելը: Աշխատեք չտաքանալ, պահպանել ինքնատիրապետումը, օբյեկտիվորեն գնահատել սեփական հնարավորությունները: Խելամտությունը կօգնի խուսափել շատ ու շատ խնդիրներից, սխալներ չանել այնտեղ, որտեղ կարևոր է խուսափել դրանցից:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը նոր հնարավորություններով լի կլինի: Այդ նույն ժամանակ հավանական են իրադարձություններ, որոնք կօգնեն ձեզ նորովի նայել սովորական բաներին, փոխել վերաբերմունքը անցյալի ինչ-ինչ իրադարձությունների հանդեպ: Կհարթվեն հարաբերությունները այն մարդկանց հետ, որոնց հետ վերջին ժամանակներս շատ էիք վիճում: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի հեշտ կլինի, քան սովորաբար: Դա վերաբերում է և՛ գործընկերներին, և՛ կոլեգաներին:

Շաբաթվա կեսը կստիպի ձեզ վերադառնալ պրակտիկ խնդիրներին ու միապաղաղ գործերին: Երբեմն դրանք ձանձրալի կթվան, բայց դուք կաշխատեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել: Նման մոտեցումը դուր կգա շրջապատողներին, չի բացառվում՝ ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:

Շաբաթվա վերջին օրերը հարմար են ցանկացած օգտակար գործի համար: Հատկապես լավ գլուխ կհանեք այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման և երևակայության կարիք կլինի: Կարող եք հյուրեր ընդունել, իմպրովիզացված տնային տոներ կազմակերպել. այդ ամենը ձեզ մոտ հրաշալի կստացվի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել: Շաբաթվա առաջին կեսը կարող է բավական անհանգիստ լինել, բայց այստեղ շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումը և կշռադատված որոշումներ ընդունել: Լավ է խոստումներ չտաք, քանի որ դրանք պահելն ամենայն հավանականությամբ ավելի բարդ կլինի, քան հիմա է թվում: Ձեզ ամենայն հավանականությամբ պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Իսկ ահա շրջապատողների տված խորհուրդների մասին նույնը ասել չի կարելի:

Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա: Շաբաթվա երկրորդ կեսը տհաճ անակնկալներ չի մատուցի: Այն հնարավորություններ կբացի, որոնց համար ամենայն հավանականությամբ ուրախ կլինեք: Շատ Աղեղնավորների պետք կգա իմպրովիզներ անելու, արագ որոշումներ ընդունելու ունակությունը: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու նպատակին տանող սեփական ուղիները փնտրել, քանի որ փորձված մեթոդները միշտ չէ, որ արդյունավետ կլինեն: Դուք ստեղծագործաբար կմոտենաք այն ամենին, ինչ կստանձնեք: Դա կօգնի հաջողության հասնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ինչով էլ զբաղվեք, աշխատեք հիշել ձեր ամենակարևոր նպատակների մասին ու ռազմավարական մտածողություն ցուցաբերել: Կարևոր կլինի շաբաթվա առաջին կեսին մանրուքներից չկառչելը: Վտանգ կա՝ դատարկ բաների վրա վատնեք այն ժամանակը, որը կարելի էր ավելի օգտավետ անցկացնել: Լավ ժամանակ է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Ինտուիցիան հաճախ կհուշի, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ: Նրա շնորհիվ դուք կկողմնորոշվեք բարդ իրավիճակներում, ճիշտ որոշումներ կընդունեք:

Շաբաթվա կեսին հետևեք ձեր հուզական վիճակին: Կարևոր կլինի նյարդայնությանը չտրվելը: Մտածեք, թե ինչպես կարող եք լավացնել ձեր տրամադրությունը, փնտրեք այն, ինչ կարող է ուրախացնել և ոգեշնչել ձեզ: Լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա, քան ինչ-որ մեկի աջակցության:

Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն նշանի շատ ներկայացուցիչների: Կարող են իրագործվել հին ցանկությունները, այդ թվում՝ նրանք, որոնք ոչ մեկին չեք պատմել: Հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ և ուշադրության նշաններ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այս շաբաթվա իրադարձությունները կօգնեն ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ զգալ: Անցյալում կմնան այն խնդիրները, որոնք ստիպում էին ապրումներ ունենալ, տագնապել, իսկ ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի: Որոշ Ջրհոսներ կկարողանան գլուխ հանել շրջապատողների հետ հարաբերություններից, կհասկանան, թե ում վրա կարող են հույս դնել, իսկ ում հետ է պետք զգոն լինել: Չի բացառվում՝ հաշտվեք մի մարդու հետ, որի հետ վիճել էիք և շատ ուրախ կլինեք դրա համար:

Շաբաթը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Ջրհոսներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն, մյուսները գործարքներ կկնքեն, որոնք եկամուտ կբերեն:

Շաբաթվա վերջին խուսափեք դատարկ բաների պատճառով վեճերից ու դրանց հետ կապված զրույցներից: Երբեմն ավելի լավ է ոչ մեծ զիջումների գնաք, քան պնդեք ձեր ճշմարտացիությունը՝ վտանգի ենթարկելով երկար ժամանակով փչացնել հարաբերությունները:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամենաթեթև շաբաթը չէ: Երբեմն տհաճ պահեր կառաջանան, երբեմն էլ դրանց պատճառով ստիպված եք լինելու հետաձգել կարևոր ծրագրերի իրագործումը: Որոշ Ձկներ ստիպված են լինելու գործ ունենալ մարդկանց հետ, որոնց հետ ընդհանուր լեզու գտնելը բարդ է: Նշանի ներկայացուցիչները համբերատար կլինեն, կաշխատեն իրենց քաղաքավարի ու բարեհամբույր պահել, բայց երբեմն լարվածություն կառաջանա: Աշխատեք բաց կոնֆլիկտ թույլ չտալ: Սուր անկյունները հարթելու ունակությունն այսօր ձեզ շատ պետք կգա:

Շաբաթվա կեսին արժե ավելի համառ լինել: Չի բացառվում՝ ստիպված լինեք ամրություն ցուցաբերել, պաշտպանել ձեր հետաքրքրությունները: Սեփական ուժերի հանդեպ վստահությունը շատ տեղին կլինի, թույլ չի տա տրվել պրովոկացիաներին:

Շաբաթվա վերջին օրերին պետք է հոգ տանեք ձեր ֆիզիկական և հուզական հարմարավետության մասին: Խուսափեք սթրեսային իրավիճակներից, հաճախ մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել: Պասիվ հանգիստը կօգնի վերականգնել ուժերը:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2463 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/14