Շաբաթվա աստղագուշակ 21.12 - 27.12
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2148 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ և արդյունավետ շաբաթ է: Այն հարմար է նախաձեռնող լինելու և այնպիսի գործեր ստանձնելու համար, որոնք հեռանկարային են թվում: Նոր հետաքրքրություններ կհայտնվեն, իսկ դրանց կհետևեն ծրագրերը. շուտով կհասկանաք՝ ինչպես կյանքի կոչել դրանք: Սակայն պետք է նկատի առնեք, որ կարևոր է ինքնատիրապետումը պահպանելը, առողջ բանականությամբ ղեկավարվելն ու հետևողական գործելը, սկսածը կիսատ չթողնելը: Որոշ Խոյերի օգտակար կլինի շփվել այն մարդկանց հետ, որոնք կարող են ոգեշնչել նրանց ու լավ խորհուրդներ տալ: Շաբաթը լավն է օգտակար իրեր գնելու համար, առաջին հերթին՝ տեխնիկա, որը հեշտացնում է կյանքը, թույլ է տալիս արագ լուծել աշխատանքային խնդիրները կամ կարող է պետք գալ ուսման համար: Ընտանեկան տարաձայնություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Կարևոր կլինի չտաքանալն ու հույզերին չտրվելը: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, բոլոր սուր անկյունները արագ կկարողանաք հարթել: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ բարենպաստ շաբաթ է սպասվում: Այն հարմար է կարևոր գործերի համար. ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հաճախ դրված նպատակներին կհաջողվի հասնել առանց դրա համար լուրջ ջանքեր գործադրելու: Շատ օգտակար կլինեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Դրանց շնորհիվ դուք արագ կլուծեք բարդ խնդիրները, ուզածը ստանալու հեշտ, բայց արդյունավետ եղանակ կգտնեք: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, հաճախ կնկատեք այն, ինչին ուրիշներն ուշադրություն չէին դարձնի: Հենց դրանով կբացատրվի այն, որ լավագույն որոշումները կընդունեք, արագ կհասնեք ուզածին: Շրջապատողներին ձեր շրջահայացությունը պարզապես անհավանական կթվա. զարմանալի չէ, որ շատերը կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով: Չնայած այս շաբաթ հոգսեր շատ կլինեն, ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու, տնային գործերով զբաղվելու, ընտանիքի համար կարևոր հարցերը լուծելու համար: Կարող եք լավ հանգստանալ ամենաթանկ մարդկանց շրջանում: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր, տարաձայնություններ ու վեճեր: Չարժե հուզվել. ամեն ինչ արագ կհարթվի, եթե ինքներդ ձեր ու շրջապատողների համար խնդիրներ չստեղծեք: Երբեմն արժե պարզապես սպասել, նայել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Ինտուիցիան կհուշի՝ երբ է պետք սկսել գործել: Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ, ազատ ու հանգիստ կզգաք: Նոր հնարավորություններ կբացվեն, հնարավոր է իսկական բեկում մասնագիտական գործերում: Հարմար ժամանակ է եկող տարվա համար ծրագրեր կառուցելու համար. հիմա դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Շաբաթվա վերջին հավանական են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ: Չի բացառվում՝ իրականանան ձեր հին ցանկությունները: Հնարավոր են հանդիպումներ և անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ամենահասարակ շաբաթը չէ, բայց այն հաջող կանցնի: Շաբաթվա սկզբում ձեզ կհաջողվի լավատեսորեն տրամադրվել: Դուք կոգեշնչեք ձեզ ու մյուսներին, կստանձնեք այն, ինչն իրագործելն այնքան էլ հեշտ չէ և հաջողության կհասնեք: Շաբաթվա առաջին կեսը հարմար է ստեղծագործելու, հնարամտություն ու երևակայություն պահանջող զբաղմունքների համար, որոնք կօգնեն շեղվել հոգսերից: Չի բացառվում՝ հենց հիմա հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում և ինչից պետք է սկսել նոր նպատակներին տանող ճամփան: Հաջողություններն իրենք չեն գա, բայց դուք պատրաստ կլինեք աշխատել: Ամենակարևորն այն է, որ կենտրոնանաք հենց լուրջ առաջադրանքների վրա, չշեղվեք դատարկ բաներից: Երբեմն ստիպված եք լինելու մերժել շրջապատողների խնդրանքները, և դա ձեզ կվշտացնի: Տխրելու կարիք չկա, քանի որ ավելի ուշ կկարողանաք աջակցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Հնարավոր են դրական փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում: Շաբաթը հնարավորություն կտա հասնել փոխհասկացողության, վերջ տալ պատրանքներին, որոնք խանգարում էին ընդհանուր լեզու գտնել: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթը կարող է մեծ դրական փոփոխություններ բերել: Ամենայն հավանականությամբ դուք պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնք նախկինում բարդ ու ճիշտ պատասխան չունեցող էին թվում: Պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել մասնագիտական հաջողության հասնելու համար: Չի բացառվում՝ նոր համախոհներ ձեռք բերեք, ամրապնդեք կապերը, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն: Կարևոր կլինի չշտապելը: Ամենայն հավանականությամբ, այս շաբաթ առաջ եկած ծրագրերն իրագործելուն ավելի ուշ անցնեք: Դուք հմայիչ կլինեք, լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ, շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք: Հնարավոր է, հիմա ծանոթանաք մարդկանց հետ, որոնք ժամանակի ընթացքում ձեր ամենամտերիմ ու հավատարիմ ընկերները կդառնան: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը. նոր հարաբերություններն արագ կզարգանան: Բարենպաստ ժամանակ է գործերում կարգուկանոն հաստատելու, ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Բանը միայն ձեզ ուղեկցող հաջողության մեջ չէ, այլ ձեր շրջահայացության ու զգուշության: Ի տարբերություն մյուսների՝ դուք պատրանքներ չեք կառուցի և չեք գերագնահատի ձեր հնարավորությունները: Հենց դա էլ կօգնի խուսափել սխալներից: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթն այնքան էլ հասարակ չի լինի, բայց դուք նրա պատրաստած բոլոր փորձություններից գլուխ կհանեք: Կհաջողվի արագ ճիշտ որոշումներ ընդունել, հասկանալ՝ ինչպես է պետք գործել արդյունքի հասնելու համար: Այստեղ կօգնեն ոչ միայն ինտուիցիան, այլև կենսափորձը: Դրա շնորհիվ դուք մյուսներից շուտ կնկատեք ձեր ծրագրերի թույլ կողմերը, կկարողանաք կանխատեսել, թե որտեղ դժվարություններ կծագեն: Հնարավորություն կունենաք լուծել աշխատանքի կամ բզինեսի հետ կապված խնդիրները: Դուք կհասկանաք՝ ինչպես դեպի լավը փոխել մասնագիտական ոլորտում տիրող իրավիճակը, ինչպես ամրապնդել ձեր դիրքերը: Կարող են փոխվել գործընկերների հետ հարաբերությունները. դուք նորովի կմոտենաք դրանց ու փոխհասկացողության հասնելը կհեշտանա: Բացի այդ, կհաջողվի իրար չխառնել գործնական և անձնական հետաքրքրությունները: Դա շատ բան կհեշտացնի: Անձնական հարաբերություններում լուրջ խնդիրներ չեն առաջանա: Դուք ուշադիր կլինեք մտերիմների հանդեպ, հոգ կտանեք նրանց մասին, ուժերը չեք խնայի նրանց ուրախացնելու համար: Դա աննկատ չի մնա: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դժվարություններից ամբողջությամբ խուսափել հազիվ թե ստացվի: Բայց շատ հարցեր արագ ու ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կլուծվեն: Բացի այդ, դուք կզգաք աստղերի աջակցությունն ու չեք կորցնի ինքնավստահությունը: Հենց դա էլ կօգնի ավարտին հասցնել սկսածը, գլուխ հանել նրանից, ինչը մյուսներին շատ բարդ ու համարյա անիրագործելի է թվում: Դուք արագ կսովորեք, գլուխ կհանեք այն հարցերից, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Այս շաբաթ ստացած գիտելիքները, ինչպես նաև եզրահանգումները, որոնց կգաք, անպայման պետք կգան հաջորդ տարի: Հնարավոր են անսովոր առաջարկներ: Դրանք հաճախ կապված կլինեն աշխատանքի կամ ստեղծագործ համագործակցության հետ, բայց հնարավոր է նաև հրավիրեն անսովոր վայրեր, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Երբեմն կտաքանաք, ավելորդ բաներ կասեք կամ այնպիսի բան կանեք, որը կնյարդայնացնի շրջապատողներին: Բայց լուրջ վեճեր ու կոնֆլիկտներ չեն լինի, իսկ փոքրիկ տարաձայնությունները շուտով կմոռացվեն: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթը հագեցած ու հետաքրքիր կլինի: Նրա առաջին օրերը հարմար են շփումների համար, հատկապես՝ ապագայի ծրագրերը քննարկելու: Ամենատարբեր մարդիկ պատրաստ կլինեն անցնել ձեր կողմը, իսկ ինտուիցիան կօգնի ճիշտ համախոհներ ընտրել: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը արդեն եկող տարի կսկսի շահույթ բերել: Լավ կանցնեն անձնական հանդիպումները: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ նախկինում ընկերություն եք արել. հեշտությամբ կվերականգնեք հին կապերը, կմոռանաք տարաձայնությունների ու վեճերի մասին: Շաբաթվա կեսը հեռու և մոտ ապագայի հետ կապված կարևոր որոշումների ու հստակ պայմանավորվածությունների ժամանակ է: Ձեզ կհաջողվի պահպանել լրջությունն ու հանգստությունը, նույնիսկ երբ զգաք, որ շրջապատողները նյարդայնանում են: Շատ Կարիճներ կդիմեն սեփական կենսափորձին և ճիշտ կվարվեն. այն կօգնի խուսափել սխալներից: Շաբաթվա վերջին օրերը վառ ու հիշարժան կլինեն: Դրանք անակնկալներով ու հաջող զուգադիպություններով, ոգեշնչող իադարձություններով լի կլինեն: Ուրախության համար բազում առիթներ կլինեն: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի շաբաթ է: Դուք վճռական տրամադրված կլինեք, շատ բաների կկարողանաք հասնել և միշտ կիմանաք՝ երբ է պետք արագ գործել, իսկ երբ է շահեկան ժամանակ ձգելը, մտածելն ու սպասելը: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները. նշանի որոշ ներկայացուցիչներ սեփական բիզնեսի հետ կապված գաղափարներ կունենան: Հաճախ օգտակար կլինի հին ծրագրերին վերադառնալը, որոնք նախկինում չի հաջողվել կյանքի կոչել: Շաբաթը բարենպաստ կլինի ոչ միայն գործնական տեսանկյունից: Անձնական հարաբերություններում էլ նկատելի կլինեն դրական միտումները: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, հաճախ կկարողանաք պայմանավորվել նրանց հետ, որոնց հետ նախկինում հաշտ չէիք: Մտերիմները կես խոսքից կհասկանան ձեզ և ամեն հարցում կաջակցեն. դա կոգեշնչի և կուրախացնի: Շաբաթվա վերջին օրերին կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Այդ հատվածում դուք դատարկ բաների պատճառով կհուզվեք, շատ բաներ սրտին մոտ կընդունեք: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես ուրախացնել ձեզ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկիզբը անհանգիստ կլինի: Այդ հատվածում երբեմն դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց նախկինում կես խոսքից հասկանում էիք: Տարաձայնություններ սովորականից շատ կլինեն: Բայց որոշ վեճեր շատ օգտակար կլինեն. դրանք կօգնեն գտնել ճշմարտությունը, մի քանի հնարավոր լուծումներից էլ լավագույնն ընտրել: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Բացի այդ, ավելի շատ հնարավորություններ կբացվեն, և դուք կփորձեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հավանական են անսովոր զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն շատ բաների նորովի նայել: Շաբաթվա կեսը նոր ծանոթություններ, նաև հանդիպումներ է խոստանում, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Ավելի ուշ կուզենաք մենակ մնալ կամ ժամանակը ամենամտերիմների հետ անցկացնել: Պասիվ հանգիստը կօգնի արագ վերականգնել ուժերը: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ավելի լավ է ոչինչ չհետաձգեք: Շաբաթվա սկիզբը նոր ու հրաշալի գաղափարների ժամանակ է: Շատ բան կարող եք հասցնել, լուծել այն հարցերը, որոնք նախկինում փակուղու առաջ էին կանգնեցնում: Հարմար ժամանակ է հին գործնական կապերն ամրապնդելու և նորերը ձեռք բերելու համար: Չեն բացառվում ձեր առաջ նոր հորիզոններ բացող առաջարկները: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը, ծրագրերով կիսվելը: Շատ հեշտ կլինի համախոհներ ու ընկերներ գտնելը: Շաբաթվա կեսը վառ, իրադարձություններով հագեցած կլինի: Հետևեք, որպեսզի այն անօգուտ չանցնի: Կարևոր կլինի կարևոր գործերի վրա կենտրոնանալն ու նոր բան չստանձնելը, քանի դեռ ավելի վաղ սկսածը չեք ավարտել: Ամեն ինչում կարգուկանոնի ձգտեք. դա կհեշտացնի ձեր ու շրջապատողների կյանքը: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ ու հաճելի անակնկալներով լի կլինեն: Այդ հատվածում շատ բան լավ կդասավորվի, հաջողությունն ինքը կընկնի ձեր ձեռքը: Պարզապես խուճապի մի մատնվեք ու արեք այն, ինչ ինտուիցիան է հուշում: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Լավ է չշտապեք: Շաբաթն իրադարձություններով լի կլինի, որոնք դեռ նշանակալի չեն թվա, բայց ավելի ուշ կարող են կարևոր դեր խաղալ: Արժե խուսափել շտապողական ազրահանգումներից, չմտածված քայլերից: Չարժե հույզերի ազդեցության տակ խոստումներ տալ, հատկապես եթե կասկածում եք, որ կարողանալու եք կատարել դրանք: Շաբաթվա սկզբին համարյա աննկատ դրական միտումները օր օրի թափ կհավաքեն: Տրամադրությունը կլավանա, դուք մեծ ոգևորությամբ կստանձնեք գործերը, նույնիսկ եթե վստահ չեք, որ դրանցում հաջողության եք հասնելու: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, այդ թվում՝ այնպիսիք, որոնց կհետևեն դրական փոփոխությունները: Հավանական են դրամական մուտքեր ինչպես մշտական, այնպես էլ լրիվ նոր աղբյուրներից: Նշանի որոշ ներկայացուցիչների կվերադարձնեն հին պարտքերը, և դա շատ տեղին կլինի: |
|