Շաբաթվա աստղագուշակ 21.06 - 27.06
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1894 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շտապել պետք չէ: Շաբաթվա սկիզբը հազիվ թե առանձնապես արդյունավետ լինի: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, դուք ստիպված եք լինելու իմպրովիզներ անել: Ամեն անգամ չէ, որ դա հեշտությամբ կտրվի, բայց դուք բոլոր դեպքերում գլուխ կհանեք: Պատրաստ եղեք նրան, որ ծրագրած ամեն ինչ չեք կարողանալու ժամանակին անել, իսկ հին պայմանավորվածությունները կարող են խախտվել: Դա լուրջ հետևանքներ չի ունենա, բայց որոշ տհաճ պահեր պիտի ապրեք: Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսը ոչ միայն հագեցած ու հետաքրքիր, այլև գործնական տեսանկյունից շատ հաջող կլինի: Դուք կարող եք նկատելիորեն ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, պիտանի աշխատանքային կապեր ձեռք բերել: Չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկները: Չնայած գործեր շատ կլինեն՝ ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու համար: Դուք կփորձեք ժամանակ հատկացնել ձեզ համար թանկ մարդկանց: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շտապելու կարիք չկա: Այս շաբաթը կարող է փոփոխություններ բերել, և տեղի ունեցողի հետ հարմարվելու, սեփական գործողությունները մշակելու համար որոշ ժամանակ պետք կգա: Հեշտությամբ պիտանի սովորույթներ ձեռք կբերեք, կազատվեք նրանից, ինչը խանգարում էր ձեզ առաջ շարժվել: Շաբաթվա առաջին օրերը բարենպաստ կլինեն և՛ գործնական կապերի, և՛ ընկերների, և՛ մյուս մտերիմների հետ շփվելու համար: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, հաճախ կկռահեք, թե ինչ են նրանք փորձում թաքցնել: Շատերի մտադրությունները ձեզ հասկանալի կլինեն: Հաշվի առեք դրանք, երբ ծրագրեր կառուցելիս լինեք, և անպայման կհասնեք նրան, ինչին ձգտում էիք: Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք սթրեսային իրավիճակներից ու շատ հոգնեցնող գործերից: Հանգիստը ձեզ չի խանգարի, իսկ պայմանները թույլ կտան փոքրիկ դադար վերցնել: Օգտակար կլինի այն մարդկանց հետ հանդիպելը, որոնց վաղուց չէիք տեսել. շփումները և՛ հաճելի, և՛ օգտակար կլինեն: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հեշտ շաբաթ չի լինելու: Բայց ծագած դժվարություններն այնքան լուրջ չեն լինի, որ հրաժարվեք մտածածից: Ամեն ինչ կստացվի, եթե համառ լինեք ու փորձեք նպատակին տանող սեփական ուղին գտնել: Հաճախ հաջող կլինեն փորձարկումներն ու իմպրովիզները: Ամեն անգամ շրջապատողները չեն հասկանա, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Բայց երբ հասնեք առաջին հաջողություններին, կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ ու օգնել առաջ շարժվել: Այս շաբաթվա դրական կողմերից մեկը ձեր վճռականությունը կլինի: Հիմա դուք պատրաստ կլինեք ստանձնել այն, ինչ երկար ժամանակ հետաձգում էիք, չեք վախենա պայքարի մեջ մտնել ուժեղ թշնամու դեմ: Միայն երբեմն շրջահայացության պակաս կզգացվի: Աշխատեք նախապես գնահատել ձեր ամեն քայլի հնարավոր հետևանքները: Անձնական հարաբերություններում կուրախացնեն դրական փոփոխությունները: Հավանական են հաճելի անակնկալներ մտերիմներից, ինչպես նաև ձեզ համար թանկ մարդկանց վերաբերող լավ նորություններ: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկզբին հրաշալի գաղափարներ, նոր ծրագրեր կունենաք, որոնց էլ կուզենաք մոտ ժամանակներս անցնել: Հիմա դուք շատ ուշադիր կլինեք, հաճախ կնկատեք այն, ինչ վրիպել է ուրիշների աչքից: Բացի այդ, ինտուիցիան շատ ուժեղ կլինի և ձեզ ճիշտ ուղով կտանի: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Շատ Խեցգետիններ մոտեցում կգտնեն այն մարդկանց, որոնց հետ նախկինում լեզու չէին գտնում և կուրախանան հարաբերություններում դրական փոփոխությունների համար: Գործնական տեսանկյունից բացառապես բարենպաստ կլինի շաբաթվա կեսը: Դուք ծրագրվածից շատ բան կհասցնեք, երբեմն ինքնուրույն գլուխ կհանեք ամենաբարդ մասնագիտական առաջադրանքներից: Հավանական են շահավետ գործարքներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կգտնեն իրենց եկամուտները մեծացնելու ձևը: Շաբաթվա վերջին օրերը որոշակիություն կբերեն այնտեղ, որտեղ դրա կարիքն ունեիք: Պարզ կդառնա, թե ինչ է պետք նախաձեռնել և դեպի ուր է պետք շարժվել: Դուք ժամանակը զուր չեք վատնի, բայց և չեք շտապի այնտեղ, որտեղ շտապողականությունը կարող էր սխալների հանգեցնել: Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, շատերը աջակցություն կառաջարկեն: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Շաբաթվա առաջին կեսը շատ բարենպաստ է, և դուք կարող եք օգտվել դրանից վաղուց դրված նպատակներին հասնելու կամ կարևոր հարցերը լուծելու համար: Այդ հատվածը հարմար կլինի նաև գործնական բանակցությունների համար: Որոշ Առյուծներ աջակցություն կստանան, որի հույսը չունեին ու կհասկանան, որ պատրաստ են շատ բարդ, մասշտաբային, բայց չափազանց հեռանկարային նախագիծ ստանձնել: Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, չնայած և՝ ոչ այնքան արդյունավետ: Գործերը քիչ ոգևորությամբ կստանձնեք, նույնիսկ ամենահասարակ հարցերի լուծումը սպասվածից ժամանակատար կլինի: Երբեմն ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, որոշ Առյուծների դա շատ կնյարդայնացնի: Հետևեք, որպեսզի ձեր բացասական հույզերի պատճառով մտերիմները չտուժեն: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Որոշ կենցաղային խնդիրների լուծում ամբողջությամբ ձեր ուսերին կընկնի: Իհարկե, դա բավական հոգնեցնող կլինի: Փոխարենը դուք ամեն ինչ լավագույն ձևով անելու հնարավորություն կունենաք. օգտվեք դրանից: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկիզբը ոչ միանշանակ կլինի: Հազիվ թե այդ հատվածում տհաճ իրադարձություններ լինեն, խախտվեն ծրագրերը կամ լուրջ անհաջողության հանդիպեք: Բայց իրավիճակը գնահատելը դժվար կլինի: Կույսերը հաճախ պատրանքներ կկառուցեն ու կսավառնեն ամպերում, այդ իսկ պատճառով երբեմն սխալներ կանեն կամ հետաքրքիր հնարավորություններ բաց կթողնեն: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, աստղերի աջակցությունը ավելի նկատելի կդառնա: Հաճախ հաջողակ կլինեք, և դուք կկարողանաք հաջողության հասնել մի գործում, որը նախկինում չափազանց բարդ էր թվում, կամ էլ հաջողությամբ ավարտին կհասցնեք համարյա անհույս նախագիծը: Հնարավոր են անսովոր հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ: Մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը շատ պետք կգա: Շաբաթվա վերջին օրերի համար լուրջ գործարքներ, խոշոր գնումներ ծրագրել չարժե: Լավագույն ժամանակը չէ ֆինանսական հարցերը լուծելու համար, երկարաժամկետ համագործակցության պայմանները քննարկել էլ չարժե: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Անհանգիստ շաբաթ է: Նրա առաջին կեսին դուք սովորականից հաճախ պիտի զբաղվեք ուրիշների գործերով և ուղղեք ուրիշների գործած սխալները: Դուք դա ամեն անգամ չէ, որ ոգևորվածությամբ կանեք, բայց բոլոր առաջադրանքները կփորձեք հնարավորինս լավ լուծել: Օգնության խնդրանքով արժե դիմել փորձված համախոհներին. դա թույլ կտա խուսափել թյուրիմացություններից ու լարված պահերից: Շաբաթվա երկրորդ կեսը նվիրված կլինի կարևոր ու բարդ խնդիրների լուծմանը: Հաճախ ստիպված եք լինելու մաս-մաս հավաքել պիտանի տեղեկատվությունը, ոտքի վրա սովորել այն, ինչ կարող է պետք գալ: Դա երբեմն կստիպի հուզվել, բայց դուք ամեն ինչ կկարողանաք: Ուշադրություն դարձրեք մտերիմների հետ հարաբերություններին: Հիմա շատ բան կախված կլինի սուր անկյունները հարթելու, փոխզիջման գնալու ձեր կարողությունից ու ցանկությունից: Ավելի ուշ ինքներդ ձեզ դեռ շատ կգովեք, որ խուսափել եք կոնֆլիկտից: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկիզբը հրաշալի է աշխատանքի ու բիզնեսի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Շատ հաջող կանցնեն գործնական բանակցությունները: Հիմա ձեր գաղափարները պատրաստ կլինեն աջակցել նույնիսկ այն մարդիկ, որոնց նախկինում դրանք անհաջող էին թվում: Եթե ինչ-որ մեկն էլ առարկի ձեզ, ապա դա կանի զգույշ, կփորձի պահպանել լավ հարաբերությունները, խուսափել շփման մեջ լարվածությունից: Հավանական են աշխատանքի հետաքրքիր առաջարկներ: Ավելի ուշ հուզական դաշտն առավել լարված կդառնա: Հետևեք ձեր տրամադրությանը, աշխատեք չհուզվել ու չբարկանալ դատարկ բաների վրա, թույլ մի տվեք, որ փոքրիկ պատահարները, անհաջող զուգադիպությունները հուսահատեցնեն ձեզ: Հաճախ սեփական ապրումները հաղթահարելն ավելի հեշտ կլինի, երբ օգնեք բարդ իրավիճակում հայտված մարդկանց, ինչ-որ օգտակար բան անեք ուրիշների համար: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա սկիզբը բարենպաստ է: Իրադարձություններն այդ հատվածում բավական արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա. ձանձրանալու ժամանակ չի լինի, իսկ ոտքի վրա առաջին անգամ չէ, որ որոշումներ եք ընդունում: Հավանական է առաջընթաց աշխատանքի մեջ, դուք հրաշալի գլուխ կհանեք այն առաջադրանքներից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Չնայած գործեր սովորականից շատ կլինեն, ժամանակ կմնա և՛ մտերիմների հետ շփվելու, և՛ ընտանեկան միջոցառումների, և՛ զվարճանքների համար: Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Որոշ ծրագրեր չի հաջողվի իրագործել, և դա ձեզ կվշտացնի: Հնարավոր են ձգձգումներ գործերում: Դժվարությունների կարող են բախվել այն Աղեղնավորները, որոնք զբաղված են փաստաթղթերի ձևակերպմամբ: Նրանց համար դժվար կլինի ժամանակին բոլոր անհրաժեշտ թղթերը հավաքելը, անհրաժեշտ մարդկանց մի տեղում գտնելը: Երբեմն ստիպված եք լինելու տեղափոխել նշանակված հանդիպումները, անորոշ ժամանակով հետաձգել ուղևորությունները, որոնց անհամբերությամբ էիք սպասում: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթն անհանգիստ կանցնի, և դուք հազիվ թե կարողանաք լրիվ խուսափել տհաճություններից ու լարված պահերից: Մանր-մունր գործեր շատ կլինեն: Հաճախ դրանք լրիվ անսպասելի կառաջանան և անհապաղ ուշադրություն կպահանջեն, և դուք ստիպված կլինեք հետաձգել արդեն սկսած գործը: Դա կնյարդայնացնի, քանի որ կուզենաք արագ արդյունք ստանալ, իսկ պայմանները դա անել թույլ չեն տա: Վերահսկեք ձեզ. հիմա շատ բան կախված կլինի ինքնատիրապետում պահպանելու ձեր ունակությունից: Շաբաթվա առաջին կեսը հնարավորություն կտա լուծել ֆինանսական հարցերը, որոշակիություն մտցնել ապագա գնումներ հարցում, որոշել, թե ինչի վրա եք ծախսելու գումարը, իսկ ինչի վրա եք խնայելու: Դուք ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ, կշռադատված որոշումներ կընդունեք: Ավելի ուշ կգա մտերիմների հետ շփվելու համար հարմար ժամանակը: Հաջող կանցնեն համատեղ ուղևորությունները, ընտանեկան միջոցառումները: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ուշադիր եղեք: Այս շաբաթը կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդնի, և շատ որոշումներ, որոնք հիմա կընդունեք, լուրջ հետևանքներ կունենան: Չարժե հույս դնել հաջողակ լինելու վրա: Եթե ճիշտ գնահատեք ձեր ուժերն ու հասկանաք, թե ինչ կարելի է սպասել շրջապատողներից, սխալներ չեք անի: Ֆինանսական գործերում զգուշություն է պետք դրսևորել: Խոշոր գործարքներ կնքելուց, ձեզ վրա լուրջ պարտավորություններ վերցնելուց առաջ երկար մտածեք: Գումարը շուտով ինչ-որ կարևոր բանի համար է պետք գալու: Դուք կհասկանաք, որ շփումներին ընտրողաբար է պետք մոտենալ, բայց երբեմն սխալ կգնահատեք մարդկանց, որոնց հետ գործ կունենաք: Ամեն անգամ չարժե վստահել առաջին տպավորությանը: Ավելի անվտանգ կլինի այն մարդկանց վրա հույս դնելը, որոնք նախկինում մեկ անգամ չէ, որ աջակցել են ձեզ, այլ ոչ թե շտապելով նոր համախոհներ փնտրելը՝ ընտրելով նրանց, ովքեր ավելի շփվող են: Հնարավորություն կունենաք ամրապնդել ընտանեկան ու գործնական կապերը. բաց մի թողեք ձեր շանսը: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթը բավական հաջող կլինի: Շատ Ձկներ կկարողանան հասնել վաղուց դրված նպատակներին, իրագործել այն, ինչ մի քանի ամիս առաջ էին մտածել: Հաճախ դա համառություն կպահանջի, և դուք պատրաստ կլինեք այն դրսևորել: Խոչընդոտների առաջ չնահանջելով, անհրաժեշտ արդյունքը ստանալու բոլոր հնարավորություններն իրագործելով՝ դուք առաջ կշարժվեք ու նոր բարձունքներ կգրավեք: Դա շատերի վրա ուժեղ տպավորություն կթողնի: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ, ինչ-որ հետաքրքիր բան առաջարկել: Հնարավոր է և՛ գործնական, և՛ ընկերական հարաբերությունների սկիզբ: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, չշտապելն է: Բարենպաստ պահին հանգիստ սպասելն ու ճիշտ ժամանակին գործելը շատ Ձկների կօգնի խուսափել և՛ փոքրիկ տհաճություններից, և՛ լուրջ խնդիրներից: Շաբաթվա վերջը պատասխաններ կբերի ֆինանսների հետ կապված հարցերին: Հարմար ժամանակ է գործարքներ կնքելու համար: |
|