ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 21.03 - 27.03
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1810 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ շաբաթ է նոր բան ստանձնելու համար: Եթե համարձակ գաղափարներ ունեք, ապա հենց դրանց վրա էլ արժե ուշադրություն դարձնել: Աստղերը ձեր կողմից կլինեն, կօգնեն կյանքի կոչել մտածածը: Բայց կարևոր կլինի ցանկացած գործի լուրջ վերաբերվելը, հաջողակ լինելու վրա անվերապահորեն հույս չդնելը: Դուք պիտի ջանքեր գործադրեք դրված նպատակներին հասնելու համար. պատրաստ եղեք դրան:

Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում: Մտերիմները կտեսնեն ձեր լրջությունն ու կհասկանան, որ դուք պատրաստ եք ձեզ վրա պատասխանատվություն վերցնել: Նոր ծանոթների համար էլ պարզ կդառնա, որ կարող եք ոչ միայն հաճելի զրուցակից, այլև հուսալի զուգընկեր լինել: Դա կարող է շատ անսպասելի, բայց հաճելի շարունակություն ստանալ:

Այս շաբաթ ձեզ շատ պետք կգա ցանկացած առաջադրանքի ստեղծագործաբար մոտենալու ունակությունը: Նույնիսկ առօրյա գործերը ձանձրալի չեն թվա, դուք ձեր կյանք հաճելի բազմազանություն մտցնելու բազում եղանակներ կգտնեք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը հագեցած կլինի: Ծրագրված գործերին կավելանան նորերը, շատ բան պիտի հասցնեք: Դուք ճիշտ կդնեք առաջնահերթությունները, կկենտրոնանաք իսկապես կարևորի վրա: Նման մոտեցումը թույլ կտա ուժերը զուր չվատնել, հանգստություն պահպանել ու կշռադատված որոշումներ ընդունել: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր արարքների դրդապատճառները: Պատրաստ եղեք համբերատար բացատրել այն, ինչը ձեզ ակնհայտ է թվում ու պատասխանել բազմաթիվ հարցերի:

Բաց մի թողեք նոր բան իմանալու, աշխատանքի համար պիտանի բան սովորելու հնարավորությունը: Հավանական է՝ հենց այս շաբաթ պարզ դառնա, թե ինչի վրա պիտի կենտրոնանաք մոտ ժամանակներս ձեր մասնագիտական դիրքերն ամրապնդելու, կարիերայում աճի հասնելու համար:

Անսովոր ծանոթություններ ու հետաքրքիր հանդիպումներ շատ կլինեն: Կյանքի հանդեպ ձեզ հետ նույնանման հայացքներ ունեցող մարդկանց հետ շփումները շատ օգտակար կլինեն, կօգնեն ավելի լավ հասկանալ շրջապատողներին, նաև գլուխ հանել սեփական զգացմունքներից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի կազմակերպչական հարցերը լուծելու, պետկազմակերպություններին դիմելու, փաստաթղթեր ձևակերպելու համար: Այստեղ դժվարություններ չեն առաջանա, ամեն ինչ կհաջողվի արագ անել: Լավ կանցնեն նաև գործնական բանակցությունները, պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ հանդիպումները: Սակայն այստեղ շատ բան կախված կլինի նրանից, թե ինչքան լուրջ եք մոտեցել նախապատրաստական աշխատանքին: Չարժե հույս դնել իմպրովիզներ անելու և արագ անհրաժեշտ բառերը գտնելու ունակության վրա, լավ է համոզիչ փաստարկները նախապես պատրաստեք: Գործերում սովորականից ավելի զգույշ կլինեք, չարդարացված ռիսկի չեք գնա: Դա թույլ կտա խուսափել ցավալի սխալներից ու թյուրիմացություններից:

Շաբաթվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Այդ հատվածում լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները, ընկերների հետ հանդիպումները, ընտանեկան միջոցառումները: Կհաջողվի վերջ տալ ձգձգվող տարաձայնություններին, հաշտեցնել վիճողներին:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը հագեցած և արդյունավետ կլինի: Դա լավ ժամանակ կլինի կարևոր գործեր ստանձնելու համար: Եթե կասկածում եք, որ կարողանալու եք դրանցից մենակ գլուխ հանել, հոգ չէ. համախոհներ գտնելը հեշտ կլինի, ձեր ծրագրերը շատերին դուր կգան: Չի բացառվում՝ նոր մասնագիտական նպատակներ հայտնվեն, այդ հատվածում ընդունած որոշումներն էլ ձեր առաջ մասնագիտական բարձունքներին տանող ուղի կբացեն:

Շաբաթվա կեսին կարող են հաջողությամբ լուծվել բարդ ֆինանսական հարցերը: Հավանական են հաջող գործարքներ, չեն բացառվում դրամական մուտքերը նոր աղբյուրներից: Նշված շրջանը հարմար կլինի գնումների համար. դուք ընտրության հարցում չեք սխալվի, շատ էլ չեք ծախսի:

Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերը, և դուք ուրախ կլինեք դրա համար: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերությունները: Դուք կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց տրամադրությունը բարձացնելու ձևը: Կարող եք այդ հատվածի համար ոչ մեծ ուղևորություններ ծրագրել. դրանք բոլորին կոգեշնչեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը անհանգիստ, հետաքրքիր ու հագեցած կլինի: Այն բարենպաստ կլինի շփումների համար. ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը, նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Այնտեղ, որտեղ վերջին ժամանակներս վեճեր շատ էին լինում, կրկին փոխհասկացողությունը կվերականգնվի:

Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Ինչ-որ կոնկրետ բանի վրա կենտրոնանալու հնարավորություն միայն հազվադեպ կընձեռվի: Բավական հոգնեցնող կլինի միաժամանակ մի քանի բանի մասին մտածելը, բայց դուք կհաղթահարեք դա ու ամեն ինչում հաջողության կհասնեք:

Մի մոռացեք հանգստի մասին. հիմա շատ կարևոր կլինի ուժերը վերականգնելը, հնարավորության դեպքում հոգսերից շեղվելը: Աշխատեք հետևել օրվա խելամիտ ռեժիմին, ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին ու խուսափել սթրեսային իրավիճակներից:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Համբերատարությունն ու ինքնատիրապետումը պետք կգան շաբաթվա սկզբին: Դա ամենահասարակ ժամանակահատվածը չի լինելու: Անսպասելի լուրերի պատճառով պիտի արագ փոխեք ծրագրերը, հրաժարվեք հին որոշումներից ու նորերն ընդունեք: Դրանում անպայման կօգնի ինտուիցիան, այնպես որ՝ ուշադիր լսեք նրան: Ինչքան էլ զբաղված լինեք սեփական գործերով, աշխատեք հետևել, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը: Այդպես ժամանակին կնկատեք ուրիշների սխալները, և դրանք ձեզ շատ բան կսովորեցնեն:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում, նորանոր հնարավորություններ են բացվում: Շաբաթվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն հանդիպումները: Այդ հատվածը հարմար կլինի կարևոր զրույցների համար, անկախ նրանից, թե ինչին դրանք կվերաբերեն՝ ձեր աշխատանքին, ապագայի ծրագրերին, ընտանեկան գործերին, թե մեկ այլ բանի: Ձեր կարծիքը շատերը կլսեն, կհաջողվի խուսափել երկար վեճերից:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Արժե շտապել: Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի, և ինչքան շուտ ստանձնեք կարևոր գործերը, այնքան լավ դրանցից գլուխ կհանեք: Նոր մասնագիտական ծրագրեր կհայտնվեն, անսպասելի կիրառում կգտնվի ձեր տաղանդներին: Որոշ Կշեռքների կառաջարկեն մասնակցել խոստումնալից նախագծի վրա տարվող աշխատանքին:

Գործեր սպասվածից շատ կլինեն, բայց դրանցից կհաջողվի արագ գլուխ հանել: Դուք ճիշտ կդնեք առաջնահերթությունները, շատ ժամանակ չեք ծախսի դատարկ բաների վրա, կհասկանաք, թե երբ արժե ինքնուրույն գործել, իսկ երբ է լավ աջակցության հարցով դիմել համախոհներին:

Շաբաթվա երկրորդ կեսին կուզենաք շեղվել առօրյա հոգսերից, ինչ-որ նոր բանով զբաղվել: Այստեղ տեղին կլինեն ձեր ընկերների կամ մտերիմների գաղափարները. դուք հաճույքով կմիանաք ուրիշների մտահղացումների իրագործմանը: Աշխատեք ամեն ինչին ստեղծագործաբար մոտենալ, երևակայեք, իմպրովիզներ արեք. այդ ամենը կբարձրացնի ձեր տրամադրությունը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը հրաշալի կլինի բարդ աշխատանքի, կարևոր գործերի, պատասխանատու հանդիպումների համար: Ձեզ համար հեշտ կլինի կենտրոնանալը, կհաջողվի արագ կողմնորոշվել ոչ միանշանակ իրավիճակում ու ճիշտ որոշումներ ընդունել: Փորձը կօգնի նպատակին տանող ամենակարճ ուղին գտնել, սխալներ չանել, նույնիսկ եթե ինչ-որ մեկը փորձի շեղել ձեզ: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, դուք կկարողանաք ստանալ շատ ազդեցիկ անձանց աջակցությունն ու միանգամից ձեզ ավելի ինքնավստահ կզգաք:

Լրիվ այլ կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Առաջին պլանում կհայտնվեն զգացմունքներն ու ապրումները, իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելը կդժվարանա: Չի բացառվում՝ սկսեք հետաքրքրվել նրանով, ինչի հանդեպ առաջ անտարբեր էիք: Հավանական են ռոմանտիկ տարվածություններ, հնարավոր է սեր առաջին հայացքից:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա առաջին օրերը հրաշալի կլինեն աշխատանքի համար: Դուք գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, և կարևոր չէ՝ դրանք արդեն ծանոթ, թե լրիվ նոր կլինեն: Ձեր հաջողությունների մասին արագ բոլորին հայտնի կդառնա, և դա շատ տեղին կլինի. կգտնվեն համագործակցել ցանկացողներ, հետաքրքիր առաջարկներ կստանաք: Սկսվող գործնական հարաբերությունները արագ անբռնազբոս կդառնան: Դուք կընկերանաք այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում միայն մասնագիտական հետաքրքրություններով էիք կապված:

Լավ կանցնեն գործնական ուղևորությունները, ինչպես նաև հեռվից եկած մարդկանց հետ բանակցությունները: Հավանական են շահավետ գործարքներ:

Ավելի ուշ անհանգիստ շրջան կգա. պիտի ուշադրություն դարձնեք ընտանեկան գործերին, լուծեք կենցաղային հարցերը՝ միաժամանակ չմոռանալով աշխատանքային ծրագրերի մասին: Դուք խուճապի չեք մատնվի, հանգստություն կպահպանեք, կհավատաք ձեր ուժերին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա առաջին օրերը հեշտ չեն դասավորվի, բայց շատ անհանգստանալու կարիք չկա: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ աննշան դժվարությունները արագ կհաղթահարեք: Նորությունները, որոնց պատճառով սկզբում կհուզվեք, այնքան էլ վատը չեն լինի, իսկ դրանց հետևող լուրերը է՛լ ավելի լավը կլինեն:

Ցանկացած կարևոր զրույց արժե մինչև չորեքշաբթի հետաձգել: Դա վերաբերում է և՛ աշխատանքային հարցերի, և՛ խիստ անձնական գործերի քննարկմանը: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան ձեզ համար ավելի հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, համոզիչ փաստարկներ բերելը, կասկածողներին ձեր կողմը գրավելը:

Շաբաթվա վերջին օրերը հաջող կլինեն ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Սիրելիի հետ անցկացրած ժամանակը բացառապես հաճելի կլինի: Հնարավոր են անակնկալներ, որոնք երկար կհիշվեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբը նոր հնարավորությունների ժամանակ կլինի: Դրանցից օգտվելու համար խիզախություն է պետք, քանի որ դա իր հետ կյանքում մեծ փոփոխություններ է բերելու: Դուք խուճապի չեք մատնվի ու չեք վախենա, կնախընտրեք գործել, այլ ոչ թե տեղում դոփել ու հաստատ չեք զղջա դրա համար:

Արժե լսել հին ծանոթների և այն մարդկանց խորհուրդները, որոնք ձեր մասին շատ բան գիտեն: Չի բացառվում՝ ձեզ մատնանշեն այն, ինչը նախկինում աննկատ է մնացել: Առաջին հերթին դա վերաբերում է ֆինանսական գործերին, քանի որ այստեղ որոշակի թեթևամտության հակված կլինեք:

Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի առօրյա գործերին վերադառնալու, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, պարզել թյուրիմացությունները: Կպարզվի, որ նախկինում բարդ թվացող խնդիրները կարելի է հեշտությամբ լուծել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ բարենպաստ շաբաթ է սպասվում, որը շատ լավը կլինի աշխատանքի համար: Դուք կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել, հաջողությամբ կավարտեք այն գործերը, որոնց արդեն մեծ ուժեր եք նվիրել: Դեպի լավը կփոխվեն գործընկերների ու ղեկավարության հետ հարաբերությունները, դուք կհասկանաք, որ ձեզ հարգում են, ձեր կարծիքը լսում են: Հավանական են անսպասելի դրամական մուտքեր, օրինակ՝ չծրագրված պարգևավճարներ:

Սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում եք հայտնվելու: Շրջապատողները կնկատեն ձեր ուժեղ կողմերն ու տաղանդները, որոնց մասին նախկինում չէին կռահում: Կհետաքրքրվեն նրանք, ովքեր առաջ անտարբեր էին, ձեզ հետ կուզենան ընկերություն անել ոչ վաղ անցյալի թշնամիները: Ինտուիցիան կհուշի, թե ում հետ կարելի է առանց մտավախություն ունենալու շփվել, իսկ ումից է պետք հեռու մնալ:

Հավանական է անսովոր ռոմանտիկ պատմության սկիզբ: Նոր հարաբերությունները հազիվ թե հեշտ դասավորվեն, բայց ժամանակի ընթացքում լուրջ ու ներդաշնակ կդառնան:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1810 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0