ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 20.12 - 26.12
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1558 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ շաբաթ է նոր ծանոթությունների և ձեզանից տարբերվող մարդկանց հետ շփվելու համար: Դուք շատերին կես խոսքից կհասկանաք, հաճախ միայն ակնարկներից կկռահեք, թե ինչ կա շրջապատողների մտքին ու ինչ սպասել նրանցից: Օգտակար կլինի հին գործնական կապերը վերականգնելը: Չի բացառվում՝ մարդիկ, որոնց հետ ժամանակին համագործակցել եք, կրկին ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:

Շաբաթը հարմար է կենցաղային հարցերը, ընտանեկան խնդիրները լուծելու համար: Դա ծախսեր կպահանջի, բայց խոսքը ոչ մեծ գումարի մասին կլինի, որը ձեր բյուջեին ոչ մի վնաս չի հասցնի: Կարող եք խոշոր գնումներ ծրագրել: Բայց վերջնական որոշում ընդունելուց առաջ արժե խորհրդակցել մտերիմների հետ:

Վատ շաբաթ չի լինի փաստաթղթերը ձևակերպելու, պետկազմակերպություններին դիմելու համար: Բյուրոկրատական խոչընդոտներ չեն առաջանա, դուք ժամանակին ձեռք կբերեք բոլոր անհրաժեշտ թղթերը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շտապելու կարիք չկա: Այս շաբաթը կշռադատված որոշումներ, մտածված արարքներ է պահանջում: Չարժե հույս դնել թեթև հաջողությունների և արագ հաղթանակների վրա, նույնիսկ եթե հեշտ ու վաղուց ծանոթ գործերով եք զբաղված: Դժվարություններ երբեմն կառաջանան այնտեղ, որտեղ դրանք ամենաքիչն եք սպասում. անհրաժեշտ արդյունքի հասնելու համար ջանքեր գործադրելու կարիք կլինի:

Բայց անկախ նրանից, թե ինչպես կընթանան գործերը, դուք չեք հանձնվի ու ճիշտ էլ կվարվեք: Համառությունը կօգնի հաղթահարել բոլոր խոչընդոտները: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր կարողություններին, կհասկանան, որ դուք շատ բանի եք ունակ: Չի բացառվում՝ շուտով նոր համախոհներ ձեռք բերեք:

Մտերիմների հետ ամեն անգամ միակարծիք չեք լինի, բայց դրանից վեճեր չեն առաջանա: Բայց եթե նույնիսկ առաջանան էլ, դրանք հաճախ օգտակար կլինեն, քանի որ կօգնեն հասնել ճշմարտությանը: Շաբաթը ամենահասարակը չի լինի սիրահարված Ցուլերի համար, բայց նրանք էլ գլուխ կհանեն իրավիճակից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի: Հարմար ժամանակ կլինի նոր նախաձեռնությունների, բարդ աշխատանքային առաջադրանքները լուծելու համար: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, չի բացառվում մասնագիտական աճը: Բոլոր կարևոր բանակցություններն արժե վարել մինչև հինգշաբթի. դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք պիտանի մարդկանց հետ, հեշտությամբ կապացուցեք ձեր ճշմարտացիությունը, նույնիսկ քննադատներին կգրավեք ձեր գաղափարներով:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Առաջին հերթին՝ այդ հատվածում հնարավոր են ձգձգումներ գործերում, չի բացառվում խախտվեն հին պայմանավորվածությունները: Երկրորդ՝ հուզական դաշտը առավել լարված կլինի, քանի որ ավելի հաճախ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, սուր և ոչ այնքան կառուցողական կարձագանքեք առաջ եկած դժվարություններին: Բայց ամեն ինչից կհաջողվի գլուխ հանել մտերիմների աջակցության շնորհիվ: Դուք կհասկանաք, որ ձեր խնդիրների հետ մենակ չեք մնալու, և դա կոգեշնչի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա առաջին կեսին լավ է չշտապեք ֆինանսական հարցերի լուծման հարցում: Գումարին վերաբերող հարցերում հակված կլինեք որոշակի թեթևամտության, իսկ գործարքներ կնքելիս կարող եք անուշադիր լինել: Ամենահասարակ ժամանակը չի լինի նաև աշխատանքի տեսանկյունից: Հավանական են ձգձգումներ գործերում, գործընկերների ու ղեկավարության հետ փոխհասկացողության հասնել ամեն անգամ չի հաջողվի: Բայց դա ձեզ չի խանգարի ժամանակին լուծել բոլոր կարևոր խնդիրները, չնայած՝ որոշ տհաճ պահեր պիտի ապրեք:

Լրիվ այլ կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Դա բարենպաստ ժամանակ կլինի շփումների համար: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները լավ կանցնեն: Ձեզ կհաջողվի բարենպաստ տպավորություն թողնել նրանց վրա, ում հետ ժամանակ եք անցկացնում, ձեր գաղափարների մասին այնպես պատմել, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չի մնա: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի շաբաթ է թիմային աշխատանքի համար: Հեշտությամբ օգնականներ կգտնեք, կմիավորեք մարդկանց, որոնց հարազատ են ձեր գաղափարները: Առյուծների առաջատարի հատկանիշներն ավելի վառ կարտահայտվեն, նշանի ներկայացուցիչների հետևից շատերը պատրաստ կլինեն գնալ: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ոչ ֆորմալ բնույթ կստանան: Հեշտությամբ կընկերանաք այն մարդկանց հետ, որոնք կիսում են ձեր նպատակներն ու հետաքրքրությունները: Նման մարդկանց սիրահարվելն էլ դժվար չի լինի:

Կհաջողվի օգտակար բաներ անել մյուսների համար: Դուք ուրիշների խնդիրների հանդեպ անտարբեր չեք մնա, կաշխատեք աջակցել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել, վերականգնել արդարությունը:

Շաբաթվա երկրորդ կեսին լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից: Այդ հատվածում միապաղաղությունից շեղվելը, պայմանները փոխելը, անսովոր վայրերում լինելն օգտակար կլինի: Ընկերները հաճույքով կմիանան ձեզ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը հրաշալի կլինի: Դա հարմար ժամանակ կլինի կուտակված խնդիրները լուծելու և անպիտան բաներից ազատվելու համար: Դուք կհասկանաք, որ չարժե կառչել հնից ու դիմադրել փոփոխություններին, այդ իսկ պատճառով հաճույքով կհետևեք նոր ուղղությանը: Հեշտ կլինի վնասակար սովորույթներից հրաժարվելը, եթե արդեն գիտակցել եք, որ դրանք խանգարում են առաջ շարժվել, ձեզ համար դժվարություններ են ստեղծում:

Այդ շրջանում ձեզ բազում հետաքրքիր զրույցներ են սպասվում: Ուշադիր եղեք, քանի որ շանս կա՝ մյուսներից վաղ պիտանի տեղեկատվություն ստանաք, այն օգտագործեք ի շահ ձեր հետաքրքրությունների: Կհաջողվի սովորել այն, ինչը շուտով անպայման պետք կգա:

Շաբաթվա երկրորդ կեսին շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա: Ե՛վ աշխատավայրում, և՛ տանը կարող են տարաձայնություններ առաջանալ, որոնց պատճառ կարող է դառնալ ցանկացած դատարկ բան: Ձեր խնդիրը կլինի անձերին չանցնելն ու վեճ թույլ չտալը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա առաջին կեսը լավագույն ժամանակը չի լինի վճռական գործողությունների ու կյանքում արմատական փոփոխություններ անելու համար: Դժվարությամբ կհասկանաք, թե ինչ է պետք ստանձնել հենց հիմա, իսկ ինչը լավ է հետաձգել: Որոշ Կշեռքներ ընդհանրապես չեն կարողանա դնել առաջնահերթությունները և շատ ժամանակ ու ուժեր կծախսեն մանր-մունր գործերի վրա, որոնք ընդհանրապես ուշադրության արժանի չեն:

Այդ ժամանակահատվածը հարմար կլինի առօրյա գործերից գլուխ հանելու, ծանոթ առաջադրանքները լուծելու համար: Այստեղ դուք խուճապի չեք մատնվի, արագ ամեն ինչ կանեք: Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները, քանի որ նրանք լավ կհասկանան ձեզ, միշտ կգտնեն անհրաժեշտ բառերն ու ավելորդ հարցեր չեն տա:

Շաբաթվա երկրորդ կեսը կարող է բացառապես հաջող դասավորվել: Դուք բոլոր հարցերում հաջողակ կլինեք: Նախաձեռնող եղեք, ստանձնեք այն, ինչը նախկինում չի ստացվել կամ չափազանց բարդ է թվացել: Աստղերը ձեր կողմից կլինեն, այնպես որ՝ դժվարությունների հավանականությունը նվազագույն է:

Հավանական են նոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնցից ձեզ համար շատ կարևոր հարաբերություններ կսկսվեն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի շաբաթ է նոր նախաձեռնությունների համար: Դուք շատ լավ կիմանաք, որ ունակ եք սարեր շրջել, բայց դա կանեք միայն այն դեպքում, եթե իսկապես հետաքրքված լինեք նման մեծամասշտաբ գործերով: Առաջնահերթությունները ճիշտ դնելու և ուժերն անտեղի չծախսելու ունակությունն այսօր ձեր առավելությունը կդառնա: Դա ուժեղ տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Շատերը կաշխատեն ձեզանից օրինակ վերցնել, իսկ ոմանք նաև շատ շահավետ պայմաններով համագործակցություն կառաջարկեն:

Լսեք ինտուիցիայի ձայնը: Նրա վրա կարող եք հույս դնել և՛ աշխատանքի մեջ, և՛ անձնական հարաբերություններում. հուշումներն անպայման ճիշտ կլինեն: Բարենպաստ պայմաններ կստեղծվեն հին ծրագրերին վերադառնալու համար: Կարող են իրականանալ վաղեմի ցանկությունները: Շաբաթվա երկրորդ կեսը սիրահարվածներին ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը նոր բացահայտումներով լի կլինի: Հիմա դուք կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձնում. դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչների կյանքը կփոխվի, առաջնահերթությունները՝ նույնպես: Միաժամանակ դուք իրադարձությունները չեք շտապեցնի, թույլ կտաք, որպեսզի դրանք իրենց հունով ընթանան և չեք նյարդայնանա, եթե ինչ-որ բան միանգամից չստացվի: Բարենպաստ պահին հանգիստ սպասելու ունակությունը շատերին կազատի ապրումներից, կօգնի պահպանել ինքնատիրապետումը, նույնիսկ եթե շուրջը բոլորը մոռանան առողջ բանականության մասին ու տրվեն հույզերին:

Հաջող կանցնեն ուղևորությունները: Կարևոր չէ՝ դրանք գործնական, թե անձնական բնույթի կլինեն. բոլոր դեպքերում դուք ձեր նպատակներին կհասնեք ու հրաշալի ժամանակ կանցկացնեք: Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես հարմար կլինի տունը կահավորելու, կահույք կամ կենցաղային տեխնիկա, անսովոր զարդեր գնելու համար: Ձեզ կհաջողվի տոնական տրամադրություն ստեղծել, ոգեշնչել հուսահատվածներին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ շաբաթ է: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց կհաջողվի արագ հաղթահարել դրանք: Ե՛վ առօրյա գործերը, և՛ լրիվ նորերը հեշտությամբ կտրվեն: Դուք առաջնահերթությունները ճիշտ կդնեք, դատարկ բաների վրա չեք շեղվի, ժամանակը չեք ծախսի նրա վրա, ինչը շուտով մոռացվելու է: Կհաջողվի արագ լուծել կազմակերպչական հարցերը, ձևակերպել կարևոր փաստաթղթերը: Արդյունավետ կլինեն պետկազմակերպությունների հետ կապերը, ձեր ճանապարհին բյուրոկրատական խոչընդոտներ չեն առաջանա:

Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Կարող եք հանդիպել պոտենցիալ գործատուների ու ներդրողների հետ: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք ու համագործակցության առաջարկներ կստանաք:

Կուրախացնեն նաև անձնական հարաբերությունները: Եթե վերջին ժամանակներս մտերիմների հետ դժվարությամբ էիք լեզու գտնում, հիմա ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը կվերականգնվեն: Դուք կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու ձևը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին արժե համառություն դրսևորել: Դա ամենահասարակ ժամանակը չի լինելու, և որոշ գործեր դժվարությամբ կտրվեն: Հաճախ դժվարություններ կառաջանան այնտեղ, որտեղ պետք է ինչ-որ մեկի հետ պայմանավորվեք համագործակցության, համատեղ գործողությունների մասին: Կարող եք հույս դնել փորձված համախոհների վրա, բայց ամենակարևոր հարցերն արժե ինքնուրույն լուծել:

Մի վշտացեք, եթե անհրաժեշտ արդյունքին միանգամից հասնել չստացվի: Մեծ հաշվով՝ հիմա դուք կաշխատեք ապագայի համար, հիմք կստեղծեք այն հաջողությունների համար, որոնց դեռ պիտի հասնեք:

Շաբաթվա երկրորդ կեսին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու անձնական հարաբերությունները: Մտերիմների համար կարևոր կդառնան ձեր ուշադրությունն ու հոգատարությունը: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Այս ժամանակահատվածը հարմար է կարևոր զրույցների, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Չի բացառվում՝ ապագայի հետ կապված անսովոր, գրավիչ գաղափարներ ունենաք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը հարմար է լուրջ հարցերի շուրջ մտածելու, սովորելու, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու համար: Դուք չեք բավարարվի մակերեսին դրված որոշումներով, միշտ կաշխատեք հասնել ճշմարտությանն ու բազմիցս կստուգեք այն ամենն, ինչ կարողացել եք իմանալ: Հավանական են հաջող գործնական բանակցություններ, հանդիպումներ, որոնք ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կընթանան: Հետաքրքիր է, որ աշխատանքային հարցերը կարելի է քննարկել ոչ միայն պաշտոնական մթնոլորտում: Շատ խնդիրներ արագ կլուծվեն, եթե ձևականությունների համար չանհանգստանաք:

Հնարավոր են հաճելի լուրեր հեռվից: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ վաղուց չեք հանդիպել: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը կամ հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:

Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան ու շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1558 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0