ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 20.11 - 26.11
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1395 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին կարող են դժվարություններ առաջանալ այն գործերում ու նախագծերում, որտեղ ամեն ինչ չէ, որ ձեզանից է կախված: Ինչքան շատ կախված լինեք շրջապատողներից, գործընկերներից, այնքան դժվար կլինի նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Որոշ Խոյեր կվիճեն հին համախոհների հետ: Նախկինում հարթ անձնական հարաբերություններն էլ կարող են ավելի լարված դառնալ: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք, որ ներդաշնակությունը վերականգնվում է, բոլորի հետ լեզու գտնելը՝ հեշտանում, իսկ շփումները ավելի շատ ուրախություն են բերում:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի նոր նախաձեռնությունների, համարձակ ծրագրերն իրագործելու համար: Ստանձնեք այն, ինչ առաջ չի ստացվել, փորձարկումներ արեք, փորձեք կյանքի կոչել այն գաղափարները, որոնք շրջապատողներին ֆանտաստիկ, իրականությունից հեռու են թվում: Շատ բան ձեզ մոտ հրաշալի կստացվի: Հավանական է հաջողությամբ լուծվեն այն հարցերը, որոնց պատճառով նախկինում շատ եք անհանգստացել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը իրադարձություններ կբերի: Դուք պիտի ամենատարբեր գործերով զբաղվեք՝ և՛ արդեն ծանոթ, և՛ լրիվ նոր: Անսպասելի դժվարություններ կարող են առաջանալ, չեն բացառվում ձգձգումները այն մարդկանց մեղքով, որոնք նախկինում ձեզ հուսախաբ չեն արել: Որոշ Ցուլեր պիտի շատ ժամանակ ծախսեն ուրիշների խնդիրների լուծման վրա: Բարդ իրավիճակում հայտնվածներին օգնելու համար պիտի հետաձգեք սեփական գործերը:

Աշխատեք չհոգնել: Աշխատանքի և հանգստի միջև հավասարակշռություն գտնելու ունակությունն այս շաբաթ շատ կարևոր կլինի: Հետաքրքիր ուղևորությունների մեկնելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Ընտանեկան հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն, հարազատների հետ տարաձայնությունները կմնան ացյալում: Բացի այդ, հավանական են նորություններ, որոնք բոլորին կուրախացնեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը շատ լավ կսկսվի այն Երկվորյակների համար, որոնք գործնական ոլորտում հաջողության են ձգտում, կենտրոնացած են աշխատանքային խնդիրների լուծման վրա և բաց չեն թողնում իրենց մասնագիտական դիրքերն ամրապնդելու շանսը: Լավ կանցնեն բանակցությունները: Եթե օգնականների և համախոհների կարիք ունենաք, նրանց հեշտությամբ կգտնեք: Ձեր փորձի շնորհիվ դուք հրաշալի գլուխ կհանեք մի բանից, ինչը մյուսների մոտ չի ստացվել: Օգտակար կլինի մասնագիտական միջոցառումների, օրինակ՝ կոնֆերանսների կամ սեմինարների մասնակցելը. այնտեղ դուք շատ հետաքրքիր մարդկանց հետ կծանոթանաք:

Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Չի բացառվում պետք լինի հետաձգեք նախկինում ծրագրած գործերը մտերիմ մարդու հետ ժամանակ անցկացնելու, նրան ուշադրություն հատկացնելու համար: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, կարգավորել նախկինում լարված հարաբերությունները; Դա հեշտ չի լինի, բայց ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչպես պահեք ձեզ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Միանգամից մի քանի խնդիր լուծելու հնարավորություն կունենաք: Դրանցից գլուխ հանելուց հետո ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք: Գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն: Դրանք կփորձեք հնարավորինս շուտ կյանքի կոչել, և առաջին հաջողություններին երկար սպասելու կարիք չի լինի:

Համագործակցության մասին հեշտությամբ կպայմանավորվեք ամենատարբեր մարդկանց հետ: Դուք կկարողանաք պայմանանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում ձեր մրցակիցներին էին պաշտպանում: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները, որոնցից երկարատև, արդյունավետ համագործակցություն կսկսվի:

Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև անձնական հարաբերություններում, հատկապես շաբաթվա երկրորդ կեսին: Այդ հատվածը հարմար կլինի մտերիմների հետ միասին նոր ու անսովոր բանով զբաղվելու համար: Չի բացառվում, որ դուք ու ձեր ընկերներն ընդհանուր նախասիրություն գտնեք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթն արժե սկսել ամենակարևոր գործերից: Դրանցից գլուխ հանելը, հնարավոր է, ուզածի նման հեշտ չլինի: Բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, ժամանակից շուտ նահանջելու գայթակղություն էլ չի լինի, և դուք անպայման հրաշալի արդյունքների կհասնեք: Այս հատվածը բարենպաստ կլինի գործնական բանակցությունների, աշխատանքային հարցերը քննարկելու համար:

Ինչ անսպասելի իրադարձություն էլ շաբաթը բերի, դուք կղեկավարվեք առողջ բանականությամբ, ուստի կկարողանաք խուսափել զուր ծախսերից, չմտածված արարքներից, ձեզ համար կարևոր մարդկանց հետ շփման մեջ լարված պահերից:

Շաբաթվա երկրորդ կեսին նոր ծրագրեր կհայտնվեն, բայց դուք դրանք միանգամից ճիշտ գնահատել չեք կարողանա: Լավ է, եթե ձեր կողքին լինի մեկը, ում հետ կարող եք քննարկել մտածածը; Արժե լսել մտերիմների խորհուրդները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ուշադրություն դարձրեք շաբաթվա սկզբին առաջ եկած գաղափարներին: Դրանք իրագոծելը հեշտ չի լինի: Սակայն եթե կենտրոնանաք ու ջանքեր գործադրեք, ապա սարեր շուռ կտաք, կհասնեք նույնիսկ նրան, ինչն առաջ անհնար է թվացել: Պիտանի ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենաք, ձեր ծրագրերի մասին կպատմեք մարդկանց, որոնք ունակ կլինեն օգնել դրանց իրագործման հարցում: Հիմա սկսվող մասնագիտական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական բնույթ ստանալ: Բոլոր դեպքերում շփումները և՛ հաճելի, և՛ օգակար կլինեն:

Շաբաթվա երկրորդ կեսին հոգեկան հավասարակշռությունը պահպանելը դժվար կլինի: Դուք նյարդային ու անհամբեր կդառնաք, կարող եք սուր արձագանքել ցանկացած աննշան պատահարի: Մտածեք, թե ինչը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը: Օգտակար կլինի պայմանները փոխելը կամ նոր բանով զբաղվելը; Լավ է, եթե ձեզ միանան հին ծանոթները:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբն անամպ չի լինի, բայց շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և իրավիճակը դեպի լավը կփոխվի: Դուք ցանկացած պարագայում կպահպանեք լավատեսությունն ու հաջողության հանդեպ վստահությունը: Դա կօգնի հաղթահարել երբեմն առաջ եկող դժվարությունները:

Նույնիսկ առօրյա գործերը սովորականից մեծ ջանքեր կպահանջեն: Բայց ձեր ջանքերն անարդյունք չեն անցնի: Դրանց շնորհիվ դուք նույնիսկ սպասվածից լավ արդյունքի կհասնեք: Շաբաթվա երկրորդ կեսը գործադրված ջանքերի համար պարգևի ժամանակ է լինելու: Այդ պարգևը մեծ կլինի:

Շաբաթը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Լսեք ինտուիցիային, որը կօգնի ճիշտ տոն ընտրել, մոտեցում գտնել յուրաքանչյուրին, ում հետ պիտի շփվեք: Հաջող զուգադիպության շնորհիվ դուք կուղղեք վաղուց գործած սխալը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Համբերատար եղեք: Այս շաբաթվա իրադարձությունները կարող են ուզածից դանդաղ զարգանալ: Մտածած ամեն ինչ չեք կարողանա ժամանակին իրագործել: Սակայն ձգձգումները լուրջ հետևանքներ չեն ունենա, դուք անպայման կլրացնեք բաց թողածը: Իսկ ձեռք բերած փորձը պետք կգա մոտ ժամանակներս: Դրա շնորհիվ դուք կհաղթեք ուժեղ մրցակիցներին ու նոր համախոհներ կգտնեք:

Տանը գործեր ու հոգսեր սովորականից շատ կունենաք: Չի բացառվում, որ մանր-մունր կենցաղային խնդիրները լուծելու համար անսպասելի ծախսերի կարիք լինի: Բայց խոսքը նշանակալի գումարի մասին չի լինի, այնպես որ բյուջեին լուրջ վտանգ չի սպառնում:

Հավանական են անսովոր հանդիպումներ ու զարմանալի ծանոթություններ: Դրանք կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում, սկիզբ դնել հարաբերությունների, որոնք ձեզ համար շատ թանկ են դառնալու:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը կուրախացնի: Անսպասելի հեշտ կլուծվեն այն խնդիրները, որոնք վերջերս ստիպում էին ձեզ անհանգստանալ: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես գործեք: Լսեք նրան ու կգտնեք դժվարություններից խուսափելու ձևը, կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճամփան: Հնարավոր է պետք լինի արագ կարևոր որոշում ընդունել: Դուք խուճապի չեք մատնվի, կվարվեք այնպես, ինչպես պետք է:

Շաբաթվա կեսը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ ժամանակին մի քանի անգամ հանդիպել եք: Չի բացառվում հետաքրքիր առաջարկը, որին միանգամից կուզենաք համաձայնել: Հավանական է ռոմանտիկ պատմության սկիզբ:

Շաբաթվա վերջին օրերը հարմար կլինեն գաղափարներով կիսվելու և ծրագրերը քննարկելու համար: Դուք կզարմանաք, թե որքան մարդ է պատրաստ օգնել ձեզ: Սակայն բոլորը չէ, որ անշահախնդիր կլինեն: Լավ է նախապես մտածեք, թե ինչպես եք շնորհակալություն հայտնելու համախոհներին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը հազիվ թե հեշտ ու հարթ կանցնի, բայց դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, բավական ուժեղ կլինի: Դուք բաց չեք թողնի ձեր լավագույն հատկանիշները դրսևորելու հնարավորությունը: Մարդիկ, որոնք նախկինում կասկածել են ձեզ, կփոխեն իրենց տեսակետը, կտեսնեն, թե ինչի եք ունակ: Չի բացառվում, որ ոչ վաղ անցյալի մրցակիցները ուզենան ձեզ հետ ընկերանալ, կամ էլ փոխշահավետ համագործակցություն սկսել: Դուք այնքան էլ վստահող չեք լինի, միանգամից կհասկանաք՝ ում հետ արժե գործ ունենալ, իսկ ում հետ՝ ոչ:

Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ կոլեգաների և ղեկավարության հետ, տանն էլ չեն բացառվում վեճերը: Բայց դրանք միշտ կոնկրետ բաների կվերաբերեն ու հաճախ օգտակար կլինեն: Դրանց շնորհիվ դուք ուշադրություն կդարձնեք նրան, ինչ առաջ չեք նկատել, հաջող լուծումներ կգտնեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այս շաբաթ դուք շատ սուր եք արձագանքելու մանրուքներին, և շաբաթը ձեզ հաստատ հասարակ չի թվա: Կարևոր կլինի փիլիսոփայորեն մոտենալ նրան, որ ամեն ինչ ծրագրի համաձայն չի ընթանում: Շատ բան կախված կլինի ձեր շրջապատից: Աշխատեք ավելի քիչ ժամանակ անցկացնել ձեզ քննադատող, ձեր գաղափարները քննադատորեն գնահատող մարդկանց հետ, բաց մի թողեք համախոհներից աջակցություն ստանալու հնարավորությունը:

Աշխատանքի մեջ ձեզ շատ պետք կգա իմպրովիզներ անելու, իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու և ոտքի վրա որոշումներ ընդունելու ունակությունը: Դրա շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչում մյուսները հաջողության հասնել չեն կարողացել: Ձեր հաղթանակները աննկատ չեն մնա: Հնարավոր է դուք համագործակցության առաջարկներ ստանաք, որոնք մերժել չուզենաք:

Ամեն անգամ հարթ չեն լինի անձնական հարաբերությունները, բայց դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու, կոնֆլիկտից խուսափելու ձևը: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը, դուք կուրախացնեք նույնիսկ հուսահատվածներին:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք հնարավորինս վաղ որոշել նպատակներն ու առաջնահերթությունները: Եթե շաբաթվա սկզբին կենտրոնանաք ձեզ համար կարևոր բանի վրա, ապա նրա կեսին նկատելի հաջողությունների կհասնեք: Այստեղ կօգնեն մարդիկ, որոնք նախկինում ձեզ չեն աջակցել, քննադատել են ձեր ցանկացած նախաձեռնություն: Նման համախոհները պիտանի կլինեն, նրանց շնորհիվ դուք նույնիսկ աննշան սխալներ չեք անի:

Շաբաթվա առաջին կեսին շատ ուժեղ դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կթուլանա: Իսկ դա նշանակում է, որ ձեզանից ավելի մեծ ջանքեր են պահանջվելու մտածածն իրագործելու համար: Բայց դուք ձեր ծրագրերից հրաժարվել չեք ուզենա, դրանց իրագործումն էլ չեք հետաձգի: Լարված պահերը չեն բացառվում, սակայն դուք կկարողանաք արագ կողմնորոշվել նոր իրավիճակում, հաջող լուծում գտնել, դրական փոփոխությունների հասնել:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1395 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0