ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 20.07 - 26.07
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1963 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին արժե ծանոթություններ հաստատել ու գործնական հարաբերություններ սկսել: Վատ մի զգացեք ձեր մասին հիշեցնել այն մարդկանց, որոնք ձեզ օգտակար կլինեն մասնագիտական տեսանկյունից. հիմա դա տեղին կլինի, միայն դրական հույզեր կառաջացնի նրանց մոտ: Ձեզ կհաջողվի անբռնազբոս վարք դրսևորել նույնիսկ ամենակարևոր հանդիպումների ժամանակ: Դա շատերի վրա ուժեղ տպավորություն կթողնի: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր ունակությունների վրա, կհասկանան, որ սխալվել են:

Շաբաթվա երկրորդ կեսին ցանկալի է բարդ ու կարևոր աշխատանքի անցնել, որի մասին մտքերից անգամ նախկինում հոգնում էիք: Հիմա դուք շատ էներգիա կունենաք, իսկ համառություն ու նպատակասլացություն՝ էլ ավելի: Դա հնարավորություն կտա գլուխ հանել ամենաանհույս գործերից: Չնայած որ շատ զբաղված եք լինելու, ժամանակ կգտնեք այն մարդու հետ շփվելու համար, որին վաղուց եք համակրում: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան մեծ կլինի սիրային անակնկալների հավանականությունը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ շրջան է, երբ ձեր ուժերի սահմաններում կլինի համարյա անհավանականը անելը: Ձեր առաջ ամենաբարձր նպատակները դրեք, դրանց հասնելու շանսերը շատ մեծ են: Հետաքրքիր է, որ եթե հոգ տանեք ոչ միայն սեփական հետաքրքրությունների, այլև շրջապատողների բարեկեցության մասին, աջակցություն ստանալն ավելի կհեշտանա: Չի բացառվում՝ ազդեցիկ համախոհներ գտնեք, որոնց օգնությամբ շուտով կյանքը դեպի լավը կփոխեք:

Շաբաթվա երկրորդ կեսն առավել բարդ կլինի: Նշանի բոլոր ներկայացուցիչներին չի հաջողվի ճիշտ դնել առաջնահերթությունները: Ամեն ինչ ուշադրություն կպահանջի՝ և՛ աշխատանքը, և՛ անձնական գործերը, և՛ տնային հոգսերը: Բացի այդ, անսպասելի նոր խնդիրներ կհայտնվեն, որոնք լուծում կպահանջեն: Պետք կգա միանգամից մի քանի հարց լուծելու, մտքում բազմաթիվ բաներ պահելու և ոչինչ չմոռանալու կարողությունը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի անհանգստացեք, մի հուզվեք ու իրավիճակը վճռական ու արմատապես դեպի լավը փոխելու փորձեր մի ձեռնարկեք: Հիմա ձեզ շատ պետք կգա հանգիստ ու համբերատար սպասելու, տեղի ունեցողին ուշադիր հետևելու, բարենպաստ պահը բաց չթողնելու կարողությունը: Բազում աննշան, փոքրիկ գործեր կունենաք: Դրանցից յուրաքանչյուրը որպես այդպիսին բարդ չի լինի և շատ ժամանակ չի խլի, բայց ընդհանուր ծանրաբեռնվածությունը երբեմն շատ մեծ կլինի: Աշխատեք հետևել օրվա ռիթմին, հնարավորինս խուսափեք ավելորդ աշխատանքից, գործընկերոջ հետ մինչև ուշ գիշեր աշխատանքի վայրում մնալ-աշխատելուց և ընդհանրապես՝ ծանրաբեռնվելուց:

Հուզական դաշտն այս շաբաթ անկայուն կլինի, այնպես որ՝ մի զարմացեք ձեր տրամադրության տատանումներից: Հետաքրքիր ու օգտակար զբաղմունքներ փնտրեք. դրանցից լավ ոչ մի բան ու ոչ ոք ձեզ չի շեղի տհաճ մտքերից, չի ստիպի մոռանալ տագնապի ու նյարդայնության մասին: 

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթն սկսեք օգտակար գործերից: Նրա առաջին օրերը տոն կթելադրեն, այնպես որ՝ արժե դրանք արդյունավետ անցկացնել: Ստանձնեք այն, ինչը նախկինում չափազանց մասշտաբային էր թվում, չափազանց բարդ ու համարյա ուժերից վեր: Կարող եք վերադառնալ նրան, ինչից գլուխ հանել առաջ չէր ստացվում. այս անգամ ամեն ինչ այլ կերպ կլինի: Համախոհներ փնտրեք: Եթե վաղուց չեք շփվել ձեզ հոգեհարազատ ու ձեզ կես խոսքից հասկացող մարդկանց հետ, առիթ գտեք նրանց զանգելու կամ գրելու համար և անմիջապես աջակցություն կստանանք, ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք:

Ժամանակի ըթնացքում դրական միտումների ազդեցությունը միայն կնվազի: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանանա, սկզբում՝ ցավալի թյուրիմացությունների տեսքով, իսկ հետո՝ ավելի լուրջ մի բանի: Կարևոր կլինի հաջողության հանդեպ վստահությունն ու լավատեսությունը պահպանելը. հենց դրանք ձեզ դեպի նպատակը կտանեն, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, տհաճ պահեր: Դրանց պատճառով անհանգստանալ պետք չէ, իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Նյարդայնանալու փոխարեն հետևեք տեղի ունեցողին, աշխատեք ավելի շատ օգտակար տեղեկատվություն հավաքել: Չի բացառվում՝ մյուսներից շուտ կարևոր բան իմանաք, և հենց դրանից սկսվի լրիվ այլ, հաջող ու թեթև շրջանը:

Ցանկացած պարագայում դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը միանման լավն է ինչպես մասնագիտական պլանում, այնպես էլ անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հնարավորություն կունենաք եթե ոչ բարձրանալ մասնագիտական սանդուղքով, ապա գոնե հետաքրքրել մարդկանց, որոնցից կախված կլինի որպես մասնագետ ձեր զարգացումը: Նկատի ունեցեք, որ ձեզ ուշադիր հետևելու են, այնպես որ՝ կարևոր կլինի բոլոր պարտականությունները անթերի կատարելը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկզբին բարդ է լինելու: Այդ շրջանի ամենատհաճ առանձնահատկություններից մեկն այն կլինի, որ ամեն ինչ անսպասելի տեղի կունենա: Ստիպված եք լինելու ոտքի վրա փոխել ծրագրերը, իսկ դա այն չէ, ինչ ուզում եք: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել խորհուրդների կամ աջակցության խնդրանքով: Համախոհներին անսխալ կընտրեք, կվստահեք միայն նրանց, որոնց վրա իսկապես կարելի է հույս դնել: Հետաքրքիր է, որ երբեմն օգտակար խորհուրդներ կտան մարդիկ, որոնք կյանքի մեծ փորձ չունեն:

Շաբաթվա երկրորդ կեսն առաջինից թեթև ու հաճելի կանցնի: Շատ բան լավ կդասավորվի, հաճախ պարզապես հաջողակ կլինեք այն գործերում, որոնցում հաջողության հասնելու հույս չունեիք: Կկարողանաք ուղղել հին սխալները, անել այն, ինչ երկար ժամանակ չէր ստացվում: Այս ժամանակահատվածը հարմար է նաև ընկերական հանդիպումների, հին ծանոթների հետ ուղևորությունների մեկնելու, ինչպես նաև ընտանեկան միջոցառումների համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ լավ կընթանա: Բայց դուք երբեմն սրտին մոտ կընդունեք դատարկ բաները, ինքներդ կվշտանաք, եթե ինչ-որ բան անհաջող դասավորվի, մյուսներին էլ կստիպեք հուզվել: Դրա հետ միասին, ամեն անգամ, երբ խնդիրներ առաջանան, դուք հնարավորություն կունենաք լուծել դրանք: Կարևորը հանգստությունն ու առողջ բանականությունը պահպանելն է, իրավիճակը ճիշտ գնահատելը ու ոչինչ չհետաձգելը:

Չի կարելի տաք գլխով որոշումներ ընդունել: Դա հատկապես կարևոր է շաբաթվա կեսին, երբ վատ ազդեցության տակ կընկնեք, կանեք մի բան, որը շահեկան չէ ոչ ձեզ, ոչ էլ մեկ ուրիշին: Եթե խորհուրդների և աջակցության կարիք ունեք, այդ հարցով դիմեք մարդկանց, որոնք վաղուց շահել են ձեր վստահությունը:

Շաբաթվա վերջը լավ նորություններ է խոստանում: Ամենայն հավանականությամբ, դրանք կվերաբերեն ձեր մասնագիտական գործունեությանը կամ կրթությանը, որի հետ մեծ հույսեր էիք կապում: Այդ ժամանակահատվածում հավանական են նաև դրամական մուտքեր:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը բարդ կլինի: Դուք անհամբեր ու բռնկուն կդառնաք, հաճախ կտրվեք պրովոկացիաներին, երբեմն չմտածված արարքներ կգործեք կամ կասեք մի բան, ինչի համար հենց անմիջապես կզղջաք: Ինքնատիրապետումը պահպանել երբեմն չեք ուզենա, հաճույքով կտրվեք հույզերին, առանց մտածելու, թե ինչի կարող է դա հանգեցնել:

Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա, գործերն էլ կշատանան: Երբ հնարավորություն ունենաք իրական արդյունքի հասնել, շատ ապրումներ կանցնեն երկրորդ պլան: Ձեր աշխատունակությունը անհավանական բարձունքների կհասնի. երկար ու արդյունավետ կաշխատեք, համարյա հոգնածություն չեք զգա: Մի մոռացեք կյանքի երկրորդ կողմի՝ անձնական հարաբերությունների, ընտանեկան գործերի, սեփական առողջության մասին հոգ տանելու մասին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթն սկսեք օգտակար գործերից: Կարող եք միանգամից շատ բարդ, պատասխանատու, ձեր և մյուսների համար կարևոր բան ստանձնել. հաջողության հասնելու շանսերը միջինից բարձր կլինեն: Ինչքան շատ լավ բաներ անեք հիմա, այնքան հեշտ կլինի հետագայում: Եթե շաբաթվա առաջին օրերին ոչինչ չձեռնարկեք, հետո վտանգ կա՝ խճճվեք մռայլ մտքերի մեջ:

Շաբաթվա երկրորդ կեսն առաջինից բարդ կլինի: Այն կառանձնանա բարդ հուզական դաշտով: Հատկապես դժվար կլինի ամենատպավորվող Աղեղնավորների համար, որոնց ամեն դատարկ բան կհուսահատեցնի, լավ տրամադրությունը վերականգնելն էլ բարդ կլինի: Շատ ապրումներից կարող եք խուսափել, եթե ազատ ժամանակը նվիրեք ուրիշի բարեկեցության մասին հոգ տանելուն: Պարտադիր չէ աշխարհը փրկեք. երբեմն բավարար կլինի միայն բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն օգնելը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք: Դա կարևոր է ոչ միայն հիմա խնդիրներից խուսափելու, այլև ապագայում նշանակալի հաջողությունների հասնելու համար: Դուք ապագա հաղթանակների համար հուսալի հիմք դնելու հնարավորություն կունենաք: Աշխատանքի համար անհապաղ պարգև սպասել չարժե, սակայն այն, ինչ կանեք հիմա, օգտակար կլինի ավելի ուշ:

Ծանրաբեռնվածությունը սովորականից մեծ կլինի: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերանայել ձեր գրաֆիկը, ժամանակավորապես հրաժարվել հարմարավետ ռեժիմից: Հիշեք, որ լավ է զոհեք զվարճանքները, քան քունը, զբոսանքը ու սպորտով զբաղվելը:

Անձնական հարաբերությունները բարդ ու խճճված կլինեն: Նշանի շատ ներկայացուցիչներ կասկածամիտ կդառնան, ամեն ինչում գաղտնի իմաստ կփնտրեն: Դա չի նպաստի հաճելի շփումներին, լրիվ հակառակը: Հաճախ դուք, ինքներդ էլ չցանկանալով, կվիրավորեք մարդկանց, որոնք ձեզանից ոչինչ չեն թաքցնում:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մանրուքներին մեծ ուշադրություն մի դարձրեք: Ամեն անգամ հեշտ չի լինի կռահել, թե ինչն է իրականում կարևոր, իսկ ինչը՝ ոչ: Ձեզ պետք կգա կողքից հայացքը, գիտակ մարդու խորհուրդը: Նկատի ունեցեք, որ երբեմն մարդիկ կասեն ոչ այն, ինչ կուզենայիք լսել, բայց դա չի նշանակում, որ նրանք սխալվում են: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք տհաճ նկատողությունների մասին մտածելու, դրանք վերլուծելու համար: Լրիվ հնարավոր է, որ դուք դրանցում առողջ հատիկ գտնեք:

Համբերատար ու նրբանկատ եղեք այն մարդկանց հետ, որոնց սիրում եք: Հիմա հենց ձեզանից կախված կլինի, թե ինչպես կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Անկեղծությունը, ջերմությունն ու հոգատարությունը կօգնեն հարթել սուր անկյունները: Կարևոր կլինի զրույցների համար ժամանակ գտնելը, կարևոր բաները ոտքի վրա չքննարկելը:

Շաբաթվա վերջին օրերը վառ տպավորություններով ու դրական հույզերով լի կլինեն: Դրանք շատ ուրախ ու հետաքրքիր կանցնեն, եթե չվախենաք համաձայնել անսովոր առաջարկներին:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգստություն պահպանեք, բարեհամբույր եղեք. հենց այդ որակները կօգնեն շաբաթը լավ անցկացնել, խնդիրներ չստեղծել ոչ ձեր, ոչ էլ ուրիշների համար: Նոր նախաձեռնությունները զգուշությամբ ստանձնեք, հատկապես եթե կռահում եք, որ ինքներդ գլուխ չեք հանելու և աջակցության կարիք է զգացվելու: Ցանկացած համագործակցություն կարող է փչանալ վեճերի ու տարաձայնությունների պատճառով: Համախոհներին ուշադիր է պետք ընտրել, և ավելի լավ է՝ այն մարդկանց շրջանում, որոնց վաղուց եք ճանաչում:

Շաբաթվա առաջին կեսը առանձնանում է լարված հուզական դաշտով, իսկ երկրորդն ավելի առույգ և ուրախ կանցնի: Դուք ավելի շատ ուշադրություն կդարձնեք լավ բաներին, դատարկ բաների պատճառով չեք անհանգստանա, շրջապատողներին էլ կուրախացնեք: Հավանական է՝ հաջողությամբ լուծվեն ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը, որոնք ձեզ վերջին շրջանում անհանգստացնում էին:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1963 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4