Շաբաթվա աստղագուշակ 20.05 - 26.05
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2111 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա առաջին օրերը բավական բարդ կլինեն: Այդ հատվածում շատ բան անհաջող կդասավորվի, չեն բացառվում խնդիրները տանն ու աշխատավայրում: Ամեն անգամ չի հաջողվի պարզ հարցերն արագ լուծել. պայմանները ձեզ համար անհաջող ձևով կդասավորվեն: Իհարկե, դա ձեզ չի ստիպի հանձնվել ու հրաժարվել ձեր պլաններից, բայց, միևնույն է, կհուզվեք: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Հնարավոր են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Շատ գաղափարներ ու պլաններ կունենաք, նորովի կնայեք սովորական բաներին: Բացի այդ, օր օրի ձեզ ավելի ուժեղ, առույգ ու էներգիայով լի կզգաք, այնպես որ՝ նույնիսկ եթե խոչընդոտներ առաջանան, արագ կհաղթահարեք դրանք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շատ բան սպասվածի նման չի դասավորվի, բայց հոգ չէ: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, եթե հետևողական գործեք, այլ ոչ թե ստանձնեք մեկ մի բան մեկ՝ ուրիշ: Կենտրոնացեք ու ավելի արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Շաբաթվա սկզբին կարևոր է ճիշտ գնահատել ուժերն ու չկապվել այնպիսի պարտավորություններով, որոնք կատարելը բարդ է լինելու: Ձեզ համարյա ամեն ինչ հնարավոր կթվա, բայց երբեմն ցանկալին իրականության տեղ կընդունեք: Աշխատեք ավելի իրատես լինել: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Դա վերաբերում է և՛ գործնական, և՛ անձնական կապերին: Իրենց նպատակներին ձգտել փորձող մարդիկ այսօր զանազան ձևերով կփորձեն մոտենալ ձեզ: Այնպես որ՝ մտածեք՝ արժե վստահել նրանց, ովքեր փորձում են ամեն գնով շահել ձեր համակրանքը: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դրական միտումների ազդեցությունը գերակշիռ կլինի, շատ գործերում հրաշալի արդյունքների կհասնեք: Նոր գաղափարներ ու համարձակ պլաններ կունենաք: Տեղում չեք դոփի, անընդհատ կշարժվեք դեպի նպատակը, հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք, կփորձեք հնարավորինս շատ օգտակար տեղեկատվություն ստանալ: Բարենպաստ շրջան է ծանոթությունների համար. կգրավեք տաղանդավոր մարդկանց ուշադրությունը, նրանք կնկատեն ձեր ձեռքբերումներն ու ուժեղ կողմերը: Չի բացառվում՝ ձեզ աջակցեն ազդեցիկ մարդիկ: Դա շատ օգտակար կլինի մասնագիտական տեսանկյունից: Կարող եք պահից օգտվել ու լրիվ այլ մակարդակի բարձրանալ: Աշխատանք սովորականից շատ կլինի, բայց նույնիսկ դրա համար չարժե հետաձգել ընտանեկան պլանները: Հարազատների հետ շփումները հիմա շատ կարևոր են. նրանց հետ փոխհասկացողության հասնելուց հետո կսկսեք ինքներդ ձեզ էլ ավելի լավ հասկանալ: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այս շաբաթ նշանակալի արդյունքների հասնելու համար պետք է սովորականից մեծ ջանքեր գործադրեք: Բայց շատ աշխատել արժե: Գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Կհասկանաք, որ շրջապատողները ձեզանից շատ բան են սպասում, այնպես որ՝ կփորձեք արագ սովորել ու օգտագործել ուրիշի փորձը: Հավանական է երկար ու արդյունավետ համագործակցության սկիզբ: Կարող եք երկարատև նպատակներ դնել: Անպայման կհասնեք դրանց, եթե բավականաչափ համբերատար լինեք: Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլև ընդհանուր առմամբ կյանքին: Այնպես որ՝ մտածեք, թե ինչ եք իրականում ուզում ու սկսեք գործողությունների պլան մշակել: Մտերիմների հետ հարաբերություններում շատ կարևոր կլինի անկեղծությունը: Եթե փորձեք ինչ-որ բան թաքցնել, փոխհասկացողության հասնելը կբարդանա: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա առաջին կեսը բարդ ու լարված կլինի: Ամեն ինչում պարզության ու որոշակիության կձգտեք, բայց դրան հասնել ոչ մի կերպ չի հաջողվի: Առաջին հերթին՝ չեք կարողանա գլուխ հանել սեփական ցանկություններից ու մտադրություններից: Եվ երկրորդ հերթին՝ շրջապատողները հաճախ ձեզ մոլորության մեջ կգցեն: Ինչ-որ մեկը դա հատուկ կանի, իսկ ինչ-որ մեկն էլ սխալ ինֆորմացիայի անմեղ տարածող կլինի: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Այն առավել նկատելի կլինի գործնական ոլորտում. այստեղ շատ բան դեպի լավը կփոխվի: Նոր հնարավորություններ կբացվեն, չի բացառվում՝ շահավետ գործարքներ կնքեք, եկամուտների նշանակալի աճի հասնեք: Հավանական են գործնական առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբը: Շաբաթվա վերջը բարենպաստ կլինի սիրային հարաբերությունների տեսանկյունից: Այն անսովոր ծանոթություններ ու հիշարժան ժամադրություններ է խոստանում: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա առաջին օրերը հետաքրքիր ու հագեցած կլինեն: Պետք է զբաղվեք ինչ-որ գրավիչ բանով, շատ բան սովորեք, շփվեք մարդկանց հետ, որոնք ձեզ նման չեն: Աշխատեք ստանձնած բոլոր գործերին ստեղծագործ մոտեցում ցուցաբերել, քանի որ հենց նման մոտեցումը լավագույն արդյունքը կտա: Հավանական է համագործակցության սկիզբ, որի շնորհիվ ձեր առաջ նոր հորիզոններ կբացվեն: Շաբաթվա կեսին պետք է հոգ տանեք ուրիշների մասին, ուղղեք նրանց սխալները: Բայց դա չի նշանակում, որ ձեր հետաքրքրությունները երկրորդ պլան են մղվելու. ժամանակն ու ուժերը ամեն ինչի համար կհերիքեն: Ձեր նպատակասլացությունը բոլորին դուր կգա: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Շաբաթվա վերջին օրերը հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ են խոստանում: Հեշտությամբ կպայմանավորվեք շրջապատողների հետ ու բարենպաստ տպավորություն կթողնեք: Հմայքը կօգնի շատ հարցերի լուծման մեջ. մարդկանց համար դժվար կլինի ձեզ մերժելը, բայց դուք դա չեք չարաշահի: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Արագ հաջողությունների ու հեշտ հաղթանակների վրա հույս դնել չարժե: Հիմա աստղերը կստուգեն ձեր ամրությունը: Աշխատեք հնարավորինս լավ անցնել փորձությունը և առատ պարգև կստանաք: Դժվար կլինի նրանց համար, ովքեր զբաղվում են գիտական ու հետազոտական գործունեությամբ: Այդ Կշեռքները ստիպված են լինելու հաղթահարել բյուրոկրատական քաշքշուկները, լուծելու կազմակերպչական հարցերը և միայն ամենից գլուխ հանելուց հետո կարող են կենտրոնանալ նրա վրա, ինչն իսկապես կարևոր է: Նոր գաղափարների կարիք շատ կզգաք: Աշխատեք դրանք ուրիշներից փոխ առնել: Ձեր շրջապատում քիչ չեն ստեղծագործող մարդիկ, որոնք պատրաստ են կիսվել իրենց պլաններով, ինչ-որ անսովոր ու հետաքրքիր բան քննարկել: Կարող եք միավորվել համագործակցելու համար. չի բացառվում դա ընկերական կամ սիրային պատմության սկիզբ դառնա: Եթե կարևոր գաղտնիքներ ունեք, դրանք հնարավորինս լավ թաքցրեք. շատ հեշտ կլինի թուլանալն ու կարևոր ինֆորմացիան բացահայտելը: Առաջին հերթին դա վերաբերում է ընտանեկան գործերին ու անձնական հարաբերություններին, բայց կարող է անդրադառնալ նաև մասնագիտական ոլորտի վրա: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մասնագիտական տեսանկյունից բարդ շաբաթ է. պետք է սովորականից լուրջ խնդիրներ լուծեք: Լավ է հույս դնեք միայն սեփական ուժերի վրա, քանի որ գործընկերներն ու համախոհները չափազանց զբաղված կլինեն սեփական գործերով ու չեն կարողանա օգնել ձեզ: Շփումների հարցում զգույշ եղեք. այնքան նրբանկատ եղեք, որքան հնարավոր է: Ցանկացած կտրուկ կամ պարզապես երկիմաստ արտահայտություն կոնֆլիկտի պատճառ կդառնա, երկար ժամանակով կփչացնի ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները: Մի հուզվեք, նույնիսկ եթե ամեն ինչ սպասվածի նման չի ընթանա: Հոգեկան հավասարակշռությունը պահպանելը դժվար, բայց հնարավոր է: Մտերիմները չեն մերժի աջակցել ձեզ, բայց մի չարաշահեք նրանց բարությունը: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթն անսպասելի ու հակասական իրադարձություններով լի կլինի: Համբերատարություն է պետք հասկանալու համար, թե ինչու են պայմանները դասավորվել այս և ոչ թե այլ կերպ: Բայց եթե դրական տրամադրվեք, արագ կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Շփումների հարցին ընտրողաբար մոտեցեք: Հնարավորինս հեռու մնացեք կասկածելի անձնավորություններից, աշխատեք գործ չունենալ նրանց հետ, որոնց մասին տհաճ զրույցներ են շրջում: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերջ տալ հին կապերին, որպեսզի դրանք ձեր հեղինակության վրա բիծ չգցեն: Պետք է սովորականից շատ աշխատեք: Բարոյապես ու ֆիզիկապես նախապատրաստվեք ծանրաբեռնվածության. հիմա կարևոր է և՛ առողջ սնունդը, և՛ ճիշտ կենսակերպը: Եթե ուղևորությունների եք պատրաստվում, դրանք այնպես պլանավորեք, որ հանգստանալու, նոր վայրում հարմարվելու համար ժամանակ մնա: Հիմա սովորականից քիչ դիմացկուն կլինեք, այնպես որ՝ հաշվի առեք դա: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկզբին նույնիսկ հին ծանոթների հետ լեզու գտնելը բարդ կլինի: Չի բացառվում՝ զրկվեք այն աջակցությունից, որի վրա սովոր եք հույս դնել: Կարող են կոնֆլիկտային իրավիճակներ առաջանալ: Կաշխատեք հարթել սուր անկյունները, բայց դա հազվադեպ կստացվի: Բացի այդ, մեծ է անհարմար ու ծիծաղելի իրավիճակներում հայտնվելու վտանգը: Գործերում զգուշություն է պետք: Նույնիսկ եթե թվում է, թե հաջողության հասնելը հեշտ է, աշխատեք ռիսկի չդիմել: Մի մասնակցեք կասկածելի նախագծերին, քանի որ դրանք ավելի շատ խնդիրներ կբերեն, քան օգուտ: Կարող եք վստահել միայն փորձված համախոհներին: Շաբաթվա սկզբին համարյա աննշան դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Սակայն աստղերի անսահման աջակցության վրա հույս մի դրեք. առանց ձեր ջանքերի լավ արդյունքի հասնել չի հաջողվի: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հուզական դաշտն այս շաբաթ անկայուն է, տրամադրությունը հաճախ կփչանա դատարկ բաների պատճառով: Հիշեք այդ մասին ու եզրակացությունների հարցում մի շտապեք, եթե թվա, թե բոլորը ձեր դեմ են: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք. չի բացառվում իրավիճակից գլուխ հանելուց հետո փոխեք կարծիքը դրա մասին: Շատ գործերում օգնության կարիք կունենաք: Վատ մի զգացեք այդ հարցով դիմել մարդկանց: Հիմա շատ կարևոր կլինեն համախոհների ու պարզապես ձեր ապրումների խորությունը հասկանալու ունակ մարդկանց հետ շփումները: Գաղտնիքներով կիսվել կարելի է միայն նրանց հետ, ում ամբողջովին վստահում եք: Նոր ծանոթների հետ զգոն եղեք: Խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Հաճախ կգերագնահատեք ձեր ուժերը, իսկ դա ինքնազգացողության վատացման պատճառ կդառնա: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հաջողությունների հասնելու համար պետք է իսկապես համառ լինեք: Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ, բայց դա հանձնվելու, նպատակներից հրաժարվելու պատճառ չպետք է դառնա: Նույնը կարելի է ասել նաև գործերում ձգձգումների մասին: Այո, դրանք հաճախ ու ոչ տեղին կլինեն, բայց դուք իրավիճակը փոխելու շանս անպայման կունենաք: Այստեղ կարևոր է չշեղվել, քանի որ հարմար պահը բաց թողնելը շատ հեշտ կլինի: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում: Հնարավոր են դրամական մուտքեր, չի բացառվում մշտական եկամուտների նոր աղբյուր հայտնվի: Լավ բիզնես-գաղափարներ կունենաք, կարող եք գտնել մարդկանց, ովքեր կօգնեն կյանքի կոչել մտածածը: Անձնական հարաբերություններում ամեն ինչ այնքան պարզ ու միանշանակ չի լինի, որքան կուզենայիք:Պատրաստ եղեք բաց տեքստով խոսել մտերիմների հետ այն ամենի մասին, ինչը ձեզ հուզում ու անհանգստացնում է: Անկեղծությունն ու փոխադարձ վստահությունը հիմա շատ կարևոր կլինեն: |
|