Շաբաթվա աստղագուշակ 20.03 - 26.03
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1407 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթը շատ բարենպաստ կլինի աշխատանքի համար: Այստեղ հավանական են նկատելի դրական փոփոխություններ, հնարավոր է իրական բեկում կարիերայում: Չարժե հույս ունենալ, որ ամեն ինչ ինքն իրեն հաջող է դասավորվելու. ձեզանից, միևնույն է, ջանքեր են պահանջվելու: Սակայն դուք արագ կհասկանաք, թե ինչ է պետք անել, կսկսեք գործել ճիշտ ուղղությամբ, ժամանակին նախաձեռնող կլինեք: Պատրաստ եղեք ուրիշներից սովորելուն, այդ թվում՝ մարդկանցից, որոնց այնքան էլ չեք համակրում: Այս շաբաթ դուք սովորականից հաճախ պիտի գործ ունենաք այն մարդկանց հետ, որոնց հասկանալը ձեզ համար միշտ դժվար է եղել: Նախկինում լարված հարաբերությունները մի փոքր կլիցքաթափվեն: Չի բացառվում ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ ընկերանաք: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Կարևոր կլինի իրադարձությունները չշտապեցնելը, չնայած՝ դա բավական բարդ կլինի. թույլ տվեք, որ դրանք իրենց հունով զարգանան: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա սկիզբը անսպասելի իրադարձություններ կբերի: Դրանք կարող են խառնել ձեր ծրագրերը, և դա, իհարկե, ձեզ չի ուրախացնի: Դժվարությամբ կորոշեք, թե ինչ պիտի ստանձնեք առաջին հերթին, իսկ շրջապատողների խորհուրդները ավելի շուտ կշեղեն, քան կօգնեն: Աշխատեք ղեկավարվել առողջ բանականությամբ, այլ ոչ թե պահի հույզերով: Եվ հիշեք, որ շրջապատողների հետ ձեր գաղափարներով ամեն անգամ կիսվել չարժե, հատկապես եթե վստահ չեք, որ աջակցություն եք ստանալու: Դրական փոփոխությունները կնկատվեն չորեքշաբթի օրը: Պարզ կդառնա, թե ինչպես են հետագայում զարգանալու իրադարձությունները, և դուք կկարողանաք նախապատրաստվել, քայլեր ձեռնարկել, ինչն էլ թույլ կտա խուսափել տհաճ պահերից: Շրջապատողներին կհիացնի ձեր շրջահայացությունը: Շատերը կհասկանան, որ նախկինում ձեզ թերագնահատել են: Ողջ շաբաթվա ընթացքում դուք սովորականից հաճախ եք մտորելու անցյալի մասին: Հատկապես հաճախ կհիշվի վաղուց ավարտված ռոմանտիկ պատմությունը: Աշխատեք ավելի շատ ուշադրություն դարձնել ներկային: Այդպես դուք կկարողանաք խուսափել սխալներից ու տհաճ պահերից: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթը բավական հոգնեցնող կլինի: Գործեր սովորականից շատ կունենաք, պիտի լուծեք այն առաջադրանքները, որոնց մասին նախկինում ձեզ քիչ բան էր հայտնի: Շատ Երկվորյակներ պիտի իրենց վրա վերցնեն մյուսների համար պատասխանատվությունը, և դա նրանց կստիպի հուզվել: Նախկինում հուսալի մարդկանց հետ հարաբերությունները կլարվեն: Հավանական են վեճեր թյուրըմբռնման պատճառով: Աշխատեք իրավիճակը հնարավորինս շուտ պարզաբանել: Դուք կկարողանաք հաջողության հասնել հաստատակամություն պահանջող գործերում: Ինչքան էլ բարդ լինեն այդ գործերը, դուք սկսածը կիսատ չեք թողնի, խոչընդոտների առաջ չեք նահանջի: Դա կգրավի շրջապատողների ուշադրությունը, շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Եթե ուզում եք ընդլայնել շփման շրջանակները, մի հրաժարվեք անսովոր առաջարկներից, աշխատեք այցելել այն բոլոր միջոցառումներին, որոնց ձեզ կհրավիրեն: Դուք աննկատ չեք մնա: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկիզբը շատ հարմար կլինի բարդ գործերի համար. այդ հատվածում դուք էներգիայով լի ու համառ կլինեք, ուստի գլուխ կհանեք նույնիսկ նրանից, ինչը նախկինում ձեզ մոտ չի ստացվել: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, բայց դրանք ձեզ չեն ստիպի նահանջել: Նույնիսկ եթե շրջապատողները ձեր նախաձեռնությունները չաջակցեն, դուք մտածածից չեք հրաժարվի, կշարունակեք գործել ու անպայման կհասնեք ձեր ուզածին: Այս հատվածը բարենպաստ կլինի ոչ ֆորմալ շփումների, ամենատարբեր մարդկանց հետ հանդիպելու համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր նախկինում միայն ձեր թերություններն են նկատել: Մինչև վերջերս բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններն ավելի անբռնազբոս կդառնան: Շաբաթվա երկրորդ կեսին հավանական են լարված պահեր: Հուզական դաշտն անկայուն կլինի, ուստի կարող եք դատարկ բաների պատճառով վշտանալ կամ բարկանալ: Սակայն ձեր կողքին կլինեն ձեզ աջակցելու պատրաստ մարդիկ, դուք ինքներդ էլ կգտնեք վատ տրամադրությունը հաղթահարելու ձևը: Բաց մի թողեք հետաքրքիր վայրերում լինելու, անսովոր միջոցառումների մասնակցելու հնարավորությունը: Հավանական են նոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնցից երկարատև ընկերություն կամ սիրո գեղեցիկ պատմություն կսկսվի: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթը անհարթ կլինի, առանց լարված պահերի չի անցնի, բայց ուրախության առիթներ էլ կբերի: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, գլուխներդ չկորցնելն ու ցանկացած պարագայում առողջ բանականությամբ առաջնորդվելն է, ավելի վաղ տված խոստումների մասին չմոռանալն է: Գործնական և անձնական կապերին ընտրողաբար մոտեցեք: Հիմա չարժե հավատալ այն բոլոր մարդկանց, որոնք փորձում են շահել ձեր համակրանքը և վստահությունը: Վտանգ կա, որ ձեզ հետ փորձեն ընկերություն հաստատել մարդիկ, որոնք բարի մտադրություններ չունեն: Օգտակար կլինի և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Շատ բան լավ կստացվի, եթե երջանիկ պատահականությանը չապավինեք, փորձեք ինչ-որ կերպ ազդել իրադարձությունների վրա, փոխել ձեզ ոչ ձեռնտու իրավիճակը: Դրանում կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկզբին շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա նույնիսկ նրանք, ում հետ առաջ հաշտ էիք: Ուստի կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգեք, հատկապես եթե դրանց պատճառով նախկինում էլ տարաձայնություններ են եղել: Արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել. հենց դրանցում կկարողանաք հաջողության հասնել: Եթե այդ հատվածում գործերում դադար վերցնելու, մի փոքր հանգստանալու հնարավորություն ունենաք, օգտվեք դրանից: Ուժերը վերականգնելու և դրական տրամադրվելու համար շատ ժամանակ պետք չի գա: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շաբաթվա երկրորդ կեսն էլ առաջինից հաճելի ու վառ կանցնի: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ հենց այն գործերի վրա, որոնցով իսկապես հետաքրքրվում եք: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, շատ հարցերի պատասխաններ կգտնեք: Հավանական են դրական փոփոխություններ և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում: Բոլոր տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում, շփումները կսկսեն ավելի շատ դրական հույզեր ու ավելի քիչ անհանգստություն առաջացնել: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այս շաբաթը հազիվ թե գլխապտույտ հաջողություններ ու կարևոր հաղթանակներ բերի, փոխարենը այն հրաշալի կլինի մտորելու, ինֆորմացիա հավաքելու և ծրագրեր կառուցելու համար: Ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին մտորելու, սխալները վերլուծելու և եզրահանգումներ անելու հնարավորություն կունենաք: Այսօր առաջ եկած գաղափարներին ավելի ուշ դեռ կվերադառնաք: Արժե զգույշ լինել գումարի հետ: Այս շաբաթ դուք ֆինանսների հարցում հակված կլինեք որոշակի թեթևամտության: Ուստի չեն բացառվում զուր ծախսերը, անհաջող գործարքները, որոնց համար անմիջապես կզղջաք: Գումարը ինչ-որ նախագծի մեջ ներդնելուց առաջ դրա մասին առավելագույն ինֆորմացիա հավաքեք: Ցանկացած լուրջ զրույցի համար շաբաթվա երկրորդ կեսը առաջինից լավը կլինի. և՛ ճիշտ տոն ընտրելը, և՛ զրուցակցին ճիշտ հասկանալը ավելի հեշտ կլինի: Ավելի ուշ ցանկացած նկատողության սուր եք արձագանքելու, և դա կարող է խանգարել շփումներին: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկիզբը հարմար կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Նրա առաջին օրերին դուք կես խոսքից կհասկանաք նույնիսկ նրանց, ում հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Հավանական են դրական փոփոխություններ նախկինում լարված հարաբերություններում: Համախոհներ գտնելու շանս կունենաք, որոնք էլ շուտով ձեր լավ ընկերները կդառնան, սիրային հարաբերությունների սկիզբն էլ շատ հավանական է: Շաբաթվա կեսը հարմար կլինի ընթացիկ գործերի վրա կենտրոնանալու, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Դուք գլուխ կհանեք բարդ հարցերից, կհասկանաք՝ ինչպես լուծել նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած առաջադրանքները: Ամեն ինչին լուրջ մոտեցումը թույլ կտա խուսափել նույնիսկ աննշան սխալներից: Շաբաթվա վերջին օրերը անսովոր գաղափարների և նոր ծրագրերի ժամանակ է լինելու: Հնարավոր է իսկական բեկում աշխատանքի մեջ: Ձեր տաղանդները բոլորին նկատելի կլինեն, դրանց ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Համագործակցության նոր առաջարկները ձեր առաջ նոր մասնագիտական հորիզոններ կբացեն: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լուրջ տրամադրվեք: Հիմա դա կարող է բարդ լինել, քանի որ կուզենաք հանգստանալ ու զվարճանալ, այլ ոչ թե զբաղվել թեկուզ օգտակար, բայց շատ ձանձրալի գործերով: Բայց եթե դուք կենտրոնանաք, ապա նկատելի հաջողությունների կհասնեք: Ամենալուրջ հարցերը լուծելիս աշխատեք միայն սեփական ուժերին ապավինել. դա կօգնի և՛ ժամանակ խնայել, և՛ խուսափել երկար մտորումներից ու տհաճ զրույցներից: Հետևեք, որ փաստաթղթերը կարգին վիճակում լինեն: Այս շաբաթ հավանական են անսպասելի ստուգումներ, և անուշադրությունը կարող է թանկ արժենալ: Պետկազմակերպություններին հարցումներով դիմելու դեպքում պատրաստ եղեք, որ պատասխան միանգամից չեք ստանալու. լավ է խնայած ժամանակ ունենաք: Նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն: Արժե դրանցով կիսվել մտերիմների հետ. դուք և՛ պիտանի խորհուրդներ, և՛ իրական օգնություն կստանաք: Հին ծանոթները առաջարկներ կարող են անել, որոնց առանց երկար մտածելու կհամաձայնեք: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկիզբը շատ արդյունավետ կլինի: Կարևոր չէ՝ այդ հատվածում ինքնուրույն կգործեք, թե ինչ-որ մեկին կդիմեք աջակցության խնդրանքով: Ցանկացած դեպքում կհաջողվի հրաշալի արդյունքների հասնել: Աստղերը կաջակցեն ձեր համարձակ նախաձեռնությունները: Հնարավորություն կունենաք վերադառնալ հին ծրագրերին, իրագործել այն, ինչ վաղուց էիք մտածել: Նոր բան սովորելու, մյուսներից վաղ կարևոր ու պիտանի ինֆորմացիան ստանալու հնարավորություն կունենաք: Մանրուքներին ուշադրությունը թույլ կտա խուսափել ցավալի սխալներից, սխալ հաշվարկներից: Դուք ժամանակին կնկատեք ուրիշների սխալներն ու կմատնանշեք դրանք: Շրջապատողները դա կգնահատեն: Շաբաթվա երկրորդ կեսին գործնական ակտիվությունը կնվազի: Մի փոքր հանգստանալու հնարավորություն կունենաք, սակայն որոշ առաջադրանքներ, միևնույն է, ուշադրություն են պահանջելու: Կարևոր կլինի ուժերը ճիշտ բաշխելը, մանրուքների վրա մեծ էներգիա չծախսելը: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմներին վերաբերող լավ նորություններ, նաև հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Գումարի հետ կապված հարցերում ուշադիր եղեք: Չեն բացառվում ֆինանսական կորուստները, անհաջող գործարքներն ու գնումները, նաև հաշվարկներում սխալները: Որոշ Ջրհոսներ պիտի երբեմն անհիմն տուգանքներ մուծեն: Մնացած հարցերում շաբաթը բարենպաստ կլինի: Հավանական են դրական փոփոխություններ մասնագիտական ոլորտում: Դուք կկարողանաք ամրապնդել ձեր դիրքերն ու հաղթել մրցակիցներին, մեռյալ կետից շարժել բարդ գործերը: Կհաջողվի խոստումնալից նախագծերի վրա աշխատել ու արագ հասնել առաջին հաջողություններին: Գործընկերների և կոլեգաների հետ հարաբերություններն ավելի անկաշկանդ կդառնան, շփումներն էլ ավելի շատ դրական հույզեր կպարգևեն: Մտերիմների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, կպայմանավորվեք մի բանի մասին, ինչը նախկինում վեճեր շատ է հարուցել: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, փոփոխություններ, որոնց վաղուց էիք սպասում: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հարմար շաբաթ է լուրջ գործ սկսելու համար: Լավ հասկանալով, թե ինչի եք ուզում հասնել ու գիտակցելով, որ դա հեշտ չի լինելու՝ դուք սկսածը կիսատ չեք թողնի, նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Շատ Ձկների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները սխալներ չեն անի, արագ կգտնեն նպատակին տանող ամենակարճ ճամփան: Հնարավոր են փոփոխություններ գործնական ոլորտում: Ձեր հեղինակությունը կաճի: Նախկինում ձեր մասնագիտական որակները թերագնահատող մարդիկ կփոխեն իրենց կարծիքը: Հավանական են պիտանի ծանոթություններ: Ձեր գաղափարների մասին կկարողանաք պատմել մարդկանց, որոնցից շատ բան է կախված, կհետաքրքրեք նրանց: Բայց շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը միշտ չէ, որ հեշտ կլինի: Պատրաստ եղեք պաշտպանել ձեր տեսակետը, պատմել, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Շաբաթվա երկրորդ կեսին հավանական են անհարմար իրավիճակներ, լարված պահեր ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումներում: Կարևոր կլինի հանգստություն պահպանելը, պահի հույզերին չտրվելը: Եթե դա ձեզ հաջողվի անել, ապա հարաբերություններում ներդաշնակությունը շուտով կվերականգնվի: |
|