Շաբաթվա աստղագուշակ 20.02 - 26.02
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1164 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա առաջին օրերը շատ արդյունավետ կանցնեն: Դրանք հարմար կլինեն նոր գործ ստանձնելու համար. դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք դրանում հաջողության հասնել, անել այն, ինչն առաջ չի ստացվել: Օգտակար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելը: Եթե մենակ բարդ գործ ստանձնեք ու հաջողությունների հասնեք նրանում, դա հաստատ աննկատ չի մնա: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր ունակություններին, կհասկանան, թե որքան են սխալվել: Շուտով նրանք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն, օրինակ՝ շատ շահավետ պայմաններով համագործակցություն: Շաբաթվա երկրորդ կեսին օգտակար կլինի և՛ գործնական, և՛ անձնական բնույթի երկարաժամկետ նպատակների վրա կենտրոնանալը: Դուք կհասկանաք՝ ինչպես է պետք գործել հաջողության հասնելու համար, արագ կպայմանավորվեք նրանց հետ, ում օգնությունը ձեզ կարող է պետք գալ: Բացի այդ, դուք պարզապես հաջողակ կլինեք, և անհրաժեշտ արդյունքն ավելի հեշտ կստանաք, քան սպասում էիք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Անկախ նրանից, թե այս շաբաթվա համար ինչ կծրագրեք, նկատի ունեցեք, որ անհրաժեշտ արդյունքներին արագ հասնել չի ստացվելու: Հնարավոր են ձգձգումներ գործերում, մանր-մունր դժվարություններ, որոնց պատճառով սկսածն արագ ավարտել չի հաջողվի: Որոշ Ցուլեր լրիվ անսպասելի խնդիրների կբախվեն: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կօգնեն դրանք հաղթահարել, լավ խորհուրդներ կտան ու ընդհանուր առմամբ կաջակցեն ձեզ: Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի համագործակցելու, համախոհներ փնտրելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց աջակցությունը կուզենայիք ստանալ: Հնարավոր են պիտանի ծանոթություններ ու հետաքրքիր առաջարկներ: Սակայն վտանգ կա, որ այդ հատվածում ձեզ կփորձեն ներգրավել կասկածելի միջոցառումների մեջ, այնպես որ զգոն եղեք: Շաբաթվա վերջին օրերը հաճելի անակնկալներով ու լավ նորություններով լի կլինեն: Դրանք հարմար կլինեն նաև ռոմանտիկ ուղևորությունների համար: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա սկիզբը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածում դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ նրանց, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Ձեր գիտելիքներն ու փորձը օգտակար կլինեն բոլորին, դուք շատերին կօգնեք, բայց դա ջանքեր է պահանջելու: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները, որոնք երկարատև ու ձեզ համար կարևոր համագործակցության սկիզբ կդնեն: Ռոմանտիկ տարվածություններն էլ հավանական են: Այդ հարաբերությունների զարգացումը կախված կլինի ձեր նախաձեռնող լինելուց: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Գործերը կշատանան, և ամեն ինչից գլուխ հանելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց դուք բոլոր խնդիրները կլուծեք: Հավանական են դրական փոփոխություններ ընտանիքում, ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր լավ նորություններ: Սա լավ ժամանակ է լինելու տնային գործերի, կենցաղային հարցերը լուծելու և խոշոր գնումների համար: Տեղափոխության, անշարժ գույք ձեռք բերելու կամ շինարարություն սկսելու ծրագրեր կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկզբին գործերի վրա կենտրոնանալը բավական բարդ է լինելու, ամեն ինչ հետաձգելու և պարզապես հանգստանալու ցանկություն կունենաք: Բայց պայմանները թույլ չեն տա այդպես վարվել: Ավելի հավանական է անհապաղ լուծում պահանջող առաջադրանքներ հայտնվեն, և դուք դրանք լուծելու համար պիտի ջանքեր գործադրեք: Շրջապատողները կարող են ձեր գործերին սովորականից շատ խառնվել՝ երբեմն դրանով իսկ դժվարություններ ստեղծելով ձեզ համար: Աշխատեք չնյարդայնանալ, հանգստություն պահպանել, և դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից: Շաբաթվա երկրորդ կեսը հագեցած ու խոստումնալից կլինի: Այդ հատվածը նոր հնարավորություններ կբացի նրանց առաջ, ովքեր ստեղծագործ նախագծեր կստանձնեն: Հաջող օրեր են սպասվում նաև այն Խեցգետիններին, որոնք ակտիվորեն բանակցություններ են վարում, ելույթ են ունենում մասնագիտական միջոցառումներին, գովազդային արշավներ են կազմակերպում կամ մասնակցում են դրանց: Հետաքրքիր հանդիպումներ շատ կլինեն, հավանական են պիտանի ծանոթություններ: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա առաջին օրերին շատ բան պիտի անեք: Շատ Առյուծներ պիտի կենտրոնանան ուրիշների խնդիրների լուծման վրա՝ ժամանակավորապես մոռանալով սեփականը: Ուրիշներին այդ իրավիճակը կստիպեր հուզվել, իսկ դուք հանգստություն կպահպանեք, ուստի սխալներ չեք գործի և արագ անհրաժեշտ արդյունքի կհասնեք: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել նրանում, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Բայց դրա համար պիտի որոշ ջանքեր գործադրեք: Կարևոր կլինի չծուլանալն ու հույս չունենալը, թե ամեն ինչ ձեր փոխարեն ուրիշն է անելու: Շաբաթվա երկրորդ կեսին կկարողանաք կենտրոնանալ նրա վրա, ինչը վաղուց է ձեզ հետաքրքրում: Այդ հատվածը հարմար կլինի ուսման, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց փորձը կարող է ձեզ օգտակար լինել: Այն բարենպաստ կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Չեն բացառվում դրամական մուտքերն ու հաջող գործարքները: Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք եկամուտների արագ աճ կխոստանան: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա առաջին օրերը հազիվ թե առանց անհաջող զուգադիպությունների, մանր-մունր թյուրիմացությունների ու լարված պահերի անցնեն: Հավանական են տարաձայնություններ այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ վատ լեզու չէիք գտնում: Մասնագիտական վեճեր սովորականից հաճախ կլինեն: Կմեծանան ղեկավարության պահանջներն ու ակնկալիքները, որոշ Կույսեր կմտածեն աշխատանքը փոխելու մասին: Այսպիսի որոշումների հարցում լավ է չշտապեք: Հետաքրքիր առաջարկները կարող են ավելի ուշ ստացվել: Շաբաթվա երկրորդ կեսը լրիվ այլ՝ հագեցած, խոստումնալից, արդյունավետ կլինի: Դուք գլուխ կհանեք վերջին ժամանակներս կուտակված գործերից, կլուծեք վաղուց ուշադրություն պահանջող հարցերը: Այդ հատվածը շատ Կույսերի դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև հաջող գործարքներ: Բացի այդ, հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ, որոնք կբարձրացնեն և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների տրամադրությունը: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկիզբը հետաքրքիր գաղափարներ կբերի: Արժե դրանցով կիսվել համախոհների հետ. նրանց աջակցությամբ կկարողանաք միանգամից իրագործել մտածածը: Աշխատանքային առաջադրանքները սպասվածից շատ կլինեն, միանգամից պարզ չի լինի, թե ինչն է պետք ստանձնել առաջին հերթին, ինչպես ճիշտ դնել առաջնահերթությունները: Լսեք ինտուիցիային, որի հուշումները կօգնեն: Ուշադիր պիտի լինեն աշխատանքը փոխել պատրաստվող, նոր գործընկերների հետ համագործակցություն սկսող Կշեռքները: Հնարավոր են դժվարություններ ու հիասթափություններ. որոշ պայմանավորվածություններ, որոնց կատարման հետ հույսեր էիք կապում, կխախտվեն: Շաբաթվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ է խոստանում գործնական ոլորտում: Դեպի լավը կփոխվեն կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերությունները, կհեշտանա այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել համարյա անհույս թվացող գործը: Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր դատարկ բաների պատճառով: Բայց դուք լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա, կգտնեք ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը արագ վերականգնելու ձևը: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Դժվար կլինի դատարկ բաների պատճառով չանհանգստանալը, աննշան իրադարձությունները սրտին մոտ չընդունելը: Ուշադիր պիտի լինեն այն Կարիճները, որոնց աշխատանքը կենտրոնացվածություն ու ճշգրտություն է պահանջում: Ցավոք, սխալների, սխալ հաշվարկների հավանականությունը մեծ է: Սակայն դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի նոր հնարավորություններով, շանս կընձեռի իրագործել այն, ինչ ավելի վաղ էիք մտածել: Տրամադրությունը կլավանա, կվերագտնեք ձեր հանդեպ հավատը: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն ուղևորությունների համար: Կարող եք մենակ կամ էլ մտերիմների հետ միասին ճամփա գնալ. բոլոր դեպքերում հրաշալի ժամանակ կանցկացնեք: Ողջ շաբաթվա ընթացքում արժե զգույշ լինել ֆինանսական գործերում: Լավ է չշտապեք գործարքների և գնումների հարցում: Գումարի հետ կապված լուրջ որոշումներ ընդունելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց կարծիքին վստահում եք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հարմար շաբաթ է կարևոր գործեր ու երկարաժամկետ նախագծեր ստանձնելու համար: Շատ բան լավ կստացվի. սեփական գիտելիքների և աստղերի աջակցության շնորհիվ դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ դրա հույս չունեիք: Շատ օգտակար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելը: Դուք կկարողանաք ամրապնդել ձեր դիրքերն ու ստանալ շատ բանի ունակ մարդկանց աջակցությունը: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այն Աղեղնավորների հանդեպ, որոնց աշխատանքը կապված է տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, կրթության ու մշակույթի, ինչպես նաև հասարակական միջոցառումներ կազմակերպելու հետ: Նրանք սովորականից հաճախ պիտի ուշադրության կենտրոնում հայտնվեն, և դա օգտակար կլինի: Շրջապատողների հետ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն, բայց դուք բոլորին մոտեցում կգտնեք: Կհաջողվի խուսափել ընտանեկան կոնֆլիկտներից, մտերիմների հետ հանգիստ պայմանավորվել նրա մասին, ինչի պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հաստատակամ եղեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Շաբաթը հարմար կլինի հին գործնական կապերը վերականգնելու և նորերը ձեռք բերելու համար: Շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա, շատերին դուք կես խոսքից կհասկանաք: Վերջին դերը չի խաղա ձեր հմայքը. նոր ծանոթները հազիվ թե կարողանան դիմակայել ձեր հմայքին, չեն մերժի ձեր խնդրանքները: Շաբաթվա առաջին կեսին կարող եք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում: Երկրորդին արժե զգոն լինել. վտանգ կա ավելորդ համառություն դրսևորեք ու վշտացնեք ձեզ դուր եկող մարդուն: Այս շաբաթ դուք անսովոր գաղափարներ շատ կունենաք: Նույնիսկ սովորական գործերին ստեղծագործաբար կմոտենաք, և դա կօգնի նկատելի հաջողության հասնել: Համարձակ փորձարկումները հաջող կլինեն: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հարմար շաբաթ է գործնական շփումների, կարևոր բանակցությունների, հասարակական ելույթների համար: Ձեր գաղափարների և ծրագրերի մասին այնպես կպատմեք, որ դրանց հանդեպ ոչ ոք անտարբեր չի մնա: Դուք շատերի վրա ամենաբարենպաստ տպավորությունը կթողնեք: Ձեզ հետ համագործակցելու մասին կմտածեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Բիզնեսով զբաղվող Ջրհոսները գործընկերներ կգտնեն, որոնց աջակցությամբ կկարողանան ստանձնել մասշտաբային ու եկամտաբեր նախագծերը: Մտերիմների հետ համբերատար եղեք: Չեն բացառվում թյուրըմբնռման պահերը, մանր-մունր վիրավորանքները, որոնք կփչացնեն հարաբերությունները: Խուսափեք քննադատելուց, ինչպես նաև այնպիսի կատակներից, որոնք կարող են սխալ հասկացվել: Շաբաթվա երկրորդ կեսին հեշտ չի լինի ավագ հարազատների հետ լեզու գտնելը: Բայց բնատուր նրբանկատությունը ձեզ կօգնի խուսափել նրանց հետ կոնֆլիկտներից: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթը շատ արդյունավետ կանցնի: Դուք արագ կհասկանաք, թե ինչի վրա արժե կենտրոնանալ, ճիշտ կդնեք առաջնահերթություններն ու ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի: Պետք կգա իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու և ծրագրերը վերամշակելու ունակությունը, որպեսզի ամբողջությամբ օգտագործեք ձեր առաջ բացված հնարավորությունները: Կհաջողվի հուսալի համախոհներ գտնել, համատեղ գործողությունների մասին կրկին պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնց գիտելիքներն ու փորձը նախկինում ձեզ բազմիցս օգնել են: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները, որոշ Ձկների համար դրանք կարիերայում նոր փուլի սկիզբ կդառնան: Լավ է եկար ժամանակով չհետաձգեք կարևոր գործերը, քանի որ ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը նվազելու է: Մտերիմների հետ լուրջ հարցերը նույնպես արժե քննարկել շաբաթվա առաջին կեսին. այդպես պայմանավորվելը հեշտ կլինի, դուք լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա: |
|