ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 19.07 - 25.07
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2035 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի հուզվեք, եթե շաբաթվա սկզբին ամեն ինչ սպասվածի նման չդասավորվի: Այդ հատվածում հնարավոր են տհաճ անակնկալներ, ցավալի պատահարներ: Բայց դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա, այնպես որ՝ անհանգստանալու կարիք չկա: Շաբաթվա առաջին օրերին դուք շատ բան կսովորեք, փորձ ձեռք կբերեք, որը շուտով անպայման պետք կգա:

Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դա նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Աշխատանքը ձեռքից կգա, դուք արագ գլուխ կհանեք բարդ գործերից: Շրջապատողները կնկատեն ձեր հաջողությունները: Չի բացառվում՝ շուտով ձեզ հետաքրքիր ինչ-որ բան առաջարկեն:

Մյուս մարդկանց հետ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն: Երբեմն ձեր բռնկունության պատճառով կոնֆլիկտներ կհրահրեք: Բայց կհաջողվի խուսափել երկար վեճերից ու լուրջ փոխադարձ վիրավորանքներից և պահպանել փոխհասկացողությունը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկզբին ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց ճանապարհին հաստատ այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք չկարողանաք հաղթահարել: Համառությունն ու նպատակասլացությունը կօգնեն հասնել նրան, ինչը մյուսներին անհնար է թվում: Հաճախ օգտակար կլինեն վաղուց ստացած գիտելիքները: Պատրաստ եղեք կիսվել դրանցով. ձեր կողքին շատ կլինեն մարդիկ, որոնց ձեր հուշումները պետք կգան:

Ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի, դրված նպատակներին հասնելն էլ կհեշտանա: Դուք հաճախ հաջողակ կլինեք, և դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Ե՛վ աշխատավայրում, և՛ անձնական հարաբերություններում շատ բան դեպի լավը կփոխվի: Շաբաթվա միջնամասը հարմար է ծրագրեր կառուցելու համար. շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն նոր ծանոթների հետ շփվելու համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք նրանց, լավ տպավորություն կթողնեք նույնիսկ ամենապահանջկոտների վրա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ շաբաթ է: Դուք ոգևորությամբ լի կլինեք, չեք վախենա բարդ առաջադրանքներից, չեք նահանջի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Կհաջողվի օգտակար բաներ անել շրջապատողների համար, ձեզ կուրախացնի բարդ իրավիճակում հայտնվածներին օգնելու հնարավորությունը:

Դուք արագ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ տեղեկատվություն վերլուծելու, փաստեր հավաքելու և զուգադրելու, արագ եզրահանգումներ անելու ունակություն պետք կգա: Ձեր դիտողունակությանը միայն նախանձել կարելի է, դուք հաճախ կնկատեք այն, ինչ վրիպել է ուրիշների աչքից:

Նոր ծանոթություններ կհաստատեք: Շրջապատողները կաջակցեն ձեր գաղափարները, դրանց իրագործման հարցում օգնություն կառաջարկեն: Բայց չարժե չափից դուրս շատ բան սպասել: Հիմա դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնք հակված կլինեն կյանքի հանդեպ թեթևամիտ հայացքի, և նրանց վրա ամեն անգամ հույս դնել չի ստացվի: Կապերին ընտրողաբար մոտեցեք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Պահպանեք ինքնատիրապետումը: Այն ձեզ այս շաբաթ շատ է պետք գալու: Եթե դատարկ բաների պատճառով չբարկանաք, պրովոկացիաներին չտրվեք և աշխատեք հետևել նախապես կազմած ծրագրին, ապա շատ բանի կարող եք հասնել: Հիշեք, որ բոլոր խորհուրդները չէ, որ լավը կլինեն, նույնիսկ եթե շրջապատողները դրանք ի սրտե տան: Ղեկավարվեք սեփական առողջ բանականությամբ:

Այս շաբաթ աշխատանք սովորականից շատ կլինի: Գործերով հաճախ մենակ պիտի զբաղվեք, քանի որ ձեր մշտական համախոհները իրենք էլ շատ հոգսեր կունենան: Բայց դուք բոլոր դեպքերում հրաշալի արդյունքների կհասնեք, եթե սկսածը շատ շուտ կիսատ չթողնեք:

Մտերիմների հետ շփումները համբերատարություն են պահանջելու: Հնարավոր են վեճեր, փոխադարձ դժգոհություններ, անհասկացողության պահեր: Բայց դուք լուրջ խնդիրներ թույլ չեք տա, կաշխատեք հարթել սուր անկյուններն ու հնարավորինս արագ վերջ տալ տարաձայնություններին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբը շատ բարենպաստ կլինի: Շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի, հաճախ ձեզ կհաջողվի անել այն, ինչից ուրիշները գլուխ չեն հանել: Հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց դա ձեզ չի անհանգստացնի: Դուք վստահ կլինեք, որ ամեն ինչ հասցնելու եք: Գիտելիքներն ու փորձն էլ բավարար կլինեն սխալներ չանելու և շատ խնդիրների օպտիմալ լուծում գտնելու համար:

Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, և դա կօգնի գործերում: Որոշ Առյուծներ աշխատանքի հետաքրքիր առաջարկներ կստանան, կկարողանան ամրապնդել իրենց մասնագիտական դիրքերը:

Շաբաթվա երկրորդ կեսին պիտի կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա: Դուք դա հաճույքով կանեք: Կուրախացնի մտերիմներին օգնելու, նրանց մասին հոգ տանելու հնարավորությունը: Կկարողանաք հաճելի անակնկալ անել սիրելի մարդուն: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց կհետևեն անձնական կյանքում դրական փոփոխությունները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը կարող է բավական անհաջող սկսվել, բայց բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Մինչև չորեքշաբթի նոր գործերը պետք է զգուշությամբ ստանձնեք: Կարևոր կլինի սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելը: Աշխատեք խոստումներ չտալ, որոնք կատարելը դժվար կլիներ: Դա ձեզ թույլ կտա խուսափել ապագայի շատ խնդիրներից:

Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից հեշտ կանցնի: Այդ հատվածում բազում լավ գաղափարներ կունենաք: Դրանք կառանձնանան համարձակությամբ և ինքնատիպությամբ, դրա հետ միասին կարող են անհապաղ կյանքի կոչվել: Հաճույքով կօգնեն հին ծանոթները, նորերն էլ անմասն չեն մնա: Դուք համախոհներով շրջապատված կլինեք, որոնց հետ գործ ունենալը հաճելի կլինի:

Ողջ շաբաթվա ընթացքում հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ, սիրելիի հետ կապված հաճելի պահեր: Լսեք սրտի ձայնին. նրա հուշումները միշտ ճիշտ կլինեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հետաքրքիր շաբաթ է՝ հագեցած, արդյունավետ և ուսուցանող: Դուք հետաքրքրասեր կլինեք, վատ չեք զգա հարցեր տալուց: Հնարավորություն կունենաք գլուխ հանել բարդ իրավիճակներից: Ե՛վ մասնագիտական, և՛ անձնական ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի:

Հիմա դուք ժամանակին կնկատեք ձեր և ուրիշների սխալները, կաշխատեք դրանք հնարավորինս արագ ուղղել: Շրջապատողները կլսեն ձեր խորհուրդներն ու կգնահատեն ձեր ուշադրության նշանները: Նախկինում լարված հարաբերությունները հիմա դեպի լավը կփոխվեն:

Ֆինանսների տեսանկյունից հաջող շաբաթ է: Լավ գնումներ անելու, գումարը հեռանկարային նախագծի մեջ ներդնելու հնարավորություն կունենաք: Նույնիսկ այն Կշեռքները, որոնք նախկինում կոմերցիոն գործունեությամբ չեն զբաղվել, կարող են նրանում հաջողություններ արձանագրել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը հանգիստ ու ներդաշնակ կլինի: Լավ ժամանակ է շուրջը տեղի ունեցողին հանգիստ հետևելու և տեսածի մասին մտորելու համար: Դուք հաճախ կնկատեք այն, ինչ մյուսների աչքից վրիպել է, այդ իսկ պատճառով լավ գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ իրավիճակներից:

Բայց օր օրի լուծում պահանջող նոր գործերն ու առաջադրանքները կշատանան: Հաճախ դրանք բավական բարդ կլինեն, և դուք ստիպված եք լինելու ինչ-որ մեկին դիմել օգնության կամ հուշման խնդրանքով: Դրանում վատ բան չի լինի, լրիվ հակառակը՝ դուք նախ համախոհներ ձեռք կբերեք, իսկ հետո՝ նաև ընկերներ: Հնարավոր են ռոմանտիկ տարվածություններ, բայց նոր հարաբերություններն այնքան արագ չեն զարգանա, որքան կուզենայիք:

Դուք համարձակ ծրագրեր կկառուցեք ու չեք կասկածի, որ կարողանալու եք դրանք իրագործել: Ինտուիցիան չի սխալվի. իսկապես շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը հաջող կլինի: Ուշադրություն դարձրեք այդ հատվածում առաջ եկած գաղափարներին: Դրանք կարող են տարօրինակ ու չափազանց համարձակ, մեծ ջանքեր պահանջող թվալ: Բայց այդ ամենը մտածածից հրաժարվելու պատճառ չպիտի դառնա, քանի որ իսկապես մեծ հաջողության հասնելու շանս կա: Մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել: Հուսալի համախոհի աջակցությունը չի խանգարի:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի: Բայց դա ձեզ չի կանգնեցնի: Դուք այնպիսի ոգևորվածությամբ կգրոհեք խոչընդոտների վրա, որ դրանք իրենք կանհետանան ձեր ճանապարհից: Այո, երբեմն նպատակին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք կամ մի քանի փորձ ձեռնարկեք: Բայց դուք պատրաստ կլինեք դրան:

Շրջապատողների հետ շփումներում անսովոր պահեր շատ կլինեն: Օրինակ՝ անսպասելի կպարզվի, որ պատահական ծանոթները ձեզ ավելի լավ են հասկանում, քան ամենամտերիմ մարդիկ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա առաջին կեսին շատ պետք կգան ինքնատիրապետումը, զսպվածությունը, հումորի զգացումն ու բարյացակամությունը: Պատրաստ եղեք ներողամտություն ցուցաբերել ուրիշների թուլությունների հանդեպ, օգնել շրջապատողներին՝ ուղղելու կոպիտ սխալները, ճիշտ ճանապարհի վերադարձնել նրանց, ովքեր անընդհատ փորձ են անում շեղվել նրանից: Հաճախ կթվա, թե ձեզ բացառապես անօգուտ մարդիկ են շրջապատում: Բարեբախտաբար, շուտով կհամոզվեք, որ այդպես չէ:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու հաջող կանցնի: Դա հաջողակ լինելու, իրադարձությունների բարենպաստ ընթացքի, ինչպես նաև մեծ ուժեր խլած գործի հաջող ավարտի ժամանակ կլինի: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց կարոտում էիք, ուշադրություն հատկացնել ամենամտերիմներին: Դուք նաև շատ լավ կհանգստանաք, ուժեր կհավաքեք նոր հաղթանակների համար: Հնարավոր է դրանում օգնեն անսպասելի ուղևորությունները:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգստություն պահպանեք ու մի շտապեք: Հիմա դուք կաշխատեք ապագայի համար. սովորեք այն, ինչ հետո է պետք գալու, կապեր ձեռք բերեք, որոնք շատ օգտակար կլինեն, ամրապնդեք ձեր դիրքերը հետո ավելի հեշտությամբ կարևոր հաղթանակներ տոնելու համար: Ձեր աշխատանքի համար անհապաղ պարգևատրում մի սպասեք:

Շաբաթը հարմար կլինի աշխատանքի ու բիզնեսի հետ կապված ցանկացած հարց քննարկելու համար: Գործերին ձեր մոտեցումը շրջապատողներին շատ դուր կգա, հաճախ նրանք հետաքրքիր մի բան կառաջարկեն կամ կաջակցեն ձեր գաղափարները: Հնարավոր է անսովոր, բայց շատ արդյունավետ համագործակցության սկիզբ:

Բոլոր Ջրհոսներին չի հաջողվի խուսափել մտերիմների հետ տարաձայնություններից: Սովորականից հաճախ վեճեր կլինեն մանրուքների պատճառով: Դուք կաշխատեք ձեզ առավելագույնս նրբանկատ պահել, բայց երբեմն չեք կարողանա խուսափել խայթող նկատողություններից: Բարեբախտաբար, բնատուր խաղաղասիրությունն ու հումորի զգացումը կօգնեն ձեզ արագ լիցքաթափել մթնոլորտը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Շաբաթն առույգ և արդյունավետ սկսեք, ու մի քանի օրվա ընթացքում կանեք այն, ինչ մեկ ամիս ու ավելի չէր հաջողվում անել: Ձեզ մոտ լավ կստացվի կազմակերպչական հարցերը լուծելը: Ոչ ոք ձեզանից լավ չի իմանա, թե ում և ինչ արժե անել լավագույն արդյունքներին հասնելու համար: Շրջապատողները կհասկանան դա, այդ իսկ պատճառով կաշխատեն ավելորդ անգամ չվիճել:

Երկար ժամանակ կխլի փաստաթղթերի հետ աշխատանքը: Եթե մտադիր եք պետկազմակերպություններ դիմել, ապա նկատի ունեցեք, որ այստեղ հնարավոր են ձգձգումներ, բյուրոկրատական քաշքշուկներ: Դուք ի վերջո կլուծեք բոլոր հարցերը, բայց մեծ ջանքերի գնով:

Շաբաթվա երկրորդ կեսը անհանգիստ կանցնի: Այդ հատվածում հաճախ ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, խախտել պայմանավորվածությունները: Պահպանեք կառուցողական տրամադրվածությունը: Նույնսիկ եթե իրավիճակը երբեմն դուրս է գալիս վերահսկողությունից, ձեր ուժերի սահմաններում կլինի այն նորից վերահսկողության տակ առնելը:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2035 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2