ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 18-24.III
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1496 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կուզենաք ձեր կյանքում ինչ-որ բան փոխել, և դա կարող է վերաբերել նրա ամենատարբեր ոլորտներին: Որոշ Խոյեր կհասկանան, որ պատրաստ են շարժվել դեպի նոր նպատակները՝ հետևում թողնելով ամենը, ինչ առաջ շատ են գնահատել: Այստեղ կարևոր կլինի չշտապելն ու ոչինչ տաք գլխով չանելը: Որոշ գաղափարների իրագործում լավ է հետաձգեք. դրանց իրագործման համար հարմար պահն ավելի ուշ է գալու:

Շաբաթվա սկզբին հեշտ չի լինի շրջապատողների հետ ներդաշնակ հարաբերություններ պահպանելը: Դուք կարող եք տրվել պրովոկացիաներին, տաք գլխով ասել կամ անել մի բան, ինչի համար ավելի ուշ կզղջաք: Աշխատեք ղեկավարվել առողջ բանականությամբ, այլ ոչ թե պահի ցանկություններով:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հաճելի ու ներդաշնակ կլինի: Այն հարմար կլինի աշխատանքի, ուսման և այլ պիտանի զբաղմունքների համար: Շատ Խոյեր կհետաձգեն սեփական գործերը ուրիշների խնդիրները լուծելու համար, և շրջապատողները շնորհակալ կլինեն նրանց դրա համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Դուք բաց չեք թողնի մասնագիտական հաջողությունների հասնելու, ձեր դիրքերն ամրապնդելու շանսը: Պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Ձեր փորձի ու գիտելիքների շնորհիվ դուք արագ կգտնեք նպատակին տանող ուղին, մրցակիցներին էլ հետևում կթողնեք: Բայց անձնական հարաբերությունների տեսանկյունից էլ այս շրջանը լավը կլինի: Կարող եք տհաճ իրադարձությունների ու լուրջ դժվարությունների համար չմտահոգվել:

Շաբաթվա երկրորդ կեսը հաճելի, ուրախ ու հետաքրքիր կանցնի: Ժամանակ կգտնեք ձեր հին նախասիրություններին վերադառնալու համար, որոնք կրկին դրական հույզեր կպարգևեն: Հավանական է կարևոր ինֆորմացիա ստացվի, որոշ Ցուլեր պատասխաններ գտնեն այն հարցերին, որոնք վաղուց են իրենց անհանգստացնում: Վերջին ժամանակներս իրենց նախաձեռնությունների հաջողության վրա կասկածողները կվերագտնեն վստահությունն ու լավատեսությունը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Համարձակ ստանձնեք նոր գործերը: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչում կարող եք հաջողության հասնել: Որոշ Երկվորյակներ հնարավորություն կունենան զբաղվել իրենց հետաքրքիր ու հեռանկարային թվացող բաներով: Հնարավոր է, սկզբում հեշտ չլինի, բայց ձեր կողքին անպայման կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն լավ խորհուրդներ տալ, օգնել խոսքով ու գործով:

Ցանկացած գործում ձեզ պետք կգա ոչ միայն մանրուքները նկատելու, այլև իրավիճակն ընդհանուրի մեջ տեսնելու ունակությունը: Հենց դրա շնորհիվ դուք կարող եք կանխատեսել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, ինչ են նախաձեռնելու շրջապատողները: Այս շաբաթ ձեր կառուցած ծրագրերը շատ շուտով կհաջողվի իրագործել:

Շրջապատողների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, շփման մեջ լուրջ դժվարությունները քիչ հավանական են: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, վերջ տալ թյուրըմբռնմանը:

Շաբաթվա երկրորդ կեսը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթն անհանգիստ կանցնի: Դուք պիտի շատ բաների մասին մտածեք, մի քանի բարդ առաջադրանք միաժամանակ լուծեք: Մյուսների մոտ դա չէր ստացվի, իսկ դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Հավանական են մասնագիտական հաջողություններ, չի բացառվում արագ մասնագիտական աճը: Կարևոր կլինի առաջին հաղթանակները տոնելուց հետո չթուլանալը: Գործեք, նախաձեռնող եղեք, ձեզ վրա պատասխանատվություն վերցրեք. միայն այդպես կկարողանաք ձեր կյանքը դեպի լավը փոխել:

Ինչ էլ պատահի, հիշեք, որ կարելի է մտերիմների վրա հույս դնել. նրանք կհասկանան, կօգնեն ու կաջակցեն ձեզ: Ողջ շաբաթը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հնարավորություն կտա պարզել անցյալի ոչ միանշանակ իրավիճակները, հասկանալ, թե ով է ճիշտ եղել, իսկ ով՝ սխալվել: Որոշ Խեցգետիններ կհասկանան՝ ինչպես փոխեն իրենց վարքը, որպեսզի կյանքն ավելի հեշտ ու հաճելի դառնա:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այս շաբաթ դուք գործեր շատ կունենաք. ծրագրված առաջադրանքներին կավելանան լրիվ նորերը: Ոչ ամեն ինչ կկարողանաք ժամանակին անել, բայց լուրջ խնդիրներ դրա պատճառով չեն առաջանա: Դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի, այնպես որ անհանգստանալու բան չկա: Եթե մանր-մունր սխալներ անեք, ապա արագ կկարողանաք ուղղել դրանք: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնցից կարող եք առավելագույն օգուտ քաղել, եթե խուճապի չմատնվեք:

Շատ Առյուծների կօգնեն հին ծանոթները: Հնարավոր է նրանք ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն կամ հուշեն, թե ինչով արժե զբաղվել:

Շաբաթվա երկրորդ կեսին արժե համառություն դրսևորել, քանի որ դրա շնորհիվ հաջողությամբ կավարտեք բոլորի համար կարևոր գործերը:

Ամեն անգամ ներդաշնակ ու հարթ չեն դասավորվի անձնական հարաբերությունները, հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ աշխատավայրում և տանը: Բայց դուք կաշխատեք բոլոր սուր անկյունները հարթել, և մեծ մասամբ դա ձեզ մոտ կստացվի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը արդյունավետ կլինի, հարմար կլինի կարևոր առաջադրանքները լուծելու համար: Միայն մի քանի օրվա ընթացքում դուք շատ բան կանեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Կարևոր կլինի կիսատ չթողնեք այն, ինչը միանգամից չի ստացվում, աշխատեք սկսած բոլոր գործերն ավարտել: Շատ շուտով դուք դրսևորած հաստատակամության համար կպարգևատրվեք:

Հեշտ չի լինի մասնագիտական և անձնական հարաբերությունները զատելը: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբն աշխատավայրում, ընդ որում՝ խոսքը ինչ-որ լուրջ բանի մասին կլինի, այլ ոչ թե ժամանակավոր փոխադարձ համակրանքի:

Առավել հանգիստ կանցնի շաբաթվա երկրորդ կեսը: Կհաջողվի ավարտել այն, ինչ ավելի վաղ էիք սկսել, դուք գոհ կմնաք ձեր ջանքերի պտուղներից: Չեն բացառվում դրամական մուտքերը, ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց պարգևատրումը:

Շաբաթվա վերջը բարենպաստ կլինի ընտանեկան գործերի, մտերիմներին օգնելու համար: Կարող եք հեռու բարեկամներին այցելել. նրանք ուրախ կլինեն ձեզ տեսնելու համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբը հազիվ թե անամպ լինի: Այդ հատվածում հավանական են ձգձգումներ գործերում, լարված պահեր շրջապատողների հետ հարաբերություններում: Որոշ Կշեռքներ կարող են կորցնել ինքնավստահությունը, կասկածել, որ ճիշտ ուղի են ընտրել: Հազիվ թե կողքին լինի մեկը, ում հետ կարող եք կիսվել ձեր տագնապներով: Բայց որոշ պիտանի խորհուրդներ կստանաք, եթե ճիշտ հարցեր տաք:

Դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, շատ շուտով դուք լավ փոփոխություններ կնկատեք:

Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի նոր նախաձեռնությունների համար, կուրախացնի հաջող զուգադիպություններով ու հաճելի անակնկալներով: Հետաքրքիր ծրագրեր կհայտնվեն, դուք կզգաք, որ ամեն պահի պատրաստ եք անցնել դրանց իրագործմանը:

Գաղափարները, որոնցով կկիսվեք շրջապատողների հետ, աջակցություն կտանան: Շատ ազդեցիկ համախոհներ գտնելու շանս կունենաք, որոնք էլ պատրաստ կլինեն ամեն հարցում ձեզ աջակցել: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները, հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենահասարակ շաբաթը չի սպասվում, բայց լուրջ խնդիրներ այն հազիվ թե բերի: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, ինտուիցիային լսելն է: Այն կհուշի՝ ինչպես ձեզ ճիշտ պահեք ոչ միանշանակ իրավիճակում, կօգնի նպատակին տանող ամենակարճ ուղին գտնել: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր արարքների պատճառները; Երկար բացատրությունների կարիք կլինի, և նման դեպքերում արժե համբերատար լինել վիրավորանքներից, դժգոհություններից ու վեճերից խուսափելու համար:

Եթե լուրջ տրամադրվեք, ուշադիր ու վճռական լինեք, ապա նկատելի մասնագիտական հաջողությունների կհասնեք, կհաղթահարեք ճանապարհին առաջ եկած արգելքներն ու կհաղթեք ուժեղ մրցակիցներին:

Շաբաթվա առաջին կեսին ձեզ կուրախացնեն և՛ մտերիմ մարդկանց, և՛ նոր ծանոթների հետ շփումները; Իսկ ավելի ուշ հնարավոր է ուզենաք մենակ մնալ, հանգիստ մտածել վերջին օրերի իրադարձությունների մասին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ հագեցած շաբաթ է սպասվելու: Նոր գործեր կհայտնվեն, երբեմն պիտի արագ գլուխ հանեք բարդ հարցերից, ոտքի վրա սովորեք: Բայց դա ձեզ չի վախեցնի, այլ կոգեշնչի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր առաջադրանքների լուծումը, հրաշալի գլուխ կհանեք այն ամենից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել: Այս շաբաթ կարևոր կլինի համբերատարությունը, հույզերին չտրվելու, բարենպաստ պահին հանգիստ սպասելու և միայն դրանից հետո գործելու ունակությունը: Այստեղ որոշ Աղեղնավորների պետք կգան հին ծանոթների խորհուրդները:

Հավանական են հետաքրքիր հանդիպումներ, հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Չի բացառվում միանգամից անհրաժեշտ տպավորությունը թողնել չստացվի. ձեր բոլոր ուժեղ կողմերը տեսնելու համար մարդկանց որոշ ժամանակ է պետք գալու:

Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ: Սակայն խոսքը միայն մանրուքների և դատարկ բաների մասին կլինի, որոնք շուտով կմոռացվեն: Մի տխրեք, աշխատեք ուրախացնել ձեզ ու ձեզ համար թանկ մարդկանց:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը բարենպաստ, հագեցած, արդյունավետ ու հետաքրքիր կանցնի: Նոր գործեր կհայտնվեն: Սկզբում դրանք բարդ կթվան, բայց շատ շուտով կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել: Շատ Այծեղջյուրների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Այն կօգնի խուսափել սխալներից, արագ գտնել նպատակին տանող ամենակարճ ճամփան: Շրջապատողները կլսեն ձեր խորհուրդներն ու շատ շնորհակալ կլինեն դրանց համար:

Չնայած գործեր ու հոգսեր շատ կունենք, ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու, հանգստի ու զվարճանքների համար: Շրջապատողներին հաճախ կես խոսքից կհասկանաք, արագ կկռահեք, թե ինչ կա նույնիսկ ամենածածկամիտ մարդկանց հոգում: Հնարավորություն կունենաք կարգավորել հին տարաձայնությունները, հաշտվել մի մարդու հետ, որի հետ վիճել էիք: Ռոմանտիկ հարաբերություններում հավանական են նկատելի լավ փոփոխություններ: Վատ մի զգացեք նախաձեռնող լինելուց. ձեզ ընդառաջ կգան:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք չհուզվել: Գլխավորը, որ այս շաբաթ ձեզանից պահանջվելու է, հանգստություն պահպանելու ունակությունն է, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Կարևոր կլինի ցավալի թյուրիմացություններն ու աննշան պատահարները սրտին շատ մոտ չընդունելը: Դրանք շուտով կմոռացվեն, այնպես որ չարժե փչացնել ոչ ձեր, ոչ էլ մտերիմների տրամադրությունը:

Դուք շատ բան պիտի սովորեք հին ու նոր ծանոթներից: Վատ մի զգացեք նրանց հարցեր տալուց, նույնիսկ եթե դրանք նրանց հիմար բան թվան: Ձեր հմայքի և մարդկանց մոտեցում գտնելու ունակության շնորհիվ դուք հուսալի համախոհներ կգտնեք, կկարողանաք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Չի բացառվում հաջողությամբ ավարտեք այն գործը, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել:

Այս շաբաթվա իրադարձությունները կօգնեն ձեզ շատ բաների այլ կերպ նայել: Հնարավոր է որոշ մոլորությունների հրաժեշտ տաք, փոխեք ձեր ծրագրերը, հասկանաք՝ ինչպես դեպի լավը փոխել ձեզ համար թանկ հարաբերությունները:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անհնարինը մի սպասեք: Եթե իրատես լինեք ու աշխատեք օբյեկտիվորեն գնահատել ձեր ուժերը, ապա արագ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել նպատակին հասնելու համար: Շրջապատողների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն: Լավ է ղեկավարվեք սեփական առողջ բանականությամբ, քան կողքից խորհուրդներով:

Հեշտ չեն դասավորվի գործնական հարաբերությունները: Ավելի դժվար կլինի ընկերների կամ հարազատների հետ աշխատող Ձկների համար. բարդ կլինի մասնագիտական և անձնական հետաքրքրությունները զատելը: Բայց եթե չտաքանաք, ապա լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա: Ամենալուրջ հարցերի քննարկումը լավ է հետաձգեք շաբաթվա երկրորդ կեսին:

Դուք աջակցություն կստանաք մի մարդուց, որն իրեն ձեզանից հեռու էր պահում, կարծես չէր նկատում ձեզ: Չեն բացառվում անսպասելի, բայց հաճելի ուշադրության նշանները:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1496 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0