Շաբաթվա աստղագուշակ 18.10 - 24.10
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1802 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա առաջին կեսը գործնական տեսանկյունից հաջող կլինի: Դուք գլուխ կհանեք բարդ հարցերից, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ նախկինում դրա հույսն անգամ չունեիք: Այդ հատվածը նպաստավոր կլինի նաև շփումների համար, ընդ որում՝ դա վերաբերում է և՛ աշխատանքային, և՛ անձնական հարաբերություններին: Դուք արագ կհասկանաք, թե ինչ են սպասում ձեզանից շրջապատողները, նոր ծանոթներին մոտեցում կգտնեք ու կվերականգնեք հին կապերը: Բայց ինչքան կիրակին մոտենա, այնքան հուզական դաշտը կլարվի: Հանգստություն պահպանելն ու կշռադատված որոշումներ ընդունելը, վարքի ճիշտ ձև ընտրելը կդժվարանա: Բայց դուք բոլոր դեպքերում կկարողանաք դա անել, կխուսափեք լուրջ կոնֆլիկտներից ու բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք: Չարժե շտապել գումարին վերաբերող հարցերում: Հազիվ թե կարողանաք արագ հարստանալ, այնպես որ՝ ոսկե սարեր խոստացող մարդկանց հետ արժե զգոն լինել: Խոշոր գնումներ անելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի աշխատանքի և գործնական կապերի համար: Այդ հատվածը հետաքրքիր առաջարկներ է խոստանում: Դուք մասնագիտական սանդուղքով բարձրանալու և հեռանկարային նախագծերի վրա տարվող աշխատանքին մասնակցելու հնարավորություն կունենաք: Հնարավոր է՝ նոր համախոհներ գտնեք, որոնց թվում կլինեն ազդեցիկ անձինք: Նրանց աջակցության շնորհիվ կհաջողվի ամրապնդել դիրքերն ու հասնել վաղուց դրված նպատակներին: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք կվերհիշեք այն, ինչ ավելի վաղ եք իմացել, և դա շատ տեղին կլինի: Ներդաշնակ կլինեն անձնական հարաբերությունները, մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Շաբաթը հարմար է ուրիշներին օգնելու, բարդ իրավիճակում հայտնված մարդկանց աջակցելու համար: Այն, ինչ կանեք շրջապատողների համար, ձեզ նույնպես օգուտ կտա: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա առաջին կեսին հույզերը վերահսկելը, վատ տրամադրությանը չտրվելը բարդ կլինի: Դուք տպավորվող կլինեք, հեշտությամբ կկորցնեք հավասարակշռությունը: Բացի այդ, կենտրոնանալը դժվար կլինի, ինչ-որ բան կմոռանաք կամ աչքաթող կանեք, իսկ հետո կբարկանաք ձեր և ձեր կողքին պատահաբար հայտնված մարդկանց վրա: Բայց այդ ամենը չի խանգարի, որպեսզի շաբաթը շատ արդյունավետ անցնի: Դուք գործերից արագ գլուխ կհանեք, սպասվածից շատ բան կհասցնեք: Շաբաթվա երկրորդ կեսին իրավիճակը կկայունանա և կկարողանաք շունչ քաշել: Ձեզ հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ են սպասվում: Հաճախ հյուրեր կունենաք, այդ թվում՝ առանց հրավերի: Չնայած այս շաբաթ բռնկուն կլինեք, բայց միևնույնն է, վատ լեզու չեք գտնի մարդկանց հետ, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Շաբաթը հարմար է և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումների, ոչ միայն ձեզ, այլև ուրիշների համար կարևոր զրույցների համար: Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այս շաբաթ իրադարձություններն արագ կզարգանան, և դուք ամենայն հավանականությամբ պիտի փոխեք ծրագրերը, շտապ գործերի վրա կենտրոնանալու համար հետաձգեք որոշ այլ գործեր: Հավանական են փոփոխություններ գործնական ոլորտում: Չի բացառվում՝ ստիպված լինեք արագ նոր պարտականություններ յուրացնել, սովորել մի բան, որը սկզբում այնքան էլ հետաքրքիր չի թվա: Կարևոր կլինի փոփոխություններին պատրաստ լինելը: Ինչքան շատ կառչեք հնին, այնքան բարդ կլինի առաջ շարժվելը: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը, որը միշտ տեղին կլինի: Դա վերաբերում է և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններին: Մարդիկ ուրախությամբ կաջակցեն ձեր գաղափարները, կաշխատեն օգնել դրանց իրագործման հարցում, նույնիսկ եթե նրանց նման բան չխնդրեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Խեցգետիններ նվեր կստանան այն իրը, որի մասին վաղուց էին երազում: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բավական հաջող շաբաթ է, չնայած՝ այն անհանգստությունից զուրկ չի լինի: Դուք պիտի լրիվ նոր բանով զբաղվեք: Սկզբում խուճապի կմատնվեք, բայց ավելի ուշ ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Բազում լավ գաղափարներ կունենաք: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի հետ, երբեմն էլ՝ ֆինանսական կամ ձեր ու ձեր ընտանիքի համար կարևոր ունեցվածքի հետ կապված հարցերի հետ: Հոգնեցնող չի թվա նաև ձանձրալի աշխատանքը, որը կարգապահություն ու կենտրոնացվածություն կպահանջի: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, այդ իսկ պատճառով ոչինչ աչքաթող չեք անի, այնպիսի սխալներ չեք գործի, որոնք ուղղելու վրա շատ ժամանակ պիտի ծախսեիք: Կարող եք դիմել պետկազմակերպություններին, պաշտոնական հարցումներ և այլ փաստաթղթեր կազմել: Ճանապարհին անհաղթահարելի բյուրոկրատական խոչընդոտներ չեն առաջանա: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը շատ հարմար կլինի աշխատելու համար: Կարևոր չէ՝ լրիվ նոր գործերով եք զբաղվելու, թե հին խնդիրների լուծմամբ, քանի որ բոլոր դեպքերում հրաշալի արդյունքների կհասնեք: Անկախ իրավիճակից՝ կշռադատված որոշումներ ընդունելու ունակությունը ձեզ շատ պետք կգա: Հենց դրա շնորհիվ կկարողանաք մրցակիցներին թողնել հետևում ու զինաթափել թշնամիներին: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Այստեղ հավանական են հաճելի անակնկալներ, զարմանալի իրադարձություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Պատրաստ եղեք, որ տարաբնույթ հանդիպումներն ու զրույցներն այս շաբաթ սովորականից շատ են լինելու: Դեպի ձեզ ամենատարբեր մարդիկ կձգտեն և նրանցից յուրաքանչյուրին պիտի մոտեցում գտնեք: Ամեն անգամ չի հաջողվի արագ հասկանալ, թե ինչ կա շրջապատողներին մտքին, բայց դուք դրանից գլուխ կհանեք: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթը, ճիշտ է, բավական անհանգիստ, բայց հաջող կլինի: Այն մտքերը հավաքելու, սեփական ցանկություններից գլուխ հանելու հնարավորություն կտա, կկարողանաք հասկանալ, թե ինչն է ձեզ համար իսկապես կարևոր: Նույնիսկ այն պահերին, երբ շուրջը խառնաշփոթ կտիրի, դուք կկարողանաք հանգստություն պահպանել, կշռադատված որոշումներ ընդունել, պրովոկացիաներին չտրվել: Շատ Կշեռքների կօգնի փորձը: Հասկանալով, որ առաջին անգամ չեն նման իրավիճակում հայտնվել՝ նշանի ներկայացուցիչները խուճապի չեն մատնվի, կպահպանեն դրական տրամադրվածությունն ու հաջողության հանդեպ վստահությունը: Գործեր սպասվածից շատ կլինեն: Չի բացառվում՝ պետք լինի ուղևորությունների մեկնել, լինել վայրերում, որոնց մասին նախկինում չեք էլ լսել: Դա շատ հետաքրքիր կլինի: Տանից հեռու հաճելի ծանոթություններ կհաստատեք, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Ընկերական հանդիպումների համար ժամանակ կգտնեք: Հաճելի կլինի այն մարդկանց հետ շփվելը, որոնք լավ են ճանաչում ձեզ, հասկանում են, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Հին ծանոթները կկարողանան ոչ միայն ուրախացնել, այլև ոգեշնչել ձեզ: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ինչ-որ բան ավելի դժվար կտրվի, քան կուզենայիք, բայց շաբաթը վատ չի դասավորվի: Այն հարմար կլինի գործնական կապերի, պոտենցիալ գործընկերների և գործատուների, հնարավոր համախոհների հետ հանդիպելու համար: Դուք կկարողանաք լավ տպավորություն թողնել, ձեր գաղափարների ու ծրագրերի մասին այնպես պատմել, որ դրանց հանդեպ ոչ ոք անտարբեր չի մնա: Որոշ դժվարություններ կապված կլինեն այն բանի հետ, որ նոր առաջադրանքներ կհայտնվեն, և հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դրանց լուծման հարցում աջակցել ձեզ: Չի բացառվում՝ անհրաժեշտ արդյունքն ստանալու առաջին փորձերը անհաջող լինեն: Բայց դուք, իհարկե, չեք հանձնվի և անպայման կհասնեք ձեր ուզածին: Շաբաթը ձեզ հնարավորություն կտա ամրապնդել գործնական և անձնական հարաբերությունները, պարզել ոչ միանշանակ իրավիճակները, բաց տեքստով խոսել մարդկանց հետ, որոնց հետ լեզու գտնել չէր ստացվում: Հնարավորություն կունենաք վերջ տալ ընտանեկան տարաձայնություններին: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթը բարենպաստ կլինի ուսման, մտավոր աշխատանքի, անսովոր առաջադրանքները լուծելու համար: Դուք պիտի ուշադիր լսեք ինտուիցիայի հուշումները, որոնք կօգնեն այնտեղ, որտեղ գիտելիքների ու փորձի պակաս կա: Անսովոր մարդկանց հետ հանդիպումներ շատ կլինեն, նրանցից մի քանիսից կկարողանաք ինչ-որ բան սովորել: Ուրիշի փորձը շատ օգտակար կլինի, հատկապես այն Աղեղնավորների համար, որոնք ծրագրում են մոտ ժամանակներս փոխել աշխատանքը կամ լրիվ նոր բանով զբաղվել: Հուզական դաշտը ողջ շաբաթվա ընթացքում բարենպաստ կլինի: Նույնիսկ դժվար պահերին կկարողանաք պահպանել լավատեսական տրամադրությունը: Դա շրջապատողներին շատ դուր կգա: Շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ և ընկերանալ: Ազդեցիկ մեկը կօգնի ձեզ համար կարևոր գործում: Շաբաթը հարմար է մասնագիտական սեմինարների, դասախոսությունների այցելելու և այնպիսի միջոցառումների մասնակցելու համար, որտեղ կարող եք ոչ ֆորմալ միջավայրում շփվել ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք կկարողանաք հենց շաբաթվա սկզբից լուրջ տրամադրվել: Բարդ գործերը չեք հետաձգի, հակառակը՝ հենց դրանցից կսկսեք: Ձեր նման մոտեցման շնորհիվ կհաջողվի առաջին հերթին՝ շատ բան հասցնել, երկրորդ՝ խնայել ուժերը, խուսափել դատարկ ապրումներից ու զուր հուզումներից: Նկատի ունեցեք, որ շրջապատողներն այս շաբաթ ձեզանից շատ բան են սպասելու: Իհարկե, պարտադիր չէ համապատասխանեք բոլոր ակնկալիքներին, բայց աշխատեք գոնե չհիասթափեցնել նրանց, ովքեր ձեզ համար կարևոր են: Շաբաթը բարենպաստ կլինի ստեղծագործելու համար: Դուք սեփական գաղափարները կունենաք, ուրիշների լավ գաղափարներն էլ ժամանակին կյուրացնեք: Դուք շատ բաների ուրիշների նման չեք նայի: Շատերի վրա դա անջնջելի տպավորություն կթողնի, մարդիկ կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ, ընկերանալ: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այս շաբաթ շատ բան հեշտությամբ կտրվի: Բանը ոչ այնքան յուրահատուկ նպաստավոր պայմանների մեջ կլինի, որքան ինտուիցիայի, որի շնորհիվ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք: Հաջողակ լինելը կօգնի հաղթել ուժեղ մրցակիցներին: Ձեռքբերումները հատկապես նկատելի կլինեն մասնագիտական ոլորտում: Այստեղ կկարողանաք արագ հասնել նրան, ինչին մեկ ուրիշ ժամանակ շաբաթներ կնվիրեիք: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն գործընկերների ու ղեկավարության հետ հարաբերությունները: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, բարկանում ձեզ վրա կամ ինչ-որ բանից նեղացած էին, կհասկանան, որ մոլորության մեջ էին ու կուղղվեն: Ձեզ համար հեշտ կլինի նոր ծանոթների հետ լեզու գտնելը, հների հետ ինչ-որ բանի մասին պայմանավորվելը: Տարաձայնություններին ու վերջին շրջանում անհանգստացնող վեճերին փոխարինելու կգա փոխհասկացողությունը: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ամենամտերիմների հետ կապված լավ նորություններ: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթը հաջող կդասավորվի, եթե լուրջ լինեք, պահի ցանկություններին ու քմահաճույքներին էլ չտրվեք: Ինչքան շուտ հաշտվեք նրա հետ, որ բոլոր ցանկություններն արագ չեն իրականանալու, այնքան շատ կլինեն կարևոր հաղթանակներ տոնելու, լուրջ գործում հաջողության հասնելու շանսերը: Շաբաթվա առաջին օրերին արժե կենտրոնանալ աշխատանքի վրա: Հենց այդ հատվածը բարենպաստ կլինի մասնագիտական աճի, գործնական հարաբերություններն ամրապնդելու համար: Եթե ձեզ ճիշտ պահեք, կկարողանաք ձեզ լավագույն կողմերով դրսևորել ու շուտով շատ գրավիչ առաջարկներ կստանաք: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում. լրիվ պարզ կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք, և տրամադրությունն արագ կլավանա: Դուք կզգաք, որ մտերիմները ձեր կողմից են, ավելի ինքնավստահ կդառնաք նրանց աջակցության ու հասկացողության շնորհիվ: |
|