ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 18.07 - 24.07
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1347 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մտածեք ապագայի մասին: Այս շաբաթ շատ կարևոր կլինի երկարաժամկետ նպատակներին հասնելու վրա կենտրոնանալը, այլ ոչ թե ամեն պատահած բան ստանձնելը: Մտածեք՝ արդյոք արժե կտրուկ փոխել ծրագրերը, համաձայնել անսպասելի առաջարկներին, որոնք ոչ մի կերպ կապված չեն լինի նրա հետ, ինչով իսկապես ուզում եք զբաղվել: Հնարավոր է՝ հասկանաք, որ լավ է լրիվ նոր ճանապարհով գնաք, բայց նման որոշումը պետք է կշռադատված լինի, տաք գլխով, պահի ազդեցության տակ ընդունված չլինի:

Հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները, նաև նրանց, ովքեր իրենց պատասխանատու են համարում ձեր բարեկեցության համար: Նման մարդիկ հաճախ անտեղի խորհուրդներ կտան, կխառնվեն ձեր գործերին: Աշխատեք հանգիստ, առանց նյարդայնանալու և բարկանալու արձագանքել: Վեճերից խուսափել չի ստացվի, բայց ձեզ անպայման կլսեն, եթե համոզիչ փաստարկներ բերեք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ բարդ, բայց շատ արդյունավետ շաբաթ է սպասվում: Այն հնարավորություն կտա նկատելի հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, գլուխ հանել այն գործից, որը հիմա ձեզ համար յուրատեսակ կարևոր է: Ճիշտ է, սովորական մեթոդները քիչ արդյունավետ կլինեն, այնպես որ՝ պիտի լրիվ նոր բան հորինեք: Բայց դրա հետ կապված խնդիրներ չեն առաջանա. լավ գաղափարները ժամանակին կծնվեն, շատ մտահղացումներ հաջող կլինեն: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը: Այդպես կարող եք գրավել այն մարդկանց ուշադրությունը, որոնցից շատ բան է կախված: Արժե ուշադրություն դարձնել ֆինանսական հարցերին: Հիմա ճիշտ ժամանակն է համոզվելու, որ չփակված հաշիվներ կամ պարտքեր չունեք, որոնք վաղուց վերադարձնելու ժամանակն է:

Շփումների տեսանկյունից շաբաթը հաջող կլինի: Վեճեր չեն լինի ո՛չ տանը, ո՛չ աշխատավայրում: Նոր ծանոթների հետ արագ կընկերանաք, եթե, իհարկե, ուզենաք: Ինտուիցիան ժամանակին կհուշի՝ ում կարելի է վստահել, իսկ ում հետ է պետք զգոն լինել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը լավը կլինի լրիվ նոր գործ ստանձնելու կամ սովորելու համար մի բան, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք: Հաջողությունների հասնելն ավելի հեշտ կլինի, քան կարելի էր ենթադրել: Բացի այդ, կծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ, պիտանի կապեր ձեռք կբերեք: Որոշ Երկվորյակներ տեղեկատվություն կստանան, որը նրանց կստիպի փոխել ծրագրերը և շատ ուրախ կլինեն դրա համար:

Կարևոր կլինի կոնկրետ գործերի, պրակտիկ առաջադրանքների վրա կենտրոնանալը, այլ ոչ թե ամպերում սավառնելը: Եթե չկարողանաք իրատեսորեն գնահատել վիճակը, սկսեք պատրանքներ կառուցել, ապա վտանգ կա՝ լուրջ սխալներ անեք, ինչ-որ բան էլ աչքից վրիպի: Լսեք մտերիմների խորհուրդները: Հաճախ հենց ձեզ լավ իմացող ու հասկացող մարդիկ կնկատեն ձեր աչքից վրիպած մասերը: Շաբաթվա երկրորդ կեսին աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Դա օգուտ կտա հարաբերություններին:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Այդ հատվածը հարմար կլինի ամենատարբեր առաջադրանքներ լուծելու համար՝ և՛ լրիվ նոր, և՛ լավ ծանոթ: Հաջողությունը նոր նախաձեռնություններին կուղեկցի բիզնեսի ոլորտում: Չի բացառվում՝ փող աշխատելու նոր ձև գտնեք, հասկանաք՝ ինչպես կարելի է արագ մեծացնել եկամուտները: Հաջող կլուծվեն իրավաբանական և ունեցվածքի հետ կապված հարցերը: Դուք գլուխ կհանեք վերջին ժամանակներս կուտակված խնդիրներից ու ձեզ ավելի հանգիստ կզգաք:

Եթե շաբաթվա առաջին կեսին շատ Խեցգետինների համար հեշտ կլինի ինքնուրույն գործելը, ապա երկրորդը բարենպաստ կլինի համախոհներ փնտրելու, գործնական բանակցությունների և համագործակցություն սկսելու համար: Այս հատվածում սկսվող աշխատանքային հարաբերությունները ժամանակի ընթացքում ոչ ֆորմալ կդառնան ու անպայման վառ հույզեր կպարգևեն: Շաբաթվա վերջին հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը կարևոր զրույցներից մի սկսեք. վտանգ կա, որ նման դեպքում ամեն ինչ թեժ ու բավական անիմաստ վեճերով կավարտվի: Շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար կլինի, իսկ փոքրիկ թյուրիմացությունները կարող են լուրջ խնդիրներ երևալ ձեր աչքին: Այդ ամենը կխանգարի ձեզ կենտրոնանալ գործերի վրա, ճիշտ գնահատել լուծում պահանջող խնդիրները: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք: Շաբաթվա կեսին գլուխ կհանեք, թե ինչ է կատարվում ու կհասկանաք՝ ինչպես պիտի պահեք ձեզ: Հենց այստեղ էլ ամենահետաքրքիրը կսկսվի:

Շաբաթվա երկրորդ կեսին անսպասելի նոր գործեր կհայտնվեն, և դրանք բոլորը ձեզ շատ հետաքրքիր կթվան: Հնարավորություն կունենաք զբաղվել ձեզ վաղուց գրավող մի բանով, իսկ կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել դժվար պահին, աջակցել և ուրախացնել: Հարազատներն ու հին ընկերները կուրախացնեն լավ նորություններով: Շաբաթվա վերջին օրերը հրաշալի կլինեն ընդհանուր ծրագրեր կառուցելու և քննարկելու համար: Այստեղ տարաձայնությունների առիթներ չեն լինի, փոխարենը հաճելի պահեր շատ կլինեն:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա առաջին օրերը հազիվ թե հարմար լինեն կարևոր հանդիպումների և լուրջ հարցերը քննարկելու համար: Մարդկանց հետ լեզու գտնելը սովորականից դժվար կլինի, նույնիսկ պարզապես անհրաժեշտ խոսքերը գտնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը, պրովոկացիաներին չտրվել և բոլորի հետ ձեզ բարեհամբույր պահել: Արժե զգույշ լինել գործերում: Լավ է ձեզ վրա լուրջ պարտավորություններ չվերցնեք, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք, որ կարողանալու եք կատարել դրանք:

Շաբաթվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ հնարավորություններով ու լավ գաղափարներով լի: Այն նոր հեռանկարներ կբացի այն Կույսերի առաջ, որոնք վերջին ժամանակներս դոփում էին տեղում, չգիտեին՝ ինչի վրա կենտրոնանալ: Հավանական են հաճելի ծանոթություններ, անսովոր հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Սա ամենահարմար ժամանակն է ուրիշներից սովորելու, պիտանի փորձը յուրացնելու, խորհուրդները լսելու համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Պատրաստ եղեք անակնկալների: Մեծ է հավանականությունը, որ այս շաբաթը իրադարձություններ կբերի, որոնց պատճառով պիտի լրջորեն փոխեք ծրագրերն ու վերանայեք առաջնահերթությունները: Որոշ Կշեռքներ դժվարությունների կբախվեն հենց այն գործերում, որոնց վերջին ժամանակներս շատ մեծ ուշադրություն էին դարձնում: Համառ եղեք ու սկսածը կիսատ մի թողեք. ամեն ինչ անպայման կստացվի, չնայած՝ ոչ միանգամից:

Ինքներդ ձեզանից ու շրջապատողներից շատ բան մի պահանջեք: Ինչքան շուտ խոստովանեք, որ մարդիկ կարող են անթերի չլինել, այնքան արագ պարզ կդառնա, որ նրանք ձեզ հետ այնքան էլ վատ չեն պահում իրենց: Կարևոր հարցերի քննարկումը հարթ ու հաջող կանցնի, եթե պահպանեք ինքնատիրապետումը, ղեկավարվեք առողջ բանականությամբ, այլ ոչ թե պահի հույզերով: Դա վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ անձնական գործերին:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթն ընդհանուր առմամբ բավական հաջող կլինի, բայց դրական միտումներից առավելագույն օգուտ քաղելու համար համբերատարության, համառության ու խելամտության կարիք կլինի: Մի հավատացեք նրանց, ովքեր ոսկե սարեր են խոստանում, ուժեղ մրցակցի դեմ հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք: Եթե իրատես լինեք, ապա կխուսափեք և՛ զուր հույսերից, և՛ հիասթափություններից:

Ուշադրություն դարձրեք շրջապատողների հետ հարաբերություններին: Մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը շատ պետք կգա աշխատանքի մեջ: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա արագ ազդեցիկ համախոհներ կգտնեք, նրանց աջակցությամբ կիրագործեք այն, ինչը նախկինում լրիվ անհավանական էր թվում: Անձնական հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն, եթե հաշվի առնեք մտերիմների ցանկությունները, հարգանքով վերաբերվեք ձեզ համար թանկ մարդկանց զգացմունքներին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը հազիվ թե առանց փորձությունների ու դժվարությունների անցնի: Սակայն դուք կկարողանաք դրանք հաղթահարել. դրանում կօգնեն փորձը, համառությունն ու լավատեսությունը: Դուք կպահպանեք ձեր նախաձեռնությունների հանդեպ վստահությունը անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմաններն ու ինչ խոչընդոտներ կհայտնվեն ճանապարհին: Դա շատերին դուր կգա, անսպասելի ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ ու ընկերանալ ցանկացողներ կհայտնվեն:

Գործերը կշատանան: Որոշ Աղեղնավորներ այս շաբաթ կսկսեն լուծել ուրիշների խնդիրները, ուղղել նրանց գործած սխալները: Կարող են նոր մասնագիտական պարտականություններ հայտնվել, չի բացառվում՝ ստիպված լինեք պատասխանատու որոշումներ ընդունել: Սկզբում դա ձեզ կստիպի հուզվել, բայց հետո դուք հունի մեջ կընկնեք և ուրախ կլինեք, որ ամեն ինչ հենց այդպես է դասավորվել:

Ինչքան էլ զբաղված լինեք, մի մոռացեք հանգստանալու և մտերիմներին ուշադրություն հատկացնելու մասին: Այնքան էլ հեշտ չի լինի աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռություն գտնելը, բայց դուք կփորձեք դա անել: Եթե ստացվի, շաբաթը չափազանց հաճելի կանցնի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկիզբն առանց տարաձայնությունների չի անցնի: Դրանք հաճախ կառաջանան դատարկ բաների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք չտաքանալ, հանգիստ վերաբերվել նրան, որ ինչ-որ մեկը ձեզ հետ համաձայն չէ: Համբերությամբ զինվեք: Շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ հենց դուք եք ճիշտ եղել:

Շաբաթվա կեսը արդյունավետ կլինի: Այդ հատվածում կկարողանաք միաժամանակ մի քանի գործով զբաղվել, յուրաքանչյուրից հրաշալի գլուխ կհանեք: Բայց դուք ստիպված չեք լինելու անմարդկային ջանքեր գործադրել, շատ հարցերում պարզապես հաջողակ կլինեք: Չնայած մեծ ծանրաբեռնվածությանը՝ բավարար ժամանակ կմնա նաև սիրելի զբաղմունքների համար, որոնք կրկին դրական հույզեր կպարգևեն:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն միապաղաղ գործերի, ընթացիկ խնդիրները լուծելու համար: Դրանք ձեզ ձանձրալի կամ հոգնեցնող չեն թվա, իսկ մտերիմները հաճույքով կօգնեն գլուխ հանել նրանից, ինչը միանգամից չստացվի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին մի գերագնահատեք ձեզ ուժերը: Դուք կարող եք բազմաթիվ բարդ գործերից գլուխ հանել, բայց ինչ-որ տեղ օգնության կարիք եք ունենալու: Ինչքան շուտ դա խոստովանեք, այնքան քիչ խնդիրներ կառաջանան ապագայում: Ուշադրություն դարձրեք գործնական հարաբերություններին: Կարևոր կլինի կոնֆլիկտներից խուսափելը, այն մարդկանց հետ չվիճելը, որոնք նախկինում ամեն հարցում աջակցում էին ձեզ, իսկ եթե դրանից խուսափել չստացվի, ապա գոնե վեճերը կառուցողական վարելն ու անձերին չանցնելը:

Ֆինանսական գործերում զգուշությունը չի խանգարի: Դա առաջին հերթին վերաբերում է այն Ջրհոսներին, որոնք պատրաստվում են այս շաբաթ խոշոր գնումներ անել կամ գործարքներ կնքել: Մի ծուլացեք ավելորդ անգամ համոզվել, որ ամեն ինչ կարգին է, փաստաթղթերն էլ հստակ ձևակերպված են:

Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի: Հնարավոր են և՛ հաճելի անակնկալներ, և՛ նոր հնարավորություններ: Շատ Ջրհոսներ կհասկանան՝ ինչ է պետք անել, որպեսզի հին ցանկություններն իրականան և անհապաղ կսկսեն գործել: Արժե նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում. դա տեղին կլինի, միանգամից աջակցություն կստանաք: Շաբաթվա վերջը հրաշալի շրջան կլինի սիրելիի հետ հանդիպելու համար: Հանդիպումը երկուսիդ համար էլ հիշարժան կանցնի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկիզբն անհանգիստ կլինի: Մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ չի ստացվի, և դա նշանի շատ ներկայացուցիչների կստիպի հուզվել: Սակայն լուրջ սխալներ դուք չեք անի, իսկ ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ էլ չեն առաջանա, այնպես որ՝ կարող եք հանգիստ զբաղվել կարևոր թվացող գործերով: Եթե ուզենաք ինչ-որ մեկին օգնության հարցով դիմել, փորձված համախոհներ ընտրեք, որոնք ձեզ լավ հասկանում են: Ինչքան շատ բացատրությունների կարիք լինի, այնքան մեծ կլինի թյուրիմացությունների ու տհաճ իրավիճակների հավանականությունը:

Շաբաթվա երկրորդ կեսը հրաշալի կլինի գործերում նախաձեռնող լինելու, ծրագրերով կիսվելու համար: Դժվար չի լինի համախոհների խումբ հավաքելն ու հուսահատվածներին ոգեշնչելը: Դուք ձեր օրինակով ցույց կտաք, որ շատ խոչընդոտներ կարելի է հաղթահարել, իսկ դա շրջապատողների վրա ուժեղ տպավորություն կթողնի: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել: Որոշ Ձկներ կընկերանան այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում մրցակցում էին, և շատ ուրախ կլինեն դրա համար:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1347 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0