Շաբաթվա աստղագուշակ 18.04 - 24.04
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 5338 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Եզրահանգումների հարցում մի շտապեք: Շաբաթվա առաջին օրերը կարող են բարդ լինել հատկապես նրանց համար, ովքեր այդ հատվածի համար կարևոր հանդիպումներ ու լուրջ զրույցներ են ծրագրել: Խնդիրներ կարող են ծագել նույնիսկ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հետ առաջ շատ հաշտ էիք: Փոխարենը կարող եք հաջողության հասնել ինքնուրույն գործելով: Դուք ոչ ստանդարտ լուծումներ կգտնեք, կհասկանաք՝ ինչպես արագ գլուխ հանել աշխատանքային խնդիրներից: Հավանական են շահավետ գործարքներ: Շաբաթվա կեսը հարմար կլինի ուսման և հետազոտական գործունեության, ինչպես նաև ստեղծագործական բնույթի խնդիրները լուծելու համար: Դուք հեշտությամբ լրիվ նոր բան կմտածեք կամ կնկատեք մի բան, որին մյուսներն ուշադրություն չեն դարձրել: Բարդ գործը կարող է իսկապես գրավել ձեզ: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան շատ ուրախություն կբերեն ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումները: Հաճախ դուք իրար կես խոսքից կհասկանաք: Ե՛վ ընկերների հետ շփումները, և՛ ռոմանտիկ ժամադրությունները դրական հույզեր կպարգևեն: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթը հարմար կլինի նոր ու անսովոր բան ստանձնելու համար: Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի, դուք լավ գաղափարներ կունենաք և դրանց իրագործման հարցում խնդիրներ չեն առաջանա: Պարզ կդառնա, թե ինչպես կարելի է գլուխ հանել վերջին ժամանակներս առաջացած աշխատանքային խնդիրներից: Չի բացառվում՝ դրանց իրագործման հարցում օգնեն մարդիկ, որոնցից աջակցություն չէիք սպասում: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, որոշ Ցուլերի նոր աշխատանք կառաջարկեն: Անսպասելի հանդիպումներ ու զարմանալի զուգադիպություններ շատ կլինեն: Աշխատեք ուշադրություն դարձնել այն ամենին, ինչը դուրս է սովորականի սահմաններից. հենց նման իրադարձությունները կարող են ճակատագրի հուշումներ դառնալ: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին տարբեր բաներ եք լսել: Ֆինանսական պատկերը բարենպաստ կլինի, եթե չշտապեք գումարի հետ կապված հարցերի լուծման մեջ: Ձեզ բնորոշ շրջահայացությունը կօգնի խուսափել զուր ծախսերից: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Նույնիսկ սովորական, լավ ծանոթ գործերն այս շաբաթ սովորականից դժվարությամբ են տրվելու: Դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է ամեն ինչ հետաձգել ու ոչ մի բանով չզբաղվել: Պարզապես պատրաստ եղեք դժվարությունների, ձեզանից անհնարինը մի պահանջեք ու մի շտապեք: Արժե ուշադիր լինել գումարի հետ կապված հարցերում: Հենց այստեղ շատ կարևոր կլինի կշռադատված որոշումներ ընդունելը: Շաբաթը հարմար չի լինի արկածախնդրություններին մասնակցելու համար: Լավ է չվստահեք նոր ծանոթներին, որոնք ամեն ինչ ու միանգամից են խոստանում: Իսկ ահա մտերիմների աջակցության վրա ողջ շաբաթվա ընթացքում կարող եք հույս դնել: Նրանք չեն մերժի ձեր օգնության խնդրանքը: Ընտանեկան հարաբերությունները ներդաշնակ կլինեն, իսկ նախկինում բոլորին վշտացնող տարաձայնությունները կմնան անցյալում: Որոշ Երկվորյակներ կկարողանան հաշտվել այն մարդու հետ, որի հետ վիճելու համար զղջում էին: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Պետք է շատ աշխատեք, և դա ձեզ ամենայն հավանականությամբ կուրախացնի: Հետաքրքիր գործեր ու նոր նախագծեր կհայտնվեն: Դրանց շնորհիվ դուք շատ բան կսովորեք ու կծանոթանաք մարդկանց հետ, որոնք հետո ձեզ դեռ շատ կաջակցեն: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները: Հնարավոր է՝ կարողանաք զբաղվել նրանով, ինչի մասին վաղուց էիք երազում: Շաբաթը հարմար կլինի ընկերների հետ միասին հին ծրագրի իրագործմանն անցնելու համար: Նախկինում բոլորին չափազանց համարձակ թվացող գաղափարները անսպասելի աջակցություն կստանան: Չի բացառվում՝ եկամուտների նոր աղբյուր գտնեք: Հավանական են անսպասելի իրադարձություններ ու զարմանալի պատահարներ: Դրանք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա: Չի բացառվում՝ որոշեք կենտրոնանալ լրիվ նոր գործերի վրա, իսկ մնացած ամեն ինչ հետաձգել: Մտերիմները շատ ուրախ կլինեն դրա համար ու կաջակցեն ձեզ: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթը հարմար կլինի աշխատանքի և գործնական շփումների համար: Եթե նոր գործընկերների ու համախոհների կարիք ունեք, հիմա նրանց գտնելը հեշտ կլինի: Ձեր գաղափարներն ու ծրագրերը շատերի ճաշակով կլինեն, դրանց իրագործմանը մասնակցել ցանկացողների պակաս չի լինի: Եթե ծրագրում եք հնարավորինս շուտ ինչ-որ բիզնես-նախագծեր ստանձնել, ապա կենտրոնացեք ներդրողներ փնտրելու վրա. շանս կա, որ նշանակալի ֆինանսական աջակցություն կստանաք, որն էլ գործի առաջին փուլում շատ տեղին կլինի: Ոչ մեծ դժվարություններ կառաջանան սովորող Առյուծների մոտ: Ստիպված եք լինելու կրկին գլուխ կոտրել նրա վրա, ինչը լրիվ ակնհայտ էր թվում: Հնարավոր է հասկանաք, որ ինչ-որ բան եք բաց թողել: Քննություններին լավ է լուրջ պատրաստվեք, հույս չդնեք հաջողակ լինելու վրա: Աշխատեք պահել խոստումները, չխախտել պայմանավորվածությունները, հուսախաբ չանել նրանց, ովքեր ձեզ վրա հենվել էին, նույնիսկ եթե խոսքը դատարկ բաների մասին լինի: Դա թույլ կտա խուսափել մտերիմների ու ծանոթների հետ հարաբերություններում խնդիրներից: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը գրավիչ հեռանկարներ կբացի գործնական ոլորտում: Դուք լավ գլուխ կհանեք այն աշխատանքից, որը նախկինում բարդ էր թվում, կլուծեք դժվար խնդիրները: Հաջող կանցնեն բանակցությունները, չի բացառվում՝ ոչ վաղ անցյալի թշնամիները ձեր կողմն անցնեն: Լավ կանցնեն մասնագիտական գործունեության հետ կապված ուղևորությունները, հաջող կլինեն հասարակական ելույթները: Շաբաթը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Սա հրաշալի ժամանակ կլինի նախաձեռնող լինելու, դեպի ձեզ համակրելի մարդն առաջին քայլն անելու համար: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Այն կարող է կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Լավ է կարևոր գործերը շաբաթվա երկրորդ կեսին չհետաձգեք. այդ շրջանում նոր հոգսեր կհայտնվեն, և կենտրոնանալը կդժվարանա: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթը բավական հանգիստ կանցնի ու հազիվ թե կյանքում արմատական փոփոխություններ բերի: Դուք կավարտեք այն, ինչի վրա երկար աշխատել եք ու գոհ կմնաք ձեր ջանքերի արդյունքներից: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Ինֆորմացիան հեշտությամբ կմտապահվի, ոչ մի կարևոր մանրուք ձեր աչքից չի վրիպի: Նոր գիտելիքների ու հին փորձի շնորհիվ դուք կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը: Ֆինանսական պատկերը բարենպաստ կլինի: Դրամական մուտքերը ժամանակին կլինեն, ծախսերն էլ՝ կանխատեսելի և արդարացված: Հազիվ թե ուզենաք սպոնտան գնումներ անել: Եթե այս շաբաթվա համար ուղևորություններ եք ծրագրել, դրանց լուրջ նախապատրաստվեք: Կարևոր չէ՝ գործով եք ճամփա գնալու, թե պարզապես լավ ժամանակ անցկացնելու համար: Բոլոր դեպքերում արժե երթուղին նախապես որոշել, ևս մեկ անգամ համոզվել, որ ձեզ հետ ամեն անհրաժեշտ բան վերցրել եք: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Արժե կենտրոնանալ աշխատանքի վրա, քանի որ հենց գործնական տեսանկյունից է շաբաթը բարենպաստ լինելու: Նրա առաջին օրերին կարող եք շատ ժամանակ խնայել, եթե նախընտրեք ինքնուրույն գործել, ոչ մեկից աջակցություն չսպասեք: Ձեր սեփական գիտելիքներն ու հմտությունները բավարար կլինեն բարդ առաջադրանքները լուծելու համար և կարևոր չէ, թե որքան նոր կլինեն դրանք ձեզ համար: Ավելի ուշ հնարավորություն կունենաք համագործակցության մասին պայմանավորվել այն մարդու հետ, որը շատ բան կարող է անել: Նրա աջակցությամբ դուք մեռյալ կետից կշարժեք բարդ գործը: Շաբաթը հարմար կլինի նաև տնային գործերով զբաղվելու համար: Կարող եք վերանորոգում, շինարարություն կամ գյուղատնտեսական աշխատանքներ սկսել: Շատ բան սպասվածից հեշտ կստացվի, ծախսեր էլ նախատեսվածից քիչ կլինեն: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն ու ոչ մի նոր բանով չեն զարմացնի: Նույնիսկ ամենալարված օրերին դուք կաշխատեք ուշադրություն հատկացնել մտերիմներին, և նրանք շնորհակալ կլինեն ձեզ դրա համար: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այս շաբաթ դուք նորովի կնայեք այն ամենին, ինչը նախկինում սովորական էր թվում, կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել: Նկատելիորեն կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները, դուք նրանց ավելի մեծ ուշադրություն կհատկացնեք, կփորձեք խուսափել նույնիսկ աննշան տարաձայնություններից: Հնարավորություն կունենաք ընդհանուր լեզու գտնել մեկի հետ, ում հետ երկար ժամանակ հաշտ չէիք: Ձեր դիվանագիտական տաղանդները թույլ կտան վերջ տալ բոլորին վշտացնող կոնֆլիկտին: Գործեր շատ կլինեն: Չի բացառվում ստիպված լինեք փոխել ձեր սովորույթները ավելի շատ բան հասցնելու համար: Կարևոր կլինի կարգապահությունը: Ամեն անգամ հեշտ չի լինի գայթակղություններին դիմակայելը, բայց ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Հավանական են չծրագրված ծախսեր: Դրանք հազիվ թե մեծ վնաս հասցնեն ձեր բյուջեին, բայց կարող են վշտացնել: Սակայն շաբաթը փող աշխատելու, անսպասելի աղբյուրից գումար ստանալու հնարավորություն կտա: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դժվար կլինի իրատես լինելը. սեփական երազանքները ձեզ շատ գրավիչ կթվան ու կարող են պատրանքների վերածվել: Կարող են շեղել ուրիշների խոսքերն ու խոստումները: Դուք հակված կլինեք հավատալ նրան, ինչ ձեզ է դուր գալիս: Առողջ քննադատությունն այսօր ձեզ չէր խանգարի: Կարող եք խորհրդակցել նրանց հետ, ովքեր բազմիցս են տեսել ձեր ծրագրերի թույլ կողմերը, օգնել են խուսափել սխալներից: Հենց նման մարդկանց շնորհիվ դուք հիմարություններ չեք անի: Գործնական ոլորտում իրավիճակը ոչ միանշանակ կլինի: Ամենակարևորը ցանկացած ինֆորմացիա ստուգելն ու բամբասանքները փաստերից զատելն է: Չարժե մասնակցել արկածախնդրություններին, քանի որ դրանք հազիվ թե ձեզ օգուտ տան: Մտերիմների հետ հարաբերություններում լուրջ խնդիրներ չեն լինի: Ճիշտ է, շաբաթն առանց տարաձայնությունների չի անցնի, բայց բանը կոնֆլիկտի չի հասնի, փոխզիջումային տարբերակներ կգտնվեն: Հնարավորություն կունենաք ուրախացնել ու հաճելիորեն զարմացնել սիրելիին, և դուք այդ շանսը բաց չեք թողնի: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթը լուրջ խնդիրներ չի բերի, եթե հաջողակ լինելու վրա հույս չդնեք, պատասխանատվությամբ մոտենաք այն ամենին, ինչ կստանձնեք: Աշխատեք ձեր քմահաճույքների ու ցանկությունների զոհը չդառնալ: Դա հատկապես կարևոր կլինի գործնական ոլորտում: Մի տրվեք ամեն բարդ ու տհաճ բան հետաձգելու գայթակղությանը: Նկատի ունեցեք, որ հիմա շատերն ուշադրություն կդարձնեն նրան, ինչով զբաղվում եք, ձեզ կգնահատեն՝ որպես մասնագետի ու պոտենցիալ համախոհի: Եթե ուզում եք լավ տպավորություն թողնել, աշխատեք ձեզ լավագույն կողմերով դրսևորել: Ինքնատիրապետումը պահպանելու և պրովոկացիաներին չտրվելու ունակությունը թույլ կտա խուսափել խնդիրներից անձնական հարաբերություններում: Դուք կօգնեք մտերիմներին գլուխ հանել դժվարություններից, կհաշտեցնեք վիճողներին: Սիրելիի հետ շփումները կուրախացնեն: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ իրար, շատ բաների մասին կպայմանավորվեք: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք ամենատարբեր մարդկանց հետ արագ ընդհանուր լեզու կգտնեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր նախկինում չէին համակրում ձեզ: Հնում լարված հարաբերությունները ավելի ներդաշնակ կդառնան: Անսովոր հանդիպումներ շատ կլինեն: Եթե ուզենաք նոր ծանոթներ ձեռք բերել, դա անելը դժվար չի լինի: Լավ կտրվեն ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերը: Իսկ ահա կարգապահություն, կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերն ավելի դժվարությամբ կանեք: Ուսման մեջ հաջողությունների հասնելու համար էլ պիտի ջանքեր գործադրեք: Ձեզ կպակասի աշխատասիրությունը, երբեմն կուզենաք սկսածը կես ճանապարհին թողնել: Ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրեք ու ավարտեք գործերը: Շաբաթը հարմար կլինի գնումների համար: Սակայն արժե միայն օգտակար իրեր ձեռք բերել, այլ ոչ թե այն ամենը, ինչ դուր կգա ձեզ: Գումարի հարցում դուք հակված կլինեք թեթևամտության: Լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնց փորձին ու խելամտությանը վստահում եք: |
|