Շաբաթվա աստղագուշակ 17-23.VI
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1468 | 12:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, հատկապես շաբաթվա սկզբին։ Այսպիսով, այս լավ ժամանակն արժե առավելագույնս օգտագործել: Հեշտ կլինի հասկանալ գործընկերների և աշխատակիցների շահերը, փոխզիջումային լուծումներ առաջարկել և ընդհանուր լեզու գտնել գրեթե բոլորի հետ։ Շատ Խոյեր հնարավորություն կունենան բարելավելու իրենց ֆինանսական վիճակը։ Շաբաթվա կեսին տիրող էմոցիոնալ վիճակը անկայուն կլինի։ Ձեզ համար դժվար կլինի կենտրոնանալ կարևոր բաների վրա: Չափից շատ բան շեղող կլինի։ Ոչ բոլոր աշխատանքային հոսքերը կանցնեն այնպես, ինչպես սպասում էիք: Այս ժամանակահատվածում չպետք է ստորագրեք կարևոր փաստաթղթեր, կնքեք երկարաժամկետ պայմանագրեր, մեկնեք երկար գործուղման։ Շաբաթվա վերջում դուք կդառնաք մի փոքր դյուրագրգիռ ու անտակտ։ Բայց դուք կարող եք հաղթահարել դա առանց մեծ ջանքերի, եթե չշտապեք որոշումներ կայացնել և ուշադիր լինեք ձեր խոսքերին: Խուսափեք ինքնաբուխ գնումներից, դժվար թե դրանք մեծ ուրախություն պատճառեն: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Առջևում լավ շաբաթ է սպասվում, բայց ստիպված կլինեք շատ աշխատել։ Հատկապես հեշտ կլինի լուծել այն խնդիրները, որոնք պահանջում են մեծ սթրես և բարձր կենտրոնացում։ Ցուլերը, ովքեր կրթություն են ստանում կամ պատրաստվում են քննություններին, սովորականից ավելի արագ կկարողանան յուրացնել նոր ինֆորմացիան։ Սա ճիշտ ժամանակն է երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու համար: Լսեք փորձառու գործընկերների, ազդեցիկ ծանոթների ու ավագ հարազատների խորհուրդները։ Նրանց իմաստությունն ու կյանքի փորձը, անկասկած, ձեզ օգտակար կլինեն: Եթե որևէ կարևոր բան անելու վճռականության պակաս եք ունեցել, ապա այժմ ժամանակն է գործելու: Այնուամենայնիվ, խուսափեք չմտածված գործողություններից և հաղորդակցության մեջ զսպվածություն ցուցաբերեք: Չափից դուրս կոշտությունն ու ինքնավստահությունը կարող են կոնֆլիկտի պատճառ դառնալ։ Հանգստյան օրերը բարենպաստ են հասարակական կյանքի, ժամադրության ու ռոմանտիկ ծանոթությունների համար։ Հնարավոր է հարաբերություններ սկսեք ձեր գործընկերներից մեկի հետ։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Եթե օգտվեք բարենպաստ պահից, ապա շատ բան կհասցնեք անել։ Շաբաթը կսկսվի ուժի և էներգիայի ալիքով, ինչը կօգնի ձեզ հաղթահարել մեծ ծավալի աշխատանքը: Զգույշ եղեք ձեր խոսքերից, խուսափեք կոշտությունից ու կոպտությունից, որպեսզի մտերիմների հետ վեճ չառաջացնեք։ Ձեր փառասիրությունը լիովին կդրսևորվի և կօգնի ձեզ բարձրանալ կարիերայի սանդուղքով: Շաբաթվա կեսին Երկվորյակների մեծ մասը ստիպված կլինի մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին: Աշխատանքի ավելացման հետ մեկտեղ սա կարող է մի փոքր հունից հանել, բայց հետևանքներից անհանգստանալու առիթ չկան: Սթրեսային շրջանը կտևի ոչ ավելի, քան մի քանի օր, հետո նորից կլավանա։ Շաբաթվա վերջը բեղմնավոր ու հաջող կլինի։ Լավ կանցնեն գործուղումները, հատկապես՝ արտասահմանյան։ Եթե մինչ այդ ամեն ինչ ճիշտ անեք, դուք կկարողանաք քաղել ձեր նախկին ջանքերի պտուղները: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Նախաձեռնության աճ և էներգիայի ալիք կզգաք։ Սա կօգնի լուծել շատ կարևոր խնդիրներ։ Մտածեք յուրաքանչյուր գործողության մասին, խորհրդակցեք ավելի փորձառու մարդկանց հետ և հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Հարմար ժամանակ է գործարքներ կնքելու, պաշտոնական մարմինների հետ կապ հաստատելու և կարևոր փաստաթղթեր ստորագրելու համար: Կարող եք ապագայի պլաններ կազմել, դրանց մեծ մասն առանց մեծ ջանքերի կիրականանան։ Մի փոքր ուշ հիանալի հնարավորություն կհայտնվի՝ ցույց տալու ձեր լավագույն կողմերը և արժանանալու վերադասի կողմից արժանի խրախուսմանը։ Շատ Խեցգետիններ իրենց մեջ կբացահայտեն առաջնորդի որակներ։ Ինքնավստահությունը կօգնի ձեզ հաղթել ուրիշներին և հեշտությամբ ընդհանուր լեզու գտնել նրանց հետ։ Գործուղման մեկնարկի համար բարենպաստ ժամանակահատված է: Այնուամենայնիվ, աշխատեք չմտածված խոստումներ չտալ. փաստ չէ, որ դուք կկարողանաք դրանք կատարել։ Կա միանվագ, բայց զգալի դրամական մուտքի հնարավորություն։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ամեն ինչ չի ստացվի այնպես, ինչպես պլանավորել էիք։ Զգուշացեք չմտածված գործողություններից և հապճեպ որոշումներից։ Իմպուլսիվ պահվածքը լավ հետևանքների չի հանգեցնի, սակայն ձեզ անչափ օգտակար կլինի ինքներդ ձեզ կառավարելու կարողությունը։ Եթե կարողանաք ձեզ զսպել, շաբաթվա սկզբին կկարողանաք հաջողությամբ լուծել իրավական խնդիրները։ Ուշադիր հետևեք ձեր ծախսերին, որպեսզի համոզվեք, որ չեք գերազանցում ձեր բյուջեն: Մի կենտրոնացեք մանրուքների վրա, խելամտորեն սահմանեք ձեր առաջնահերթությունները: Նրբություն և զսպվածություն ցուցաբերեք գործընկերների և ղեկավարության հետ շփվելիս, դա կօգնի ձեզ լավ ինքնահաստատվել: Մի ստանձնեք լայնածավալ և պատասխանատու գործեր, եթե խիստ անհրաժեշտ չէ: Հանգստյան օրերին մեծ գործեր մի ծրագրեք։ Ամենակարևորը լավ հանգստանալն է, ուժ հավաքելը և դժվար շաբաթվա հոգսերից շեղվելը։ ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը բավականին բարդ կսկսվի, ուստի համբերատար եղեք։ Գործընկերների ու ղեկավարության հետ շփումը սովորականից ավելի դժվար կլինի։ Հնարավորինս սահմանափակեք ձեր շփումները և կենտրոնացեք ձեր անձնական գործերի վրա: Վերացրեք խառնաշփոթը ձեր գործերում, ստուգեք, թե արդյոք ինչ-որ տեղ թույլ տրված սխալներ կան: Խուսափեք կարևոր որոշումներ կայացնելուց։ Խուսափեք պարապ խոսակցություններին մասնակցելուց։ Շաբաթվա կեսին շատ Կույսեր հոգևոր վերելք կզգան և ինքնավստահություն ձեռք կբերեն։ Օգտագործեք այս ժամանակը առավելագույնը, զբաղվեք ամենահրատապ ու կարևոր խնդիրներով։ Եթե անգամ դիմադրության հանդիպեք, համառությունը, ճկունությունը և կյանքի փորձը կօգնեն ձեզ հաղթահարել ամեն ինչ։ Շաբաթվա վերջում հոգնածություն կկուտակվի, իսկ իրականության օբյեկտիվ ընկալումը կդժվարանա։ Այս ընթացքում չպետք է կնքեք կարևոր գործարքներ կամ ստորագրեք փաստաթղթեր: Դժվար կլինի մանրակրկիտ և բծախնդիր աշխատանքով զբաղվելը: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Իրադարձությունները ընթազքը մի արագացրեք: Որոշ գործընթացներ սովորականից դանդաղ կընթանան, բայց դրանք արագացնելը ձեր ուժերից վեր է: Եղեք համբերատար և արեք այն, ինչ կախված է ձեզանից: Չնախատեսված հանգամանքները փոքր-ինչ կխաթարեն ձեր պլանները։ Բայց ոչ մի աղետալի բան տեղի չի ունենա, և ձեր զգացմունքները կառավարելու և հանգստություն պահպանելու ունակությունը կօգնի ձեզ հաղթահարել ցանկացած դժվարություն: Որոշ Կշեռքներ կկանգնեն աշխատանքը փոխելու անհրաժեշտության առաջ: Այնուամենայնիվ, նախքան վերջնական որոշում կայացնելը, ուշադիր կշռադատեք դրական և բացասական կողմերը: Հնարավորության դեպքում սահմանափակեք շփումը, մի ստորագրեք կարևոր փաստաթղթեր և մի կնքեք երկարաժամկետ գործարքներ։ Շաբաթվա երկրորդ կեսը կարող է բավականին հաջող լինել, սակայն դա մեծ ջանքեր կպահանջի։ Մի ակնկալեք անհապաղ արդյունքներ, դրանք անպայման կգան որոշ ժամանակ անց: Դուք հաջողության կհասնեք, եթե չտրվեք ձեր սեփական թուլություններին: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկիզբը մի փոքր հակասական կլինի։ Ձեր աշխատունակությունը կլինի բարձրության վրա, բայց անձնական հարցերի շուրջ մտավոր անհանգստությունները մի փոքր շեղող և անհավասարակշիռ կլինեն: Ուստի, հապճեպ որոշումներ մի կայացրեք և ժամանակ տրամադրեք։ Աստիճանաբար դուք կկարողանաք կարգավորել բոլոր հարցերն ու գտնել հուզական հավասարակշռություն։ Շաբաթվա կեսին մի շարք խնդիրներ լուծելու համար շատ Կարիճների կպահանջվի իրենց կարծիքը պաշտպանելու կարողությունը։ Հիշեք, որ պետք է լինել քաղաքավարի և կոռեկտ հաղորդակցության մեջ, բայց նաև հաշվի առեք ձեր սեփական շահերը: Հանրային ելույթները, հանդիպումները և կոնֆերանսները դժվար թե հաջողությամբ պսակվեն: Հանգստյան օրերի մոտենալուն պես, դուք կկարողանաք ինքնահաստատվել որպես ուժեղ և հեղինակավոր մասնագետ: Հավանական է ղեկավարության կողմից գովասանքի և աջակցության առժանանաք: Ճիշտ ժամանակն է գործարքներ կնքելու և պայմանագրեր կնքելու համար։ Դուք հեշտությամբ և շնորհքով կհաղթահարեք ցանկացած խոչընդոտ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Սկսեք գործերը առանց հետաձգելու և փորձեք տալ առավելագույնը: Այդ դեպքում ձեզ կուղեկցեն հաջողությունը, ճանաչումը և եկամուտների աճը։ Հեշտ կլինի նոր գործնական կապեր և համագործակցություն հաստատելը։ Հնարավորություն կլինի ամրապնդել կապերը երկարամյա գործընկերների հետ։ Շատ խնդիրներ կլուծվեն ավելի արագ, քան սպասում էիք։ Բավարար համառությամբ դուք ամուր հիմք կստեղծեք ապագա հաջողության համար: Շաբաթվա վերջում շատ Աղեղնավորներ աննշան անհաջողություններ և հիասթափություն կապրեն: Փորձեք հանգստություն պահպանել։ Դուք միշտ չէ, որ կարող եք ազդել իրավիճակի վրա, բայց կկարողանաք վերահսկել ինքներդ ձեզ: Խուսափեք կոնֆլիկտներից ղեկավարության և այլ ազդեցիկ մարդկանց հետ: Հեռահար որոշումներ մի կայացրեք դրա համար ավելի հարմար պահը կգա։ Հանգստյան օրերն անցկացրեք սիրելիների հետ հաճելի միջավայրում։ Սա կօգնի վերականգնել ուժերը և գտնել հոգեկան հավասարակշռություն: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկիզբը կատարյալ է բարդ ու ռիսկային առաջադրանքներ լուծելու համար։ Դուք հնարավորություն կունենաք օգտագործելու ձեր ողջ ներուժը։ Հավանական են կյանքի փոփոխություններ, արժեքների և ապագայի պլանների վերանայում։ Այծեղջյուրների համար, ովքեր զբաղված են սովորելով կամ կատարելագործվելով, սովորականից ավելի հեշտ կլինի նոր գիտելիքներ յուրացնելը: Ձեր պրոֆեսիոնալիզմն ու գործնական ակտիվությունն աննկատ չեն մնա։ Ղեկավարությունը կխրախուսի ցանկացած նախաձեռնություն։ Ձեր առջև կբացվեն հետաքրքիր հեռանկարներ, գլխավորը՝ փորձեք բաց չթողնել դրանք։ Այնուամենայնիվ, զգույշ եղեք ձեր ծախսերում, հավանականություն կա դուրս գալ ձեր ծրագրած բյուջեից և ծախսել ավելին, քան կարող եք Ձեզ թույլ տալ: Շաբաթվա վերջում ուշադիր եղեք ձեր վիճակին։ Դյուրագրգռությունն ու կուտակված հոգնածությունը կխանգարեն տեղեկացված որոշումներ կայացնել։ Ուստի ամենակարևոր առաջադրանքները տեղափոխեք ավելի հարմար պահ։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Գործեք, բայց անհապաղ արդյունքներ մի սպասեք: Փորձեք զսպել ձեր էմոցիաները, վեճերի մեջ մի ընկեք և խուսափեք շփման մեջ կոշտությունից։ Ստիպված կլինեք գլուխ հանել աշխատանքի ավելացած ծավալից և լուծել մի շարք բարդ խնդիրներ։ Ամենադժվար դեպքերում ապավինեք ձեր ինտուիցիային, այն ձեզ կասի ճիշտ ուղին։ Շաբաթվա կեսին կկարողանաք հաջողությամբ լուծել իրավական խնդիրները, ստորագրել կարևոր փաստաթղթեր ու պայմանագրեր կնքել։ Որոշ Ջրհոսներ ազդեցիկ մարդկանց աջակցությունը կստանան: Դուք սովորականից ավելի մեծ պատասխանատվություն կունենաք։ Ստիպված կլինեք նուրբ հավասարակշռություն գտնել լավատեսության և զգուշության միջև, այդ դեպքում կարող եք զգալի հաջողությունների հասնել։ Խուսափեք իմպուլսիվ գործողություններից և հապճեպ որոշումներից։ Հաշվի առեք ուրիշների շահերը, որպեսզի չդառնաք կոնֆլիկտի աղբյուր: Մի վստահեք մարդկանց, ում լավ չեք ճանաչում, նրանք կարող են փորձել օգտվել ձեզանից: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Փորձեք շաբաթվա առաջին կեսին լուծել ամենակարևոր խնդիրները։ Ստեղծագործելու և հնարելու ձեր ունակությունները կլինեն լավագույնը: Այնուամենայնիվ, մի քանի բան միաժամանակ մի ստանձնեք, գործեք աստիճանաբար և աշխատեք չշտապել։ Դուք հաջողության կհասնեք, եթե քայլ առ քայլ առաջ շարժվեք։ Ավելի արդյունավետ կլինեն ընդհանուր խնդիրների ոչ ստանդարտ լուծումները։ Զգուշացեք չմտածված գործողություններից, դրանք կհանգեցնեն կորուստների և վնասների: Շաբաթվա կեսը կարող է նկատելի առաջընթաց բերել բիզնեսում։ Ձկների մեծ մասը կկարողանա նոր կապեր հաստատել և հուսալի աջակցություն ստանալ: Գործիքների, մեքենաների և տաք առարկաների հետ աշխատելիս պետք է զգույշ լինել: Շաբաթվա վերջին դուք կհանդիպեք հանգամանքների, որոնց վրա ազդելը ձեր ուժերի սահմաններում չի լինի։ Ապավինեք ճակատագրին, համբերատար եղեք և արեք այն, ինչ կախված է ձեզանից: Դրանից հետո հնարավոր կլինի խուսափել դժվարություններից և աստիճանաբար հասնել ցանկալի արդյունքի: |
|