ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 17.10 - 23.10
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1055 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբը կարող է լարված լինել հատկապես այն Խոյերի համար, որոնք այդ հատվածում շատ բանի հասնելու հույս ունեն: Եթե մեծ ծրագրեր ունեք, պատրաստ եղեք, որ դրանց իրագործմանը պետք է միայնակ անցնեք: Հուսալի օգնականներ գտնելը դժվար կլինի: Նախկինում ձեզ աջակցած մարդիկ սեփական գործերով տարված կլինեն: Չի բացառվում՝ դա խանգարի նրանց կատարել ավելի վաղ ձեզ տված խոստումները:

Բայց շատ ժամանակ պետք չի գալու, որպեսզի իրավիճակը դեպի լավը փոխվի: Շաբաթվա կեսը նոր ու պիտանի ծանոթություններ և հանդիպումներ է խոստանում մարդկանց հետ, որոնք շուտով ոչ միայն ձեր համախոհները, այլև իսկական ընկերները կդառնան: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Դրանք արագ կզարգանան, և դա ձեզ կուրախացնի:

Շաբաթվա վերջին օրերը արդյունավետ կանցնեն: Դուք ծրագրածից շատ բան կհասցնեք անել, կլուծեք բարդ աշխատանքային առաջադրանքները, գլուխ կհանեք տնային խնդիրներից: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք հին ծանոթների հետ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը ցանկացած գործի լուրջ մոտեցում է պահանջում: Դա վերաբերում է նույնիսկ նրան, ինչից մեկ ուրիշ ժամանակ հեշտությամբ գլուխ կհանեիք: Ցավոք, կարող են դժվարություններ առաջանալ, ընդ որում՝ հենց այնտեղ, որտեղ դա ամենաքիչն եք սպասում: Հնարավոր է խախտվեն հին պայմանավորվածությունները, չեն բացառվում տարաձայնություններն այն մարդկանց հետ, որոնց սովոր եք կես խոսքից հասկանալ: Արժե լսել խորհուրդները, միայն եթե դրանք տալիս են ձեր հին ծանոթները, որոնք նախկինում բազմիցս զարմացրել են ձեզ իրենց խորաթափանցությամբ:

Շաբաթվա կեսից ավելի հասարակ ու արդյունավետ շրջան կսկսվի: Ձեզ շատ պետք կգա մարդկանց մոտեցում գտնելու ունակությունը: Հենց դրա շնորհիվ դուք բավական ազդեցիկ համախոհներ կգտնեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ու հաջող գործարքներ:

Շաբաթվա երկրորդ կեսին դուք ձեզ վրա մեծ ուշադրություն եք գրավելու: Ձեզանով կհետաքրքրվեն նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում բացի իրենցից ոչ մեկին չէին նկատում: Հնարավոր է անսովոր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը վառ կլինի: Դա ամենահարմար պահն է լինելու իրադարձությունների սովորական ընթացքը խախտելու, կյանքում նոր բան մտցնելու համար: Ձեր ինտուիցիան շատ ուժեղ կլինի: Լսեք նրա հուշումները, քանի որ դրանց շնորհիվ դուք կգտնեք վաղուց դրված նպատակներին հասնելու ձևը, կհասկանաք, թե ինչպես կարող եք հասնել նրան, ինչի մասին վաղուց եք երազում:

Լավ է չհետաձգեք պետկազմակերպություններ այցերը, ինչպես նաև փաստաթղթերի հետ կապված հարցերի լուծումը: Շաբաթվա առաջին կեսը դրա համար հարմար կլինի, իսկ երկրորդին կարող են անսպասելի դժվարություններ առաջանալ:

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան ուժեղ կլինի հանգստի ձեր պահանջմունքը: Աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից, ձեզանից էլ շատ բան չպահանջել: Եթե պայմանները թույլ են տալիս գոնե ժամանակավորապես շեղվել հոգսերից, ապա հենց այդպես էլ արժե վարվել: Ցանկալի չէ բարդ ու պատասխանատու գործեր սկսելը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը շատ արդյունավետ կլինի: Այն հարմար կլինի նոր գործով զբաղվելու համար: Դուք արագ դեպի հաջողություն առաջին քայլերը կանեք, ուժեղ համախոհների կգտնեք, որոշակիություն կմտցնեք ծրագրերում: Հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ: Մեծ է պիտանի ծանոթությունների և այն մարդկանց հետ հանդիպումների հավանականությունը, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն: Աշխատեք չխառնել գործնական ու անձնական հետաքրքրությունները. դա կարող է անհարմար իրավիճակների պատճառ դառնալ:

Բայց հետագայում էլ դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի: Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի մասնագիտական շփումների, ձեր աշխատանքի հետ կապված միջոցառումների այցելելու համար: Ձեր մասին պատմելու, ձեր ունակությունները ցուցադրելու հնարավորություն կլինի: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա համագործակցության գրավիչ առաջարկներ կստանաք:

Շաբաթվա վերջին օրերին դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Դուք կհասկանաք՝ ինչ է պետք անել, որպեսզի տարաձայնություններն ու վեճերը մնան անցյալում, իսկ դրանց փոխարինելու գան փոխհասկացողությունն ու ներդաշնակությունը: Դա հարմար ժամանակ է լինելու զգացմունքները խոստովանելու համար:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին արժե կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Գումարի հետ կապված ամեն ինչում հաջողությունը կուղեկցի ձեզ: Չի բացառվում՝ բացառապես շահավետ ներդրումներ անելու և վաղուց երազածը ձեռք բերելու հնարավորություն ընձեռվի: Նշված հատվածը հարմար կլինի նաև անպիտանից ազատվելու համար. նման իրերը հեշտությամբ կվաճառեք:

Շաբաթվա կեսից շփումների համար բարենպաստ շրջան կսկսվի: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Ընկերները հրաշալի լուրեր կհայտնեն, մյուս մտերիմները կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Ռոմանտիկ ժամադրությունը վառ տպավորություններ կպարգևի:

Շաբաթվա վերջին օրերը հագեցած կլինեն: Դուք կհասկանաք՝ ինչպես լուծել կարևոր առաջադրանքները, գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Պետք կգա առաջնահերթությունները դնելու ունակությունը: Դուք չեք ուզենա ժամանակը դատարկ բաների վրա վատնել, բացի ամենակարևորից, մնացած ամեն ինչ կհետաձգեք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք ամպերում չեք սավառնի, կկենտրոնանաք պրակտիկ խնդիրների լուծման վրա, ճիշտ կգնահատեք իրավիճակը: Պարզ կդառնա, թե ինչպես է հեշտ հասնել վաղուց դրված նպատակներին, ինչ է պետք նախաձեռնել կուտակված խնդիրներից գլուխ հանելու համար: Շփման մեջ դժվարություններ չեն առաջանա: Հակառակը՝ շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթներին դուք կես խոսքից կհասկանաք: Հեշտությամբ կընկերանաք այն մարդկանց հետ, որոնց այս շաբաթ առաջին անգամ կհանդիպեք:

Շաբաթվա կեսը հակասական լուրեր կբերի: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք գալու: Այնպես որ՝ մի շտապեք որոշումներ ընդունել, նախ համոզվեք, որ ստացված ինֆորմացիան ճշմարիտ է: Արժե զգուշանալ, եթե ձեզ յուրահատուկ շահավետ գործարք կամ բացառապես գրավիչ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Ցավոք, վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի չարաշահել ձեր վստահությունը:

Շաբաթվա վերջին օրերը լավը կլինեն մասնագիտական ու ստեղծագործ ծրագրեր կառուցելու, դրանք ձեր հետաքրքրություններն ու հայացքները կիսող մարդկանց հետ քննարկելու համար: Այս շրջանում սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք ապրումներ չունենալ շաբաթվա սկզբին հնարավոր դժվարությունների պատճառով: Դա իսկապես ամենահասարակ հատվածը չի լինելու, բայց բոլոր դեպքերում խոստումնալից կլինի: Այն հարմար կլինի ավելի վաղ ծագած հարցերը լուծելու և այն գործերն անելու համար, որոնց համար առաջ ժամանակ չէիք գտնում: Նոր բան արժե զգուշությամբ ստանձնել: Լավ է նախապես համոզվեք, որ ձեր կողքին կան մարդիկ, որոնք պատրաստ են ձեզ օգնության շտապել: Ամենայն հավանականությամբ նրանց աջակցությունը ձեզ չի խանգարի:

Ֆինանսական գործերում զգույշ եղեք: Դա հատկապես կարևոր կլինի շաբաթվա կեսին, երբ գայթակղություններ շատ կլինեն, իսկ գումարը չի շատանա: Լավ է չշտապեք գնումների և գործարքների հարցում, ձեզ վրա լուրջ պարտավորություններ չվերցնեք:

Ձեզ համար ամենակարևորը շաբաթվա վերջին օրերը կլինեն: Հենց այդ հատվածում տեղի կունենան իրադարձություններ, որոնք կօգնեն ձեզ շատ բաների նորովի նայել: Չի բացառվում՝ դուք ինքներդ ձեր մասին էլ այնպիսի բան իմանաք, որի մասին նախկինում չէիք կռահում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Նրանց դուր գալը դժվար չի լինի. պարզապես ձեզ բնական պահեք, և ոչ ոք անտարբեր չի մնա ձեր հմայքին: Հնարավոր են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Որոշ Կարիճներ կկարողանան զբաղվել նրանով, ինչը վաղուց էր նրանց հետաքրքրում, կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կլինի:

Շաբաթվա առաջին կեսին ծագած շատ խնդիրներ արագ կլուծվեն պարզապես նրա շնորհիվ, որ կվստահեք ձեր ինտուիցիային, կգործեք այնպես, ինչպես այն հուշում է: Նման մոտեցումը թույլ կտա ուժեր խնայել, նպատակին տանող ամենակարճ ուղին գտնել:

Շաբաթվա վերջին օրերը հարմար կլինեն միապաղաղ գործերի համար, որոնք լավ ծանոթ են ձեզ ու չեն ստիպի հուզվել: Այդ հատվածում կարող եք տան համար պիտանի իրեր գնել, լուծել ֆինանսական հարցերը: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկզբին ձեր լավագույն հատկանիշները համընդհանուր ուշադրություն կգրավեն: Դրանք կտեսնեն մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ: Հասկանալով, թե որքան են սխալվել, նրանք կփորձեն կարգավորել հարաբերությունները: Մտածեք՝ արդյոք արժե անցյալում թողնել դժգոհություններն ու վիրավորանքները, քանի որ հնարավոր է երկարատև ընկերության կամ նույնիսկ սիրային պատմության սկիզբ:

Շաբաթվա կեսին պետք է կենտրոնանաք աշխատանքի վրա: Անհապաղ լուծում պահանջող առաջադրանքներ կհայտնվեն, պետք է գլուխ հանեք կուտակված մանր-մունր խնդիրներից, ընդ որում՝ ոչ միայն ձեր խնդիրներից: Շրջապատողները սովորականից հաճախ ձեր օգնության կարիքը կունենան: Տարաբնույթ գործերով զբաղվելով՝ դուք արժեքավոր փորձ ձեռք կբերեք, որը շուտով անպայման պետք կգա:

Իսկ ահա շաբաթվա վերջին օրերին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու մտերիմների հետ ձեր հարաբերությունները: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ ու վեճեր: Սակայն դրանք չեն խանգարի հաճելի շփումներին, հակառակը՝ կնպաստեն փոխհասկացողությանը: Կհաջողվի զրուցել նրա մասին, ինչի մասին երկար ժամանակ լռել եք, խնդիրների լուծման բանալին գտնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին իրավիճակն իրատեսորեն գնահատելը հեշտ չի լինի: Դա պատրանքների ու ֆանտազիաների, ինչպես նաև վտանգավոր մոլորությունների ժամանակ կլինի: Աշխատեք ցանկալին իրականության տեղ չընդունել, որոշումների հարցում չշտապել: Մտքերը հավաքելու համար ժամանակ է պետք գալու: Հնարավոր է՝ շրջապատողները շտապեցնեն ձեզ. մի լսեք նրանց ու շարունակեք առաջ շարժվել ձեզ համար հարմար ռիթմով:

Շաբաթվա կեսը հագեցած կլինի: Մի կողմից՝ դուք պետք է արագ գլուխ հանեք հին գործերից: Մյուս կողմից՝ նոր առաջադրանքները ուշադրություն կպահանջեն, ընդ որում՝ դրանց լուծման համար պիտի արագ ինչ-որ բան սովորեք: Դուք դա կկարողանաք անել, սակայն ջանքեր պիտի գործադրեք, նաև փոքրիկ դադարի կարիք կունենաք հանգստանալու և ուժերը վերականգնելու համար:

Աշխատեք շաբաթվա վերջին օրերին շատ չհոգնել: Այդ հատվածի համար արժե հասարակ ու հաճելի զբաղմունքներ ծրագրել, ինչպես նաև հանդիպել համակրելի մարդկանց հետ: Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ձեզ ու ձեր մտերիմներին և անպայման ժամանակ գտեք դրա համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբը հաջող կլինի: Դա լավ ժամանակ կլինի նոր գործեր ստանձնելու համար: Դրանք կարող են մասշտաբային ու բարդ լինել: Դուք նույնիսկ լուրջ դժվարությունների առաջ չեք նահանջի ու անպայման հաջողության կհասնեք: Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի գործնական ոլորտում: Հնարավոր է արագ մասնագիտական աճ: Որոշ Ջրհոսներ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեն ու բացառապես հաճելի ծանոթություններ կհաստատեն:

Շաբաթվա կեսից փայլուն գաղափարների շրջան կսկսվի: Մի շտապեք դրանցով կիսվել շրջապատողների հետ. նախ ինքներդ ամեն ինչ մտածեք, հակառակ դեպքում՝ վտանգ կա, որ ձեզ կշեղեն կամ կխճճեն: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ աշխատավայրում ու տանը, բայց հաճախ խոսքը պարզ թյուրըմբռնման մասին կլինի, որը շուտով կպարզվի: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

Շաբաթվա վերջին օրերին գայթակղություններին դիմակայելը դժվար կլինի: Այդ հատվածում ձեր գլխավոր խնդիրը առողջությանը վնասող ամեն ինչից հեռու մնալն է: Լավ է խուսափեք ավելորդություններից:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ցանկացած գործի լուրջ մոտեցումը թույլ կտա ձեզ խուսափել նույնիսկ փոքրիկ սխալներից: Կհաջողվի գլուխ հանել նրանից, ինչը դեռ մինչև վերջերս շատ բարդ էր թվում. այստեղ պետք կգան վերջին շրջանում ձեռք բերած գիտելիքները: Չի բացառվում՝ նոր համախոհներ գտնեք, ընդ որում՝ այն մարդկանց շրջանում, որոնց ձեզ մրցակից կամ թշնամի եք համարում: Լարված հարաբերությունները կարող են աստիճանաբար դեպի լավը փոխվել: Այստեղ, իհարկե, շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես ձեզ կպահեք, արդյոք կուզենաք ընդառաջ գնալ այն մարդուն, որն առաջ ձեզ չի հասկացել ու նույնիսկ որոշ դժվարություններ է ստեղծել ձեզ համար:

Շաբաթը գործնական ոլորտում բազում հնարավորություններ կբացի: Բայց արժե նկատի ունենալ, որ բոլորից դժվար թե կարողանաք օգտվել, այնպես որ՝ ստիպված եք լինելու ընտրել: Այստեղ կօգնի ինտուիցիան: Հետևեք նրա հուշումներին, և դուք ձեզ համար ամենակարևոր նպատակին հասնելու ամենակարճ ուղին կգտնեք:

Մտերիմները ձեր ուշադրության ու հասկացողության կարիքը շատ կունենան: Մի ափսոսացեք ժամանակը ձեզ համար թանկ մարդկանց հետ զրուցելու համար: Աշխատեք ձեզ նրբանկատ պահել, խուսափել անտեղի խորհուրդներ տալուց:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1055 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0