Շաբաթվա աստղագուշակ 17.05 - 23.05
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1884 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկզբին մտքերը հավաքելը բարդ կլինի: Դուք սովորականից հաճախ կանհանգստանաք այնպիսի բաների պատճառով, որոնց վրա ազդել չեք կարող: Դա հաղթահարելուն կօգնեն նոր զբաղմունքները: Դուք իսկապես կտարվեք նոր գործով և կազատվեք տհաճ մտքերից: Եթե համառ լինեք, հաջողության կհասնեք մի գործում, որը նախկինում համարյա անհույս էր թվում: Ավելի ուշ ձեզ շատ հագեցած շրջան է սպասվում: Շաբաթվա երկրորդ կեսին կյանքի բոլոր ոլորտներում մեծ փոփոխություններ տեղի կունենան: Դա շատ բաներում կբացատրվի նրանով, որ դուք կգործեք՝ ձգտելով առաջ շարժվել, այլ ոչ թե դոփել տեղում: Որոշ Խոյեր արարքներ կգործեն, որոնք երկար ժամանակ չէին համարձակվում անել և չեն զղջա դրա համար: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք նման չեն լինի նրանց, որոնք նախկինում ունեցել եք: Շուտով այդ հարաբերությունները կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա առաջին կեսին հազիվ թե հաջողվի ամբողջությամբ խուսափել ապրումներից: Այդ հատվածում ձեզ նոր առաջադրանքներ են սպասվում, որոնք արագ լուծել ամեն անգամ չի հաջողվի: Ամենատպավորվող Ցուլերը արագ կսկսեն կասկածել հաջողության վրա, կհուզվեն և ապրումներ կունենան: Ավելի հեշտ կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, որոնք արդեն իսկ հայտնվել են նմանատիպ իրավիճակներում: Փորձը նրանց կհուշի, որ այս անգամ ամեն ինչ ստացվելու է, և այն չի սխալվի: Շաբաթվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ հաճելի ու հետաքրքիր: Դա հեշտ ու հաճելի շփումների, անսովոր ծանոթությունների և հանդիպումների ժամանակ կլինի, որոնք երկար կհիշվեն: Հնարավորություն կունենաք վերականգնել կապերը, որոնք նախկինում շատ թանկ են եղել ձեզ համար: Դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, բավական է միայն ժամանակին նախաձեռնող լինեք: Ընտանեկան շատ տարաձայնություններ կմնան անցյալում, և դուք ուրախ կլինեք դրանք մոռանալու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ շաբաթ է, որը մեծ հաջողությունների հասնելու հնարավորություն կտա: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է՝ գործել, ջանքեր գործադրել, առաջ շարժվել և չբավարարվել համեստ արդյունքներով: Հիմա դուք շատ բան կպահանջեք և՛ ձեզանից, և՛ ուրիշներից, ու ճիշտ կվարվեք: Հենց նման մոտեցումը թույլ կտա խուսափել սխալներից ու հիասթափություններից: Ձեր լրջությունը դուր կգա շրջապատողներին, լավ տպավորություն կթողնի նրանց վրա, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված: Չի բացառվում՝ շաբաթվա վերջին հետաքրքիր առաջարկներ ստանաք: Շաբաթվա առաջին կեսը հարմար է նոր նախաձեռնությունների համար, իսկ երկրորդին արժե կենտրոնանալ ծանոթ գործերի, առօրյա զբաղմունքների վրա: Շաբաթվա վերջին լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության այնտեղ, որտեղ խոսք կգնա գումարի մասին, և հնարավոր է՝ մեծ գումար ծախսեք դատարկ բաների վրա, իսկ հետո զղջաք դրա համար: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկզբին զգույշ եղեք, աշխատեք շտապողական որոշումներ չընդունել, եզրակացությունների հարցում էլ չշտապել: Այս շրջանում սխալվելը հեշտ կլինի. հաճախ դուք չեք էլ մտածի, թե ինչ հետևանքներ կունենան ձեր արարքները: Արժե լսել խորհուրդները, շրջապատողները խելամիտ հուշումներ կանեն: Սեփական փորձի մասին էլ մի մոռացեք: Ներկայիս խնդիրները շատ նման կլինեն նրանց, որոնց արդեն բախվել եք նախկինում: Կարևոր կլինի ժամանակին դրան ուշադրություն դարձնելը: Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ ավելի հարմարավետ կզգաք: Այդ ժամանակահատվածը բազում նոր հնարավորություններ կբացի, իսկ ինտուիցիան անսխալ կհուշի, թե դրանցից որից արժե օգտվել: Հավանական են հաջող զուգադիպություններ, հանդիպումներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Նշանի որոշ ներկայացուցիչներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց աջակցությամբ կկարողանան մասնագիտական բարձունքներ նվաճել: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկզբին վճռական գործեք, նախաձեռնող եղեք, բաց մի թողեք նոր բան առաջարկելու, ձեր գաղափարներով կիսվելու հնարավորությունը: Հեշտությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ ազդեցիկ հովանավորներ ձեռք կբերեն: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ընկերական բնույթ կստանան: Շաբաթվա երկրորդ կեսին արժե ուշադրություն դարձնել նրան, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Հարմար ժամանակ է կարևոր հարցերը քննարկելու համար: Կկարողանաք փոխզիջման հասնել՝ խուսափելով երկար վեճերից ու փոխադարձ դժգոհություններից: Օգտակար կլինի մտերիմների հետ ընդհանուր ծրագրերը քննարկելը: Նման զրույցները ձեզ լավատեսություն կհաղորդեն, դրական հույզեր կպարգևեն: Պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել, և դուք կուզենաք անհապաղ անցնել մտածածն իրագործելուն: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկիզբը շատ անհանգիստ կանցնի: Դուք ստիպված եք լինելու զբաղվել ոչ միայն սեփական գործերով, այլև ուրիշների: Հաճախ պետք է արմատապես փոխեք ծրագրերը, հետաձգեք սեփական մտահղացումների իրագործումը, որպեսզի օգնեք ուրիշներին: Երբեմն դա կնյարդայնացնի, բայց դուք չեք բողոքի, այլ պարզապես կփորձեք անել ամենն, ինչ կախված է ձեզանից: Շատերը ձեզ շնորհակալ կլինեն աջակցության համար: Չի բացառվում՝ մարդիկ, որոնց հետ այդ շրջանում կծանոթանաք, ժամանակի ընթացքում ձեր լավագույն ընկերներն ու ամենահուսալի համախոհները դառնան: Շաբաթվա երկրորդ կեսը նույնքան լարված չի լինի: Դուք կկարողանաք հանգստանալ, վերադառնալ նրան, ինչով վաղուց էիք ուզում զբաղվել: Հաջող կլինեն գնումները, ընդ որում՝ ոչ միայն նախկինում ծրագրվածները, այլև սպոնտան գնումները: Հարմար ժամանակ է ապագայի մասին մտորելու համար: Հնարավոր է՝ հասկանաք, որ սխալ ճամփա եք ընտրել, ինչ-որ հարցում սխալվել եք: Դեռ ուշ չէ ամեն ինչ ուղելու համար, և դուք անպայման կանեք դա: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկիզբը հրաշալի է այն գործերով զբաղվելու համար, որոնց համար ժամանակ չէր մնում: Հիմա ոչ մի բան չի շեղի ձեզ, և դուք հրաշալի գլուխ կհանեք ամենից: Շատ Կշեռքների պետք կգա այն, ինչ նրանք վերջին շաբաթներին են իմացել: Ստացված տեղեկատվությունը կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, բարդ և ոչ միանշանակ իրավիճակներում էլ սխալներ չանել: Կարող եք փորձարկումներ անել, նպատակին տանող սեփական ուղիները փնտրել: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, աստղերի աջակցությամբ հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ շատ բարդ գործերից: Շաբաթվա երկրորդ կեսը բացառապես բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, շահավետ գործարքներ կնքել, նոր գործատուներ կամ գործընկերներ գտնել, որոնց հետ երկար կհամագործակցեք: Կարևոր կլինի անձնական ու մասնագիտական հարաբերությունները չխառնելը. հմայքի վրա հույս մի դրեք այնտեղ, որտեղ գիտելիքների, փորձի ու հմտությունների կարիք կա: Ամեն անգամ չէ, որ նոր ծանոթները ձեր հանդեպ համակրանքով կլցվեն: Հաճախ նրանք պետք է տեսնեն, թե ինչի եք ունակ, և դա ժամանակ է պահանջելու: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկզբին հնարավոր են բարդ պահեր: Տարաձայնություններ սովորականից հաճախ կառաջանան, երբեմն դուք դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ առաջ շատ հաշտ էիք: Բացի այդ, անընդհատ կհիշվեն հին տարաձայնությունները, ստիպված եք լինելու վերադառնալ այն խնդիրներին, որոնք վաղուց լուծված էիք համարում: Երբեմն շրջապատողները կարծես հատուկ կփորձեն ձեր համբերությունը: Բայց դուք պրովոկացիաներին չեք տրվի, ձեզ զուսպ ու բարեհամբույր կպահեք: Դա բոլորին կզինաթափի: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի թեթև ու հաճելի կանցնի: Այն հնարավորություն կտա կենտրոնանալ հենց այն գործերի վրա, որոնք հիմա ձեզ յուրահատուկ հետաքրքիր ու կարևոր են թվում: Բարենպաստ ժամանակ է շփումների համար՝ և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները լավ կանցնեն: Հիշարժան հանդիպումներ շատ կլինեն, կլինեն նաև ծանոթություններ, որոնք, հնարավոր է, կարևոր դեր խաղան ձեր կյանքում: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Նյարդային, անհանգիստ ու բարդ շաբաթ է: Փոխարենը դուք կարող եք ցույց տալ, թե ինչի եք ունակ: Ուժն ու էներգիան լիուլի կլինեն բոլոր խնդիրներից գլուխ հանելու համար: Բացի այդ, կողքին կլինեն մարդիկ, որոնք ձեզ դժվար պահին կաջակցեն: Հիմա ամենակարևորը խելամիտ գործելն ու պահի հույզերին չտրվելն է: Արժե լսել խորհուրդները, եթե դրանք տալիս են մարդիկ, որոնց փորձին վստահում եք: Հնարավորություն կունենաք մոտիկից ծանոթանալ այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Որոշ Աղեղնավորներ կընդլայնեն շփման շրջանակները, և դա շուտով օգտակար կլինի: Պատահական ծանոթները կարող են հրաշալի գործընկերներ ու հուսալի համախոհներ դառնալ: Հավանական են շահավետ գործարքներ: Այդպիսի գործարքներ կնքելու շանս կունենան նույնիսկ նրանք, ովքեր նախկինում հեռու էին ֆինանսական հարցերից: Աշխատեք ավելի շատ ուշադրություն հատկացնել մտերիմներին: Ձեզ համար թանկ մարդիկ հիմա ձեր հոգատարության կարիքը շատ կունենան: Հավանական են կարևոր զրույցներ: Դրանցից հետո հարաբերությունները կսկսեն դեպի լավը փոխվել: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բազում լավ գաղափարներ կհայտնվեն շաբաթվա սկզբին: Հաճախ ձեր մտահղացումները կզարմացնեն շրջապատողներին: Բոլորը չէ, որ պատրաստ կլինեն աջակցել ձեզ, բայց դա հաստատ չի խանգարի ձեզ կյանքի կոչել մտածածը: Այծեղջյուրները պատրաստ կլինեն ռիսկի դիմել՝ ուշադրություն չդարձնելով քննադատություններին ու նախազգուշացումներին: Ճանապարհի սկզբին կարող եք դժվարությունների բախվել, բայց հետո ամեն ինչ հաջող կդասավորվի: Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես բարենպաստ կլինի, բայց ոչ այդքան վառ: Դա առօրյա զբաղմունքների, միապաղաղ առաջադրանքներ լուծելու ժամանակ կլինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենից, չեք ձանձրանա և հոգնածություն չեք զգա: Շատ Այծեղջյուրներ կուզենան կենտրոնանալ տնային գործերի վրա: Շաբաթվա վերջը դրա և ֆինանսական հարցերը լուծելու համար շատ հարմար կլինի: Ողջ շաբաթը բարենպաստ է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Սիրելին ոչ մեկ անգամ հաճելիորեն կզարմացնի ձեզ, ինչն էլ շատ կուրախացնի: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հավանական են փոփոխություններ գործնական ոլորտում: Աշխատանքը կշատանա, հաճախ ստիպված եք լինելու լուծել բարդ խնդիրները, որոնք նման չեն լինի նրանց, որոնց ավելի շուտ եք բախվել: Ծանրաբեռնվածությունը կաճի, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք բոլոր փորձություններից: Շատ Ջրհոսների այս շաբաթ պետք կգա արագ որոշումներ ընդունելու ունակությունը: Լսեք ինտուիցիայի ձայնին, այն, թե ինչ է հուշում. դա շատ բան կհեշտացնի: Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց: Անցյալում կմնան տարաձայնությունները, ոչ մի բանի շուրջ վիճել չեք ուզենա, նույնիսկ համատեղ փոքրիկ զվարճանքները բազում դրական հույզեր կպարգևեն: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է ուսման և ստեղծագործելու համար: Դուք կուրախանաք ամեն նոր բանով, բաց չեք թողնի հնարավորությունը իմանալու այն, ինչ ուրիշ ոչ մեկին հայտնի չէ: Շրջապատողները կնկատեն ձեր տաղանդները: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկիզբը հրաշալի է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Դուք ունակ կլինեք շահել շատերի համակրանքը, և դա մեծ ջանքեր չի պահանջի: Հաճախ բավական կլինի ձեզ բնական ու անբռնազբոս պահեք, որպեսզի դուր գաք նրանց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, և եթե համախոհների թիմ հավաքելու կարիք լինի, դա անելը դժվար չի լինի: Շաբաթվա կեսին դժվար կլինի ուշադրություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը: Որոշ Ձկներ ստիպված են լինելու իրենց վրա ջանքեր գործադրել, որպեսզի օգտակար մի բանով զբաղվեն: Եթե ոչ մեծ դադար վերցնելու և մի փոքր հանգստանալու կարիք լինի, հենց այդպես էլ պետք է վարվել: Վերջին օրերը շատ տեսանկյուններից բարենպաստ կլինեն: Դուք էներգիայով լի կլինեք, վճռական տրամադրված կլինեք, շատ բանի կկարողանաք հասնել: Հարմար ժամանակ է այն գործերին վերադառնալու համար, որոնցից գլուխ հանել նախկինում չի ստացվել: Այս անգամ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: |
|