ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 17.02 - 23.02
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3251 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթն այնքան վատը չի լինի, որքան կարող է սկզբում թվալ: Դուք պետք է պայքարեք ու հաղթահարեք փորձությունները, բայց դրանում սկզբունքորեն նոր բան չի լինի: Ավելի վաղ ստացած փորձը ու առողջ բանականությունը կօգնի արագ ճիշտ ուղու վրա կանգնել:

Գործնական հարաբերություններին ընտրողաբար մոտեցեք: Ձեր վստահությունը շահել փորձող բոլոր մարդկանց վրա չէ, որ կարելի է հենվել: Ստուգեք ստացվող ցանկացած տեղեկատվություն, վատ մի զգացեք հարցեր տալ նրանց, ովքեր մեծ-մեծ խոստումներ են տալիս ձեզ:

Մտերիմների հետ շփումները նշանի շատ ներկայացուցիչների կուրախացնեն: Կարող եք խոսել նրա մասին, ինչը կարևոր է բոլորի համար: Ձեզ կհաջողվի առանց վիճելու լուծում գտնել, որի շնորհիվ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Կլուծվեն հին խնդիրները:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այս շաբաթ շատ բան պետք է անեք: Դրված նպատակներին հասնել հեշտ չի լինի, բայց դուք չեք հանձնվի ու կստանաք ավելին, քան ակնկալում էիք: Երբեմն ստիպված եք լինելու ռիսկի դիմել: Նման պահերին խուճապի չեք մատնվի, ժամանակը զուր չեք վատնի և հենց դրա շնորհիվ էլ անհրաժեշտ արդյունքի կհասնեք:

Ուշադիր եղեք շաբաթվա կեսին: Դա լավ ժամանակ կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ լեզու գտնել նախկինում չէր հաջողվում: Կարող եք փոխհասկացողության հասնել, լավ տպավորություն թողնել, հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել:

Ողջ շաբաթվա ընթացքում աշխատեք ուշադիր լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Սխալների, անհաջող որոշումների և այնպիսի արարքների վտանգ կա, որոնք իրենց հետ ցավալի ծախսեր կբերեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, ողջ շաբաթը ձեզ համար վատը չի լինի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնցից ճարպկորեն կօգտվեք: Շատ Երկվորյակներ հաջողակ կլինեն աշխատանքի մեջ: Աստղերի աջակցության շնորհիվ կկարողանաք հաջողության հասնել բարդ գործերում, ամրապնդել ձեր կապերը:

Միակ ոլորտը, որտեղ հնարավոր են խնդիրներ՝ ֆինանսներն են: Հավանական են չծրագրված ծախսեր, որոնց պատճառով ստիպված եք լինելու հետաձգել ծրագրված գնումներն ու զվարճանքները ու ընդհանրապես մտածել՝ արդյոք ճիշտ եք տնօրինում գումարը: Չի բացառվում՝ այս շաբաթ ստացած փորձը օգնի խուսափել ապագայի սխալներից:

Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Հենց դրա շնորհիվ ոչ միայն կհաղթահարեք դժվարությունները, այլ նաև կպահպանեք լավ տրամադրությունը նույնիսկ այն պահերին, երբ ինչ-որ բան այնպես չընթանա, ինչպես ուզում էիք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին զգուշություն է անհրաժեշտ: Դա բարդ հատված կլինի հատկապես նրանց համար, ովքեր կարևոր գործեր են ծրագրել: Շատ բան պլանի համաձայն չի ընթանա, իսկ Խեցգետինները պատրաստ չեն լինի անակնկալների: Ժամանակ պետք կգա հասկանալու համար, թե ինչպես արձագանքել նոր պայմաններին, դեպի ուր շարժվել: Կողքից խորհուրդները միշտ չէ, որ լավը կլինեն, իսկ ահա ինտուիցիայի հուշումներին արժե լսել:

Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, աստղերի աջակցությունն էլ ավելի նկատելի կդառնա: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան շատ հետաքրքիր հնարավորություններ կբացվեն, այնքան շատ շանսեր կունենաք հաջողության հասնել այն գործում, որն առաջ չէր ստացվում անել:

Շաբաթվա վերջը առատաձեռն կլինի սիրային անակնկալների մասով, ինչպես նաև իրադարձություններով, որոնք կստիպեն ձեր սրտին ավելի արագ բաբախել: Որոշ Խեցգետիններ երկար սպասված սիրային խոստովանություններ կլսեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անհանգիստ, բայց շատ հետաքրքիր շաբաթ է: Ձանձրանալու առիթ չի լինի, իսկ ահա գործեր շատ կլինեն, ստիպված եք լինելու մեջտեղից կիսվել ամեն ինչ հասցնելու համար: Հաճախ ստիպված եք լինելու ուղևորությունների մեկնել, ինչը հոգնեցնող կլինի: Շատ Առյուծներ կնախընտրեին ավելի քիչ հագեցած գրաֆիկ ունենալ, բայց նրանք էլ գոհ կլինեն ամենից, ինչին կհաջողվի հասնել շաբաթվա վերջին:

Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Հաճախ բանն այն կլինի, որ դուք մարդկանցից շատ բան կսպասեք ու հիասթափված կլինեք, երբ նրանք չարդարացնեն ձեր հույսերը: Բարեբախտաբար, կարող եք հանգիստ պարզել բոլոր ոչ միանշանակ իրավիճակները:

Առավել բարդ ու կարևոր գործերը լավ է չծրագրեք շաբաթվա երկրորդ կեսի համար: Այդ հատվածում դժվարությամբ կկենտրոնացնեք մտքերը, հնարավոր են անհաջող որոշումներ, սխալներ անուշադրության պատճառով:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկզբին պետք է որոշ լարված պահեր ապրեք: Հնարավոր է անհասկացողություն աշխատավայում, կոնֆլիկտներ ղեկավարության ու գործընկերների հետ: Մարդիկ, որոնց հետ նախկինում հեշտությամբ լեզու էիք գտնում, հիմա ձեզ դժգոհություններ կներկայացնեն: Մտերիմների հետ հարաբերություններում անբարենպաստ միտումների ազդեցությունը ավելի փոքր կլինի, բայց այստեղ էլ հնարավոր են աննշան տարաձայնություններ:

Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները:

Շաբաթվա վերջը առավել բարենպաստ կլինի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, իրադարձություններ, որոնց անհամբերությամբ էիք սպասում: Որոշ Կույսերի վաղեմի երազանքները կիրականանան:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը հազիվ թե թեթև լինի, բայց այն վատն անվանել էլ չի կարելի: Չնայած որոշակի դժվարություններին, դուք կշարժվեք դեպի նպատակը, մտածածից չեք հրաժարվի, կաշխատեք առաջ շարժվել: Նշանի շատ ներկայացուցիչներ օգտակար փորձ ձեռք կբերեն, կսովորեն այն, ինչը շատ շուտով պետք կգա: Շաբաթը առատաձեռն կլինի հետաքրքիր ծանոթությունների, անսովոր հանդիպումների մասով, որոնք երկար կհիշվեն, նշանակալի ազդեցություն կունենան ձեր կյանքի վրա:

Աշխատանք սպասվածից շատ կլինի, հաճախ ստիպված եք լինելու շտապել: Բայց դա սխալների չի հանգեցնի: Դուք չեք սխալվի, կենտրոնացած կլինեք ու նույնիսկ լարված պահերին կպահպանեք ինքնատիրապետումը:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում անձնական հարաբերությունները: Հիմա մտերիմները ձեր աջակցության ու հոգատարության կարիքը կունենան: Մի մերժեք օգնության խնդրանքները:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը բազում նոր հնարավորություններ կբացի: Շատ Կարիճներ հնարավորություն կունենան զբաղվել նրանով, ինչը վաղուց հետաքրքրում է իրենց: Նշանի որոշ ներկայացուցիչներ համագործակցության հետաքրքիր առաջարկներ կստանան: Պատրաստ եղեք արագ սովորել. դա թույլ կտա մեծ հաջողության հասնել եթե ոչ այս շաբաթ, ապա գոնե մոտ ապագայում:

Ձեզ անսովոր հանդիպումներ են սպասվում: Մարդիկ, որոնց հետ այս շաբաթ կծանոթանաք, շուտով կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Որոշ Կարիճներ կկարողանան օգտակար գործնական կապեր ձեռք բերել:

Լավ կանցնեն ուղևորությունները: Այս շաբաթը հարմար է պայմանները փոխելու համար: Նույնիսկ ոչ մեծ ճամփորդությունը վառ տպավորություններ կպարգևի: Ճիշտ է, ճանապարհին հնարավոր են չծրագրված ծախսեր:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շփումների տեսանկյունից բարդ շաբաթ է: Հաճախ լարված պահեր ու անհասկացողություն կլինեն: Նոր ծանոթները կարող են ձեզ սխալ գնահատել, լավ տպավորություն թողնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել:

Աշխատանքի մեջ հնարավոր են հաջողություններ, բայց դրանք համառություն կպահանջեն: Սկսածը կիսատ մի թողեք, նույնիսկ եթե ինչ-որ բան չստացվի: Անհաջողությունը մտածածից հրաժարվելու պատճառ չպետք է դառնա, այլ առիթ՝ ևս մեկ փորձ անելու համար: Ձեր նպատակասլացությունը շատերի վրա լավ տպավորություն կթողնի: Այն կնկատեն ազդեցիկ անձինք և շուտով ձեզ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն:

Ընտանեկան խնդիրների լուծումն ավելի շատ ժամանակ ու ուժեր կպահանջի, քան սովորաբար: Չեն բացառվում կենցաղային դժվարությունները, որոնք կնյարդայնացնեն: Աշխատեք վերահսկել հույզերն ու դատարկ բաների պատճառով չանհանգստանալ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ շաբաթ է: Այն հարմար է նոր գործեր ստանձնելու համար: Հաճախ ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ, ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Ձեզ հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները: Նույնիսկ ձեր ամենահամարձակ գաղափարները շրջապատողների սրտով կլինեն:

Հնարավոր է առաջընթաց մի գործում, որին վերջին շրջանում մեծ ուժեր եք նվիրել: Լրիվ պարզ կդառնա, որ զուր չեք ջանացել, անհրաժեշտ արդյունքն էլ սարերի հետևում չէ: Հնարավորություն կունենաք ամրապնդել մասնագիտական դիրքերը, շահել այն մարդկանց հարգանքը, որոնց կարծիքը կարևոր է ձեզ համար:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, լավ լեզու կգտնեք նրանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար: Կարող եք հանգիստ պարզել տհաճ պահերը, վերականգնել հին կապերը, գլուխ հանել խճճված իրավիճակներից:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք: Սա բարդ, հոգնեցնող, բայց շատ կարևոր շաբաթ է: Անհրաժեշտ արդյունքների հասնելու համար ստիպված եք լինելու շատ աշխատել: Մի քիչ կվշտացնի այն, որ նույնիսկ ամենահասարակ խնդիրները լուծելու համար պետք է ջանքեր գործադրեք: Բայց դուք անպայման ամեն ինչից գլուխ կհանեք, այնպես որ՝ մի հուսահատվեք ու առաջ շարժվեք:

Հնարավոր են անսովոր բացահայտումներ: Տեղեկատվությունը, որը սկզբում հետաքրքիր կթվա, բայց ոչ այնքան օգտակար, ավելի ուշ ամենայն հավանականությամբ պետք կգա: Դուք շատ բան կսովորեք ուրիշներից՝ հաճախ ինքներդ էլ չհասկանալով դա: Մարդիկ, ովքեր հիմա կկիսվեն իրենց գիտելիքներով, ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան:

Աշխատեք շատ չհոգնել, շաբաթն այնպես ծրագրեք, որ կարևոր գործերի արանքում հանգստի համար ժամանակ մնա: Ցանկալի է ժամանակ գտնել իսկապես հետաքրքիր զբաղմունքների համար: Դրանք կոգեշնչեն, ուժեր կտան ու կօգնեն առաջ շարժվել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել: Դա բարդ ժամանակ է լինելու. մի կողմից՝ ձեզանից կպահանջվի շփվել ամենատարբեր մարդկանց հետ, մյուս կողմից՝ կնախընտրեիք ավելի շատ ժամանակ անցկացնել ինքներդ ձեզ հետ: Հաճախ ոչ միանշանակ իրավիճակներ կառաջանան, որոնցում ճիշտ որոշում ընդունել չեք կարողանա: Մտածեք, թե ում կարող եք դիմել խորհրդի խնդրանքով: Մարդիկ, ովքեր ձեզ ճանաչում են, անպայման ինչ-որ օգտակար բան կհուշեն:

Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա և հատկապես նկատելի կդառնա մասնագիտական ոլորտում: Շա կարևոր գործեր կհաջողվի շարժել մեռյալ կետից: Որոշ Ձկներ կհասնեն նրան, ինչը մյուսների մոտ չի ստացվել: Շաբաթվա երկրորդ կեսին կարևոր, անսովոր ու համարձակ ծրագրեր կհայտնվեն: Ճիշտ է, նաև կասկածներ կհայտնվեն այն մասին, որ կարողանալու եք կյանքի կոչել մտածածը: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, ովքեր կկարողանան աջակցել ձեզ ու լավատեսություն հաղորդել: Կոգեշնչեն հին ընկերների հետ հանդիպումները:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3251 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5