Շաբաթվա աստղագուշակ 17.01 - 23.01
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1608 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթը պիտանի ծանոթություններ կբերի և գործնական բանակցություններում հաջողություն է խոստանում: Որոշ Խոյեր աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ կստանան, հնարավորություն կունենան ընդլայնել իրենց բիզնեսը, եկամուտների նշանակալի աճի հասնել: Օգտակար կլինի մասնագիտական ոլորտում նախաձեռնող լինելը: Ձեր գաղափարները աջակցություն կստանան: Կուրախացնեն անձնական հարաբերություններում փոփոխությունները. ձեզ համար հեշտ կլինի մտերիմների հետ լեզու գտնելը, նրանք ձեզ կսկսեն կես խոսքից հասկանալ, կգտնեն ձեզ աջակցելու և ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Նման հանդիպումներից մեկը կարող է ռոմանտիկ պատմության սկիզբ դնել, որն էլ կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Հնարավոր են անսպասելի, բայց շատ հաճելի նորություններ: Որոշ Խոյեր կհասկանան, որ իրենց ցանկությունների իրագործումը ժամանակի հարց է և կկռահեն, թե ինչ է պետք անել, որպեսզի ամեն ինչ հնարավորինս արագ իրականանա: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մի շտապեք: Շաբաթվա սկիզբը կարող է բավական անհաջող լինել: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը, կենտրոնանալ անսպասելի առաջ եկած խնդիրները լուծելու վրա: Բացի այդ, շրջապատողները անկախ իրենց ցանկությունից ձեզ համար դժվարություններ կստեղծեն: Որոշ Ցուլեր պիտի ուղղեն ուրիշների սխալները, և դա ուժեր կպահանջի: Բայց դրական միտումներն արագ թափ կհավաքեն, արդեն շաբաթվա կեսին իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի: Մասնագիտական ծրագրերն իրագործելու նոր հնարավորություններ կստեղծվեն, հաջողությունը կայցելի նրանց, ովքեր հասարակ լուծումներ չեն փնտրի, կաշխատեն ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալ: Լավ գաղափարներ կունենաք, և դուք միանգամից կհասկանաք, թե ում արժե պատմել դրանց մասին: Շաբաթվա վերջին օրերը յուրահատուկ բարենպաստ կլինեն անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կհաջողվի վերջ տալ հին վեճերին, ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ լեզու գտնելը դժվար էր: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց շատ կարոտել էիք: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Աշխատեք շաբաթվա սկզբին պահպանել ինքնատիրապետումը, չտրվել պահի հույզերին: Հենց այդպես կարող եք ճիշտ որոշումներ ընդունել, արագ գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից: Աշխատանքի մասին ցանկացած զրույց արժե զգույշ վարել, խոստումների հարցում էլ լավ է չշտապել: Չեն բացառվում շատ գրավիչ առաջարկները, բայց դրանց պատասխան տալուց առաջ արժե առավելագույն ինֆորմացիա հավաքել: Մինչև շաբաթվա կեսը լավ է կարևոր ֆինանսական հարցերը չլուծեք, հնարավորինս խուսափեք ոչ պարտադիր ծախսերից, սպոնտան գնումներից: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Շաբաթվա վերջին մոտ այն նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Կգա կարևոր զրույցների համար բարենպաստ շրջանը, բարդ հարցերի քննարկումն էլ արդյունավետ ու օգտակար կլինի: Չի բացառվում նոր համախոհներ ու իսկական ընկերներ ձեռք բերեք: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթն արժե սկսել ամենահետաքրքիր գործերից: Այնպիսի զբաղմունքներ ընտրեք, որոնք թույլ են տալիս զարկ տալ երևակայությանը, կիրառել ձեր տաղանդները: Իրեր հանդեպ ոչ ստանդարտ հայացքը, նաև ուրիշների չնկատածը տեսնելու ունակությունը շատ օգտակար կլինեն: Հենց դրանց շնորհիվ դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից: Պետք կգա ամենատարբեր մարդկանց հետ պայմանավորվելու ունակությունը: Դրա շնորհիվ դուք համախոհներ կգտնեք, այդ թվում՝ շատ ազդեցիկ, կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերն ու բարձրանալ կարիերայի սանդուղքով: Շաբաթվա երկրորդ կեսը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Այդ հատվածում հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Դուք կարող եք չծրագրված, բայց շատ պիտանի գնումներ անել: Որոշ Խեցգետիններ հաջող գործարքներ կկնքեն: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Մտերիմների հետ կոնֆլիկտներից ու վեճերից կարող եք չվախենալ: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա առաջին օրերը անսպասելի ու հաճելի իրադարձություններ կբերեն: Այդ հատվածում հեշտ կլինի մարդկանց հետ լեզու գտնելը: Նոր համախոհներ ու ընկերներ ձեռք կբերեք, չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Հուզական դաշտը բարենպաստ կլինի, և նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, դա ձեր տրամադրությունը չի փչացնի: Դուք անպայման կգտնեք ծագած բոլոր դժվարությունները հաղթահարելու ձևը, հրաշալի գլուխ կհանեք կարևոր գործերից: Շատ տեղին կլինեն դրամական մուտքերը: Շաբաթվա երկրորդ կեսին հոգսերը կշատանան, բայց այստեղ էլ բողոքելու բան չեք ունենա: Հետաքրքիր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: Որոշ Առյուծներ իրենց կարիերայի զարգացման ու սեփական բիզնեսը սկսելու ռեալ հնարավորություններ կտեսնեն: Չնայած ծանրաբեռնվածությունը կաճի՝ բավարար ժամանակ կմնա նաև հանգստի, մտերիմների հետ շփվելու համար: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը աշխատանքի մեջ հաջողություններ ու կարևոր մասնագիտական հաղթանակներ է խոստանում: Եթե վերջին ժամանակներս հուսալի համախոհների կարիք էիք զգում, հիմա նրանց գտնելը դժվար չի լինի: Դուք շատերին կարող եք համոզել ձեր ճշմարտացիությունը, ձեր գաղափարներով կհետաքրքրեք նրանց, ովքեր սովորաբար ամեն նոր բանի քննադատորեն են վերաբերվում: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այն Կույսերի հանդեպ, որոնք կսովորեցնեն ուրիշներին, կարևոր տեղեկատվություն կտարածեն, կցրեն շշուկներն ու կօգնեն մարդկանց, որոնք լուրջ սխալներ են արել: Շաբաթը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Շրջապատողների հետ հարաբերությունները կուրախացնեն, դուք շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք, կհաշտվեք այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Որոշ բարդ հարցեր կպարզվեն: Հնարավորություն կունենաք ուղղել սխալները, և դուք այդ շանսը բաց չեք թողնի: Շաբաթն ընդհանուր առմամբ արդյունավետ ու հետաքրքիր կանցնի, իսկ նրա վերջին հանգստի համար անպայման ժամանակ կգտնեք: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հարմար շաբաթ է ստվերից դուրս գալու և աշխարհին ցույց տալու համար, թե ինչի եք ունակ: Ձեր գիտելիքներին ու տաղանդներին արժանի կիրառում կգտնվի, շատերը հաճելիորեն կզարմանան: Կհաջողվի քննարկել բարդ հարցերը, պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ փոխհասկացողության հասնել չէր ստացվում: Մարդիկ, որոնց հետ այս շաբաթ կծանոթանաք, ավելի ուշ ձեզ կարևոր ծառայություններ կմատուցեն, կօգնեն աշխատանքային հարցերը լուծելիս, կհուշեն՝ ինչպես վարվել ոչ միանշանակ իրավիճակում: Բազում նոր ծրագրեր կհայտնվեն: Դուք շատ բաների նախկինի նման չեք նայի, և հնարավոր է նկատեք այն, ինչը նախկինում վրիպել է ձեր աչքից: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները, որոնք ստիպում էին հուզվել: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ ու նվերներ: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այս շաբաթ շատ բան պիտի անեք: Բայց ճանապարհին անհաղթահարելի դժվարություններ հազիվ թե առաջանան, ձեր համառության շնորհիվ դուք փայլուն արդյունքների կհասնեք: Նոր առաջադրանքներ շատ կլինեն, և դուք կուզենաք կենտրոնանալ դրանց լուծման վրա: Սակայն կարևոր կլինի նաև ընթացիկ գործերի մասին հիշելը, ինչպես նաև հետևելը, թե ինչով են զբաղվում շրջապատողները: Հենց ձեր խորհուրդները նրանց հետ կպահեն հակասական արարքներից, թույլ կտան խուսափել սխալներից, բարդ իրավիճակում չհայտնվել: Շաբաթվա առաջին կեսը ֆինանսական գործերում զգուշություն է պահանջելու, իսկ ահա երկրորդը շատ բարենպաստ կլինի այդ տեսանկյունից: Այն դրամական մուտքեր կբերի, շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կտա: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև ռոմանտիկ հարաբերություններում: Եթե վերջին ժամանակներս այնտեղ խնդիրներ կային, ապա այս շաբաթ դրանք անպայման լուծում կգտնեն: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կարևոր հանդիպումները երկար ժամանակով մի հետաձգեք: Հենց շաբաթվա առաջին օրերը դրանց համար ամենահարմարը կլինեն: Այդ հատվածում հնարավոր կդառնա բարդ գործնական հարցերի լուծումը: Չի բացառվում՝ կարողանաք պայմանավորվել մի մարդու հետ, որի հետ երկար ժամանակ ընդհանուր լեզու չեք գտել, անընդհատ վիճել եք, իրար չեք համակրել: Շատ ազդեցիկ համախոհներ կհայտնվեն, սակայն նրանց աջակցությունը լավ է չչարաշահեք, քանի որ ձեզանից պատասխան ծառայություններ են պահանջվելու, ընդ որում՝ բավական լուրջ ծառայություններ: Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի: Այն թույլ կտա ավարտել ավելի վաղ սկսած գործերը, գլուխ հանել ընթացիկ հարցերից, հանգիստ որոշակիություն մտցնել ծրագրերում: Այդ հատվածը բարենպաստ կլինի ընկերների հետ հանդիպելու համար, ինչպես նաև հնարավորություն կտա վերականգնել նախկինում ձեզ համար թանկ կապերը: Որոշ Աղեղնավորներ կհաշտվեն այն մարդկանց հետ, որոնց հետ երկար ժամանակ է վիճել էին: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այս շաբաթ շատ բաների մասին պիտի մտածեք: Կարևոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնք լուծում կպահանջեն, ինչպես նաև գործեր, որոնցից հազիվ թե ինչ-որ մեկը ձեզանից լավ գլուխ հանի: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է լավ գործել ոչ միանշանակ իրավիճակներում: Հենց նրա շնորհիվ դուք սխալներ չեք անի, նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Ինչ-որ մեկը կարող է նախանձել ձեր հաջողություններին, բայց հազիվ թե գտնվեն մարդիկ, որոնք կփորձեն ձեզ վնասել կամ կորոշեն կանգնել ձեր ճանապարհին: Կուրախացնի ընկերների հետ ժամանակ անցկացնելու, մտերիմների հետ միասին ուղևորության մեկնելու հնարավորությունը: Ձեզ համար օգտակար կլինի պայմանները փոխելը, հոգսերից շեղվելը: Կարևոր կլինի չփորձեք կուտակված բոլոր գործերից միանգամից գլուխ հանել: Մտածեք՝ արդյոք չի կարելի ինչ-որ բան հետաձգել՝ այդպիսով կրճատելով ծանրաբեռնվածությունն ու ձեզ փոքրիկ դադար թույլ տաք: Շաբաթը բարենպաստ կլինի բուժիչ ու կոսմետիկ պրոցեդուրաների համար: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դուք կհասնեք նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում, եթե համառություն դրսևորեք: Դրանում կօգնեն ինտուիցիան ու փորձը. ձեր տաղանդներին կիրառում կգտնվի: Հմայքն ու մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը ձեր առաջ նոր դռներ կբացեն: Այդ հատկանիշների շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք աշխատանքային առաջադրանքներից, կհաղթահարեք բյուրոկրատական արգելքները: Որոշ Ջրհոսներ նաև բիզնեսի զարգացման հետ կապված գրավիչ առաջարկներ կստանան: Գործեր սպասվածից շատ կլինեն: Չի բացառվում՝ դրա պատճառով ստիպված լինեք հետաձգել ընկերների հետ հանդիպումներն ու ընտանեկան միջոցառումները: Դա կվշտացնի, բայց շատ տխրել պետք չէ, քանի որ շուտով ազատ ժամանակ կունենաք ու անպայման կլրացնեք բաց թողածը: Ողջ շաբաթը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից, հարմար կլինի գնումների ու գործարքների համար: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Գործերին լուրջ մոտեցումը թույլ կտա հաջողությունների հասնել, իրագործել այն, ինչը երկար ժամանակ չէր ստացվում: Դուք համարյա ոչ ոքի չեք վստահի, նույնիսկ սեփական ինտուիցիայի հուշումներին զգուշությամբ կվերաբերվեք: Հենց դա թույլ կտա խուսափել սխալներից, գլուխ հանել բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներից, իրավիճակն օբյեկտիվորեն գնահատել, չխճճվել պատրանքների մեջ: Շրջապատողներին ձեր մոտեցումը դուր կգա, շատերը կդիմեն խորհուրդների խնդրանքով ու նույնիսկ կհետևեն դրանց: Շատ Ձկներ նոր ընկերներ ու համախոհներ ձեռք կբերեն, որոնց վրա ամեն հարցում կկարողանան հույս դնել: Բայց հանգստի մասին էլ մի մոռացեք: Այս շաբաթ դուք հին ընկերներին հանդիպելու, նրանց հետ միասին անսովոր վայրերում լինելու հնարավորություն կունենաք: Հաջող կանցնեն ուղևորությունները: Տանից հեռու տեսածը ձեզ հաճախ հետաքրքիր մտքեր կտա: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան: |
|