Շաբաթվա աստղագուշակ 16.11 - 22.11
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1838 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այս շաբաթ վաղուց դրված նպատակներին հասնելու շանս կունենաք: Հնարավոր է իսկական բեկում մի գործում, որի հաջողության վրա վերջին ժամանակներս սկսել էիք կասկածել: Պետք է միայն ճշգրտել, որ այս ամենն ինքն իրեն չի լինելու: Ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու ուղղել ավելի վաղ գործած սխալները, և միայն դրանից հետո կարող եք առաջ շարժվել: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում: Չի բացառվում՝ մեծանան եկամուտները կամ գործարքներ կնքեք, որոնք նշանակալի եկամուտ կբերեն: Շաբաթվա երկրորդ կեսը բացառապես հաջող է գործնական կապերի, աշխատանքի շուրջ բանակցությունների համար: Բայց անձնական հարաբերություններում էլ նկատելի կլինի դրական միտումների ազդեցությունը: Հնարավորություն կունենաք գլուխ հանել ձեր զգացմունքներից. դրանից հետո լրիվ պարզ կդառնա, թե ինչն էր ձեզ պակասում լիակատար երջանկության համար և ինչպես հասնել դրան: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Երբեմն հեշտ չի լինելու, փոխարենը հետաքրքիր կլինի: Շաբաթը նոր առաջադրանքներով լի կլինի: Դուք ոգևորությամբ կանցնեք դրանց լուծմանն ու հրաշալի գլուխ կհանեք: Նրանք, որոնք կասկածում էին ձեր ուժերին, կհասկանան, թե ինչ մոլության մեջ են եղել: Չի բացառվում՝ հին մրցակիցներն ուզենան համախոհներ դառնալ. մտածեք՝ արդյոք ուզում եք համագործակցել նրանց հետ: Շաբաթվա առաջին կեսին հնարավորություն կունենաք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը, գործնական դաշտում ամրապնդել ձեր դիրքերը: Նշանի որոշ ներկայացուցիչների առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Անձնական կյանքում հավանական են կարևոր իրադարձություններ, նկատելի դրական փոփոխություններ: Հնարավորություն կունենաք աջակցել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դուք լուրջ տրամադրված կլինեք, և դա լավ է: Շաբաթվա մեծ մասը բառի բուն իմաստով աշխատանքային կլինի: Անհրաժեշտ արդյունքն ստանալու համար պիտի ջանքեր գործադրեք, դրա հետ միասին շատ բանի կարող եք հասնել, եթե ջանասիրություն ու համառություն դրսևորեք: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Շատ հարցեր հիմա պետք է հանգիստ ու կառուցողական քննարկել: Չի բացառվում՝ հաջողվի լուծել հին խնդիրները, հաղթահարել տարաձայնությունները, որոնց անխուսափելիության հետ արդեն համարյա հաշտվել էիք: Շաբաթվա երկրորդ կեսը բացառապես բարենպաստ է ստեղծագործելու համար: Եթե տաղանդներ ունեք, որոնց երկար ժամանակ չէիք կարողանում կիրառում գտնել, հիմա դրանց մասին հիշելու ճիշտ ժամանակն է: Հավանական են ծանոթություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Երազեք, խոշոր ծրագրեր կառուցեք, ինչ-որ հրաշալի բանի մասին մտածեք: Այս շաբաթ պետք չէ սահմանափակել երևակայությունն ու համեստություն անել, երբ խոսք գնա մտահղացումների ու մտադրությունների մասին: Հնարավոր է՝ չհասնեք այն ամեն ինչին, ինչ կուզենայիք, բայց ամեն դեպքում շատ ու շատ բաների կարելի է հասնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում: Հիմա լավ է նոր բան սովորեք. չի բացառվում՝ հեշտությամբ տրվի այն, ինչը նախկինում անհավանական բարդ ու խճճված էր թվում: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք: Այս շաբաթ ամենատարբեր մարդկանց հետ պիտի շփվեք: Նրանք բոլորը չէ, որ հաճելի զրուցակիցներ ու հուսալի համախոհներ կթվան, փոխարենը յուրաքանչյուրից կարող եք ինչ-որ նոր բան իմանալ: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք էներգիայով լի, ուրախ կլինեք և պատրաստ կլինեք հերոսությունների: Վճռական գործեք. կարող եք ոչ միայն հաջողությունների հասնել, այլև անել այն, ինչը դեռ վերջերս լրիվ անհավանական էր թվում: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են սովորել ավելի վաղ: Ձեր փորձը կարող է ուրիշների համար օգտակար լինել: Շրջապատողները հրաշալի կհասկանան դա, այնպես որ՝ սովորականից հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով: Հրաշալի շաբաթ է համախոհներ և այնպիսի մարդկանց փնտրելու համար, որոնք կաջակցեն ձեր գաղափարները: Ընդհանուր հետաքրքությունները, համատեղ աշխատանքը կարող են գործնական կամ ընկերական հարաբերությունների համար հրաշալի հիմք դառնալ: Շաբաթվա երկրորդ կեսին ուշադրություն կպահանջեն ընտանեկան գործերը: Չի բացառվում՝ մտերիմները ձեր օգնության ու աջակցության կարիքն ունենան: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այս շաբաթ շատ լավ բաներ կարող եք անել, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, և դուք այն բաց չեք թողնի: Ամենայն հավանականությամբ, հենց դուք գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը շատերի առաջ նոր հեռանկարներ կբացի, կվերադարձնի լավատեսությունն ու ինքնավստահությունը, ինչ-որ մեկին էլ կոգեշնչի: Ավելի շատ պատմեք ձեր մասին, կիսվեք փորձով. շրջապատողները ձեզ հետաքրքրությամբ կլսեն: Հրաշալի շաբաթ է ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում ինտուիցիան հուսախաբ չի անի, այնպես որ՝ նրանց հուշումները ուշադիր լսեք: Կարող եք լավ գումար աշխատել՝ վաճառելով այն իրերը, որոնք ձեզ այլևս պետք չեն: Մի մոռացեք հանգստանալու մասին: Դուք էներգիայով և ուժերով լի կլինեք, բայց նույնիսկ հերոսները երբեմն պետք է դադարներ վերցնեն, այնպես որ՝ ձեր ամրությունը փորձության մի ենթարկեք: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամեն ինչ ավելի լավ կդասավորվի, քան երբեմն կթվա: Մի հուսահատվեք, եթե ինչ-որ բան անհաջող դասավորվի, ապագային լավատեսությամբ նայեք ու կիսատ մի թողեք սկսածը: Շրջապատողներին ձեր գաղափարներն ամեն անգամ դուր չեն գա, բայց դուք առանց աջակցության էլ կկարողանաք կյանքի կոչել դրանք: Քննադատությունը հանգիստ ընդունեք: Չի բացառվում՝ դրանից կարողանաք օգուտ քաղել, բայց ավելի կարևոր կլինի խուսափել բաց կոնֆլիկտից այն մարդկանց հետ, որոնք ձեզ նկատողություն են անում: Չարժե շտապել որոշումների հարցում, հատկապես՝ անձնական հարաբերությունների հետ կապված: Նահանջի համար տեղ թողեք, հիշեք, որ նոր պայմաններ կարող են ի հայտ գալ, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա: Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի նրանց, որոնք վերջին ժամանակներս զբաղված էին ֆինանսական հարցերի լուծմամբ: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Սովորեք այն, ինչ նախկինում չէր տրվում, մտածեք լուրջ բաների մասին: Բարենպաստ շաբաթ է տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու համար: Հաճախ ճիշտ եզրակացություն անելու համար ակնարկն էլ բավական կլինի: Շրջապատողները ամեն անգամ ձեզ հետ համաձայն չեն լինի, և շատ իզուր: Իրադարձությունների զարգացումը ցույց կտա, որ դուք ամեն ինչում ճիշտ եք եղել, իսկ ովքեր վիճել են, իզուր չեն լսել ձեր կարծիքը: Շաբաթը հարմար է աշխատանքի համար: Բանը միայն այն չէ, որ դուք լավ գլուխ կհանեք և՛ ընթացիկ գործերից, և՛ լրիվ նորերից: Ձեր ու ձեր հաջողությունների մասին կիմանան մարդիկ, որոնց աջակցությունը գլխապտույտ հեռանկարներ կբացի: Նրանց վրա լավ տպավորություն թողնելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի. բավական է միայն լինեք այնպիսին, ինչպիսին կաք: Շաբաթվա վերջին լավ հանգստանալու, ձեզ համար թանկ մարդկանց հետ լինելու հնարավորություն կունենաք: Բարենպաստ ժամանակ է բոլոր կարևոր կապերն ամրապնդելու համար: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթը հագեցած կլինի: Եվ դա մեծ մասամբ ձեր արժանիքը կլինի. դուք էներգիայով լի կլինեք, չեք ուզենա անգործ նստել, ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը: Ցանկության դեպքում դուք կկարողանայիք սարեր շրջել, բայց ձեր ուժերին ավելի խելամիտ կիրառում կգտնեք: Կարող եք ավարտին հասցնել այն գործերը, որոնց մեծ ժամանակ եք նվիրել, կամ էլ լուծել այն հարցերը, որոնց պատասխաններ չգտնելու դեպքում առաջ շարժվել չի ստացվի: Շրջապատողները կլսեն ձեր կարծիքը, և ճիշտ կվարվեն: Հիմա դուք հրաշալի խորհուրդներ կտաք, և շատերը պատրաստ կլինեն լսել դրանք: Կհաջողվի հաշտեցնել վիճողներին, օգնել ընդհանուր լեզու գտնել նրանց, որոնք հարաբերությունների վերջնական ավարտից մեկ քայլի վրա են գտնվում: Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս. դրանք այնքան հեշտ չեն լինի, որքան կարող են թվալ: Մի շտապեք խոշոր գնումներ հարցում, հատկապես եթե դրանք նախապես չեք ծրագրել: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ շաբաթ է և՛ գործնական, և՛ անձնական շփումների համար: Դուք ոչ միայն լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, այլև հաճույք կստանաք՝ նրանց հետ զրուցելով, ընդհանուր ծրագրերը քննարկելով: Եթե տարաձայնություններ առաջ գան, չեք բարկանա ու չեք կորցնի հավասարակշռությունը, այլ հանգիստ ու վստահ ցույց կտաք այն լուծումը, որը բոլորին կգոհացնի: Հնարավոր են աշխատանքի, երկարաժամկետ համագործակցության առաջարկներ: Դուք կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, եթե ընդունեք դրանք: Շաբաթվա երկրորդ կեսը խոստանում է բացառապես հաճելի լինել նրանց համար, որոնք առաջին տեղում են դնում անձնական հարաբերությունները, ընտանիքում ներդաշնակությունը, մտերիմների հետ փոխհասկացողությունը: Դուք կզգաք, որ նրանք, որոնք ձեզ համար թանկ են, ձեր կողմից են: Դա ուժեր կտա ու կոգեշնչի: Չի լինի խնդիր, որից չկարողանաք գլուխ հանել: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օգնեք շրջապատողներին: Այն, ինչ կանեք ուրիշների համար, հիմա ձեզ էլ օգուտ կտա: Երբեմն դուք միառժամանակ կմոռանաք սեփական հետաքրքրությունների մասին և կհիշեք այն ժամանակ, երբ կարելի է իրագործել ամենահամարձակ ծրագրերը, հասնել ուզածին, անել այն, ինչի մասին վաղուց էիք երազում: Դեպի լավը կփոխվեն գործնական հարաբերությունները. հին հակասությունները կվերանան, մրցակիցներն էլ կարող են համախոհներ դառնալ: Այստեղ ձեզ շատ կօգնի անձնական հմայքը. հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դիմակայել նրան: Շաբաթը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ, հետաքրքրվում են լրիվ այլ բաներով, զբաղվում նրանով, ինչով ձեր մտքով երբեք չի անցել զբաղվել: Զարմանալի է, թե որքան օգտակար կարող է լինել ուրիշի փորձը: Հենց դրա շնորհիվ կկարողանաք ճիշտ որոշումներ ընդունել, սխալներ չգործել: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթը լավ բաներ կբերի: Եվ խոսքը միայն նյութական բարիքների մասին չէ, որոնք անպայման լինելու են, այլև նոր բացահայտումների, օգտակար փորձի, իրադարձությունների, որոնք կօգնեն շատ բաների նորովի նայել: Կհաջողվի գլուխ հանել սեփական թուլություններից, հաղթահարել ներքին արգելքները: Երբ հասկանաք, որ պատրաստ եք առաջ շարժվել, համապատասխան հնարավորությունները կստեղծվեն, և ձեզ կմնա միայն խուճապի չմատնվելը: Այս շաբաթ կհասցնեք շատ բաների մասին մտածել ու ամենայն հավանականությամբ կարևոր որոշումներ կընդունեք: Չի բացառվում՝ կյանքը սկսի քիչ-քիչ փոխվել և հաստատ՝ դեպի լավը: Շատ փորձարկումներ հաջող կլինեն, բայց զգուշության մասին մոռանալ պետք չէ: Եթե ոչ միայն հնարամիտ, այլև հեռատես լինեք, ապա շաբաթվա վերջին օրերին ապագա հաջողությունների համար հուսալի հենք կստեղծեք: |
|