Շաբաթվա աստղագուշակ 16.01 - 22.01
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1790 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Եզրահանգումների և որոշումների հարցում մի շտապեք: Ողջ շաբաթվա ընթացքում ձեզ համար դժվար է լինելու տեղի ունեցողի իրական պատճառներից ու նույնիսկ սեփական արարքների դրդապատճառներից գլուխ հանելը: Վտանգ կա՝ ցանկալին իրականության տեղ ընդունեք, խճճվեք սեփական պատրանքներում: Լավ է, եթե ձեր կողքին հայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ, լավ խորհուրդ տալ կամ հուշել, թե ինչպես կարող եք խուսափել սխալներից: Չնայած այս ամենին՝ շաբաթը հաջող է լինելու գործնական տեսանկյունից, հարմար սովորելու, աշխատելու և ստեղծագործելու համար: Նոր նախագծերը հաջող կլինեն, դուք արագ կտեսնեք, թե ինչ է պետք նախաձեռնել արդյունքի հասնելու համար: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից շատ բան կարող եք սովորել: Անձնական հարաբերություններն այս շաբաթ հարթ չեն լինելու: Տարաձայնություններից, փոխադարձ դժգոհություններից, տհաճ նկատողություններից խուսափել չի ստացվի: Սակայն շաբաթվա վերջին դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ կլինի, և ամեն ինչ կհարթվի: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ուշադրություն դարձրեք շրջապատողների հետ հարաբերություններին: Նրանց հետ ընդհանուր լեզու գտնելն այս շաբաթ սովորականից բարդ է լինելու: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում, կարող են ձեզ սխալ հասկանալ: Իսկ նրանք, ովքեր ամեն հարցում աջակցում էին ձեզ, հիմա տհաճ նկատողություններ կանեն: Սակայն ձեր ուժերի սահմաններում կլինի ոչ միայն լուրջ կոնֆլիկտներից խուսափելը, այլև շատ բան դեպի լավը փոխելը: Մնացած հարցերում շաբաթը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի աշխատանքի հետ կապված լուրջ հարցերը լուծելու համար: Չի բացառվում՝ մասնագիտական աճի նոր հնարավորություններ տեսնեք: Հիշեք, որ լավ է միանգամից նախաձեռնող լինեք, աշխատեք առավելագույն օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ, չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ձեզ հագեցած շաբաթ է սպասվում: Այն հարմար կլինի գործերում նախաձեռնող լինելու, լրիվ նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կսովորեք այն ամենը, ինչ պետք է, կհասկանաք, թե ինչպես կարող եք անհրաժեշտ արդյունքի հասնել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել: Նրանց աջակցությամբ դուք կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Լավ կանցնեն ինչպես գործնական, այնպես էլ ժամանցային ուղևորությունները: Պայմանները փոխելու, նոր վայրերում լինելու, հետաքրքիր բաներ տեսնելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները, հանդիպումները, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Շաբաթը բարենպաստ կլինի ուսման, ֆինանսական հարցերը լուծելու, փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններին դիմելու համար: Կարող եք լուծել ադմինիստրատիվ հարցերը: Շաբաթը հարմար կլինի նաև երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար. դրանք իրատեսական կլինեն: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց կուզենայիք տեսնել ձեր համախոհների շարքում, արագ կհասկանաք, թե ինչով կարելի է հետաքրքրել այդ մարդկանց: Հավանական են ձեր ավելի վաղ սկսած աշխատանքային նախագծերի հետ կապված լավ նորություններ: Որոշ Խեցգետիններ արագ մասնագիտական աճ խոստացող համագործակցության առաջարկ կստանան: Ֆինանսական տեսանկյունից շաբաթը հաջող կլինի. հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Հին իրավաբանական դիմակայություններն ու ունեցվածքի հետ կապված տարաձայնությունները ձեզ համար լավագույն ձևով կավարտվեն: Աշխատեք համբերատար լինել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Այն, թե ինչպես կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, մեծ չափով ձեզանից է կախված լինելու: Խուսափեք կտրուկ քննադատությունից: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկիզբը շատ բարենպաստ է լինելու շփումների համար: Այդ հատվածում դուք շատերին կես խոսքից կհասկանաք, մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս և ընդհանրապես քիչ են հետաքրքրվում ուրիշներով: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել վեճից հետո: Շաբաթվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի այն մարդկանցից, որոնց մասին վաղուց ոչինչ չէիք լսել: Լավ է չշտապեք աշխատանքի հետ կապված որոշումների հարցում: Այստեղ շատ բան սպասվածի նման չի դասավորվի, ձեզ ժամանակ է պետք գալու հասկանալու համար, թե ինչպես է լավ գործել: Վատ չեն անցնի կոլեգաների և գործընկերների հետ հանդիպումները, բայց նկատի ունեցեք, որ բոլոր պայմանավորվածությունները նախնական բնույթ են կրելու: Հավանական է ավելի ուշ պետք լինի վերանայել դրանք: Դուք առույգ և էներգիայով լի կլինեք: Սակայն նկատի ունեցեք, որ դուք մյուսների նման հանգստի կարիք եք ունենալու: Աշխատեք ժամանակ առ ժամանակ շեղվել գործերից. այս շաբաթ նման հնարավորություն հաստատ կունենաք: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այս շաբաթ լարված պահերից խուսափել չի ստացվելու: Հոգսեր սովորականից շատ կլինեն, դուք պիտի որոշեք, թե ինչի վրա եք կենտրոնանալու հիմա, իսկ ինչն եք հետաձգելու: Հիշեք, որ կարևոր է չշտապելը: Սկզբում կարևոր և անհապաղ ուշադրություն պահանջող ոչ ամեն ինչ այդքան կարևոր կլինի: Աշխատանք շատ կլինի: Սակայն բոլոր մասնագիտական առաջադրանքները կամ շատ ծանոթ ու հասկանալի, կամ էլ այնքան հասարակ կլինեն, որ դրանց լուծումը լուրջ ջանքեր չի պահանջի: Շատ Կույսերի պետք կգա համախոհներին ճիշտ ընտրելու ունակությունը: Ամեն անգամ հարթ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները: Կարող են հիշվել հին տարաձայնությունները, չի բացառվում՝ սկսեք դատարկ բաների պատճառով վիճել: Սակայն դուք համբերատար ու բարեհամբույր կլինեք: Այնպես որ՝ լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, իսկ ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը շուտով կվերականգնվեն: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Պատրանքներ մի կառուցեք: Կարող է թվալ, թե ձեզ համար անհնարին ոչինչ չկա, պետք է միայն ավելի շատ ջանքեր գործադրել, և ամեն ինչ կստացվի: Սակայն այդպես չի լինելու: Ձեր ուժերն օբյեկտիվորեն գնահատեք, դրանք նախապես անհույս նախագծերի վրա մի ծախսեք: Կարևոր կլինի ընթացիկ գործերին ուշադրություն դարձնելը, հույս մի ունեցեք, որ բոլոր խնդիրներն այսպես թե այնպես իրենք իրենց լուծվելու են: Շաբաթը հարմար կլինի ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար, այդ թվում՝ այնպիսիք, որոնք արդեն վաղուց անհանգստացնում են ձեզ: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել և կօգտվեք դրանցից իրավիճակը փոխելու համար: Ավելորդ չի լինի մասնագետի խորհրդատվությունը: Լսեք մտերիմների և պարզապես լավ ծանոթների տված խորհուրդները: Ընդհանրապես այս շաբաթ դուք հետաքրքիր ու օգտակար բաներ իմանալու հնարավորություն կունենաք, եթե ուշադիր լինեք: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի շաբաթ է աշխատանքի համար: Գործնական ոլորտում հնարավոր են նկատելի դրական փոփոխություններ, և դրանք տեղի կունենան այն բանի շնորհիվ, որ բարդ իրավիճակում խուճապի չեք մատնվի, ժամանակին նախաձեռնող կլինեք, նոր բան կստանձնեք հենց այն ժամանակ, երբ պայմանները դրա համար բարենպաստ կլինեն: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Դուք արագ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, շատերին կես խոսքից կհասկանաք: Կհաջողվի նոր համախոհներ գտնել, ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Վերջերս աշխատանքը փոխած Կարիճները կընկերանան նոր կոլեգաների հետ: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Աշխատեք չհոգնել: Սա հատկապես կարևոր կլինի շաբաթվա երկրորդ կեսին, երբ հոգնածության պատճառով նյարդային կլինեք: Հույզերը վերահսկելը բարդ կլինի, պահի ազդեցության տակ կարող եք ասել կամ անել մի բան, ինչի համար հետո կզղջաք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա սկզբին աշխատեք ժամանակը զուր չվատնել: Այդ հատվածը հարմար կլինի կարևոր գործերի, ցանկացած բնույթի լուրջ հարց լուծելու համար: Կարող եք կենտրոնանալ աշխատանքի, ուսման, անձնական հարաբերությունների կամ ձեզ համար կարևոր նախագծերի վրա: Աստղերը ձեր կողմից կլինեն, շատ բան հաջող կդասավորվի: Օգնություն կառաջակեն հին ծանոթները, նախկին կոլեգաները, մարդիկ, որոնց հետ ժամանակիմն համագործակցել եք: Մի հրաժարվեք. առաջին հերթին՝ աջակցությունը ձեզ չի խանգարի, երկրորդ՝ դա օգուտ կտա հարաբերություններին: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա ոչ միայն հուսալի համախոհներ, այլև նոր ընկերներ կգտնեք: Շաբաթվա երկրորդ կեսին ամեն ինչում զգույշ է պետք լինել: Լավ է խուսափեք չարդարացված ռիսկից, հնարավորինս իմպրովիզներ չանեք այնտեղ, որտեղ կարելի է հետևել նախապես կազմած ծրագրին: Ցանկացած գործարք կնքելիս զգույշ եղեք, աշխատեք հեռու մնալ այն մարդկանցից, որոնք կասկածելի հեղինակություն ունեն: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը անակնկալներ կբերի, բայց ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումն ու ճիշտ որոշումներ ընդունել: Կարող են նոր հնարավորություններ բացվել մասնագիտական ոլորտում: Վերջին ժամանակներս աշխատանքը փոխելու մասին մտածող Այծեղջյուրները դա անելու հնարավորություն կունենան: Օգտակար կլինի մասնագիտական միջոցառումների մասնակցելը: Հավանական են ծանոթություններ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն: Հավանական են ուղևորություններ: Հաճախ դրանք կապված կլինեն ավելի վաղ ծագած խնդիրները լուծելու կամ ուրիշների սխալներն ուղղելու անհրաժեշտության հետ: Ամեն ինչ հաջող կդասավորվի, բայց անհրաժեշտ արդյունքն ստանալու համար սպասվածից շատ ժամանակ կպահանջվի: Դրա պատճառով պիտի վերամշակեք ծրագրերը: Անձնական հարաբերություններում լուրջ խնդիրներ չեն առաջանա: Մտերիմներին դուք նույնիսկ նախկինից լավ կհասկանաք, նոր ծանոթների հետ էլ արագ լեզու կգտնեք: Չի բացառվում ծանոթությունը, որը սիրային շարունակություն կստանա: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթը կառանձնանա բարենպաստ հուզական դաշտով: Իսկ դա նշանակում է, որ նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, դա ձեզ չի հուսահատեցնի, չի ստիպի ապրումներ ունենալ ու նյարդայնանալ: Դուք կպահպանեք լավ տրամադրությունն ու լավատեսությունը, չեք նյարդայնանա, հանգիստ գլուխ կհանեք իրավիճակից ու կշռադատված որոշումներ կընդունեք: Չի բացառվում, որ շաբաթը լուրջ փորձություններ, բարդ առաջադրանքներ բերի, որոնց լուծման վրա պիտի կենտրոնանաք: Ամեն ինչից գլուխ հանելուն կօգնի մարդկանց հետ պայմանավորվելու և նույնիսկ այն մարդկանց շրջանում համախոհներ գտնելու ունակությունը, որոնք նախկինում ձեր մրցակիցների կողմից էին: Բաց մի թողեք մասնագիտական կապերն ամրապնդելու հնարավորությունը: Հետաքրքիր է, որ մարդիկ, որոնց հետ նախկինում բացառապես աշխատանքի բերումով էիք շփվում, հիմա կարող են ձեր ընկերները դառնալ: Շաբաթը հարմար կլինի գումարի և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Այստեղ դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, այդ իսկ պատճառով սխալների հավանականությունն էլ քիչ կլինի: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Օգտակար կլինի մասնագիտական միջոցառումների այցելելը և ձեր աշխատանքային հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ հանդիպելը: Բացի այդ, կարող եք կենտրոնանալ ուսման վրա, ընդ որում՝ աշխատեք ստանալ հենց այն գիտելիքները, որոնց շուտով կարող եք պրակտիկ կիրառում գտնել: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որի հուշումների շնորհիվ միշտ կիմանաք ինչպես պահեք ձեզ: Չի բացառվում, որ որոշ դեպքերում ավանդույթները խախտելու, հասարակական կանոններից շեղվելու անհրաժեշտություն լինի: Բայց դուք ոչ մեկին ձեր արարքներով շոկի չեք ենթարկի, բացասական արձագանքի չեք արժանանա: Ամենայն հավանականությամբ այս շաբաթ հնարավորություն կունենաք լուծել վերջին ժամանակներս ձեզ շատ անհանգստացնող հարցերը: Չի բացառվում, ճիշտ է, որ այլ մարդկանց միջամտության կարիքը լինի: Բայց դուք միանգամից կհասկանաք, թե ում արժե դիմել: |
|