ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 15-21.IV
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1247 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ պետք կգա ռազմավարությունն արագ փոխելու ունակությունը: Չափից դուրս մեծ լավատեսության վտանգ կա, ինչի պատճառով հնարավոր է թերագնահատեք իրավիճակն ու սխալ որոշում ընդունեք: Ուստի մի շտապեք, լսեք ներքին ձայնին, քանի որ ինտուիցիան ճիշտ ուղի կմատնանշի: Ի վերջո ամեն ինչ լավ կդասավորվի, և դուք կկարողանաք ցանկացած անսպասելի իրավիճակ ձեր օգտին ծառայեցնել:

Հնարավոր են դժվարություններ շրջապատողների հետ շփումներում: Շաբաթվա սկզբին որոշ Խոյեր կարող են չափազանց կտրուկ և ուղղախոս լինել: Չեն բացառվում վեճերն ու տարաձայնությունները կարևոր մարդկանց հետ: Բայց դուք կկարողանաք վերահսկել սեփական հույզերն ու շփման ավելի նրբանկատ ձև ընտրել: Այդ դեպքում շաբաթը խոստանում է ավելի հաջող դասավորվել:

Հանգստյան օրերին մոտ անսպասելի իրադարձությունները կշատանան: Դրանց ոչ թե որպես խնդիր, այլ որպես արկած վերաբերվեք, և այդ դեպքում ցանկացած իրավիճակից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկզբին զգույշ եղեք, քանի որ մեծ է վնասվածք ստանալու կամ տհաճ իրավիճակի մեջ հայտնվելու վտանգը: Զգոնությունն ու անվտանգության կանոններին խստորեն հետևելը կօգնեն ձեզ խուսափել խնդիրներից: Ֆինանսական կորուստների վտանգ կա, ուստի ցանկացած գնում ծրագրեք և գումարը պարտքով մի տվեք: Շուտով բարդ շրջանը կանցնի, ավելի հաջող ժամանակահատված կգա:

Շաբաթվա կեսին խորաթափանց, մյուսների հետաքրությունների հանդեպ շատ ուշադիր կդառնաք: Այս հատկանիշները կշահեն շրջապատողների համակրանքը և կօգնեն գործնական ու անձնական բնույթի ցանկացած հարց լուծելիս: Հարաբերություններում դժվարություններ ունեցող Ցուլերը կկարողանան հաղթահարել դրանք: Սիրելիի հետ հարաբերություններում ներդաշնակություն ու փոխհասկացողություն կլինի:

Դուք կկարողանաք իրագործել նույնիսկ համարձակ գաղափարները, կամ էլ դրանք իրագործելու ծրագրեր կմատնանշեք: Ազդեցիկ մարդիկ ու ղեկավարությունը ամեն կերպ կաջակցեն ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարիերայում և բիզնեսում առաջընթացի շանս կհայտնվի: Դուք կառուցողական տրամադրված կլինեք ու պատրաստ կլինեք ակտիվորեն գործել: Դուք կկարողանաք պաշտպանել ձեր տեսակետը և ապացուցել մյուսներին ձեր ճշմարտացի լինելը: Ձեր ջանքերը վերջապես ըստ արժանվույն կգնահատեն: Բիզնեսմենների համար ողջ շաբաթը բարենպաստ կլինի նոր պայմանագրեր կնքելու, գործընկերների հետ կապեր հաստատելու և ի շահ սեփական հետաքրքրությունների գործելու համար:

Հեռավոր ուղևորությունների մեկնել պատրաստվող Երկվորյակների համար ճանապարհն առանց խնդիրների կանցնի, տպավորություններն էլ վառ կլինեն: Եթե գործուղում է նախատեսվում, դրա արդյունքներն էլ կարդարացնեն սպասելիքները: Ընկերական կապերը կարող են ազդել գործերում հաջողության վրա:

Անձնական կյանքը հաճելիորեն կզարմացնի հատկապես երկրորդ կեսի փնտրտուքով զբաղված կամ հարաբերությունները նոր սկսող Երկվորյակներին: Դուք կկարողանաք ձեր լավագույն կողմերը ցույց տալ ու հիացնել սիրելիին:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա առաջին օրերը կարող են այնքան էլ հաջող չդասավորվել: Դուք հակված կլինեք ամեն առիթով վիճել ու նյարդայնանալ մանրուքների պատճառով: Ուստի աշխատավայրում ու տանը խաղաղ մթնոլորտը պահպանելն այնքան էլ հեշտ չի լինի: Հնարավորինս խուսափեք կարևոր հարցերի քննարկումից, քանի որ դրանց համար ավելի հարմար պահը հետո կգա:

Արդեն շաբաթվա կեսից դուք էներգիայի ներհոսք կզգաք, տրամադրությունը կլավանա, նախկին բոլոր վիրավորանքները մոռացության կմատնվեն: Հարմար շրջան է աշխատավայրում ավելի ակտիվ լինելու համար: Դուք կկարողանաք ավարտին հասցնել կարևոր գործերից շատերը: Բիզնեսմեն Խեցգետինների համար գործարքներ կնքելու և համագործակցություն սկսելու համար բարենպաստ շրջան կսկսվի:

Շաբաթվա վերջը խոստանում է ավելի հաջող լինել: Դուք կկարողանաք ավարտել աշխատավայրում նախատեսված գործերն ու ժամանակ կգտնեք ընկերների կամ հարազատների հետ շփվելու համար: Սիրելիի հետ լիակատար փոխհասկացողության կհասնեք: Որոշ Խեցգետինների անսպասելի ռոմանտիկ ծանոթություն է սպասվելու:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա առաջին երկու օրերը լարված կլինեն, բայց վշտանալու կարիք չկա, քանի որ հետո ամեն ինչ հեշտանալու է: Կարևոր բաների վրա կենտրոնանալու համար պիտի ջանքեր գործադրեք: Անձնական գործերի հանդեպ անհանգստությունը թույլ չի տա լիարժեք խորանալ աշխատանքի կամ ուսման մեջ: Որոշ Առյուծներ հնարավոր է տհաճ լուրեր ստանան: Ոչ մի սարսափելի բան չի լինի, բայց ձեր տրամադրությունը կարող է մի փոքր փչանալ:

Շուտով կյանքում լուսավոր շրջան կսկսվի: Դուք բոլոր դժվարություններից գլուխ կհանեք, կուղղեք շաբաթվա առաջին օրերին գործած սխալները: Բարեհաջող կանցնեն պետկազմակերպություններ այցերը, բանակցություններն ու հասարակական ելույթները: Կոլեգաներն ու ղեկավարությունը ձեր բոլոր նախաձեռնությունները կաջակցեն:

Ընտանիքի անդամները իրենց կողմից կաջակցեն ձեզ բարդ շրջանում և հաղթանակների պահին կկիսեն ձեր ուրախությունը: Լսեք ավագ հարազատների խորհուրդները, քանի որ չի բացառվում նրանց իմաստնությունը ձեզ պետք գա:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Նպատակներին հասնելու բոլոր հնարավորություններն օգտագործեք. դա այս շաբաթ ձեզ մոտ շատ լավ է ստացվելու: Ընդհանուր գործի մեջ ձեր ներդրումը կբարձրացնի ձեր հեղինակությունը ղեկավարության աչքերում: Չի բացառվում կարիերայի կամ եկամուտների աճի հետ կապված հետաքրքիր առաջարկը: Իրավաբանական հարցերի լուծմամբ զբաղված Կույսերին բոլոր փուլերում հաջողությունն է ուղեկցելու:

Շաբաթվա երկրորդ կեսին հավանական է մեծ իմպուլսիվություն: Զգույշ եղեք վնասվածք չստանալու կամ արժեքավոր իր չվնասելու համար: Մտերիմների հետ շփումներում էլ աշխատեք հետևել ձեր արտահայտություններին, որպեսզի չմտածված խոսքերի համար չզղջաք:

Չնայած մանր-մունր դժվարություններին, ծրագրած բոլոր գործերի համար դուք ուժերի և էներգիայի պակաս չեք զգա: Բացի այդ, կկարողանաք օգնել մտերիմներին: Շատ հավանական են նոր ու հետաքրքիր ծանոթությունները, որոնց արդյունքում ձեր կյանքում սիրելի մարդ կամ հուսալի ընկեր կհայտնվի:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ կպակասի գործնականությունն ու իրերի հանդեպ սթափ հայացքը: Ուստի շաբաթվա սկզբին աշխատեք խելամիտ լինել կոլեգաների կամ գործընկերների մանիպուլյացիաների զոհը չդառնալու համար: Ցանկացած որոշում լավ մտածեք, վերստուգեք ստացված ինֆորմացիան սխալներից խուսափելու համար: Չի բացառվում լարվածությունը հին ընկերների հետ շփումներում: Բայց այն երկար չի տևի, դուք շուտով կսկսեք իրար կես խոսքից հասկանալ:

Մեծ է ներքին հակասությունների հավանականությունը, երբ դժվար կլինի հասկանալը, թե ինչի եք ձգտում: Խոշոր ծրագրեր մի կառուցեք: Կարող եք ձեր մտորումներով կիսվել մտերիմ մարդու հետ, որին վստահում եք:

Շաբաթվա վերջին ուշադրություն դարձրեք ֆինանսական հարցերին: Հետևեք, որպեսզի պարտքերի մեջ չընկնեք ու անպիտան բանի վրա գումար չծախսեք: Ներդրումներից էլ լավ է խուսափեք, քանի որ դրանց համար հետո ավելի լավ շրջան կգա:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը բարդ կլինի, պիտի բոլոր ուժերը ներդնեք ու դիմացկուն լինեք ամեն ինչից գլուխ հանելու համար: Հին պայմանավորվածությունները կարող են խախտվել, իսկ ծրագրերը՝ չիրագործվել: Ոչ մի աղետալի բան չի լինի, բայց ձեզ համար դժվար կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Բոլոր հանդիպումների և ուղևորությունների համար սովորականից ավելի շատ ժամանակ նախատեսեք, քանի որ չեն բացառվում չնախատեսված ձգձումներն ու ուշացումները:

Շուտով տհաճությունները կփոխարինվեն ուժերի նկատելի աճով ու հաջողություններով: Կհեշտանա կոլեգաների հետ փոխհասկացողության հասնելը, իսկ ղեկավարությունը կհամաձայնի ձեր առաջարկներին: Բիզնեսմեն Կարիճները հաջողակ կլինեն նոր պայմանագրեր կնքելու հարցում:

Ընտանիքի անդամները լրացուցիչ ուշադրության կարիք կունենան, և շաբաթվա երկրորդ կեսին դուք կկարողանաք նրանց համար ժամանակ գտնել: Ձեր ջանքերը աննկատ չեն մնա, հարազատները իրենց շնորհակալությունը կփորձեն հայտնել ձեր հանդեպ դրսևորած ուշադրության միջոցով:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկզբին լավ է նվազեցնեք գործնական ակտիվությունը: Աշխատավայրում զբաղվեք ընթացիկ գործերով, որոնք ուշադրության կենտրոնացում չեն պահանջում: Հնարավորինս սահմանափակեք կոլեգաների հետ շփումները, քանի որ հետաքրքիր գաղափարների փոխանակում անել դեռ չի ստացվի, ձեզ միայն կշեղեն աշխատանքից: Հետևեք ծախսերին, հակառակ դեպքում մեծ գումար կվատնեք այնպիսի բաների վրա, որոնք ոչ օգուտ են տալիս, ոչ էլ հաճույք պատճառում:

Շատ շուտով կհեշտանա աշխատանքային առաջադրանքների վրա ուշադրությունը կենտրոնացնելը, շրջապատողների հետ շփումներն էլ կստացվեն, իսկ ձեր ջանքերը կսկսեն ցանկալի արդյունքը տալ: Բիզնեսով զբաղված Աղեղնավորները դժվարությամբ կպաշտպանեն իրենց տեսակետը ու դժվարությամբ շահավետ պայմանների կհասնեն բանակցությունների ժամանակ, բայց այդ դժվարություններն էլ կհաղթահարվեն: Ուշադիր եղեք ու մանիպուլյացիաներին մի տրվեք:

Մեծ է նոր ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու հավանականությունը, շատ հնարավոր է՝ կոլեգաներից կամ հին ծանոթներից մեկի հետ: Ընտանեկան կյանքը բարեհաջող կդասավորվի ու ոչ մի տհաճ անակնկալ չի մատուցի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ինտուիցիան կօգնի ձեզ ցանկացած գործ անելիս: Շաբաթը բարենպաստ կլինի ուսման ու նոր հմտություններ ձեռք բերելու համար: Հավանական է ստիպված լինեք գործ ունենալ ինֆորմացիայի մեծ ծավալի հետ, բայց դուք կկարողանաք ամեն ինչից գլուխ հանել, առանձնացնել գլխավորն ու մի կողմում թողնել անպիտան բաները:

Շաբաթվա կեսին ուշադիր եղեք մանրուքներին, վերստուգեք աշխատանքային փաստաթղթերը: Մի շտապեք որոշումներ ընդունելիս և սեփական կարծիքն արտահայտելիս, նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Կոլեգաների, ծանոթների և ընկերների հետ շփումները լավ է սահմանափակեք ու կենտրոնանաք ընթացիկ գործերի վրա: Ուշադրության կենտրոնացում պահանջող գործերը հնարավորինս ծրագրեք շաբաթվա վերջին մոտ, քանի որ այդպես սխալ անելու հավանականությունը նվազագույնի կհասցվի:

Ավելի ուշ մանր-մունր խնդիրները իրենք իրենց լուծում կստանան, ձեզ համար կհեշտանա շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն ընկերական այցերի ու ռոմանտիկ ժամադրությունների համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք էլ ավելի գրավիչ կդառնաք, կուզենաք ավելի մեծ ուշադրություն հատկացնել ոճին ու արտաքին տեսքին: Նույնիսկ նախկինում անտարբեր մարդիկ համակրանք կզգան ձեր հանդեպ: Ձեր մասնագիտական հմտություններն էլ բարձրության վրա կլինեն: Բիզնեսմեն Ջրհոսները շահավետ պայմանագրեր կկնքեն ու նոր գործընկերներ կգտնեն:

Շաբաթվա երկրորդ կեսին դուք կսկսեք ձեր պարտականություններին ավելի սառը վերաբերվել: Դուք հակված կլինեք հաճախ շեղվել ու ծրագրերը ոտքի վրա փոխել: Դրա պատճառով լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց վտանգ կա հետաքրքիր հնարավորություններ բաց թողնեք: Աշխատեք գործնական տրամադրվել, և այդժամ հաջողության հասնելու շանսերն ավելի շատ կլինեն:

Մտերիմների հետ հարաբերություններում ամեն ինչ բարեհաջող կդասավորվի: Շաբաթվա կեսին ոչ մեծ տարաձայնությունների հավանականություն կա, բայց դուք կկարողանաք հաղթահարել դրանք: Հանգստյան օրերը լավ է պասիվ միջավայրում, ընտանիքի հետ անցկացնեք վերականգնվելու և հանգստանալու համար:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք նախաձեռնող կլինեք, հակված կլինեք պաշտպանել ձեր հետաքրքրությունները և մյուսներին համոզել ձեր ճշմարտացիությունը: Դա ձեզ օգուտ կտա գործնական հարցերում: Հարմար շրջան է անելու համար մի բան, ինչի համար նախկինում համարձակության պակաս էիք զգում: Միայն թե խուսափեք չմտածված արարքներից ու շտապողական որոշումներից:

Շաբաթվա կեսը հաջող շրջան է լինելու ֆիզիկական ակտիվության համար: Եթե պիտի ինչ-որ տեղ մեկնեք, լավ է երկար ժամանակով չհետաձգեք դա: Որոշ Ձկների համար օգտակար կլինի մարզումներին, սպորտին ժամանակ հատկացնելը: Ձեր մարմինը նման ծանրաբեռնվածության կարիք կզգա:

Աշխատեք նրբանկատ լինել ընտանիքի անդամների և մտերիմ ընկերների հետ: Դուք կկարողանաք հասկանալ ուրիշներին և գտնել անհրաժեշտ բառերը, իսկ ձեր կողմից ցանկացած կոպտություն կարող է ամեն ինչ փչացնել: Փչացած հարաբերությունները կկարողանաք առանց դժվարության կարգավորել, բայց լավ է խուսափեք նման պահերից:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1247 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0