Շաբաթվա աստղագուշակ 15-21.I
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1387 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հանգստություն է պետք պահպանել: Դա հեշտ չի լինելու, քանի որ շրջապատողները կփորձեն ձեր համբերությունը, կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից: Հավանական են լարված պահեր նույնիսկ հին ընկերների, մտերիմների հետ շփումներում, որոնք նախկինում ձեզ կես խոսքից հասկացել ու ամեն հարցում աջակցել են: Աշխատեք հնարավորինս արագ հարթել սուր անկյունները, հնարավորինս պարզաբանել ոչ միանշանակ պահերը: Այս շաբաթ կարևոր բան ծրագրած Խոյերը պետք է նկատի ունենան, որ ամենաբարդ հարցերը պետք է ինքնուրույն լուծեն, ոչ մեկին չի կարելի վստահել իսկապես լուրջ գործերը: Ինչքան քիչ հույս դնեք կողքից օգնության վրա, այնքան մեծ հաջողությունների կկարողանաք հասնել: Այս շաբաթ լավ է գումարի հետ կապված կարևոր որոշումներ չընդունեք, խոշոր գործարքներ չկնքեք, եթե դրանք նախապես չեք ծրագրել: Չարժե նաև ռիսկի դիմել այնտեղ, որտեղ կարելի է դրանից խուսափել: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթը բարենպաստ կլինի համագործակցություն սկսելու, գործնական հարաբերությունները զարգացնելու համար: Եթե համախոհների կարիք ունեք, նրանց գտնելը դժվար չի լինի: Ձեր գաղափարներով կհետաքրքրվեն ամենատարբեր մարդիկ, որոնց թվում կարող են լինել ազդեցիկ անձինք: Հավանական են անսպասելի առաջարկներ, որոնք կապված կլինեն աշխատանքի հետ, կամ էլ ձեր առաջ սեփական բիզնեսի զարգացման հնարավորություն կբացեն: Լավ կանցնեն կարևոր հանդիպումները: Խնդիրներ չեն առաջանա այս շաբաթ պետկազմակերպություններին ինչ-որ հարցերով դիմող Ցուլերի մոտ: Անձնական հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն, բայց լուրջ տարաձայնությունների համար մտահոգվելու կարիք չկա: Այո, նույնիսկ մտերիմները երբեմն կարող են ձեզ սխալ հասկանալ: Սակայն դուք բավականաչափ համբերատար կլինեք, դատարկ բաների պատճառով չեք բարկանա ու հանգիստ ամեն ինչ կբացատրեք այնքան, որքան պետք է: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հագեցած ու հետաքրքիր շաբաթ է սպասվում: Դուք չեք ուզենա ձեռքերը ծալած նստել, ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերը, չեք մերժի նրանց, ովքեր օգնության կարիք ունեն: Կհաջողվի հրաշալի գլուխ հանել մի բանից, ինչն առաջ ոչ մի կերպ չի ստացվել: Դուք համախոհներին ճիշտ կընտրեք, կկարողանաք ձեր գաղափարներով հետաքրքրել մարդկանց, որոնք շատ բանի են ունակ: Իսկ նրանք, ովքեր նախկինում ձեր բոլոր առաջարկները մերժում էին, կսկսեն իրենց այլ կերպ պահել, կուզենան համագործակցել ու իրենք նախաձեռնող կլինեն: Հաճելի ծանոթություններ են սպասվում: Այս շաբաթ շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, նրանց վրա լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք սպասվածից արագ կզարգանան: Շաբաթը բարենպաստ կլինի ֆինանսական, իրավաբանական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Դուք ուշադրություն կդարձնեք մանրուքներին, ուստի ոչինչ աչքաթող չեք անի, չեք սխալվի նույնիսկ այնտեղ, որտեղ ճիշտ պատասխանն ամենևին էլ ակնհայտ չէ: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկիզբը շատ հագեցած կլինի, լարված պահերից խուսափել չի ստացվի: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի հարց լուծել, իսկ շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Դրա պատճառով դուք լրջորեն կհուզվեք: Սակայն դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, նշանակալի կլինի, իսկ դա նշանակում է, որ իրադարձությունները ձեզ համար բարենպաստ են զարգանալու: Ուստի դուք անհանգստության ու ապրումների առիթներ չեք ունենա: Շաբաթվա առաջին օրերի որոշակի խառնաշփոթից հետո դուք կկարողանաք վերադառնալ ձեր ծրագրերին, հանգիստ ավարտել ավելի վաղ սկսածը: Կգան ընտանեկան գործերով զբաղվելու, մտերիմներին ուշադրություն հատկացնելու համար բարենպաստ օրերը: Եթե հիշեք ձեր հին նախասիրության մասին, այն կրկին բազում վառ հույզեր կպարգևի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթը բարդ ու կարևոր գործերով, պատասխանատու հանդիպումներով ու լուրջ որոշումներով սկսել չարժե: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք ճիշտ տրամադրվելու, իրավիճակից գլուխ հանելու համար: Լավ է գործողությունների որոշակի նպատակ ունենաք, այլ ոչ թե հույսներդ դնեք իմպրովիզներ անելու և ցանկացած իրավիճակից անմիջապես ելք գտնելու ունակության վրա: Եթե սեփական ուժերին ապավինեք, այլ ոչ թե հաջողակ լինելուն, ապա կկարողանաք խուսափել զուր հույսերից ու հիասթափություններից: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսն ամբողջությամբ հաջող կլինի այն Առյուծների համար, որոնք պատրաստ կլինեն աշխատանքի մեջ նախաձեռնող լինել: Աստղերը բարյացակամ կլինեն հատկապես սեփական գործով զբաղվածների հանդեպ, նրանց ժամանակ ու էներգիա կտան: Հավանական են հաճելի ծանոթություններ, որոնք ուղիղ կամ անուղղակի կապված կլինեն ձեր մասնագիտական գործունեության հետ: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը շատ հաջող կլինի աշխատանքի համար: Դուք բավարար էներգիա կունենաք վերջին ժամանակներս կուտակված բազմաթիվ առաջադրանքներ լուծելու, իսկ հետո լրիվ նոր բան ստանձնելու համար: Պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքներն ու փորձը: Հենց դրանց շնորհիվ դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել, գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից: Չեն բացառվում փոփոխությունները, որոնք ձեր կարիերայում նոր փուլի սկիզբ կդնեն: Եթե հիմա ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով համագործակցության խոստումնալից առաջարկներ կստանաք: Գործեր սովորականից շատ կունենաք: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, ամեն ինչ միանգամից չստանձնելը: Աշխատեք չհոգնել, հոգ տանել ձեր մասին, որքանով թույլ են տալիս պայմանները: Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք հուզականորեն խոցելի լինել, այնպես որ արժե կապերին ընտրողաբար մոտենալ, աշխատել ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ հասկացող ու ամեն ինչում աջակցող մարդկանց հետ: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկզբին ձեզ համար կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա ձեր շուրջը: Դա հեշտ չի լինի, քանի որ իրադարձությունները արագ են զարգանալու, իսկ շրջապատողները իրենց ձեր ուզածի նման չեն պահելու: Բայց դուք խուճապի չեք մատնվի, պրովոկացիաներին չեք տրվի ու բոլոր խորհուրդներին չեք հետևի, այլ կղեկավարվեք սեփական փորձով ու առողջ բանականությամբ: Դա թույլ կտա սխալներ չգործել ու առաջ շարժվել, ինչպես նաև լավ հարաբերություններ պահպանել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Շաբաթվա երկրորդ կեսը հետաքրքիր, հագեցած ու խոստումնալից կլինի: Այդ հատվածում պիտի մի քանի գործով զբաղվեք, բայց դա անհարմարավետություն չի առաջացնի: Հակառակը, ձեզ կուրախացնի միաժամանակ մի քանի առաջադրանքից գլուխ հանելու հնարավորությունը: Դուք սովորականից հաճախ պիտի տարբեր միջոցառումների մասնակցեք, շփվեք մարդկանց հետ, որոնց հետաքրքրություներն ու կյանքի հանդեպ հայացքները նման են ձերինին: Հավանական են հաճելի ծանոթություններ, հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Չհուսահատվեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Շաբաթը հազիվ թե առանց դժվարությունների ու փորձությունների անցնի, բայց դուք ամեն ինչ կհաղթահարեք, եթե պահպանեք լավատեսությունն ու ինքնավստահությունը; Ամեն անգամ հնարավոր չի լինի հին ծրագրերին հետևելը: Բայց դուք պատրաստ կլինեք իմպրովիզներ անել, արագ որոշումներ ընդունել, ստանձնել նոր առաջադրանքները՝ ժամանակավորապես հետաձգելով մնացած ամեն ինչ: Շաբաթը շատ հաջող կլինի ստեղծագործ կամ հետազոտական աշխատանքի, երևակայություն ու հնարամտություն պահանջող զանկացած զբաղմունքի համար: Ցանկացած բանի տարբեր կողմերից նայելու, մյուսների չնկատածը տեսնելու ձեր ունակությունը կօգնի հաջողության հասնել: Բացի այդ, աստղերը բարյացակամ կլինեն կրթության ոլորտում աշխատող Կարիճների հանդեպ: Նրանք արագ կլուծեն բարդ մասնագիտական հարցերը: Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ հարաբերությունները կարգավորելը: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ ու վեճեր: Բայց դուք իրավիճակը չեք բարդացնի, հակառակը՝ կաշխատեք փոխզիջման հասնել, լուծումներ առաջարկել, որոնք բոլորի սրտով կլինեն: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթը հարմար կլինի աշխատանքի համար, հավանական է նշանակալի առաջընթաց շատ գործերում: Դուք մյուսների վրա հույս չեք դնի, կաշխատեք ինքնուրույն գլուխ հանել ամենաբարդ առաջադրանքներից: Դա թույլ կտա խուսափել և՛ ավելորդ բացատրություններից, և՛ ավելորդ վեճերից, բացի այդ, կօգնի տպավորություն գործել շրջապատողների վրա: Նախկինում ձեր տաղանդներին կասկածող մարդիկ կհասկանան, որ սխալվել են: Նրանք կփորձեն կարգավորել հարաբերությունները, և շուտով դուք համախոհներ կդառնաք, հնարավոր է՝ նաև ընկերներ: Շատ Աղեղնավորների համար դժվար կլինի գործնական ու անձնական հարաբերությունները զատելը: Հիմա դա լուրջ վտանգով չի սպառնում, քանի որ իսկապես կարևոր պահերին դուք բացառապես ձեր համակրանքով ու հակակրանքով չեք առաջնորդվի, ուշադրություն կդարձնեք նաև այլ գործոնների: Պետք կգան ձեր դիվանագիտական տաղանդները, մարդկանց մոտեցում գտնելու, սովորաբար քննադատորեն տրամադրված մարդկանց համակրանքը շահելու ունակությունը: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթը շատ հաջող կլինի աշխատանքի համար: Ինչքան շատ ինքնուրույնություն դրսևորեք նրանում, ինչքան քիչ հույս դնեք ինչ-որ մեկի աջակցության ու խորհուրդների վրա, այնքան լավ: Ամենանախաձեռնող ու ակտիվ Այծեղջյուրները կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Սակայն նկատի ունեցեք, որ եթե գործերում ձեզ չափազանց ագրեսիվ պահեք, ապա վտանգ կա փչացնեք հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնք հետո կարող են օգտակար լինել ձեզ: Աստղերը բարյացակամ կլինեն նոր բան սկսողների հանդեպ: Դրանք կարող են լինել աշխատանքային կամ ստեղծագործ նախագծերը, ուսումը կամ անձնական հարաբերություններին վերաբերող ինչ-որ բան: Շատ օգտակար կլինեն ինտուիցիայի հուշումները: Դրանց շնորհիվ նույնիսկ անծանոթ իրավիճակում դուք արագ կկողմնորոշվեք ու կհասկանաք՝ ինչպես գործել: Երկար ժամանակով մի հետաձգեք կարևոր հարցերի լուծումը: Շաբաթվա սկզբին ուժեղ դրական միտումները ժամանակի ընթացքում կնվազեն, նպատակին հասնելու համար ավելի ու ավելի մեծ ջանքեր պիտի գործադրեք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթը սկսեք ոչ այնքան հնարամտություն ու ստեղծագործ մոտեցում, որքան մանրուքներին ուշադրություն, կարգապահություն ու ցուցումներին հետևել պահանջող գործերով: Հենց այստեղ կարող եք ամենամեծ հաջողություններին հասնել, և դա հազիվ թե մեծ ջանքեր պահանջի: Հավանական են դրական փոփոխություններ գործնական կամ անձնական հարաբերություններում, որոնք նախկինում լարված էին, ստիպում էին հուզվել: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ շրջապատողներին, սեփական զգացմունքներից էլ գլուխ կհանեք: Ձեր պատրանքներից ու զուր սպասումներից ազատվելուց հետո դուք նախկինում ձեզ վշտացնող կամ բարկացնող իրավիճակներն այլ կերպ կտեսնեք: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ: Շատ Ջրհոսներ գումար կստանան, որի հույսը չունեին. օրինակ՝ նրանց կվերադարձնեն համարյա մոռացված պարտքերը, կվարձատրեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Խոշոր գնումների հարցում դեռ մի շտապեք. դրանց համար բարենպաստ պահը ավելի ուշ կգա: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթը ավելի հարմար կլինի ծրագրելու, մտորելու և քննարկելու, քան վճռական գործողությունների համար: Կասկածելի միջոցառումներին մասնակցելուց կամ արկածախնդրությունների հանդեպ սեր ունեցող մարդկանց հետ գործ ունենալուց առաջ լավ մտածեք: Եթե առողջ բանականությամբ չղեկավարվեք, ապա սեփական պատրանքների զոհը կդառնաք: Բայց եթե ձեր առաջ իրական նպատակներ դնեք ու աշխատեք օբյեկտիվորեն գնահատել ստեղծված իրավիճակը, ապա շատ բանի կկարողանաք հասնել: Կարող եք նախաձեռնող լինել գործերում ու անձնական հարաբերություններում, բայց դա արժե այնպես անել, որ շրջապատողները ձեզ սեփական կարծիքը պարտադրելու համար մեղադրելու հիմքեր չունենան: Նրբանկատ եղեք. դա կօգնի խուսափել լարված պահերից, լեզու գտնել նախկինում տհաճությամբ կապի դուրս եկող մարդկանց հետ: Զգույշ եղեք գումարի հետ կապված հարցերում: Սպոնտան գնումները հիմա հազիվ թե հաջող լինեն: |
|