Շաբաթվա աստղագուշակ 15.11 - 21.11
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2521 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկզբին ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերությունները ուզածի նման հասկանալի ու ներդաշնակ չեն լինի: Բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնք վաղուց արժեր քննարկել, բայց հիմա դա հանգիստ անելն այնքան էլ հեշտ չի լինի: Սակայն ձեր ուժերի սահմաններում կլինի պրովոկացիաներին չտրվելը: Եթե ձեզ ճիշտ պահեք, կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում ձեր կողմից չէին: Լավ է շաբաթը չսկսեք կարևոր գործերից, քանի որ ավելի ուշ դրանցով զբաղվելն ավելի հեշտ կլինի: Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսը հաջող, արդյունավետ ու հաճելի կդասավորվի: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չի ստացվել, արագ կսովորեք այն ամենը, ինչ կարող է պետք գալ: Հավանական են հաճելի լուրեր: Հաճախ դրանք կվերաբերեն մարդկանց, որոնք յուրահատուկ թանկ են ձեզ համար: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այս հագեցած շաբաթը ձեզ դուր կգա: Դուք ցանկացած գործ ոգևորությամբ կստանձնեք, ինչն էլ վայրկենապես կոգևորի շրջապատողներին: Հեշտությամբ համախոհներ կգտնեք. եթե օգնության կարիք ունենաք, հազիվ թե ինչ-որ մեկը մերժի ձեզ: Հավանական է առաջընթաց ամենակարևոր գործերում: Հաճախ օգտակար կլինի այն, ինչ վաղուց եք սովորել: Հին փորձը թույլ կտա խուսափել սխալներից, արագ կողմնորոշվել իրավիճակում, գտնել նպատակին տանող ամենակարճ ճանապարհը: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական և իրավաբանական հարցերը: Չի բացառվում եկամուտի նոր աղբյուրներ կգտնեք կամ ձեզ վերադարձնեն հին պարտքերը, վճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Որոշ Ցուլերի առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Հուզական դաշտն անկայուն կլինի, բայց նշանի ներկայացուցիչներից շատերին կհաջողվի պահպանել լավ տրամադրությունը, մռայլ մտքերին էլ չտրվել: Հենց ձեր բարեհամբույր և լավատես լինելու շնորհիվ մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն, կհաջողվի խուսափել տարաձայնություններից ու վեճերից: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ շաբաթ է, որը շատ գործերում հաջողություններ է խոստանում: Կարող եք կենտրոնանալ երկարաժամկետ նպատակներին հասնելու վրա, հիմա դուք կկարողանաք նշանակալի առաջընթացի հասնել: Չի կարելի ասել, որ հաջողությունն ինքը ձեր ձեռքը կընկնի, հաճախ անհրաժեշտ արդյունքն ստանալու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց դուք պատրաստ կլինեք աշխատել, բացի այդ, ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչով արժե զբաղվել հիմա, իսկ ինչը կարելի է հետաձգել: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը, քանի որ հենց դրա շնորհիվ հնարավոր կդառնան դրական փոփոխությունները կյանքի բոլոր ոլորտներում: Շրջապատողները ոտքի վրա կյուրացնեն ձեր գաղափարները, հաճախ կօգնեն դրանց իրագործման հարցում: Եթե գործնական կամ անձնական հարաբերությունները վերջին ժամանակներս լարված էին, հիմա կկարողանաք դրանք դեպի լավը փոխել, կկռահեք, թե ինչպես կարելի է դա անել: Շաբաթվա երկրորդ կեսի համար բարդ ու հոգնեցնող ոչ մի բան մի ծրագրեք. սթրեսային իրավիճակներից այդ հատվածում նույնպես արժե խուսափել: Լավ է զբաղվեք նրանով, ինչը բարձրացնում է ձեր տրամադրությունը, օգնում է վերականգնել ուժերը: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք հակված կլինեք շատ բան սրտին մոտ ընդունել, դատարկ բաների պատճառով անհանգստանալ, այդ իսկ պատճառով շաբաթը հանգիստ անվանել ոչ մի կերպ չի կարելի: Մյուս կողմից էլ՝ հենց ձեր ընկալունակությանը պարտական կլինեք նրա համար, որ կարողանում եք մարդկանցից արագ գլուխ հանել, նոր ծանոթներին հասկանալ, կռահել նրանց իրական մտադրություններն ու ծրագրերը: Ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ կամ մոլորության մեջ գցել, խորամանկությամբ ստիպել անել այն, ինչ չեք ուզում: Շաբաթը հաջողություն կբերի ստեղծագործ մոտեցում ու հնարամտություն պահանջող գործերում: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, և դա հաճախ կօգնի նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել: Դա կնկատեն այն մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր տաղանդներին: Նրանք կփոխեն իրենց կարծիքը, կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, լավ կանցնեն ընտանեկան միջոցառումներն ու ընկերական հանդիպումները: Դուք լավ կհասկանաք նրանց, ովքեր թանկ են ձեզ համար ու միշտ կաշխատեք ուրախացնել այդ մարդկանց: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մի շտապեք: Այս շաբաթվա իրադարձությունները ուզածի նման արագ չեն զարգանա. չի բացառվում՝ որոշ նպատակների հասնելու համար ստիպված լինեք երկար ջանալ: Բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, և դուք կհասնեք ձեր ուզածին, եթե համառ լինեք: Կարևոր կլինի համախոհների ճիշտ ընտրությունը. ձեզ համառորեն աջակցություն առաջարկող ոչ բոլոր մարդկանց վրա կարող եք հույս դնել: Շատ Առյուծների կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը. հենց դրա շնորհիվ նրանք լուրջ սխալներ չեն անի: Շաբաթվա առաջին կեսը վատ ժամանակ չի լինի խմբային աշխատանքի, ջանքերը միավորելու և ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Երկրորդ կեսին հակառակը՝ լավ է ինքնուրույն գործեք: Դա թույլ կտա ժամանակը բացատրությունների ու վճերի վրա չծախսել, որոշումներ ընդունել՝ հենվելով սեփական գիտելիքների ու փորձի, այլ ոչ թե խորհուրդների վրա: Մտերիմների հետ շփվելու, ընկերական հանդիպումների ու ժամադրությունների համար ողջ շաբաթը լավը կլինի: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկիզբը հրաշալի կլինի բարդ ու կարևոր հարցերի շուրջ մտածելու համար: Կկարողանաք արագ կարևոր տեղեկատվություն հավաքել, վերլուծել այն ու ճիշտ եզրահանգումներ անել: Պարզ կդառնա՝ ինչպես հաղթահարել նախկինում առաջ շարժվելուն խանգարող խոչընդոտները ու զինաթափել թշնամիներին: Որոշ Կույսեր նույնիսկ իրենց կողմը կգրավեն ոչ վաղ անցյալի մրցակիցներին՝ հասկանալով, որ նրանց գիտելիքներն ու փորձը կարող են օգտակար լինել: Լավ շրջան կլինի աշխատանքի ու բիզնեսի տեսանկյունից: Հետաքրքիր է, որ հաջողությունը հաճախ կգա մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց մոտեցում ցուցաբերելու ունակության շնորհիվ: Շաբաթվա երկրորդ կեսը հագեցած ու հետաքրքիր կլինի: Նկատելի դրական փոփոխություններ հնարավոր են կյանքի բոլոր ոլորտներում: Ձեզանից կպահանջվի միայն ժամանակին նախաձեռնող լինել, իսկ ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչպես է լավ դա անել: Ձեր շատ որոշումներ և արարքներ շրջապատողներին զարմանալի, չմտածված ու տարօրինակ կթվան: Բայց դա ավելի շուտ հետաքրքրություն, քան քննադատություն կառաջացնի: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան աջակցել ձեզ, օգնել մտածածն իրագործելու հարցում: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկիզբը գործնական շփումներում զգուշություն կպահանջի: Համախոհներին ուշադիր է պետք ընտրել. ոչ բոլոր մարդկանց, որոնք այսօր ձեզ աջակցություն կառաջարկեն, արժե վստահել: Նույնիսկ հին համախոհներն ամեն անգամ չեն արդարացնի ձեր ակնկալիքները, բայց խոսքն այստեղ ավելի շատ իրադարձությունների անհաջող ընթացքի մասին կլինի, այլ ոչ թե ինչ-որ մեկի չար մտադրության: Այդ շրջանում ծագած մանր դժվարություններին արժե փիլիսոփայորեն մոտենալ: Դուք արագ կհաղթահարեք դրանք, եթե ինքնատիրապետումը չկորցնեք: Լավ է խուսափեք բաց կոնֆլիկտներից, որոնք հիմա պետք չեն ո՛չ ձեզ, ո՛չ շրջապատողներին: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հաճելի և անհոգ կանցնի: Այդ հատվածում շատ բան ինքն իրեն կստացվի, մտածածն իրագործելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Մարդիկ, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում, կփորձեն հարթել հարաբերությունները, շատ հարցերում ընդառաջ կգան ձեզ: Կարող եք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկիզբը հարմար ժամանակ կլինի կարգուկանոն հաստատելու և առաջնահերթությունները դնելու համար: Կհաջողվի մանր-մունր բաները զատել նշանակալիից, հասկանալ, թե ինչն է ձեզ համար իսկապես կարևոր: Դա կհեշտացնի ձեր կյանքը, թույլ կտա ուժերը չծախսել նրա վրա, ինչը չի հետաքրքրում ձեզ, հեռանկարային չի թվում: Երբեմն կարող են տարաձայնություններ առաջանալ. ձեր բռնած դիրքը շրջապատողներին չափազանց կոշտ կթվա, բայց ամեն ինչ արագ կհաջողվի հարթել: Շաբաթվա երկրորդ կեսին անհրաժեշտ է կենտրոնանալ աշխատանքի և այլ օգտակար գործերի վրա: Դրանք սովորականից շատ ուշադրություն ու ջանքեր կպահանջեն: Բայց ձեր ջանքերը զուր չեն անցնի, դուք հրաշալի արդյունքների կհասնեք, կամրապնդեք ձեր դիրքերը, կկարողանաք զինաթափել թշնամիներին: Սակայն կարևոր կլինի մտերիմների հետ պայմանավորվածությունների, անձնական ծրագրերի մասին չմոռանալը: Ձեզ համար թանկ մարդկանց համար կարևոր կլինեն ձեր ուշադրությունը, հոգատարությունն ու աջակցությունը: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ձեզ հետաքրքիր շաբաթ է սպասվում: Կուզենաք հաճախ փոխել պայմանները, լինել նոր վայրերում, շփվել տարբեր մարդկանց հետ. պայմանները թույլ կտան այդպես վարվել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Որոշ Աղեղնավորներ ոգեշնչվածության նոր աղբյուր կգտնեն, մյուսները կհասկանան, թե ինչով կուզենային իրականում զբաղվել: Իսկ մինչ այդ չարժե կյանքում ինչ-որ բան արմատապես փոխել: Մի փոքր սպասեք ու շուտով նման հնարավորություն անպայման կընձեռվի: Կարևոր կլինի իրատես լինելն ու պատրանքներ չկառուցելը: Դուք հակված կլինեք շատ բան իդեալականացնել, իսկ դա կարող է մոլորությունների ու կորուստների հանգեցնել: Բայց կողքին կլինի մեկը, ով կօգնի գլուխ հանել, թե ինչն է իսկապես հնարավոր, իսկ ինչը այդպես էլ ֆանտազիա կմնա: Լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնք լավ գիտեն ձեզ: Նման մարդկանց խորհուրդները հաճախ օգտակար կլինեն: Ե՛վ տանը, և՛ աշխատավայրում աշխատեք ոչ ոքի հետ մանրուքների պատճառով չվիճել: Տհաճ է, որ երբեմն դատարկ բաների պատճառով վեճեր կլինեն, որոնք կարող են երկար ժամանակով փչացնել հարաբերությունները: Լավ է հարցերը խաղաղ ճանապարհով լուծեք: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ շաբաթ է շփումների համար: Դուք մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Դա հաճախ կօգնի գործնական հարցերը լուծելիս. ձեր գաղափարներն աջակցություն կստանան, անսպասելի հեշտությամբ կստանաք ղեկավարության կամ այլ ազդեցիկ անձանց աջակցությունը: Փաստաթղթերը ձևակերպելիս էլ խնդիրներ չեն առաջանա: Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր, հաջող գործարքներ: Չեն բացառվում և արագ շահույթ խոստացող առաջարկները: Դրանք ինչպես հարկն է մտածելուց հետո ամենայն հավանականությամբ համաձայնությամբ կպատասխանեք ու չեք զղջա դրա համար: Ճիշտ է, չեն բացառվում և ծախսերը, բայց դրանք արդարացված կլինեն ու հազիվ թե լուրջ հարված հասցնեն ձեր բյուջեին: Շաբաթը հարմար կլինի կարևոր հարցերը մտերիմների հետ քննարկելու համար: Կարող եք խոսել ապագայի ծրագրերի կամ վաղ անցյալի իրադարձությունների մասին, գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, բացատրել, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Կհաջողվի փոխհասկացողության հասնել, վերջ տալ հին վիրավորանքներին ու դժգոհություններին: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հրաշալի գաղափարների ու համարձակ ծրագրերի շաբաթ է: Ինտուիցիան կօգնի բազմաթիվ բարդ հարցերին պատասխաններ ստանալ, գլուխ հանել այն գործերից, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Դուք շատ բան կսովորեք ոտքի վրա, կյուրացնեք ուրիշի փորձը, ինչն էլ կօգնի սեփական սխալները չանել: Լավ կանցնեն կարևոր զրույցները: Եթե ազդեցիկ մարդուն ձեր կողմը գրավելու, նրա աջակցությունը ստանալու կարիք լինի, դրա հետ կապված խնդիրներ չեն առաջանա: Նկատելիորեն կընդլայնվեն շփման շրջանակները: Դուք ամենատարբեր մարդկանց հետ կծանոթանաք, արագ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, կհասկանաք՝ ինչպես հետաքրքրել յուրաքանչյուրին: Հնարավոր է անսովոր ընկերության կամ ռոմանտիկ պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Հավանական են հաճելի լուրեր: Դրանք կարող են վերաբերել ձեզ կամ ձեր մտերիմներից մեկին: Հնարավոր է նման լուրերն ազդեն ձեր ծրագրերի վրա. դուք միայն ուրախ կլինեք դրա համար: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկզբին մտքերը հավաքելը, գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Դուք հաճախ կշեղվեք կարևոր առաջադրանքներից դարակ բաների պատճառով, կանհանգստանաք այնպիսի բաների համար, որոնց վրա ոչ մի կերպ ազդել չեք կարող: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը. մարդիկ, որոնց հետ նախկինում հեշտությամբ լեզու եք գտել, տհաճությամբ կապի դուրս կգան, հաճախ սխալ կհասկանան ձեզ: Բայց հին ընկերները կաջակցեն ամեն հարցում, կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևն ու դժվար պահին մենակ չեն թողնի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շաբաթվա երկրորդ կեսն էլ դրական հույզեր ու նոր հնարավորություններ կբերի: Կգա ստեղծագործելու համար բարենպաստ պահը: Լավ գաղափարների պակաս չի լինի, ընդ որում՝ կարող եք անհապաղ իրագործել դրանք: Դուք հաճույքով կստանձնեք նոր բաները, կուրախանաք այնպիսի բաներ սովորելու հնարավորության համար, որոնք շուտով կարող են օգտակար լինել: Հավանական են հաճելի ծանոթություններ: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ: |
|