ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 15.08 - 21.08
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1111 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբը հագեցած կլինի: Մի քանի օրվա ընթացքում շատ բան պիտի անեք, այնպես որ լավ է ժամանակը զուր չվատնեք: Սկսեք ամենալուրջ գործերից: Ամենայն հավանականությամբ դուք պիտի արագ ինչ-որ բան սովորեք, բայց դրա հետ կապված խնդիրներ չեն լինի: Նկատի ունեցեք, որ չարժե ողջ ժամանակը նվիրել աշխատանքին: Մի մոռացեք ուրախացնել ձեզ. դա լավ կանդրադառնա և՛ ձեր տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա:

Շաբաթվա կեսը հարմար կլինի գնումների և գործարքների համար: Հավանական են դրամական մուտքեր: Դուք ֆինանսների հետ կապված որոշումների հարցում չեք սխալվի, ճիշտ կտնօրինեք ստացված գումարը: Նշված հատվածը բարենպաստ կլինի նաև հին գործերն ավարտելու համար: Այստեղ դժվարություններ չեն առաջանա:

Շաբաթվա երկրորդ կեսը հետաքրքիր ծանոթություններ կբերի: Դուք անսովոր վայրերում կլինեք, կհանդիպեք մարդկանց, որոնց հանդեպ անմիջապես համակրանքով կլցվեք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Արժե շտապել, քանի որ բարենպաստ միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի շաբաթվա սկզբին: Այնպես որ լուրջ գործերը լավ է չհետաձգեք: Ինչքան շուտ դուք ստանձնեք նոր առաջադրանքի լուծումը, այնքան հեշտ կլինի դրանից գլուխ հանելը: Կգտնվեն օգնել ցանկացողներ, ընդ որում՝ նրանց թվում կհայտնվեն և՛ նոր, և՛ հին ծանոթներ: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ: Որոշ Ցուլեր կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը:

Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես վատ չի ընթանա: Սակայն դուք ստիպված եք լինելու համբերությամբ զինվել, քանի որ իրադարձություններն ուզածից դանդաղ են զարգանալու: Անսպասելի դժվարություններ կծագեն այնտեղ, որտեղ հույս ունեիք արագ հասնել անհրաժեշտ արդյունքին: Համառություն դրսևորեք. ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, թեկուզ՝ ոչ միանգամից:

Ողջ շաբաթվա ընթացքում արժե ուշադիր լինել մտերիմների հանդեպ: Մի մերժեք նրանց աջակցության խնդրանքը, պատրաստ եղեք օգնել կամ խորհուրդ տալ, եթե դրա կարիքը լինի: Դա օգուտ կտա հարաբերություններին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը բավական բարդ, բայց բարենպաստ կլինի: Ամենայն հավանականությամբ մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ չի ստացվի, և դուք ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի հարց լուծել: Բայց անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա: Բացի այդ, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի աջակցել:

Ամեն անգամ հարթ չեն լինի շրջապատողների հետ հարաբերությունները. հնարավոր են թյուրըմբռնման պահեր, փոխադարձ դժգոհություններ, երբեմն հին վիրավորանքներն էլ անտեղի կհիշվեն: Բայց դուք ձեզ ճիշտ կպահեք, այդ իսկ պատճառով լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա: Բացի այդ, դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա, դուք կնկատեք, որ մարդկանց հետ լեզու գտնելը հեշտանում է:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք կարող եք հաջող գնումներ անել, ձեր ու ձեր մտերիմների համար պիտանի իրեր ձեռք բերել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին հույզերը հաղթահարելը հեշտ չի լինի: Այդ հատվածում հեշտությամբ ինչ-որ բան տաք գլխով կանեք կամ կասեք: Հնարավոր է հետո հասկանաք, որ հակասական վարք եք դրսևորել: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները. ձեզ կարևոր մի բան մատնացույց կանեն, կօգնեն որոշումներ ընդունել: Աշխատանքը սովորականից դժվարությամբ կտրվի: Նույնիսկ լավ ծանոթ գործերից հեշտությամբ գլուխ չեք հանի: Սակայն բոլոր խնդիրները մենակ լուծելը պարտադիր չէ: Համախոհներ, որոնց վրա կարող եք հույս դնել, կգտնվեն:

Շաբաթվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ հետաքրքիր ու հագեցած: Նոր գաղափարներ կհայտնվեն, դուք ոգևորությամբ կանցնեք դրանց իրագործմանը: Պայմանները հաջող կդասավորվեն, դուք արագ կյանքի կկոչեք մտածածը: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Բոլոր լուրջ տարաձայնությունները կմնան անցյալում, դուք շատ բաների մասին կպայմանավորվեք: Նոր ընտանեկան ծրագրեր կհայտնվեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին ձեր հմայքը անդիմադրելի կլինի: Դուք առանց դժվարության դուր կգաք ամենատարբեր մարդկանց, շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը կօգնի գործերում: Չի բացառվում երկարատև, արդյունավետ համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր դռներ կբացի:

Հավանական են չծրագրված ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն գնումների, կենցաղային խնդիրների լուծման, ինչպես նաև կարևոր ընտանեկան ներդրումների հետ:

Ավելի ուշ բարդ շրջան կգա: Չի բացառվում ստիպված լինեք վերադառնալ այն հարցերին, որոնք լուծված էիք համարում կամ զբաղվել այն գործերով, որոնք կնախընտրեիք մեկ ուրիշին հանձնարարել: Բայց այստեղ էլ անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա, դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե համառություն դրսևորեք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի օգտակար գործերի համար՝ հասարակ ու բարդ, արդեն ծանոթ ու լրիվ նոր: Այդ հատվածը հատկապես բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր ձգտում են ամրապնդել իրենց մասնագիտական դիրքերը, բարձրանալ կարիերայի սանդուղքներով: Դուք ձեզ ճիշտ կպահեք, բարդ իրավիճակում խուճապի չեք մատնվի, կգտնեք նախկինում լարված հարաբերությունները հարթելու ձևը:

Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես հաջող կդասավորվի, բայց ավելի մեծ զգուշություն կպահանջի: Այդ շրջանում լավ է ռիսկի չդիմեք ու չմտածված որոշումներ չընդունեք: Օգտակար կլինեն այն մարդկանց խորհուրդները, որոնք ձեզ լավ գիտեն: Հաջող գնումներ անելու շանս կա:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից յուրահատուկ բարենպաստ կլինեն շաբաթվա վերջին օրերը: Մտերիմներին այդ հատվածում կես խոսքից կհասկանաք: Եթե պետք է պայմանավորվեք ընդհանուր ծրագրերի մասին, դրա համար շատ ժամանակ պետք չի գա:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին կարևոր կլինի լուրջ տրամադրվելը: Աշխատեք նույնիսկ մանր-մունր գործերին թեթևամտորեն չվերաբերվել: Կարևոր կլինի ժամանակին ցանկացած սխալ ուղղելը, հաջողակ լինելու վրա հույս չդնելը, չմտածելը, որ ձեր թերացումներն աննկատ են մնալու: Լուրջ ֆինանսական պարտավորություններով կապվելուց առաջ երկար մտածեք: Կարող են անսպասելի առաջարկներ ստացվել: Դրանց պատասխան մի տվեք, քանի դեռ ամեն ինչ ինչպես հարկն է չեք մտածել:

Շաբաթվա երկրորդ կեսը այլ կլինի՝ թեթև ու բարենպաստ: Հաջողությունն ինքը ձեր ձեռքը կըկնի, և դուք այն բաց չեք թողնի: Շատ Կշեռքների այդ հատվածում պետք կգա այն, ինչ նրանք ավելի վաղ են սովորել: Փորձը թույլ կտա արագ կենտրոնանալ բարդ իրավիճակում, նպատակին տանող ամենակարճ ճամփան ընտրել: Դուք ցանկացած գործի ստեղծագործաբար կմոտենաք: Դա թույլ կտա ոչ միայն այդ գործերից գլուխ հանել, այլև պիտանի ծանոթություններ հաստատել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը դժվար կլինի: Շատ Կարիճներ այդ հատվածում բռնկուն կլինեն: Դրա պատճառով կոնֆլիկտներ կառաջանան, նույնիսկ ամենահասարակ բաների մասին շրջապատողների հետ պայմանավորվելը դժվար կլինի: Օգտակար կլինի միապաղաղ, լավ ծանոթ գործերով զբաղվելը, ոչ բարդ, բայց միևնույն է ուշադրություն պահանջող հարցերը լուծելը: Այդ ամենը կօգնի ավելի արագ հավասարակշռություն ձեռք բերել, և այդտեղ դրական փոփոխությունները չեն ուշանա:

Ձեր մեջ ուժ գտեք դիմագրավելու գայթակղություններին, պահպանելու գործերին լուրջ ու պատասխանատու մոտեցումը: Եթե դա հաջողվի, ապա շաբաթվա երկրորդ կեսը բացառապես հաջող կդասավորվի: Այն բարենպաստ կլինի գործնական բանակցությունների, աշխատանքի և բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Դուք կնկատեք, որ մտերիմների հետ հարաբերությունները ավելի ջերմ ու ներդաշնակ են դարձել, վիրավորանքներն ու փոխադարձ դժգոհություններն էլ կմնան անցյալում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Սա հաջող ու կարևոր շաբաթ է լինելու: Այն հարմար կլինի լուրջ ու մասշտաբային գործ ստանձնելու և այն ծրագրի իրագործմանն անցնելու համար, որի մասին շատ եք մտորել: Մի շտապեք: Իրադարձությունները կարող են ուզածից դանդաղ զարգանալ, բայց անհրաժեշտ արդյունքի դուք անպայման կհասնեք: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: Եթե ուշադիր լինեք, ապա մյուսներից շուտ պիտանի ինֆորմացիա կստանաք, ժամանակին կարևոր մի բան կիմանաք:

Որոշ Աղեղնավորներ այս շաբաթ պիտի կարևոր որոշումներ ընդունեն: Դա պետք է առանց շտապելու անել, նախ մանրամասն ուսումնասիրել իրավիճակը, համեմատել իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները: Արժե խորհրդակցել միայն այն մարդկանց հետ, որոնք ձեզ լավ գիտեն: Մյուսներն ավելի շատ կշեղեն ձեզ, քան կօգնեն:

Դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Ընտանեկան խնդիրները լուծելու, մտերիմների մոտ ծագած դժվարությունները հաղթահարելուն օգնելու հնարավորություն կունենաք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը հաջող կլինի: Այն հարմար կլինի կարևոր ու բարդ գործերի համար, ընդ որում՝ այնպիսի գործերի, որոնց երկար ժամանակ անցնել չէիք կարողանում: Չարժե հույս դնել բոլոր դժվարություններն արագ հաղթահարելու, ավելի վաղ ծագած խնդիրներն անհապաղ լուծելու հնարավորության վրա: Դա ինքն իրեն տեղի չի ունենա, դուք պիտի ջանքեր գործադրեք: Բայց եթե համառ լինեք, ապա սպասվածից լավ արդյունքների կհասնեք:

Այս շաբաթ դրական փոփոխություններ հնարավոր են և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Սակայն դուք պիտի նախաձեռնող լինեք: Ինտուիցիան կհուշի, թե երբ և ինչպես է լավ դա անել:

Ուշադրություն դարձրեք ֆինանսական գործերի վիճակին: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելը, քանի որ այս շաբաթ դուք շահավետ գործարքներ կնքելու, գումարը հաջող ներդնելու կամ եկամուտներն այլ կերպ մեծացնելու հնարավորություն կունենաք: Աշխատեք խուսափել չարդարացված ռիսկից, լավ է գործ ունենաք հուսալի, փորձված գործընկերների հետ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին կարևոր հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք քննարկել տհաճ թեմաները, սակայն դուք հանգստություն կպահպանեք, ճիշտ տոն կընտրեք ու կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից: Չեն բացառվում անսպասելի գործնական առաջարկները: Դրանք կարող են անել ընկերները կամ մյուս մտերիմ մարդիկ, որոնց հետ նախկինում աշխատել եք: Մի շտապեք համաձայնությամբ պատասխանել, նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք:

Շաբաթվա կեսը բարենպաստ հատված կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց: Կլուծվեն ընտանեկան խնդիրները, տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում:

Շաբաթվա վերջին օրերին ամենայն հավանականությամբ կուզենաք մենակ մնալ ու հանգստանալ: Այդ շրջանի համար լավ է ոչ մի բարդ գործ չծրագրեք: Փոքրիկ դադարը ձեզ չի խանգարի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին վեճերից խուսափել հազիվ թե ստացվի: Ամենայն հավանականությամբ դրանք դուք կսկսեք: Կուզենաք ամեն գնով ապացուցել ձեր ճշմարտացիությունը, ոչ բոլոր Ձկները կկարողանան թեկուզ փոքրիկ զիջումների գնալ: Խելամիտ համառությունն օգտակար կլինի գործերում, մնացած դեպքերում այն կվնասի: Մտածեք՝ արդյոք պետք է միշտ պնդել ձերը:

Ավելի ուշ փաստաթղթերը ձևակերպելու, պետկազմակերպություններին դիմելու, բարդ հաշվարկների հետ կապված աշխատանք կատարելու համար հարմար ժամանակ կգա: Հավանական են հաջողություններ ճշգրիտ գիտություններն ուսումնասիրելիս: Շփումների տեսանկյունից այս շրջանն ամենաբարենպաստը չի լինի. նույնիսկ մտերիմներին հասկանալ երբեմն չի ստացվի: Բայց լուրջ կոնֆլիկտներից խուսափել կկարողանաք:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այդ հատվածում ձեզ լավ նորություններ, հաջող զուգադիպություններ ու անակնկալներ են սպասվում, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հավանական են ծանոթություններ, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1111 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0