ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 15.06 - 21.06
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2793 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը հարմար է նախաձեռնող լինելու, նոր բան առաջարկելու համար: Դա վերաբերում է կյանքի համարյա բոլոր ոլորտներին: Եթե ուզում եք դրանցում ինչ-որ բան փոխել, սկսեք գործել ու վճռական եղեք: Իհարկե, հաստատակամության կարիք է լինելու, քանի որ առաջին հաջողություններին միանգամից հասնել չի ստացվի: Սակայն հիմա ձեզ բնորոշ կլինի նախանձելի նպատակասլացությունը, և սկսածը կիսատ թողնելու գայթակղություն չի լինի:

Ոչ միանշանակ կդասավորվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Բոլորին դուր չի գա, թե ինչպես եք գործում և ինչ եք ասում: Շաբաթվա վերջին շատ կլինեն ձեզ ճիշտ ապրելու, մտածելու ու սիրելու դասեր տալ ցանկացողները: Թույլ մի տվեք այդ մարդկանց հանել ձեզ հավասարակշռությունից, աշխատեք ձեզ նրանց հետ զուսպ պահել, մի տրվեք պրովոկացիաներին: Ուժեղ հուզական պոռթկումներ հիմա ձեզ պետք չեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Չարժե առանձնապես հուզվել: Շաբաթը բարդ պահերից զուրկ չի լինի, բայց կգերակշռեն դրական միտումները, ծագած բոլոր խնդիրները կարող եք լուծել, եթե արագ ու ճիշտ գործեք: Պետք կգա այն, ինչ արդեն հասցրել եք սովորել: Օգտակար կլինի նույնիսկ վաղուց ստացած փորձը: Աշխատանքային խնդիրները լուծելու համար սովորականից մեծ ջանքեր պետք է գործադրեք, բայց դուք չեք բողոքի, քանի որ կհասկանաք, որ շուտով հաջողության կհասնեք ու պատրաստ կլինեք դրա համար աշխատել:

Դուք դժվարությունների հետ միայնակ չեք մնա: Կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության խնդրանքով: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները, կհաջողվի վերջ տալ ակնարկներին ու կիսատ ասված բաներին: Նոր ծանոթությունները շատ Ցուլերի կուրախացնեն: Չի բացառվում վառ սիրային պատմության սկիզբը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հեշտ չի լինելու, բայց հետաքրքիր կլինի: Պետք է ասել, որ հաճախ ինքներդ ձեզ համար դժվարություններ կստեղծեք, քանի որ ձեր առաջ չափազանց բարձր նպատակներ կդնեք, ձեզ ագրեսիվ կպահեք այն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված կամ պարզապես հեշտ ուղիներ կփնտրեք այնտեղ, որտեղ դրանք գոյություն չունեն: Շաբաթը առատաձեռն կլինի զարմանալի իրադարձություններով, տարօրինակ զուգադիպություններով: Ձեզ շատ պետք կգա նոր իրավիճակն արագ վերլուծելու և ճիշտ եզրակացություններ անելու ունակությունը:

Կարևոր փոփոխություններ տեղի կունենան շրջապատողների հետ հարաբերություններում: Այստեղ հնարավոր են տհաճ անակնկալներ. օրինակ, այն մարդը, որին միշտ վստահել եք, կարող է հիասթափեցնել: Մյուս կողմից էլ, դուք շատ լավ բաներ կիմանաք նրանց մասին, ովքեր նախկինում ձեզ առանձնապես դուր չէին գալիս, կփոխեք նրանց մասին կարծիքը: Հիշեք, որ անձնական կյանքին վերաբերող հարցերում լավ է ղեկավարվել սեփական փորձով և ինտուիցիայի հուշումներով, այլ ոչ թե խորհուրդներով:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վճռական տրամադրվեք: Շաբաթը հետաքրքիր հնարավորություններ կընձեռի, և ցավալի կլիներ դրանցից չօգտվելը: Ե՛վ որոշումներ ընդունել, և՛ գործել պետք է ինքնուրույն: Շրջապատողները օգնություն կխոստանան, բայց սկզբում կսահմանափակվեն միայն խոսքերով, բայց դուք ինքներդ էլ ամեն ինչից գլուխ կհանեք:

Շաբաթը բարենպաստ է շփումների համար: Հիմա դուք կարող եք և՛ նոր համախոհներ, և՛ իսկական ընկերներ գտնել, մարդկանց, որոնք հոգեհարազատ կլինեն ձեզ: Հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ կլինեն: Սակայն ձեզ երբեմն ժամանակ է պետք միայնակ մնալու, հանգստանալու համար: Առանց դրա՝ վտանգ կա, որ արագ ծախսեք էներգիայի պաշարները:

Հնարավորություն կունենաք լուծել կենցաղային խնդիրների նշանակալի մասը, առօրյա կյանքն ավելի հաճելի ու հարմարավետ դաձնել: Մտերիմները հաճույքով կօգնեն ձեզ տնային գործերում:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շտապել պետք չէ: Շաբաթվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր, ցավալի պատահարներ: Բայց դրանք հազիվ թե լուրջ հետևանքներ ունենան: Ձեր խնդիրն է պահպանել ուժերի հանդեպ հավատն ու չհրաժարվել նրանից, ինչ մտածել էիք: Չի բացառվում՝ հնարավորություն ընձեռվի կյանքի կոչել հին ծրագրերը, ստանալ այն, ինչի մասին վաղուց էիք երազում:

Շաբաթվա կեսը բարդ կլինի, հոգսեր կլինեն և՛ աշխատավայրում, և՛ տանը, երբեմն ամեն ինչից գլուխ հանելու համար շատ պիտի ջանաք: Դուք օգնություն կստանաք, բայց ոչ միանգամից: Այնպես որ՝ համբերատար եղեք ու մի հանձնվեք:

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան շատ անսովոր գաղափարներ կունենաք: Հնարավոր են մտքի փայլատակումներ: Դուք կտեսնեք այն, ինչ նախկինում չեք նկատել, պատասխաններ կստանաք կարևոր հարցերին, կհասկանաք՝ ինչ է պետք անել արմատական դրական փոփոխությունների հասնելու համար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կուրախացնեն նոր հնարավորությունները, որոնք այս շաբաթ շատ կլինեն: Կարող եք մեծ հաջողությունների հասնել աշխատանքի մեջ: Դուք հրաշալի գլուխ կհանեք շատ գործերից, նույնիսկ նրանցից, որոնց մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք: 

Դիտողունակությունը, մանրուքներին ուշադրությունը կօգնեն խուսափել սխալներից ու ճիշտ եզրակացություններ անել, իսկ հարուստ կենսափորձը օգնության կհասնի ոչ միանշանակ իրավիճակներում:

Շաբաթվա վերջը գործերում մեծ առաջընթաց է խոստանում: Դրան հասնել կհաջողվի ձեր համառության շնորհիվ, պետք կգա նաև մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Այդ հատվածում ցանկալի է մասնակցել ուրախ միջոցառումների, ավելի շատ շփվել մարդկանց հետ: Օգտակար կլինեն նոր ծանոթությունները:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը հագեցած, հակասական ու բարդ կլինի: Հրաշալի արդյունքների հասնելու շանս կա, բայց հեշտ չի լինելու: Դուք պետք է շատ բաներ անեք և լավ է չհետաձգեք կարևոր հարցերի լուծումը: Հիմա շատ կարևոր կլինեն կարգապահությունն ու ամեն րոպեն օգտավետ անցկացնելու ունակությունը:

Ամեն անգամ հարաբերությունները հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ: Փոխհասկացողության հասնելը հեշտ չի լինի, փոխադարձ դժգոհություններ կլինեն, կհիշվեն հին վիրավորանքները: Դուք կփորձեք հարթել սուր անկյունները: Կոնֆլիկտներից խուսափելու համար շատ պետք է ջանաք:

Օգտակար կլինի ստեղծագործելը, սեփական տաղանդներին կիրառում փնտրելը: Կարող եք հիշել հին նախասիրության մասին, կրկին վերադառնալ այն գործերին, որոնք ժամանակին հոգեհարազատ էին: Տրամադրությունը կլավանա, կրկին կոգեշնչվեք, էներգիա կհավաքեք, որն էլ անհրաժեշտ կլինի հաջողության հասնելու համար:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջողության հասնելու համար շատ պետք է աշխատեք: Այս շաբաթ պետք է փորձություններ հաղթահարեք: Դրանք հաղթահարելով՝ շատ բան կսովորեք: Որոշ Կարիճներ կծանոթանան հետաքրքիր մարդկանց հետ, համախոհներ կգտնեն: Մի խոսքով հեշտ չի լինի, բայց հետաքրքիր կլինի:

Դուք հակված կլինեք չմտածված արարքների, որոնք ամենահաճելի հետևանքները չեն ունենա: Բայց ինտուիցիան անսխալ կհուշի, թե երբ է պետք կանգ առնել ու լսել առողջ բանականության ձայնին: Լուրջ սխալներից կհաջողվի խուսափել, իսկ փոքրիկ թերացումները կաշխատեք հնարավորինս արագ ուղղել:

Անձնական հարաբերություններում ամեն ինչ հեշտ չի լինի, բայց ձեզ արդեն ծանոթ է ակնկարկների մթնոլորտը: Դուք չեք շտապի որոշակիություն մտցնել և ճիշտ կվարվեք: Արժե մի փոքր սպասել, մինչև իրավիճակը ինքն իրեն պարզվի: Իսկ դա շատ շուտով տեղի կունենա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթն առանց դժվարությունների ու հակասությունների չի անցնի, բայց դրանք ձեզ չեն վախեցնի: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչպես գործել: Հաճախ դուք ոտքի վրա որոշումներ կընդունեք՝ նվազագույն ինֆորմացիայի տիրապետելու պայմաններում, և այդ որոշումները ճիշտ կլինեն:

Կարևոր կլինի համախոհների աջակցությունը, թեկուզ՝ լուռ համաձայնության տեսքով: Իմանալով, որ դուք հուսալի համախոհներ ունեք, վճռական առաջ կշարժվեք, խուճապի չեք մատնվի ու չեք նահանջի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, ինչ-որ բան այնպես չդասավորվի: Աշխատեք խուսափել լուրջ կոնֆլիկտներից, բայց մի վախեցեք փոքրիկ վեճերից, որոնցից կարելի է ինչ-որ օգուտ քաղել:

Հետևեք ֆինանսական գործերի վիճակին: Հիմա հեշտությամբ ոսկե միջինը կգտնեք ավելորդ շռայլության ու չափազանց խնայող լինելու միջև: Թանկարժեք գնումներ անելուց առաջ երկար մտածեք, եթե խոսքը շատ անհրաժեշտ բաների մասին չէ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը փոքրիկ թերություններից զուրկ չի լինի, բայց կգերակշռեն դրական միտումները, և դրանից արժե օգտվել: Պետք է սկսել ամենալուրջ գործերից, որոնցից արագ գլուխ հանել չի ստացվի: Ձեզ մոտ հրաշալի կստացվի փաստեր հավաքելն ու զուգադրելը, տեղեկատվությունը ստանալը, դրանից եզրակացություններ անելը, ռազմավարություն մշակելը: Դուք ուժերը չեք խնայի, եթե խոսք գնա ամենակարևոր նպատակներին հասնելու մասին, և կարող եք ստանալ այն, ինչի մասին վաղուց եք երազում ու նույնիսկ ավելին:

Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները: Դա վերաբերում է և՛ մասնագիտական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Երբեմն բավական կլինի ժամանակին նախաձեռնող լինել, անհրաժեշտ ուղղությամբ առաջին քայլն անել, հետո ամեն ինչ ինքն իրեն հաջող կդասավորվի:

Շաբաթվա երկրորդ կեսին ուշադիր պետք է լինեք ինքներդ ձեր հանդեպ: Դա հարմար ժամանակ է բուժիչ ու պրոֆիլակտիկ միջոցառումների համար: Շատ Այծեղջյուրների համար հեշտ կլինի վնասակար սովորույթներից հրաժարվելը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին աշխատեք չհուզվել: Սթրեսները հիմա ձեզ պետք չեն: Այո, այդ օրերը հեշտ չեն լինելու, բայց բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի, երբեմն ավելի շահեկան կլինի պարզապես սպասելը, քան պայմանների դեմ պայքարելը: Մի մոռացեք նախկինում ստացած փորձի մասին: Հենց այն կօգնի դիմակայել գայթակղություններին, բարդ իրավիճակներում խուսափել ոչ միանշանակ որոշումներից:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կյանքն ավելի հեշտ ու հաճելի կդառնա: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ՝ կապված աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության հետ: Դուք հնարավորություն կունենաք ցույց տալ, թե ինչի եք ունակ, ցուցադրել ձեր տաղանդները: Նոր օգնականներ ու համախոհներ կգտնեք:

Միակ ոլորտը, որտեղ շաբաթվա երկրորդ կեսին տհաճ անակնկալներ կարող են լինել, ֆինանսներն են: Խուսափեք ռիսկից, հուսալի լուծումներ փնտրեք: Մի շտապեք գործարքներ կնքել ու նկատի ունեցեք, որ մասնագետների խորհուրդները ձեզ չեն խանգարի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա առաջին կեսին կարևոր կլինի եզրակացությունների ու որոշումների հարցում չշտապելը: Ձեզ միանգամից չի հաջողվի ճիշտ պատկերացում կազմել մարդկանց ու իրադարձությունների մասին, ինչ-որ բան կարող է վրիպել աչքից: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք: Հուսալի մարդու խորհուրդն էլ ավելորդ չի լինի, բայց արժե լսել միայն նրանց, որոնց իսկապես վստահում եք:

Ավելի ուշ կհասկանաք, որ կրկին կարող եք վստահել ձեր ինտուիցիային: Հենց նրա շնորհիվ արագ գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակից, կօգնեք բարդ դրության մեջ հայտնված մտերիմ մարդուն: Շաբաթվա կեսին ուրիշների գործերով ավելի շատ կզբաղվեք, քան ձեր սեփականով: Կհաջողվի անել ծրագրած ամեն ինչ, չնայած որ հեշտ չի լինելու:

Էներգիան կշատանա, շաբաթվա վերջին կզգաք, որ պատրաստ եք իսկապես կարևոր բան ստանձնել: Չի բացառվում՝ այդ շրջանում ընդունած որոշումներն ուժեղ ազդեցություն ունենան ձեր կյանքի վրա:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2793 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4