Շաբաթվա աստղագուշակ 15.05 - 21.05
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1400 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այս շաբաթ դուք շատ բան կսովորեք, արժեքավոր փորձ ձեռք կբերեք, որը հետո ձեզ բազմիցս պետք կգա: Չի կարելի ասել, որ ամեն ինչ հեշտությամբ է տրվելու, սակայն դուք դժվարությունների առաջ չեք նահանջի: Շատ Խոյեր ոչ միայն գլուխ կհանեն ընթացիկ առաջադրանքներից, այլև կմոտենան կարևոր նպատակին հասնելուն: Շաբաթը հարմար կլինի երկարաժամկետ աշխատանքային նախագծերի վրա աշխատանք սկսելու համար: Որոշումները, որոնք կընդունեք, մասնագիտական աճի հնարավորություններ կբացեն: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Հավանական են անսպասելի իրադարձություններ, զարմանալի զուգադիպություններ: Դրանցից մեկը կարող է ձեր անձնական կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ դնել: Հավանական է ռոմանտիկ տարվածություն, որը շուտով ավելի լուրջ բանի կվերաճի: Չնայած նրան, որ շաբաթը հագեցած է լինելու, դուք բավարար ժամանակ կունենաք նաև կարևոր բաների մասին հանգիստ մտածելու, ձեր զգացմունքներից գլուխ հանելու համար: Դուք ինքներդ ձեր հանդեպ ուշադիր կլինեք, և ոչ ոք չի կարողանա շեղել կամ խճճել ձեզ: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու, և դա օգուտ կտա: Ձեր հաջողություններին ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնք նախկինում դրանք չեն նկատել, ձեր գաղափարները շատերի հետաքրքրությունը կշարժեն: Չի բացառվում, որ շուտով համագործակցության հետաքրքիր առաջարկներ ստանաք, իսկ մարդիկ, որոնցից շատ բան է կախված, ուզենան մասնակցել ձեր ծրագրերի իրագործմանը: Արժե համբերությամբ զինվել, քանի որ այս շաբաթ իրադարձությունները կարող են սովորականից դանդաղ զարգանալ: Ոչ բոլոր նպատակներին կկարողանաք միանգամից հասնել, ինչ-որ բան պիտի հետաձգեք, բայց անհանգստանալու կարիք չկա: Կարող են նկատելիորեն դեպի լավը փոխվել նախկինում անհարթ, լարված հարաբերությունները: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական կյանքին: Շրջապատողները կսկսեն ավելի լավ հասկանալ ձեզ, իսկ դուք՝ նրանց: Նույնիսկ եթե տարաձայնություններ առաջանան, կհաջողվի արագ բոլորին դուրեկան լուծում գտնել: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հիմա շատ կարևոր կլինի պատրանքներ չկառուցելն ու ձեր առաջ իրական նպատակներ դնելը: Այս շաբաթը բարենպաստ կլինի աշխատանքի, ուսման և այլ օգտակար զբաղմունքների համար, բայց միայն այն դեպքում, եթե ամպերում չսավառնեք ու անհնարինը չսպասեք: Չարժե հավատալ բոլոր խոստումներին, որոնց հարցում շրջապատողները շատ առատաձեռն կլինեն: Նոր ծանոթները, փորձելով հետաքրքրել ձեզ ու ձեզ վրա լավագույն տպավորությունը թողնել, կարող են անհավանական հեռանկարներ նկարագրել: Ոչ մի որոշում մի ընդունեք ու խոստումներ մի տվեք, քանի դեռ ամեն ինչ չեք ստուգել: Պետք է ուշադրություն դարձնեք ընտանեկան գործերին: Հնարավոր է ձեր միջամտությանը կարիքը լինի հարազատների միջև տարաձայնությունները կարգավորելու և կոնֆլիկտը կանխելու համար, որը կարող էր երկար ժամանակով փչացնել հարաբերությունները: Շաբաթը բարենպաստ կլինի ընկերական ու ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Եթե վերջին ժամանակներս ամեն բան հարթ չէր, ապա հիմա դուք կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Համբերատարության կարիք է լինելու: Ինչ նպատակներ էլ դնեք ձեր առաջ, այս շաբաթ դրանց արագ հասնել չի ստացվի: Բայց համառությունն ու հաջողության հանդեպ վստահությունը իրենց պտուղները կտան. դուք սպասվածից շատ բանի կհասնեք: Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին, բայց առավել նկատելի կլինի աշխատանքի մեջ: Գործերին ձեր լուրջ վերաբերմունքն աննկատ չի մնա: Հնարավոր է, որ հենց դրա շնորհիվ ձեր առաջ մասնագիտական աճի նոր հնարավորություններ բացվեն: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես պիտի ձեզ պահեք պոտենցիալ համախոհների վրա լավագույն տպավորությունը թողնելու համար: Հնարավոր են ձգձգումներ և՛ աշխատանքային, և՛ անձնական բնույթի փաստաթղթերը ձևակերպելիս: Պետկազմակերպությունների հետ փոխգործակցությունը կարող է ձգձգվել, իսկ որոշ իրավաբանական հարցերի լուծում կհետաձգվի: Ծրագրեր կառուցելիս նկատի ունեցեք այս ամենը և աշխատեք այնպիսի իրավիճակներ թույլ չտալ, որոնցում նույնիսկ ոչ մեծ ձգձգումը կարող է վճռական նշանակություն ունենալ: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այս շաբաթ շատ բան կախված կլինի ձեր ինքնավստահությունից, կասկածները մի կողմ վանելու և առաջ շարժվելու ունակությունից, նույնիսկ այն դեպքում, եթե շրջապատողները կասկածում են ձեր գաղափարներին: Կարևոր կլինի նաև կառուցողական քննադատությունը նախանձից արված նկատողություններից տարբերելը: Չարժե բոլորին լսել, իսկ ահա սեփական ինտուիցիայի հուշումներին անպայման պետք է հետևել: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում ղեկավարության, գործընկերների և այն մյուս մարդկանց հետ հարաբերությունները, որոնցից կախված է ձեր մասնագիտական հաջողությունը: Հնարավորություն կունենաք ցույց տալ, թե ինչի եք ունակ և կստիպեք ձեր տաղանդներին կասկածող, ձեզ թերագնահատող մարդկանց փոխել իրենց կարծիքը: Շաբաթը հարմար կլինի նաև ոչ միանշանակ պահերը պարզաբանելու, թյուրըմբռնմանը վերջ տալու, ընդհանուր ծրագրերի մասին պայմանավորվելու համար: Այս շաբաթ տրամադրությունը անհարթ կլինի: Հետևեք, որ նույնիսկ ամենալարված պահերին մտերիմները ձեր բացասական հույզերից չտուժեն: Եվ մի հոգնեք: Հանգիստ ձեզ էլ է պետք: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հավանական են դրական փոփոխություններ: Հնարավոր է դրանք այնքան արագ տեղի չունենան, որքան կուզենայիք, բայց շաբաթը ձեզ համոզիչ կերպով կապացուցի, որ դուք ճիշտ ճանապարհի վրա եք: Դա հատկապես նկատելի կլինի գործնական ոլորտում: Դուք կնկատեք, որ ծագած բոլոր աշխատանքային առաջադրանքները լուծելը հեշտացել է, կոլեգաներն ու ղեկավարությունն էլ ձեզ ավելի բարձր են գնահատում, հաճույքով են ընդառաջ գալիս ձեզ: Կարող են աճել եկամուտները: Չեն բացառվում անսպասելի դրամական մուտքերը: Անձնական հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն: Աշխատեք ուշադիր լինել մտերիմների հանդեպ. հիմա դա չափազանց կարևոր կլինի: Հարազատներից կամ ընկերներից մեկը ձեր օգնության կարիքը կունենա, և դուք պիտի հետաձգեք սեփական գործերը այն ցուցաբերելու համար: Կթվա, թե ձեր խնդիրները ոչ մեկին չեն հետաքրքրում, չկա մեկը, որի վրա կարող եք հույս դնել: Շաբաթվա վերջին դուք կհասկանաք, որ սխալվել եք: Թյուրըմբռնումը կմնա անցյալում, ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններն էլ կրկին ներդաշնակ կդառնան: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հետաքրքիր ու ոգեշնչող պահեր սպասվելու են ձեզ շաբաթվա սկզբին: Այդ հատվածը հարմար կլինի աշխատանքի և ուսման, նոր գործ ստանձնելու համար: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք շուտով ձեր հուսալի համախոհներն ու իսկական ընկերները կդառնան: Ժամանակը զուր մի վատնեք: Դուք շատ բանի կկարողանաք հասնել, եթե նախաձեռնող լինեք: Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին, այդ թվում՝ անձնական հարաբերություններին: Շաբաթվա երկրորդ կեսը գործերում զգուշություն է պահանջելու: Շտապելու կարիք չի լինի, նույնիսկ եթե զբաղված լինեք հասարակ հարցերի լուծմամբ: Չեն բացառվում ցավալի սխալները, իսկ դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ դրանք ամենաքիչն էիք սպասում: Իրավիճակից գլուխ հանելուն կօգնեն այն մարդկանց խորհուրդները, որոնք ձեզ բազմիցս աջակցել են: Չի բացառվում, որ այս շաբաթվա համար ծրագրած որոշ գործեր ստիպված լինեք հետաձգել: Դրա համար անհանգստանալու կարիք չկա: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, միայն մի փոքր ուշ: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այս շաբաթ շատ ժամանակ պիտի նվիրեք ուրիշների խնդիրների լուծմանը: Նկատի ունեցեք, որ ձեր միջամտությունը ամեն անգամ անհրաժեշտ չի լինելու: Ինչ-որ մեկը պարզապես կարող է փորձել ձեզ վրա բարդել սեփական հոգսերի բեռը, ձեզ հանձնարարել մի բան, ինչով ինքը չի ուզում զբաղվել: Նման մարդկանց օգնություն ցուցաբերելը սովորականից դժվար է լինելու: Բայց եթե ձեզ հաջողվի դա անել, ապա շուտով կհամոզվեք, որ հենց այդպես էլ արժեր վարվել: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում: Հնարավոր է դուք եկամուտները մեծացնելու, աշխատավարձը բարձրացնելու շուրջ պայմանավորվեք, կամ էլ գործարքներ կնքեք, որոնք շահույթ կբերեն: Որոշ Կարիճների կվերադարձնեն պարտքերը, ընդ որում՝ տոկոսներով: Շաբաթը կուրախացնի ընտանիքում հաճելի իրադարձություններով, լավ նորություններով, որոնք կարևոր կլինեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմների համար: Չի բացառվում ծանոթությունը, որը ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնի: Առաջին հերթին դա վերաբերում է շատ երիտասարդ Կարիճներին, չնայած՝ մյուսներն էլ կարող են անակնկալներ սպասել: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Գործնական ոլորտում շատ բան կարող է փոխվել: Չի բացառվում, որ ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ բացվեն: Հիշեք, որ ամեն ինչին միանգամից հասնել չի ստացվելու: Շատ դեպքերում կարևոր կլինի ոչ թե դեպի նպատակը արագ գնալը, այլ ճիշտ ուղղություն ընտրելը: Ուստի այս շաբաթ շատ կարևոր կլինի որոշումների հարցում չշտապելն ու առանց ինչպես հարկն է մտածելու լուրջ պարտավորություններով չկապվելը: Բաց մի թողեք շփման շրջանակներն ընդլայնելու, ձեզ հետ նույնանման հետաքրքրություններ ունեցող մարդկանց հետ ծանոթանալու հնարավորությունը: Այստեղ օգտակար կլինի մասնագիտական միջոցառումներին մասնակցելը, կամ էլ աշխատանքի հետ կապված քննարկումներին ակտիվ մասնակցությունը: Այս շաբաթ սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ: Ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու, ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, հարազատների հետ հանդիպումները: Նախկինում անհարթ հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ուշադրություն դարձրեք ձեր հուզական վիճակին: Այս շաբաթ շատ բան սովորականից դժվարությամբ է տրվելու, նույնիսկ աննշան պատահարները կարող են հուսահատեցնել ձեզ: Մտերիմների աջակցությունը շատ կարևոր կլինի, դրա շնորհիվ դուք ձեզ ավելի լավ կզգաք: Բայց դուք ինքներդ էլ պիտի մտածեք, թե ինչով կարող եք թեթևացնել ձեր կյանքը, հեռու մնալ սթրեսային իրավիճակներից: Աշխատեք ժամանակ գտնել հետաքրքիր զբաղմունքների և հաճելի հանդիպումների համար: Շատ Այծեղջյուրների համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ ժամանցային ուղևորությունները: Դուք նկատելի հաջողությունների կհասնեք ստեղծագործ մոտեցում, հնարամտություն պահանջող գործերում: Ոչ ստանդարտ որոշումները հաջող կլինեն, իսկ նպատակին տանող սեփական ուղիները փնտրելու ունակությունը կօգնի հետևում թողնել նույնիսկ ամենաուժեղ մրցակիցներին: Մտերիմների հետ շփումներում ազնվությունն ու ուղղախոսությունը հիմա շատ կարևոր կլինեն: Աշխատեք ուղիղ խոսել, մշուշոտ ակնարկներ չանել. դա թույլ կտա խուսափել լարված պահերից և՛ հիմա, և՛ ապագայում: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ուշադրություն պահանջող նոր գործեր կհայտնվեն: Դրանց վրա կենտրոնանալու համար պիտի մնացած ամեն ինչ հետաձգեք, փոխեք ծրագրերը: Հնարավոր է սկզբում դա ձեզ ստիպի հուզվել, բայց շուտով կհամոզվեք, որ ամեն ինչ լավ է դասավորվել: Աշխատանքի հետ կապված ամեն հարցում աշխատեք վստահել սեփական փորձին և ինտուիցիային, կողքից խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, իսկ ահա շեղել կարող են: Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում: Տարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը թույլ կտա ձեզ ամրապնդել մասնագիտական դիրքերը: Հազիվ թե ինչ-որ մեկը կասկածի տակ դնի ձեր հեղինակությունը: Աշխատանքային առաջադրանքների լուծումը սովորականից հեշտ է տրվելու: Ողջ շաբաթվա ընթացքում հուզական դաշտը բարենպաստ կլինի: Նույնիսկ եթե ամեն ինչ հաջող չդասավորվի, դուք ինքներդ լավ տրամադրություն կպահպանեք, մյուսներին էլ կօգնեք բարձրացնել տրամադրությունը: Ընկերները կուրախացնեն լավ նորություններով և հետաքրքիր մի բան կառաջարկեն, սիրելին էլ կզարմացնի հաճելի անակնկալով: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ողջ շաբաթը բարենպաստ կլինի շփումների համար: Հազիվ թե գտնվի մեկը, ում հետ չկարողանաք լեզու գտնել ու պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Ձեր ջանքերի շնորհիվ կհաշտվեն մարդիկ, որոնք երկար ժամանակ է վիճել էին, անցյալում կմնան աշխատանքային ու ընտանեկան կոնֆլիկտները: Հավանական են փոփոխություններ շրջապատողների հետ ձեր հարաբերություններում: Կհեշտանա ձեզ համար թանկ մարդկանց հետ լեզու գտնելը, նոր ծանոթներին միանգամից դուր կգաք: Լավ կանցնեն պոտենցիալ գործատուների և գործընկերների հետ հանդիպումները: Չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկները: Որոշ Ձկներ անսպասելի գումար կստանան նոր աղբյուրից: Հոգսեր սովորականից շատ կունենաք, քանի որ այս շաբաթ պիտի զբաղվեք ոչ միայն սեփական, այլև ուրիշների գործերով: Դա բավական հոգնեցնող կլինի, բայց դուք ընդհանուր առմամբ գոհ կմնաք, թե ինչպես է ամեն ինչ դասավորվել: |
|