Շաբաթվա աստղագուշակ 15.03 - 21.03
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2107 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ հագեցած ու գրավիչ շաբաթ է սպասվում: Հետաքրքիր իրադարձություններ ու նոր գաղափարներ կլինեն, որոնք կուզենաք միանգամից կյանքի կոչել: Հազիվ թե կարողանաք ամբողջությամբ խուսափել խառնաշփոթից: Բայց դուք բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ կկողմնորոշվեք և արագ ճիշտ որոշումներ կընդունեք: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Չի բացառվում՝ ընկերանաք կամ որոշեք միասին ստանձնել ոչ այնքան հասարակ, բայց խոստումնալից նախագծի վրա տարվող աշխատանքը: Շաբաթվա երկրորդ կեսն ավելի լավը կլինի, քան առաջինը, և հարմար է լուրջ գործերի համար, շատ ավելի արդյունավետ կանցնի: Բազում նոր առաջադրանքներ կլինեն, և դուք հրաշալի կլուծեք դրանք: Մտերիմները հաճույքով ամեն հարցում կօգնեն: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա սկզբին մտածելու բան կունենաք: Նոր տեղեկատվություն կստանաք և հաճախ՝ անսպասելի աղբյուրներից: Այն կարող է ազդել ձեր ծրագրերի վրա կամ մղել ապագայի հետ կապված կարևոր որոշումների: Բոլոր դեպքերում դուք կաշխատեք չշտապել և շրջահայաց լինել: Դուք սխալներ չեք գործի, եթե ուշադիր լինեք մանրուքներին ու հենվեք ձեր կենսափորձի և առողջ բանականության վրա: Շաբաթվա միջնամասը հարմար է գործնական բանակցությունների համար: Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, արագ ձեր ճշմարտացիության մեջ կհամոզեք մարդկանց, որոնք կասկածում են: Պարզ կդառնա, թե ում և ինչով կարելի է հետաքրքրել: Կկարողանաք մոտեցում գտնել այն մարդկանց, որոնք սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Այնպես որ՝ չարժե հետաձգել կարևոր հանդիպումները: Շաբաթվա վերջին օրերը հարմարավետ ու բարենպաստ կլինեն: Դրանք հաճելի իրադարձություններ, և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում դրական փոփոխություններ են խոստանում: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հեշտ չի լինելու, բայց դուք գլուխ կհանեք: Բավական անհանգիստ շաբաթ է: Հաճախ անսպասելի, անսովոր բաներ տեղի կունենան, որոնք շտապ արձագանք կպահանջեն: Ղեկավարվեք ինտուիցիայով, և այդժամ ձեզ մտորումների համար ավելի քիչ ժամանակ կպահանջվի: Ձեր շատ որոշումներ, որոնք տհաճ կերպով կզարմացնեն շրջապատողներն, իրականում լավը կլինեն: Կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ նախկինում ոչ ոքի չէր հաջողվել քիչ թե շատ նորմալ արդյունքներ ստանալ: Շաբաթվա առաջին կեսը հագեցած կլինի: Նոր գործեր, լուծում պահանջող առաջադրանքներ կհայտնվեն: Բացի այդ, մտերիմները հաճախ ձեր օգնության կարիքը կունենան: Ավելի ուշ հանգիստ օրեր կգան: Դուք հանգստանալու, ուժերը վերականգնելու, ձեզ ոգեշնչող բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Կուրախացնեն սիրելի մարդու և հին ընկերների հետ շփումները: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մի շտապեք: Այս շաբաթ ձեր ուշադրությունը կպահանջեն կարևոր գործերը, որոնցից յուրաքանչյուրին պիտի լուրջ վերաբերվեք: Քիչ բան ինքն իրեն կստացվի, հաճախ նույնիսկ համեստ հաջողությունների հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց դուք ձեր ծրագրերից չեք հրաժարվի, կշարունակեք շարժվել ընտրված ուղղությամբ: Ձեր համառությունը կպարգևատրվի: Շաբաթվա վերջին կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Երբեմն դժվար կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Կոլեգաները միշտ չէ, որ հավանության կարժանացնեն աշխատանքի հետ կապված ձեր որոշումները: Մտերիմներին կզարմացնի, որ ձեզ սովորականի նման չեք պահում: Բայց բանը կոնֆլիկտներին չի հասնի, դուք կկարողանաք հարթել սուր անկյունները, լիցքաթափել մթնոլորտը: Շաբաթվա վերջը հարմար է կարևոր զրույցների, ապագայի ծրագրերը քննարկելու համար: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում որոշումներ ընդունեք, որոնց իրագործման վրա էլ կկենտրոնանաք մոտ ժամանակներս: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթը հեշտ կդասավորվի, եթե ձեր ուժերի վրա հենվեք: Սխալ կլինի շրջապատողներից շատ բան սպասելը: Դուք շատ բաներից կարող եք ինքնուրույն գլուխ հանել, հաճախ արագ ճիշտ որոշումներ կընդունեք և պատասխաններ կստանաք կարևոր հարցերին, եթե ձեզ ոչ ոք չշեղի: Հնարավորություն կունենաք օգտակար բան սովորել կամ տեղեկատվություն ստանալ, որի շնորհիվ շուտով աշխատանքի մեջ հաջողությունների կհասնեք: Շաբաթվա կեսը հնարավորություն կտա ամրապնդել գործնական կապերը, համագործակցության մասին պայմանավորվել մարդկանց հետ, որոնք շատ բանի են ունակ: Աշխատեք այդ ժամանահատվածը առավելագույնս արդյունավետ անցկացնել: Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Դա հրաշալի ժամանակ է այն մարդու հետ հանդիպելու համար, որը թանկ է ձեզ համար: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք սովորականի նման շրջահայաց լինել, ղեկավարվել առողջ բանականությամբ և չտրվել գայթակղություններին, որոնք այս շաբաթ շատ կլինեն: Երբեմն կուզենաք հիմարություններ անել. լավ է, եթե ձեզ ժամանակին չմտածված արարքներից հետ պահեն մարդիկ, որոնք վաղուց են շահել ձեր վստահությունը: Արժե բոլոր գործերից հնարավորինս լավ գլուխ հանելու համար ջանքեր գործադրեք: Նույնիսկ հասարակ առաջադրանքները լուծելուն չարժե թեթևամտորեն վերաբերվել: Հիշեք, որ եթե ձեզ լավագույն կողմերով դրսևորեք, ապա շուտով առաջարկներ կստանաք, որոնցից չեք ուզենա հրաժարվել: Շաբաթվա վերջին օրերը համեմատաբար հանգիստ կանցնեն, հնարավորություն կտան հանգստանալ ու վերականգնել ուժերը: Որոշ Կույսեր այդ հատվածում կկենտրոնանան ընտանեկան գործերի վրա, և դա շատ տեղին կլինի: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հրաշալի շաբաթ է: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում, և ձեզանից պահանջվում է միայն օգտվել իրավիճակից և հասնել ձեր նպատակներին: Աստղերի աջակցության շնորհիվ շատ բան սպասվածից ավելի հեշտ կտրվի: Երբեմն բավական կլինի միայն ցանկություն պահեք և արդեն դրա իրագործումից մեկ քայլ հեռավորության վրա կլինեք: Ցավալի կլինի այդպիսի բարենպաստ ժամանակահատվածը դատարկ բաների վրա վատնելը, այնպես որ՝ կենտրոնացեք ամենակարևորի վրա: Ներդաշնակ կդասավորվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Հեշտությամբ նոր ընկերներ կգտնեք: Մարդիկ, որոնց հետ նախկինում միայն ֆորմալ հարաբերություններ էիք պաշտպանում, իրենց շատ ավելի բարեհամբույր կպահեն, դուք հաճույքով դուրս կգաք գծված սահմաններից: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Այն բազում դրական հույզեր կպարգևի: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Խուճապի մի մատնվեք ու մի վշտացեք, եթե շաբաթը հաջող չսկսվի: Շաբաթվա առաջին օրերին հնարավոր են ինչ-ինչ թյուրիմացություններ, տհաճ իրադարձություններ, ցավալի սխալներ: Բայց դրական միտումներն արագ կուժեղանան: Շուտով բոլոր խնդիրները կմնան անցյալում, ուրախության նոր առիթներ կհայտնվեն, հնարավորություններ կբացվեն, որոնցից կուզենաք օգտվել: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, որոշ Կարիճներ իրենց կարիերայում նոր էջ կբացեն: Պատրաստ եղեք արագ սովորել: Հաճախ օգտակար կլինի ուրիշի փորձը: Բարեբախտաբար, շրջապատողները հաճույքով կկիսվեն նրանով: Շաբաթվա սկզբին տրամադրությունը հաճախ կփոխվի, իսկ ավելի ուշ կլավանա: Շաբաթվա կեսից մի շրջան կսկսվի, որը հարմար կլինի ցանկացած բնույթի կարևոր հարց քննարկելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա սկիզբը գործնական տեսանկյունից բարենպաստ կլինի: Դուք միանման լավ գլուխ կհանեք և՛ հին խնդիրներից, և՛ լրիվ նորերից: Եթե օգնականների կարիք լինի, նրանց առանց դժվարության կգտնեք, շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեզ: Չի բացառվում համագործակցության սկիզբը մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: Սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական կամ սիրային բնույթ ստանալ, եթե ուզենաք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, ստիպված եք լինելու ավելի ու ավելի մեծ ջանքեր գործադրել, որպեսզի հասնեք անհրաժեշտ արդյունքին: Կարևոր կլինի սկսածը կիսատ չթողնելը: Համառ եղեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Աշխատեք համբերատար ու բարեհամբույր լինել մտերիմների հետ: Ձեզ կհաջողվի հարթել սուր անկյունները, խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկզբին հնարավոր են լարված պահեր: Չեն բացառվում դժվարություններն աշխատավայրում: Որոշ մասնագիտական խնդիրների լուծում ավելի ժամանակատար կլինի, քան սպասում էիք: Կվշտացնի, որ հաճախ են խախտվելու պայմանավորվածությունները, որի պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, որոշ նպատակների հասնելն էլ անորոշ ժամանակով կհետաձգվի: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շաբաթվա կեսը հրաշալի է համագործակցություն սկսելու, համատեղ նախագծերին մասնակցելու համար: Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, շատերին մոտեցում կգտնեք: Համախոհներ ձեռք կբերեք, որոնց շնորհիվ կիրագործեք այն, ինչ շատ վաղուց եք մտածել: Շաբաթվա վերջին օրերը լավ կանցնեն: Դուք կզգաք աստղերի աջակցությունը, կյանքի շատ ոլորտներում դրական փոփոխություններ կլինեն: Լսեք ինտուիցիայի ձայնին: Նրա հուշումների շնորհիվ կհասկանաք՝ ինչպես հասնել նվիրական ցանկություններին: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ շաբաթ է: Այն հազիվ թե դժվարություններ բերի, իսկ ահա նոր հնարավորություններ շատ կլինեն: Դուք վճռական տրամադրված կլինեք և պատրաստ կլինեք աշխատել: Հաճախ համառությունը կօգնի հասնել նրան, ինչը նախկինում անհնարին էր թվում: Ձեր հաջողությունները շրջապատողների հարգանքը կշահեն: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կհասկանան, որ լավ է համագործակցեն ձեզ հետ, քան թշնամություն անեն ու մրցակցեն: Վերջին շրջանում լարված հարաբերությունները դեպի լավը կփոխվեն: Ամենայն հավանականությամբ դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Երբեմն ֆինանսական դժվարություններ կառաջանան: Հիշեք, որ գումարի հետ կապված ցանկացած հարցի լուծում զգուշություն է պահանջում: Հեռու մնացեք նրանցից, որոնք կասկածելի գործարքներ են առաջարկում, փորձում են ձեզ արկածախնդրությունների մեջ ներքաշել: Այդ ժամանակահատվածը հարմար չէ ռիսկի դիմելու համար: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Անհնարինը մի սպասեք: Եթե իրատես լինեք ու աշխատեք ձեր ուժերն օբյեկտիվորեն գնահատել, լուրջ սխալներ չեք անի, ճիշտ որոշումներ կընդունեք: Խորհուրդները հազվադեպ օգտակար կլինեն, լավ է ղեկավարվեք առողջ բանականությամբ: Հեշտ չեն դասավորվի գործնական հարաբերությունները: Ավելի բարդ կլինի այն Ձկների համար, որոնք աշխատում են ընկերների կամ հարազատների հետ. հեշտ չի լինի մասնագիտական և անձնական հետաքրքրությունները զատելը: Բայց եթե չտաքանաք, լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա: Ամենալուրջ հարցերի քննարկումը լավ է հետաձգել շաբաթվա երկրորդ կեսի համար: Անսպասելի աջակցություն կստանաք մի մարդուց, որը նախկինում իրեն հեռու էր պահում ձեզանից, կարծես չէր նկատում ձեզ: Չեն բացառվում ուշադրության անսպասելի, բայց, միաժամանակ հաճելի նշանները: |
|