Շաբաթվա աստղագուշակ 14.12 - 20.12
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2273 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Եկել է գործելու ժամանակը: Նույնիսկ եթե հոգնել եք ու անհամբերությամբ սպասում եք ամանորյա արձակուրդներին և շունչ քաշելու հնարավորությանը, միևնույն է, մի թուլացեք: Առաջին հերթին՝ հիմա կարող եք լրացնել այն, ինչ բաց եք թողել: Երկրորդ՝ շանս կա ավարտեք այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Երրորդ՝ մեծ է լրիվ նոր բանում հաջողության հասնելու հավանականությունը: Ձեր ջանքերը զուր չեն անցնի: Աշխատելով՝ կկարողանաք հասնել նրան, ինչի մասին երկար երազում էիք: Իսկ երբեմն պարզապես հաջողակ կլինեք և համարյա անհնարինն անելու համար առանձնապես մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Լսեք ինտուիցիայի ձայնին, նրա հուշումները հստակ կլինեն ու կտանեն ձեզ դեպի նպատակը: Մտերիմների հետ հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք: Ե՛վ ձեզ, և՛ շրջապատողներին հիմա սովորականից լավ կհասկանաք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հրաշալի շաբաթ է: Այն հարմար է նոր նախաձեռնությունների համար: Շատ հարցերում հաջողակ կլինեք, իսկ եթե նույնիսկ այդպես չլինի, դուք կգտնեք առանց մեծ ջանքեր գործադրելու նպատակին հասնելու ձևը: Հավանական են համագործակցության կամ նոր աշխատանքի առաջարկներ: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են ու կխոստովանեն՝ դուք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ, փորձ ու գիտելիքներ, նաև ստեղծագործ մոտեցում ունեք: Մի խոսքով՝ ձեզ հետ համագործակցելը ավելի հաճելի կլինի, քան թշնամություն անելը: Եթե ինչ-որ մեկի հետ վիճել եք ու չեք կարողացել պայմանավորվել, հիմա նախաձեռնող եղեք: Հարաբերություններն ավելի ներդաշնակ կդասավորվեն, քան ակնկալում էիք: Կարող եք ուղղել հին սխալները, վերադառնալ չլուծված հարցերին ու անավարտ գործերին: Հիմա ձեզ կհաջողվի ամեն ինչում կարգուկանոն մտցնել: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ շաբաթ է: Կենտրոնացեք ամենահամարձակ ծրագրերի իրագործման վրա. եկել է դրանց ժամանակը: Կարող եք առաջ շարժվել, կարևոր տեղեկատվություն ստանալ, պիտանի կապեր ձեռք բերել: Դուք բարենպաստ տպավորություն կթողնեք մարդկանց վրա: Դրանից կարող եք օգտվել գործնական բանակցությունների ժամանակ: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք: Նկատի ունեցեք, որ հիմա ձեր ցանկացած գործունեություն ավելի մեծ ուշադրություն կգրավի, քան սովորաբար, այնպես որ՝ անհրաժեշտ է ամեն ինչում կատարելության ձգտել. ձեր բոլոր սխալները նկատվելու են: Շրջապատողները ձեր հանդեպ հարգանքով կլցվեն՝ տեսնելով, թե ինչ մեծ պահանջներ եք ներկայացնում ինքներդ ձեզ: Չեն բացառվում հիասթափությունները, տհաճ պահերը: Դրանք կապված կլինեն հիմնականում նրա հետ, որ ուզածին հասնելն ավելի շատ ժամանակ է պահանջելու, քան մտածում էիք, իսկ սպասումները կփչացնեն ձեր տրամադրությունը: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթը թեթև ու հաճելի կսկսվի: Երբեմն բավական է ինչ-որ բանի մասին մտածեք և արդեն նպատակից մեկ քայլի հեռավորության վրա կլինեք: Գործընկերները և պարզապես ծանոթները ամեն հարցում կաջակցեն ձեզ, դուք արագ օգնականներ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք: Շփման շրջանակները կընդլայնվեն, նոր համախոհներ կհայտնվեն: Հնարավոր են հաճելի ծանոթություններ: Հաճախ դրանցից անսովոր հարաբերություններ կսկսվեն՝ հագեցած հույզերով, ոգեշնչող ու շատ բաների նորովի նայելուն նպաստող: Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Առանց դժվարությունների և թյուրիմացությունների չի լինի: Բացի այդ, նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված են լինելու փոխել ծրագրերը, հետաձգել սեփական գործերը ուրիշների խնդիրները լուծելու համար: Կարևոր կլինի որոշումների հարցում չսխալվելը, հույզերի ազդեցության տակ կարևոր քայլեր չանելը: Պահպանեք առողջ բանականությունը և կգտնեք շատ բան դեպի լավը փոխելու եղանակը: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթը կապված կլինի մեծ փոփոխությունների հետ, որոնք տեղի կունենան ձեր բնավորության, աշխարհայացքի, կյանքի հանդեպ հայացքների մեջ: Իհարկե, առանց արտաքին աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների էլ չի լինի: Բայց կարևոր կլինեն ոչ միայն դրանք, այլև դրանց նկատմամբ ձեր արձագանքը: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, քանի որ միշտ կլսեք նրանց կարծիքը, ուշադրություն կդարձնեք ուրիշների ցանկություններին, սպասումներին ու հետաքրքրություններին: Չի բացառվում՝ հաջողվի պարզել անցյալի ոչ միանշանակ իրավիճակները, հասկանալ այն, ինչի պատճառով անհասկացողություն է եղել: Շաբաթը հարուստ կլինի կարևոր ու հաճելի նորություններով, տեղեկատվությամբ, նաև դասերով, որոնք արժե յուրացնել: Կմեծանա ստեղծագործ պոտենցիալը. ինչքան շատ զբաղվեք երևակայություն և աշխարհի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերով, այնքան լավ կզգաք ձեզ: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկզբին լավ է չշտապեք որոշումների հարցում և զգույշ լինեք: Հնարավոր են տհաճ պատահարներ, թյուրիմացություններ: Ծագած դժվարությունները հաղթահարելի կլինեն. պատրաստ եղեք հաջողության հասնելու համար ջանքեր գործադրել: Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ձեզ ավելի ինքնավստահ ու հարմարավետ կզգաք: Հնարավորություն կունենաք կիրառել ավելի վաղ ստացած գիտելիքներն ու հմտությունները, ցուցադրել ձեր պրոֆեսիոնալիզմը: Չի բացառվում՝ հետաքրքիր գործնական առաջարկներ ստանաք: Դուք կձգտեք հաջողության, և դա գովելի կլինի: Աշխատեք չմերժել այն մարդկանց օգնության խնդրանքը, որոնք դրա կարիքն ունեն. ամենն, ինչ կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա: Բարենպաստ շաբաթ է համախոհներ փնտրելու համար: Ձեր կողմը կարող են անցնել շատ ազդեցիկ անձինք. դուք բարենպաստ տպավորություն կթողնեք նրանց վրա: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկիզբը հագեցած կլինի: Դուք բավականաչափ կենսական ուժեր կունենաք և այդ շրջանը կկարողանաք արդյունավետ օգտագործել: Դուք համառ կլինեք, և դա հաճախ կօգնի հաջողության հասնել: Եթե դրա հետ միասին նաև չանհանգստանաք դատարկ բաների պատճառով, ապա կարող եք կարևոր հաղթանակներ տոնել: Առանց փորձառու մարդկանց հետ խորհրդակցելու լուրջ որոշումներ լավ է չընդունեք: Հատկապես օգտակար կլինեն այն մարդկանց հուշումները, որոնց շատ բան է հայտնի ձեր կյանքի մասին: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի, բայց թույլ կտա էլ ավելի նշանակալի հաղթանակներ տոնել: Հավանական է առաջընթաց գործերում, որոնցում հաջողության հասնելու հույս արդեն չունեիք: Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել: Հնարավոր են խոշոր դրամական մուտքեր: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ոչ միանշանակ շաբաթ է: Այն կարող է թեթև չլինել. ստիպված եք լինելու լուծել հին խնդիրները, ընդ որում՝ ոչ միայն ձերը: Չի բացառվում՝ ստիպված լինեք ժամանակ ծախսել մի գործի վրա, որը ժամանակին անավարտ եք թողել ու մոռացել եք նրա մասին: Դա մի քիչ կշեղի, կստիպի վերամշակել ծրագրերը: Բայց դուք ձեզ ավելի ազատ կզգաք, երբ ամեն ինչից գլուխ հանեք: Այս շաբաթը մի լավ կողմ էլ ունի: Դուք կարող եք հաջողությամբ կյանքի կոչել կարճատև նախագծերը, արագ իրագործել հետաքրքիր գաղափարները, որոնց պակասը չի լինի: Շատ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, որոնց համակրում եք, մտերիմների հետ հարաբերություններն էլ ներդաշնակ ու հեշտ կդասավորվեն: Ֆինանսների, ունեցվածքի, երկարաժամկետ ներդրումների հետ կապված ամեն ինչում զգուշություն է պետք: Գործնական հոտառությունը մի քիչ բթացած կլինի, վտանգ կա՝ սխալներ անեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա մեծ մասը կանցնի դրական միտումների ազդեցության տակ: Շատ լավ բաներ կարող եք անել, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Բայց եթե ձեր ժամանակը ճիշտ բաշխեք, այն կհերիքի և՛ հանգստի, և՛ մտերիմների հետ շփվելու համար: Շաբաթվա առաջին օրերը աշխատանքին, ստեղծագործելուն և անձնական կյանքին վերաբերող գաղափարներով լի կլինի: Եթե այդ հատվածում չգիտես ինչու աշխարհը շրջելու կարիք ունենաք, անպայման կգտնեք դա անելու ձևը: Միայն մի բան վատ կլինի. երբեմն ձեր աշխատանքի պտուղներն իրենց կվերագրեն մարդիկ, որոնք դրա հետ ոչ մի կապ չունեն: Շաբաթվա երկրորդ կեսին օգտակար կլինի անցյալի մասին մտածելը, ևս մեկ անգամ նպատակները գնահատելը. հնարավոր է՝ եզրակացությունները, որոնց գաք, ստիպեն վերամշակել ծրագրերը: Հանգստություն պահպանեք և բարեհամբույր եղեք: Միայն դա էլ բավական կլինի, որպեսզի շրջապատողներն իրենց լավ զգան: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկիզբը հաջող է հատկապես շփումների տեսանկյունից: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան լուծել ձեր բոլոր խնդիրները, օգնել հասնել դրված նպատակներին, լավ խորհուրդներ տալ կամ պարզապես ժամանակ անցկացնել ձեզ հետ: Նվերների պակաս չի լինի, չեն բացառվում շատ հաճելի անակնկալները: Շաբաթվա կեսին հավանական է առաջընթաց գործերում, որոնցում այսպես թե այնպես ներգրավված են իշխանության ներկայացուցիչները կամ պաշտոնյաները: Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան հոգսերը: Ձեր մտերիմները օգնության կարիք կզգան: Աշխատեք նրանց խնդրանքներին մերժումով չպատասխանել, նույնիսկ եթե այդ խնդրանքները կատարելու համար ստիպված լինեք վերամշակել սեփական ծրագրերը: Հավանական է անսպասելի այցելեն հին ծանոթները կամ հարազատները: Երկու դեպքում էլ դուք շատ ուրախ կլինեք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարդ, բայց գրավիչ ու խոստումնալից շաբաթ է: Հրաշալի արդյունքների կարող եք հասնել, բայց դրա համար շատ պիտի աշխատեք, և ձեզ օգնել ցանկացողները հաստատ հերթ չեն կանգնի: Բացի այդ, այնքան էլ բարեհամբույր չեք լինի, հաճախ կքննադատեք շրջապատողներին, այդ թվում՝ ձեր համախոհներին, չեք վախենա թշնամիներ ստեղծել ձեզ համար: Ավելի զուսպ վարքը ձեզ կազատեր շատ ու շատ տհաճություններից: Կարևոր գործնական բանակցություններ վարելու, նոր գործընկերների հետ համագործակցություն սկսելու շանս կլինի: Պատրաստ եղեք, որ սկզբում ձեզ այնքան էլ բարձր չեն գնահատի: Մի նեղացեք, պարզապես ցույց տվեք, թե ինչի եք ունակ: Ինչքան էլ հագեցած լինի շաբաթը, կարելի է և պետք է ժամանակ հատկացնել հանգստին: Լավ է, եթե ձեզ ընկերակցեն հոգեհարազատ մարդիկ, որոնք միշտ հասկանում ու աջակցում են ձեզ: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարդ շաբաթ է: Նկատի ունեցեք, որ հիմա շատ կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը, հույզերին չտրվելը, իրավիճակն ընդհանուրի մեջ դիտարկելն ու մանրուքներին չկառչելը: Երբեմն մանրուքներին ավելորդ ուշադրության պատճառով վտանգ կա ինչ-որ նշանակալի բան աչքից վրիպի: Կարևոր կլինի հետևողական գործելը, մի ծայրահեղությունից մյուսին չնետվելը, պրովոկացիաներին չտրվելը: Ձեր ինքնատիրապետումը անջնջելի տպավորություն կթողնի շրջապատողների վրա ու հաճախ կօգնի նոր համախոհներ գտնել: Ինչ-որ բան սովորելու, կոնկրետ օգտակար հմտություններ ձեռք բերելու, աշխարհայացքը ընդլայնելու, վերջին շրջանի իրադարձությունները, ձեր և ուրիշների արարքները նորովի գնահատելու հնարավորություն կլինի: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը. այն կրկին ուրախություն կբերի: Մեծ ուշադրություն հատկացրեք մտերիմներին. դա օգտակար կլինի առաջին հերթին ձեզ համար: Գոյություն ունեցող կապերն ամրապնդելով՝ ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք: |
|